Ահիկ ջան, եթե ինքդ կհասկանաս, թե ինձնից ինչ ես ուզում, ավելի լավ կձևակերպես: Ես Լևոն Տեր-Պետրոսյանը չեմ ու ոչ էլ ՀԱԿ ղեկավարներից, որ քեզ ասեմ, թե ինչ պետք է անեն, արյունահեղությունը կանգնեցնելու համար: Ես քեզ հստակ մի բան եմ ասում, որ նահանջն ու նախագահական գրավելը միակ տարբերակները չեն, կարող եմ ավելացնել, որ դրանք ընդհանրապես տարբերակներ չեն, այլ խնդիրը չգիտակցելու, չհասկանալու արդյունք: Նախագահական գրավելու գնալն, օրինակ, ավելի ուժեղ արյունահեղության գնալ է նշանակում: Նահանջելը նշանակում է արյունահեղությունը կուլ տալ: Հիմա քո ուզածն ի՞նչ է: Ես ինչ ասեմ, որ քեզ թվա, թե քոր հարցին պատասխանել եմ: Ես քեզ ասում եմ մի բան. պայքարն անկախ ամեն ինչից այդ օրը չի սկսվել ու այդ օրը չի ավարտվելու: Ես քեզ կարող եմ ասել երկրորդ բանը. պայքարը շարունակվելու է մինչև այն օրը, մինչև որ ոչ մեկի մտքով չանցնի, որ հրապարակային միջոցառման ժամանակ կարող է արյունահեղություն լինեք: Հիմա քեզ ուրի՞շ ինչ ասեմ: Եթե սպասում ես, որ կասեմ, որ Քրիստոսն իջնելու է ու ցանկացած արյունահեղություն կանխելու, ապա ուրիշ հասցեով դիմիր:
Էն, որ ՀԱԿ-ն ու մենք ամեն ինչ անելու ենք, որ արյունահեղություն չլինի, կարող ես չկասկածել: Բայց դա մեզնից չի կախված, քանի որ մենք գործում են զուտ օրինականության շրջանակներում: Էնպես որ հարցդ գնա և ուղիր արյունահեղողներին, այլ ոչ ինձ: Եվ եթե տալիս ես հարց, որը հստակ պատասխան չի կարող ստանալ, ապա մի դիմիր պատասխանը «պոպուլիստական» անվանելու սխալ տարբերակին (ի դեպ, պոպուլիստական պատասխանն այն է, որը դատարկ է, բայց բավարարում է հասարակությանը, իմ պատասխանը, ինչպես տեսնում ենք, քեզ ու հասարակությանը չի բավարարում, հետևաբար այն պոպուլիստական կոչելը նշանակում է ընդամենը այդ բառի իմաստը չհասկանալ, ուրիշ ոչինչ

)
Էջանիշներ