User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 38 120-ից ԱռաջինԱռաջին ... 283435363738394041424888 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #556
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    1. Արիացի, չնայած ոչ մի տեղ էլ ազատությունը իդեալական վիճակում չի գտնվում, բայց ուղղակի ծիծաղելի է Ֆինլանդիայի քաղաքացու ազատությունը, քաղաքացիական տարրական իրավունքերի պահպանումն ու կենսամակարդակը համեմատել ՀՀ քաղաքացու ազատության հետ։
    Արշակ ջան, իմ համեստ կարծիքով, դա մի քիչ նաև մարդուց է գալիս: Մարդն ա իրա ազատության ու կենսամակարդակի համար պատասխանատու ու երբ իրա կենսամակարդակը օրինակ ցածր ա, ապա դրանում ավելի շատ ինքն ա մեղավոր քան ուրիշները: Չնայած իմ այս մտածելակերպը շատ սուբյեկտիվ է, և ես կարծում եմ իմ մոտ ձևավորվել է նրանից, որ ես միշտ իմ ուզածին հասնում եմ

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    2. Ոչ ոչ չի կարող իմ իմ կամ քո մտածելու ազատությունը սահմանափակել ցանկացած դեպքում։ Հարցը դրանում չի։ Բայց չեմ կարծում թե քեզ էդ մտքի ազատությունը լրիվ հերիք է ու քո համար տարբերություն չկա սիրելիներիդ հետ էս ապրում, թե բանտում փտում ես առանց իրավական հիմքերի։
    Մեկը մյուսի հետ պետք չի խառնել։
    Իմ կարծիքով հարցը հենց նրանում է, որ էս ազատ աշխարհում, մարդու մտածելու ունակությունը շատ ավելի ա սահմանափակվում, քան հին շատ բռնատիրական հասարակարգերում:
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    3.Երեխայություն է թե չէ, դատավորն ոչ մի իրավունք չունի չնստելու պատճառով դատը անվերջ հետաձգել էդ մարդկանց առանց դատելու, էլ չեմ ասում առանց լուրջ փաստերի առկայության բանտում փտացնելով։
    Իմ կարծիքով դատավորը էդ իրավունքը ունի: Չնայած օրենքներից էդքան էլ տեղյակ չեմ, կարողա նաև սխալվում եմ:

  2. #557
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքիս դու պարզապես Ֆինլանդիայի ու այլ զարգացած երկրների պատմությունը չգիտես, թե նրանք ոնց են հասել էդ մակարդակին։ Էդ մեթոդները որ նրանք ունեն ներկայում, ոչ թե էն գլխից ունեցել են, այլ հասել են դրան այլ մեթոդներով։ Չխորանամ մեթոդների էության մեջ, պարզապես կարդա, թե բոլորովին վերջերս Իսլանդիայում ինչ մեթոդով պայքարեց ժողովուրդը, ու ինչ մեթոդով փոխվեց երկրի իշխանությունը։ Ու մի հատ այդ ազատ խղճովդ ազատ մտածիր, թե ինչով էր մեզ մոտ պայքարողների մեթոդը տարբերվում Իսլանդիայից, որ նրանց մոտ իշխանությունը փոխվեց, իսկ մեզ մոտ մարդկանց գնդակահարեցին։
    Ճիշտն ասած քո ասած պատմությանը ծանոթ չեմ, բայց իմ կարծիքով մեր պայքարի մեթոդների ու իսլանդացու պայքարի մեթոդների միջև շատ խոր ու մեծ տարբերություններ կան: Մենք ասիական շատ հին ժողովուրդ ենք, նրանք սկանդինավյան: Էդտեղ շատ նուրբ հարցեր կան, որոնք ես չեմ կարող բացատրել: Բայց էդ նուրբ տարբերությունները շատ մեծ դեր են կատարում պայքարի ընթացքի վրա:

  3. #558
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սա հետաքրքիր նյութ է, հոգեբաններին կհետաքրքրի։
    Փաստորեն դու կարծում ես, որ դու ու էլի քո մտածելակերպը ունեցող մարդիկ եթե հավաքվեն, ապա ձեր գումարային բանականությունը ու մտածողությունը կզրոյանա։ Ու համակարգված էլ չեք կարողանա գործել, պիտի լինի մեկը, որ ասի այս սենց արեք, այ սենց մտածեք։ Իսկ հետաքրքիր է, ձեր ընտանիքում ո՞վ է քեզ ասում, թե մտիր Ակումբ, ու գրառումներ արա «քաղաքականություն» բաժնում, ո՞վ է քեզ համակարգողը։
    Դու փորձիր իմ գրառման շուրջ մի քիչ խորքային մտածել և կհասկանաս գրածիս բուն իմաստը: Պետք չէ միանգամից այսպիսի էմոցիոնալ ու պրովոկացիոն պատասխան տալ:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (20.02.2009)

