Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Արիացի ջան, խոսքը առանձին մարդկանց կենսամակարդակի մասին չի։ Խոսքը գնում է ընդհանուր բնակչության միջին կենսամակարդակի մասին։ Ու թե ինչքանո՞վ միջին քաղաքացին հնարավորություն ունի իր համար բավարար կենսամակարդակ ապահովել։ Ու էս առումով Հայաստանի ու ֆինլանդիայի միջև սարեր–ձորերի տարբերություն կա։
Արշակ ջան էդ առումով ճիշտ ես: Իհարկե Հայաստանի ու Ֆինլանդիայի միջև կենսամակարդակի առումով շատ մեծ տարբերություններ կան: Ու ոչ միայն Ֆինլանդիայի այլ նաև շատ այլ երկրների: Ու սա մի պրոբլեմ ա, որի շուրջ պետք ա մտածի էս երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ մի օր մեր կենսամակարդակը կբարձրանա այնքան, որ էլ ոչ մեկը չմտածի էս երկիրը լքելու մասին:

Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Դե միանգամից ասա, որ ուզում ես բռնատիրություն լինի, բանավեճը փակենք, թե չէ ընկել ինչ–որ բան եմ փորձում ապացուցել։
Արիացի, եթե նկատի ունես քո ասած մարդկանց տարբեր մտքեր ներշնչելը, զոմբի–մոմբի, նույն բանը կարելի է ասել բռնապետության դեպքում էլ։ Թեկուզ էդ առումով բռնապետությունը ոչ մի բանով լավ չի։ Նույնիսկ հակառակը հնարավորություններն ավելի մեծ են։ Ինչևէ, չեմ ուզում էդ հարցով քննարկումը շարունակել։ Մի քիչ աբսուրդ է էս դարում համոզել, որ բռնապետությունը լավ բան չի։
Չէ ես բռնապետությանը դեմ եմ: Բայց ես նաև դեմ եմ, սին գաղափարների քողի ներքո մարդկանց խաբելուն: Ես զոմբի բան չգիտեմ, նույնիսկ չգիտեմ էդ բառը ինչ ա նշանակում: Բայց ես գիտեմ, որ շատ մարդկանց հնարավոր ա խաբել ու սխալ գաղափարներ լցնել ուղեղը: Ասածիս վառ օրինակը աղանդներն են: Երբ անմեղ ու արդար մարդկանց խաբելով ու սին բաներ խոստանալով տանում քցում են իրենց շարքերը:
Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Չէ, չունի Ո՛չ բարոյական, ո՛չ իրավական իրավունք։ Մինչդեռ մեղադրյալի աթոռին նստած մարդը գոնե բարոյական իրավունք ունի չհարգել իր վրա կեղծ գործեր կարող դատավորին ու դրան հրամաններ տվողին։
Գրելուցս հետո օրենքներից տեղյակ մի մարդու հարցրեցի, ասեց, որ տենց օրենք կա ու դատավորը իրավունք ունի նիստը չշարունակել, եթե մեղադրյալը չի կանգնում: Հիմա փաստորեն ինչ ա դուրս գալիս? Մարդիկ, որոնք պայքարում են, որ էս երկրում վերջիվերջո օրենքները գործեն, հենց իրենք էլ խախտում են էդ օրենքը:
Ու մի բան էլ դատավորը գործ չի կարում: Գործ կարում ա դատախազությունը: Իսկ դատավորը ընդամենը քննում ա, որ պարզի ճիշտ էն կարել, թե չէ: