Այո
Ոչ
Չգիտեմ
Մի տարի չի արդեն տարիներ են կոնկրետ ամսաթիվ էլ կարող եմ բերել 7 Սեպտեմբեր 2007 դեռ ԼՏՊն իր թեկնածությունը չէր էլ առաջադրվել – թեման, որտեղ գաղափարի, անելիքի գերակայությունը ներկայացրել եմ հասարակ մահկանացուների համար անհասանելի են դարձրել «բաց» հայաստանցի երիտասարդ դաշնակներն, բայց հանել եմ, կարող ես ստուգել քանի դեռ չեն փակել http://forum.openarmenia.com/index.p...dpost&p=687761
Voter, մաթեմատիկական հաշվարկը՝ 1 տարի 5 ամիս 10 օրը տարիներ անվանել, ցույց տվեց մտքի թռիչքդ: Իրականում հուշեմ քեզ, որ պայքարը շատ ավելի շուտ է սկսվել: Բայց այն իր ուժեղ հուն է մտել տարի ու մի քիչ ավել առաջ, իսկ իրապես քաղաքացիական հասարակության ձևավորումը կարելի է ասել, որ սկսվել է 2008 մարտի 1-ից: Էնպես որ ուրիշ թվեր հաշվիր![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որպեսզի պատասխանենք այն հարցին , թե ինչքանով է հնարավոր 2009թ մարտի 1-ի միջոցառման վերածումը արյունահեղության, իմ կարծիքով անհրաժեշտ է սառը տրամաբանություն:
1. Նախ համաձայնվեք որ նոր սպանդ իշխանությանը պետք չէ, այսինքն եթե լինի երկու տարբերակ ՝ իշխանությունը չի ընտրի արյունահեղությունը… այս ենթադրությանը հիմք են ծառայում հետևյալ հանգամանքները՝ նախորդ մարտի1ը դեռ իշխանության կերակրափողում է, և հետո արջևում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն է, որտեղ մեր վիճակը նախանձելի չէ…
2. Պետք է նկատել, որ այս մարտի մեկը էապես տարբերվում է նախորդից.
2008 թ-ի մարտի 1-ին քաղաքապետարանի մոտ հավաքված ժողովրդի քաղաքական հասունությունը, հոգեկան վիճակը, պոտենցիալը , նրանց սպասումները, հնարավոր զարգացումները իշխանությանը ստիպեցին կայացնել շութափույթ և իրենց գոյությունը պահմանելու համար, գուցե, միակ որոշումը… Եվ նույնիսկ այդ ծայրահեղ դրության ժամանակ իշխանությունը չհամարձակվեց կրակել օրը ցերեկով և սպասեց գիշերվան: Առանցքային տարբերությունը այն է որ 2008-ի մարտի մեկին ժողովուրդը պատրաստվում էր տևական զանգվածային միջոցառման և գիշերելու էր Քաղաքապետարանին հարող հրապարակում: Այս դեպքում իշխանությունը համոզված է որ սպասվող միջոցառումը չի վերածվելու նստացույցի և ավարտվելու է ՀԱԿ-ի կողմից նշված ժամին, այն է 20.00:
Եթե Քոչարյանական հիստերիկ ռեժիմը չհամարձակվեց օրը ցերեկով կրակ բացել, այն էլ հոգեվարգի պայմաններուն, Սերժիկի վախկոտ ռեժիմը , այս իրավիճակում առավել ևս դա չի անի…
Կա նաև մի 3-րդ կետ որի դեպքում հնարավոր է լինի ընդհարում: Եթե ժողովուրդը, դուրս գալով վերահսկողությունից, սկսի սեփական նախաձեռնությամբ խախտել սահմանադրական կարգը , ենթադրենք պաշարի Ա.Ժ-ն:
Այս տարբերակը, սակայն, ես համարում եմ անիրականանալի, քանի որ մարտի մեկից հետո ժողովրդի դուխը չի հերիքի գնալ այդ քայլին/կվախենան/…
4.Մնում է մի հարց՝ եթե իշխանությունը չի վախենում այս հանրահավաքից/այստեղ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄԸ-ը հարաբերական է/, ապա ինչու չի արտոնում այն՝ գործելով հերթական անօրինությունը… Իմ կարծիքով դա ունի մի նպատակ՝ վախեցնել ժողովրդին, ստիպել մտածել, որ սպասվում է նոր ջարդ, և դրանով հասնել նրան, որ ինչքան հնարավոր է քիչ մարդ մասնակցի միջոցառմանը…
Իմ դեպքում չստացվեց.
ԵՍ մարտի 1-ին ժամը 13:00-ին Ընկերներիս հետ լինելու եմ Մատենադարանի մոտ.............
հա ու մի բան էլ, եթե նույնիսկ սկսեք հերքել վերոշարադրվածը, մեկա գնալու եմ հանրահանաքին....![]()
© 2017 ՏՎԻԳԵՐՆ - ԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Որ անտուն հոգին երազներ ունի, դու գիտեիր վաղուց.....
Ես դեմ չեմ որ ԼՏՊ-ն գա իշխանոթյան, կասեյի որ հիմնականում կողմ եմ. Բայց ամեն ինչ շնորքովա պետք անել, ի՞նչա նշանակում կգա գործը կանի կգնա, հոմ իրա հոր դուքյանի կռեսլոն չի էտ աթոռը
Այ որ ասեր, կգամ, մի սռոկ նոռմալ կկառավարեմ ու եթե հարմար գտնեմ երկրորդ անգամ էլ թեկնածությունս չեմ դնիայդ ժամանակ ես արդեն իր կողմնակիցը կլինեյի
Կարծում եմ այս գրածիս շատերը կմիանան
![]()
«ՓՈՔՐԻԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՑԻ՞»
Առավոտ.ամ...քաղաքապետարանը վերջապես բացատրեց, թե ինչու են մերժել ընդդիմության հայտը՝
մարտի 1-ին ցույց անցկացնելու համար: Պարզվեց, որ Հյուսիսային պողոտան վտանգավոր է ցուցարարների համար, քանի որ այնտեղ շինարարությունը դեռ չի ավարտվել: Իսկ Մատենադարանի մոտ, ըստ քաղաքապետարանի, կիրակի օրը միջոցառում է նախատեսվում: Ենթադրվում է, որ այդ միջոցառումը կոչվելու է «Փոքրիկ մատենադարանցի»:
Վերջին խմբագրող՝ Լեո: 17.02.2009, 11:39:
Ծաղրածուներ: Չնայած... Լևոնի դպրոցն ա էլի: Սաղ իրա աշակերտներն են, բա ի՞նչ եք ուզում:Երեկ քաղաքապետարանը վերջապես բացատրեց, թե ինչու են մերժել ընդդիմության հայտը՝
մարտի 1-ին ցույց անցկացնելու համար: Պարզվեց, որ Հյուսիսային պողոտան վտանգավոր է ցուցարարների համար, քանի որ այնտեղ շինարարությունը դեռ չի ավարտվել: Իսկ Մատենադարանի մոտ, ըստ քաղաքապետարանի, կիրակի օրը միջոցառում է նախատեսվում: Ենթադրվում է, որ այդ միջոցառումը կոչվելու է «Փոքրիկ մատենադարանցի»:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