  5. #559
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած քո ասած պատմությանը ծանոթ չեմ, բայց իմ կարծիքով մեր պայքարի մեթոդների ու իսլանդացու պայքարի մեթոդների միջև շատ խոր ու մեծ տարբերություններ կան: Մենք ասիական շատ հին ժողովուրդ ենք, նրանք սկանդինավյան: Էդտեղ շատ նուրբ հարցեր կան, որոնք ես չեմ կարող բացատրել: Բայց էդ նուրբ տարբերությունները շատ մեծ դեր են կատարում պայքարի ընթացքի վրա:
    Փաստորեն ընդհամենը նուրբ տարբերությունների պատճառով մարդկանց գնդակահարեցին, ու նրբորեն էլ չցանկացան սպանողներին բացահայտել, ահա թե ինչ։ Երևի ցուցարարները մեզ մոտ անտակտ էին, փոխանակ ցածրաձայն շշնջային, թե՝ «խնդրում ենք, հեռացեք», ամբողջ կոկորդով մեկ գոռում էին «Սերժիկ հեռացի՛ր»։
    Si vis pacem, para bellum

  6. #560
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու փորձիր իմ գրառման շուրջ մի քիչ խորքային մտածել և կհասկանաս գրածիս բուն իմաստը: Պետք չէ միանգամից այսպիսի էմոցիոնալ ու պրովոկացիոն պատասխան տալ:
    Լեո ջան, սկզբունքորեն ճիշտ ես, ամբոխ է, պարզապես ամբոխի մի ստվար հատված փորձում է հասարակություն դառնալ ու հավաքական միավոր կազմավորել, որը կոչվում է պետություն, մեկ այլ ստվար հատված էլ ամբողջ ուժով դիմադարում է, թե մի արեք, մենք վախենում ենք, մենք ուզում ենք ամբոխ մնալ, սենց լավա։ Էդքան բան։
    Si vis pacem, para bellum

  7. #561
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն ընդհամենը նուրբ տարբերությունների պատճառով մարդկանց գնդակահարեցին, ու նրբորեն էլ չցանկացան սպանողներին բացահայտել, ահա թե ինչ։ Երևի ցուցարարները մեզ մոտ անտակտ էին, փոխանակ ցածրաձայն շշնջային, թե՝ «խնդրում ենք, հեռացեք», ամբողջ կոկորդով մեկ գոռում էին «Սերժիկ հեռացի՛ր»։
    Չէ Վիշապ ջան: Ուղղակի հասկանում ես, էդ պայքարողների մեջ մարդիկ կան, որ էն գնդակահարողներից շատ քիչ են տարբերվում: Այսինքն իրանք նման են նրանց ում դեմ, որ պայքարում են: Օրինակ, ցույցի մեջ մարդիկ կան, որ զենք են վերցնում հետները: Հիմա դու կարծում ես, որ Իսլանդիայում մարդիկ խաղաղ ցույց են անում, ու էնտեղ մարդ կա, որ զենք ա վերցնում ցույցի ժամանակ: Ես տենց չեմ կարծում: Պայքարի ժամանակ, միշտ էլ գոռում են, ոչ թե շշնջում, մերոնք տենց պայքարել ու Արցախ են ազատագրել: Էդ պայքարը ազնիվ ու արդար մարդկանց պայքար ա: Իսկ էս պայքարում, իհարկե ազնիվ ու արդար մարդիկ շատ կան: Բայց քիչ չեն նաև շահամոլ ու անարդար մարդիկ, որոնց նպատակը հաստատ էն չի, ինչ ասենք քո նպատակն ա:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (20.02.2009)

  9. #562
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո ջան, սկզբունքորեն ճիշտ ես, ամբոխ է, պարզապես ամբոխի մի ստվար հատված փորձում է հասարակություն դառնալ ու հավաքական միավոր կազմավորել, որը կոչվում է պետություն, մեկ այլ ստվար հատված էլ ամբողջ ուժով դիմադարում է, թե մի արեք, մենք վախենում ենք, մենք ուզում ենք ամբոխ մնալ, սենց լավա։ Էդքան բան։
    Վիշապ ջան, իմ կարծիքով, դու սխալ բաժանում ես արել: Սխալ ա կարծել, թե ով պայքարին չի միանում ուրեմն վախենում է: Ընդհանրապես ավելի ընդունված է, որ եթե մեկը քո գաղափարներին չի միանում, ուրեմն ինքը քո գաղափարներին ուղղակի դեմ է:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լեո (20.02.2009), Լուսաբեր (20.02.2009)

  11. #563
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ Վիշապ ջան: Ուղղակի հասկանում ես, էդ պայքարողների մեջ մարդիկ կան, որ էն գնդակահարողներից շատ քիչ են տարբերվում: Այսինքն իրանք նման են նրանց ում դեմ, որ պայքարում են: Օրինակ, ցույցի մեջ մարդիկ կան, որ զենք են վերցնում հետները: Հիմա դու կարծում ես, որ Իսլանդիայում մարդիկ խաղաղ ցույց են անում, ու էնտեղ մարդ կա, որ զենք ա վերցնում ցույցի ժամանակ: Ես տենց չեմ կարծում: Պայքարի ժամանակ, միշտ էլ գոռում են, ոչ թե շշնջում, մերոնք տենց պայքարել ու Արցախ են ազատագրել: Էդ պայքարը ազնիվ ու արդար մարդկանց պայքար ա: Իսկ էս պայքարում, իհարկե ազնիվ ու արդար մարդիկ շատ կան: Բայց քիչ չեն նաև շահամոլ ու անարդար մարդիկ, որոնց նպատակը հաստատ էն չի, ինչ ասենք քո նպատակն ա:
    Արիացի, հասկացիր, առհասարակ հնարավոր չի, որ որևէ մի տեղ՝ պայքարողներ են, իշխանություն է, հանրահավաք է, մարդկանց բազմություն է, կեղտեր չլինեն, նույնիսկ եկեղացականների մեջ անհավատներ կան։ Ու դա հեչ չի նշանակում, թե դու չպիտի խառնվես պայքարողներին, իշխանություն չես կարող լինել, հանրահավաքի չես մասնակցելու, մարդկանց բազմության մեջ չես հայտնվելու, եթե ուզում ես եկեղեցական դառնալ, ապա քանի որ այնտեղ պոտենցիալ անհավատներ կան, ապա կհրաժարվես մտքիցդ։ Հիմա հավաքական առումով մեր պետության մեջ լիքը տականքներ կան, ինչու՞ չես հրաժարվում քաղաքացիությունիցդ ու փնտրես մեկ այլ պետություն, որտեղ տականքներ չկան։ Ես հասկանում եմ, դու ինչ ես ասում, դու ասում ես, որ միջին հաշվարկներով հնարավոր է, որ իշխանափոխությունից հետո իշխանությունների ղեկին հայտնվեն մարդիկ, որոնք նույն մենթալիտետն ունեն, ու որոնց նպատակը կրկին թալանելն է։ Բայց հասկացիր, այս պայքարի էությունը ցանկացած ժամանակ իշխանություն փոխելու ճանապարհ բացելն է։ Այդ պարագայում ով էլ լինի իշխանություն, հաստատ կլինի ավելի զգոն, իմանալով, որ իրեն կարող են փոխել, նույնիսկ դատել, ինքը հավերժ անձեռնմխելի չի լինելու, դա մեծ հաղթանակ կլինի։ Ու արդեն իշխանությունները ստիպված կլինեն բարեփոխումներով շահել ժողովրդի համակրանքը, ոչ թե ավտոմատներով վախեցնել։ Ու մանրից կլինի այնպես, որ իշխանավորը իր մեծ գործերի համար կստանա բավականին բարձր աշխատավարձ, չի թալանի, որովհետև թալանելու համար նրան կպատժի ժողովուրդը, որովհետև ժողովուրդը կարող է, ժողովուրդը ապացուցել է, որ կարող է։ Իսկ դու ու քեզ նման մտածողները ամեն կերպ դիմադրում են, չեն ուզում ապացուցել։ Դրա համար էլ իշխանությունները քեզ ոչինչ չունեն ապացուցելու։ Հիմա ապրում ես, խնդիրներ չունես, բայց Աստված մի արասցե, խնդիրեր ունենաս լուծելու, որոնց համար առնվազն պիտի պետությունը քեզ օգնի, պետությունը քեզ ամենաքիչը չի օգնելու, նույնիսկ վնասելու է, այն ժամանակ կհասկանաս թե ինչ բան է ժողովրդավարությունը մեկ էլ պետության դերը։
    Si vis pacem, para bellum

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.02.2009), Nareco (20.02.2009), Norton (20.02.2009), REAL_ist (20.02.2009), Taurel. . . . (20.02.2009), Արշակ (20.02.2009), Մարկիզ (20.02.2009), Տրիբուն (23.02.2009)

  13. #564
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, իմ կարծիքով, դու սխալ բաժանում ես արել: Սխալ ա կարծել, թե ով պայքարին չի միանում ուրեմն վախենում է: Ընդհանրապես ավելի ընդունված է, որ եթե մեկը քո գաղափարներին չի միանում, ուրեմն ինքը քո գաղափարներին ուղղակի դեմ է:
    Իսկապե՞ս, ես գիտեի կողմ է, պարզապես վախենում է Ճիշտ ես, դեմ է պայքարին ու գաղափարներին (եթե իհարկե հասկացել է այդ գաղափարները), որովհետև վախենում է, ես որևէ բան սխա՞լ եմ գրել։
    Si vis pacem, para bellum

  14. #565
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արիացի, հասկացիր, առհասարակ հնարավոր չի, որ որևէ մի տեղ՝ պայքարողներ են, իշխանություն է, հանրահավաք է, մարդկանց բազմություն է, կեղտեր չլինեն, նույնիսկ եկեղացականների մեջ անհավատներ կան։ Ու դա հեչ չի նշանակում, թե դու չպիտի խառնվես պայքարողներին, իշխանություն չես կարող լինել, հանրահավաքի չես մասնակցելու, մարդկանց բազմության մեջ չես հայտնվելու, եթե ուզում ես եկեղեցական դառնալ, ապա քանի որ այնտեղ պոտենցիալ անհավատներ կան, ապա կհրաժարվես մտքիցդ։ Հիմա հավաքական առումով մեր պետության մեջ լիքը տականքներ կան, ինչու՞ չես հրաժարվում քաղաքացիությունիցդ ու փնտրես մեկ այլ պետություն, որտեղ տականքներ չկան։ Ես հասկանում եմ, դու ինչ ես ասում, դու ասում ես, որ միջին հաշվարկներով հնարավոր է, որ իշխանափոխությունից հետո իշխանությունների ղեկին հայտնվեն մարդիկ, որոնք նույն մենթալիտետն ունեն, ու որոնց նպատակը կրկին թալանելն է։ Բայց հասկացիր, այս պայքարի էությունը ցանկացած ժամանակ իշխանություն փոխելու ճանապարհ բացելն է։ Այդ պարագայում ով էլ լինի իշխանություն, հաստատ կլինի ավելի զգոն, իմանալով, որ իրեն կարող են փոխել, նույնիսկ դատել, ինքը հավերժ անձեռնմխելի չի լինելու, դա մեծ հաղթանակ կլինի։ Ու արդեն իշխանությունները ստիպված կլինեն բարեփոխումներով շահել ժողովրդի համակրանքը, ոչ թե ավտոմատներով վախեցնել։ Ու մանրից կլինի այնպես, որ իշխանավորը իր մեծ գործերի համար կստանա բավականին բարձր աշխատավարձ, չի թալանի, որովհետև թալանելու համար նրան կպատժի ժողովուրդը, որովհետև ժողովուրդը կարող է, ժողովուրդը ապացուցել է, որ կարող է։ Իսկ դու ու քեզ նման մտածողները ամեն կերպ դիմադրում են, չեն ուզում ապացուցել։ Դրա համար էլ իշխանությունները քեզ ոչինչ չունեն ապացուցելու։ Հիմա ապրում ես, խնդիրներ չունես, բայց Աստված մի արասցե, խնդիրեր ունենաս լուծելու, որոնց համար առնվազն պիտի պետությունը քեզ օգնի, պետությունը քեզ ամենաքիչը չի օգնելու, նույնիսկ վնասելու է, այն ժամանակ կհասկանաս թե ինչ բան է ժողովրդավարությունը մեկ էլ պետության դերը։
    Վերջնական մի բան ասեմ Վիշապ ջան: Շատ մոտ բարեկամս եղել ա քաղաքականության մեջ: Պայքարել ա շատ վեհ գաղափարների համար: Ու համոզված ա եղել, որ ճիշտ պայքար ա մղում: Երբ հասել են իրենց նպատակին, ինքը ու իրա հետ պայքարող շատ տղաներ մեծ հիասթափություն են ապրել, որովհետև պարզվել ա, որ իրանց հետ պայքարող որոշ մասսա ոչ թե գաղափարի այլ աթոռի համար է պայքարում: Ու հիմա էդ մարդը ասում ա, ամեն ինչով զբաղվեք, բացի քաղաքականությամբ, որովհետև դա ամենակեղտոտ ու ամենաանկանխատեսելի բանն ա աշխարհում: Ու եթե խորանում ես դրա մեջ, կորցնում ես և արժանապատվությունդ, և ազատությունդ...

    Քո հետ շատ հետաքրքիր ա զրուցել, բայց ես պետք է գնամ աշխատեմ: Թե չէ իմ արժանապատիվ և երաշխավորված ապագան իրոք կարող ա կասկածի տակ հայտնվի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (20.02.2009)

  16. #566
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, իմ կարծիքով, դու սխալ բաժանում ես արել: Սխալ ա կարծել, թե ով պայքարին չի միանում ուրեմն վախենում է: Ընդհանրապես ավելի ընդունված է, որ եթե մեկը քո գաղափարներին չի միանում, ուրեմն ինքը քո գաղափարներին ուղղակի դեմ է:
    Իրոք Վիշապը բաժանումը սխալ էր արել (իմ կարծիքով իհարկե):

    Բայց համաձայն չեմ, որ ով չի միանում մյուսի գաղափարին, ուրեմն դեմ է: Օրինակ` ես նրանց /շարժման մասնակիցների/ գաղափարների որոշ սկզբունքային կետերի հետ համաձայն չեմ, բայց հաստատ կարող եմ ասել, որ դրանց դեմ էլ չեմ: Նրանք բերում են իրենց պայքարը հիմնավորող շատ լուրջ ու անհերքելի փաստեր: Ուղղակի հարցը նրանում է, որ ինձ չի գոհացնում այն, որ այդ փաստերից բացի կան նաև այլ փաստեր, այսպես կոչված հակափաստեր: Եթե այսօր նրանց փաստերի կողքին չլիներին նաև այս հակափաստերը, ես հիմա հաստատ նրանց կողքին է:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 20.02.2009, 13:33:

  17. #567
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,456
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջնական մի բան ասեմ Վիշապ ջան: Շատ մոտ բարեկամս եղել ա քաղաքականության մեջ: Պայքարել ա շատ վեհ գաղափարների համար: Ու համոզված ա եղել, որ ճիշտ պայքար ա մղում: Երբ հասել են իրենց նպատակին, ինքը ու իրա հետ պայքարող շատ տղաներ մեծ հիասթափություն են ապրել, որովհետև պարզվել ա, որ իրանց հետ պայքարող որոշ մասսա ոչ թե գաղափարի այլ աթոռի համար է պայքարում: Ու հիմա էդ մարդը ասում ա, ամեն ինչով զբաղվեք, բացի քաղաքականությամբ, որովհետև դա ամենակեղտոտ ու ամենաանկանխատեսելի բանն ա աշխարհում: Ու եթե խորանում ես դրա մեջ, կորցնում ես և արժանապատվությունդ, և ազատությունդ...

    Քո հետ շատ հետաքրքիր ա զրուցել, բայց ես պետք է գնամ աշխատեմ: Թե չէ իմ արժանապատիվ և երաշխավորված ապագան իրոք կարող ա կասկածի տակ հայտնվի:
    Քաղաքականությունը կեղտոտված է մինչև ուղն ու ծուծը, բայց այն բոլոր մտքերը, որոնք պնդում են, թե քաղաքակնությամբ չի կարելի զբաղվել, քանի որ այն կեղտոտ խաղ է, դեմագոգիա են, քանի որ իրականում արդար մարդկանց պրոպագանդում են զերծ մնալ քաղաքականությունից, այդպիսով ավելի փչացնելով քաղաքականությունը։ Իսկ թե մարդը հիասթափվում է պայքարից, քանի որ այնտեղ աթոռի համար պայքարողներ էլ կան, ապա դա նույնն է, թե մենք բոլորս հիասթափվենք դասական երաժշտությունից, քանի որ Շպրոտը հանկարծ ջութակ է ձեռքը վերցրել, և փորձել է Բրանդերբուրգյան կոնցերտից մի հատված նվագել։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.02.2009, 13:33:
    Si vis pacem, para bellum

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.02.2009), Արշակ (20.02.2009)

  19. #568
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք Վիշապը բաժանումը սխալ էր արել (իմ կարծիքով իհարկե):
    Դրա փոխարեն Լևոնն ու Սերժը լավ էլ բաժանել են: Զորքը մեկին, ժողովուրդը՝ մյուսին: Ու աթոռի գզվռտոց են սկսել:
    էսպես չի մնա

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ahik (20.02.2009), Լեո (20.02.2009), Լուսաբեր (20.02.2009)

  21. #569
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ ջան, իմ համեստ կարծիքով, դա մի քիչ նաև մարդուց է գալիս: Մարդն ա իրա ազատության ու կենսամակարդակի համար պատասխանատու ու երբ իրա կենսամակարդակը օրինակ ցածր ա, ապա դրանում ավելի շատ ինքն ա մեղավոր քան ուրիշները: Չնայած իմ այս մտածելակերպը շատ սուբյեկտիվ է, և ես կարծում եմ իմ մոտ ձևավորվել է նրանից, որ ես միշտ իմ ուզածին հասնում եմ
    Արիացի ջան, խոսքը առանձին մարդկանց կենսամակարդակի մասին չի։ Խոսքը գնում է ընդհանուր բնակչության միջին կենսամակարդակի մասին։ Ու թե ինչքանո՞վ միջին քաղաքացին հնարավորություն ունի իր համար բավարար կենսամակարդակ ապահովել։ Ու էս առումով Հայաստանի ու ֆինլանդիայի միջև սարեր–ձորերի տարբերություն կա։


    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով հարցը հենց նրանում է, որ էս ազատ աշխարհում, մարդու մտածելու ունակությունը շատ ավելի ա սահմանափակվում, քան հին շատ բռնատիրական հասարակարգերում:
    Դե միանգամից ասա, որ ուզում ես բռնատիրություն լինի, բանավեճը փակենք, թե չէ ընկել ինչ–որ բան եմ փորձում ապացուցել։
    Արիացի, եթե նկատի ունես քո ասած մարդկանց տարբեր մտքեր ներշնչելը, զոմբի–մոմբի, նույն բանը կարելի է ասել բռնապետության դեպքում էլ։ Թեկուզ էդ առումով բռնապետությունը ոչ մի բանով լավ չի։ Նույնիսկ հակառակը հնարավորություններն ավելի մեծ են։ Ինչևէ, չեմ ուզում էդ հարցով քննարկումը շարունակել։ Մի քիչ աբսուրդ է էս դարում համոզել, որ բռնապետությունը լավ բան չի։

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով դատավորը էդ իրավունքը ունի: Չնայած օրենքներից էդքան էլ տեղյակ չեմ, կարողա նաև սխալվում եմ:
    Չէ, չունի Ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք։ Մինչդեռ մեղադրյալի աթոռին նստած մարդը գոնե բարոյական իրավունք ունի չհարգել իր վրա կեղծ գործեր կարող դատավորին ու դրան հրամաններ տվողին։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  22. #570
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրոք Վիշապը բաժանումը սխալ էր արել (իմ կարծիքով իհարկե):

    Բայց համաձայն չեմ, որ ով չի միանում մյուսի գաղափարին, ուրեմն դեմ է: Օրինակ` ես նրանց /շարժման մասնակիցների/ գաղափարների որոշ սկզբունքային կետերի հետ համաձայն չեմ, բայց հաստատ կարող եմ ասել, որ դրանց դեմ էլ չեմ: Նրանք բերում են իրենց պայքարը հիմնավորող շատ լուրջ ու անհերքելի փաստեր: Ուղղակի հարցը նրանում է, որ ինձ չի գոհացնում այն, որ այդ փաստերից բացի կան նաև այլ փաստեր, այսպես կոչված հակափաստեր: Եթե այսօր նրանց փաստերի կողքին չլիներին նաև այս հակափաստերը, ես հիմա հաստատ նրանց կողքին է:
    Լեո ջան ճիշտ ես: Կարող ա որոշ գաղափարների կողմ ես, որոշներին էլ դեմ: Ես ուղղակի բուլյան տրամաբանությամբ ասեցի

Էջ 38 120-ից ԱռաջինԱռաջին ... 283435363738394041424888 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •