User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 9 120-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959109 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 121 համարից մինչև 135 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #121
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Օրերս Սերժ Սարգսյանն ընկել է հերթական անհեթեթ ու ծիծաղելի վիճակի մեջ, որը, ի դեպ, ցուցադրվել է մոսկովյան մի քանի հեռուստաալիքներով։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների վերջին հավաքի ժամանակ, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեղադրանքներ է հղել միջինասիական երկրների հասցեին, Սերժ Սարգսյանը փորձել է պաշտպանել իր «շեֆին» և ռեպլիկ է բաց թողել։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մատի արհամարհական շարժումով իր մոտ է հրավիրել Սերժ Սարգսյանին և բարձրաձայն ասել. «Սա Ձեր համար խաղատուն չէ»։ Դրանից հետո նվաստացած Ս. Սարգսյանը գնացել և կանգնել է Մեդվեդևի կողքին, իսկ ՀԱՊԿ անդամ երկրների մյուս ղեկավարները մի լավ հռհռացել են ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողի և վարկաբեկողի վրա։
    Ժամանակ

    Էս ա , իսկ դու պայքարի երկարատև մեթոդիկա ես մշակում Լեո ջան

  2. #122
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչու՞ իմ մանկությունն անցավ մթության մեջ: Ինչու՞ ես օրերով երազում էի, որ գոնե մեկ ժամով էլեկտրականություն ունենանք… Հիմա կասեք պատերազմ էր, բա ի՞նչ ես ուզում: Բա մազու՞թը: Ծեծված թեմա եմ ասում, չէ՞: Բայց ախր փաստ է, փաստ, որ այդ ծավալի մազութը բավարար էր, որ Հանրապետությունում օրվա գոնե մեծ մասը էլեկտրականություն լիներ: Է՜հ, որ շարունակվեմ, կշարունակվի...
    Լեո դե Գրան ջան. քո մանկությունը անցավ մթության մեջ, որ տանկերի տակ չանցնի: Ու խնդրում եմ հիշիր, որ մենակ քո մանկությունը չի մութուցուրտ եղել, այլ քո բոլոր տարեկիցներինը, ու քո ապրած ձմեռը իմ ու շատ շատերի ապրած ձմեռվանից սառը չէր, ոչ էլ քո չնայած մուլտերն էին իմ չնայածներից ուրախ: Ու հա՛, հենց կասե՛մ. բա պատերա՛զմ էր: Դու պիտի որ գոնե մոտավոր պատկերացում ունենաս, թե ի՞նչ արժի մեկ ռումբը, մեկ տանկը, մեկ ինքնաթիռը, մեկ հոգու վիրահատության ծախսը, մեկ զինվորի օրապահիկը: Ասում ես՝ մազու՞թ են ծախել: Լա՛վ են արել: Չես զգու՞մ, որ մազութի թեման արդեն շա՜տ վաղուց է՝ փակել են: Գիտե՞ս՝ ինչու. որովհետև այդ հանելուկի պատասխանը բացարձակապես ոչ ոքի ձեռք չի տա հրապարակել: Որովհետև միջազգային օգնությունը, պայմանագրերով ստորագած-ստացած բնամթերքը, ֆինանսական աջակցությունները ռազմական նպատակներով օգտագործելը արգելվում է: Ու դա ստվեր է ո՛չ միայն նախկինների, այլև ներկաների ու ապագաների վրա էլ. նրանց վրա էլ, ովքեր մազութը տալիս էին ու նրանց վրա էլ, ումից զենքը առնում էին: Կարծում ես ՝ եթե էդ փողը գրպանված լիներ, հիմա «պատախանատու ալիքները» առավոտից իրիկուն, սազը ձեռքներին դա չէի՞ն ողբա: Մի քավության նոխազ չէի՞ն գտնի: Մի պապկա ավել կարելուց էլ հեշտ բա՞ն: Արշակ Սադոյանին դուխ չէի՞ն տա (կարող է նույնիսկ մի 5000 ձայն էլ ողորմային ընտրությունների ժամանակ): Կնիկ եք ուզում, չբեր եք ուզում, բանն էլ հետ եք ուզում, եղբայրնե՛ր ջան: ԽՍՀՄ-ը տրաքեց, վերևից եկող փողերը կորան, վերևում պահած փողերը կորան, աշխատատեղերը կորան, հսկայական շուկան կորավ, երկրաշարժ, շրջափակում, փախստականների հսկայական հոսք, հա՛, պատերա՛զմ եղավ, բա ի՞նչ էիք ուզում, կաթով ու շամպայնով վաննանե՞ր: Հա՛, միշտ էլ կարող էր ավելի լավ լինել, քան էր, միշտ էլ եղել են չօգտագործված հնարավորություններ, սխալներ, տականքներ, բայց ախր պետք չի՛ սա աբսոլյուտիզմի հասցնել:

    Հիմա սովածներ չկա՞ն, Լեո դե Գրան: Գյումրիում հիմա բոլորը դղյակներում ե՞ն ապրում: Բոլո՞ր կռված տղեքը հիմա սիգարետի փող ունեն: Բա ինչու՞ տասնհինգ տարվա հնության մազութը տեսնում ես, 2008-ի արտադրության 2009-ի վաճառքի S-class Մերսեդեսների նախիրը չես տեսնում: Ամեն մեկը յոթանասուն հազար դոմիկի գնի ամառանոցները չես տեսնում: Պաշտոնյաների՝ իրենց հալալ աշխատավարձերով առած «հյուսիսային» անծայրածիր բնակարանները չես տեսնում: Գիտե՛մ, իրենց էլ ես դեմ: Բոլորին դեմ ես: Նախկիններին՝ որովհետև «իմացանք», ներկաներին՝ որովհետև «գիտենք», գալիքներին՝ որովհետև «եթե իմանանք»: Իսկ մինչև ե՞րբ: Կյանքիդ քսաներեք (անձնագրովդ դատելով) տարիներն արդեն սպասել ես, դեռ երկա՞ր ես պատրաստվում սպասել: Ու մի բան էլ. համաձայն եմ, միշտ էլ «լավից լավը» կա, բայց մեզ հիմա «վատից լավն» է պետք: Պատրանքներով ապրել պետք չէ. յուրաքանչյուր սթափ դատող մարդու համար պարզ է, որ այս պահին ընտրությունը կոնկրետ երկուսի միջև է, քանի որ մնացած հարվածային երաժշտական գործիքներն իրենցից այլևս ոչ մի բան չեն ներկայացնում: Դու հիմա ի՞նչ ես ընտրում:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (10.02.2009), Gayl (02.03.2011), Kita (10.02.2009), Nareco (10.02.2009), Norton (11.02.2009), Աբելյան (10.02.2009), Ձայնալար (10.02.2009), Նորմարդ (10.02.2009), Սելավի (10.02.2009), Քամի (10.02.2009)

  4. #123
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեո դե Գրան ջան. քո մանկությունը անցավ մթության մեջ, որ տանկերի տակ չանցնի: Ու խնդրում եմ հիշիր, որ մենակ քո մանկությունը չի մութուցուրտ եղել, այլ քո բոլոր տարեկիցներինը, ու քո ապրած ձմեռը իմ ու շատ շատերի ապրած ձմեռվանից սառը չէր, ոչ էլ քո չնայած մուլտերն էին իմ չնայածներից ուրախ: Ու հա՛, հենց կասե՛մ. բա պատերա՛զմ էր: Դու պիտի որ գոնե մոտավոր պատկերացում ունենաս, թե ի՞նչ արժի մեկ ռումբը, մեկ տանկը, մեկ ինքնաթիռը, մեկ հոգու վիրահատության ծախսը, մեկ զինվորի օրապահիկը: Ասում ես՝ մազու՞թ են ծախել: Լա՛վ են արել: Չես զգու՞մ, որ մազութի թեման արդեն շա՜տ վաղուց է՝ փակել են: Գիտե՞ս՝ ինչու. որովհետև այդ հանելուկի պատասխանը բացարձակապես ոչ ոքի ձեռք չի տա հրապարակել: Որովհետև միջազգային օգնությունը, պայմանագրերով ստորագած-ստացած բնամթերքը, ֆինանսական աջակցությունները ռազմական նպատակներով օգտագործելը արգելվում է: Ու դա ստվեր է ո՛չ միայն նախկինների, այլև ներկաների ու ապագաների վրա էլ. նրանց վրա էլ, ովքեր մազութը տալիս էին ու նրանց վրա էլ, ումից զենքը առնում էին: Կարծում ես ՝ եթե էդ փողը գրպանված լիներ, հիմա «պատախանատու ալիքները» առավոտից իրիկուն, սազը ձեռքներին դա չէի՞ն ողբա: Մի քավության նոխազ չէի՞ն գտնի: Մի պապկա ավել կարելուց էլ հեշտ բա՞ն: Արշակ Սադոյանին դուխ չէի՞ն տա (կարող է նույնիսկ մի 5000 ձայն էլ ողորմային ընտրությունների ժամանակ): Կնիկ եք ուզում, չբեր եք ուզում, բանն էլ հետ եք ուզում, եղբայրնե՛ր ջան: ԽՍՀՄ-ը տրաքեց, վերևից եկող փողերը կորան, վերևում պահած փողերը կորան, աշխատատեղերը կորան, հսկայական շուկան կորավ, երկրաշարժ, շրջափակում, փախստականների հսկայական հոսք, հա՛, պատերա՛զմ եղավ, բա ի՞նչ էիք ուզում, կաթով ու շամպայնով վաննանե՞ր: Հա՛, միշտ էլ կարող էր ավելի լավ լինել, քան էր, միշտ էլ եղել են չօգտագործված հնարավորություններ, սխալներ, տականքներ, բայց ախր պետք չի՛ սա աբսոլյուտիզմի հասցնել:

    Հիմա սովածներ չկա՞ն, Լեո դե Գրան: Գյումրիում հիմա բոլորը դղյակներում ե՞ն ապրում: Բոլո՞ր կռված տղեքը հիմա սիգարետի փող ունեն: Բա ինչու՞ տասնհինգ տարվա հնության մազութը տեսնում ես, 2008-ի արտադրության 2009-ի վաճառքի S-class Մերսեդեսների նախիրը չես տեսնում: Ամեն մեկը յոթանասուն հազար դոմիկի գնի ամառանոցները չես տեսնում: Պաշտոնյաների՝ իրենց հալալ աշխատավարձերով առած «հյուսիսային» անծայրածիր բնակարանները չես տեսնում: Գիտե՛մ, իրենց էլ ես դեմ: Բոլորին դեմ ես: Նախկիններին՝ որովհետև «իմացանք», ներկաներին՝ որովհետև «գիտենք», գալիքներին՝ որովհետև «եթե իմանանք»: Իսկ մինչև ե՞րբ: Կյանքիդ քսաներեք (անձնագրովդ դատելով) տարիներն արդեն սպասել ես, դեռ երկա՞ր ես պատրաստվում սպասել: Ու մի բան էլ. համաձայն եմ, միշտ էլ «լավից լավը» կա, բայց մեզ հիմա «վատից լավն» է պետք: Պատրանքներով ապրել պետք չէ. յուրաքանչյուր սթափ դատող մարդու համար պարզ է, որ այս պահին ընտրությունը կոնկրետ երկուսի միջև է, քանի որ մնացած հարվածային երաժշտական գործիքներն իրենցից այլևս ոչ մի բան չեն ներկայացնում: Դու հիմա ի՞նչ ես ընտրում:
    Հայկօ ջան, բոլոր փաստարկներդ լուրջ են ու անհերքելի: Ու հատկապես ճիշտ ես նկատել` ես դեմ եմ և՛ նախկիններին, և՛ ներկաներին: Ես միայն մի բան եմ ուզում՝ ուզում եմ ապրել համերաշխ երկրում: Չեմ ուզում ջարդի, սպանդի ու ատելության մթնոլոտ:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Լուսաբեր (10.02.2009), Հայկօ (22.05.2009), Ձայնալար (10.02.2009)

  6. #124
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, բոլոր փաստարկներդ լուրջ են ու անհերքելի: Ու հատկապես ճիշտ ես նկատել` ես դեմ եմ և՛ նախկիններին, և՛ ներկաներին: Ես միայն մի բան եմ ուզում՝ ուզում եմ ապրել համերաշխ երկրում: Չեմ ուզում ջարդի, սպանդի ու ատելության մթնոլոտ:
    Ինչպես և յուրաքանչյուր նորմալ մարդ:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (11.02.2009), Ձայնալար (10.02.2009), Նորմարդ (10.02.2009)

  8. #125
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկօ ջան, բոլոր փաստարկներդ լուրջ են ու անհերքելի: Ու հատկապես ճիշտ ես նկատել` ես դեմ եմ և՛ նախկիններին, և՛ ներկաներին: Ես միայն մի բան եմ ուզում՝ ուզում եմ ապրել համերաշխ երկրում: Չեմ ուզում ջարդի, սպանդի ու ատելության մթնոլոտ:
    Լեո, բա ասում ես, որ ուզում ես քեզ ապացուցենք: Տեսնու՞մ ես, որ էդպես չի: Հակառակը՝ դու ես ուզում ապացուցել, փակուղի մտցնել մեզ: Այլ կերպ ես պարզապես չեմ կարող բնութագրել երևեույթը, երբ կամայական քաղաքական քննարկման ժամանակ նորից գալիս են ու հասնում կոտրված տաշտակ «մութ ու ցուրտ տարիներին», «մազութի գործին»: Որ սրանք փուչիկներ են, դա պարզ է: Օրինակ մազութի գործը հիշի, թե ոնց փուչիկի նման պայթեց: Այդ մասին Արշակ Սադոյանն էր շուխուռ գցել, հիշում ես, հետո հասավ մինչև պատկան մարմիններ ու... ձայնը կտրեց, գործը փուչիկի պես պայթեց: Իսկ թե էդ մազութի շնորհիվ քանի մարտ ենք հաղթել՝ թողնում եմ միայն ու միայն տրամաբանող մարդկանց իրենք-իրենց համար վերլուծությանը:

    Մութ ու ցուրտ տարիներ... Հիշում եմ, լավ եմ հիշում: Հիշում եմ, թե ոնց էինք տաս և ավելի կիլոմետր ոտով քայլում հորս ու քեռուս հետ՝ իրանց փեշից կպած, աշխարհի եսիմ որ ծերից մի քիչ նավթ բերել՝ տունը տաքացնելու համար: Հիշում եմ, որ մեկ է՝ մրսում էինք: Հիշում եմ, թե ոնց էր հարևանությունը հավաքվում մեր տանը լոտո խաղալու մթության մեջ, շատ բան եմ հիշում: Է հետո՞:

    Իսկ դու ուրիշ բան հիշի մի պահ.
    - Ծայրահեղ դժվար պայմաններում հաղթում ենք պատերազմում,
    - Տարածաշրջանում առաջին պետությունն ենք լինում, որ լուծում է նույն հոսանքի խնդիրը,
    - Անգամ կատարյալ շրջափակման մեջ կատարյալ սովի չենք մատնվում ու ըստ էության տարածաշրջանում ամենաշուտը տնտեսապես ոտքի կանգնողն ենք լինում,
    - Դիվանագիտական հաղթանակներ արտաքին քաղաքանությունում,
    - ...

    Գիտե՞ս, թե ինչի կետեր դրեցի: Որտև էս պահին դա չի կարևորը՝ ճիշտ էնպես, ինչպես որ քո գրած սրտաճմլիկ տողերը չեն կարևորը: Որտև կա ապագա ու մեզ պետք է էդ ապագային գնալ: Պետք չէ ապրել մանուկ ժամանակ հեծանիվ չունեցած ու հիսուն տարեկանում հեծանիվ երազողի պես, պետք է կտրուկ քայլ անել:

    Ասում ես՝ չեմ վստահում:
    Ասում եմ՝ ոչ մեկին չեմ վստահում ու չեմ վստահելու:

    Չի լինելու նենց քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, որի ասած ամեն բառին հավատալու եմ, որին համարելու եմ, որ եկել է ոչ թե իր «անձնական շահերի», այլ զուտ երկրի համար: Ուրեմն ինչ անենք:

    Կա երկու տարբերակ.
    Տարբերակ 1. Գնում ենք տնտեսական որևէ խանութ, առնում ենք որակյալ բահ, գնում ենք գերեզմանատուն ու ինքներս մեր ձեռքով մեր համար գերեզման ենք փորում:
    Տարբերակ 2. Հասկանում ենք, որ վիճակից դուրս գալու համար որպես սկիզբ փոփոխություն է պետք: Անգամ ձեռ է տալիս ավելի սարսափելի անձով ու թիմով փոխելը, միայն թե մի խմբից իշխանությունը անցնի մյուս խմբի ձեռքը, որպեսզի ստանանք հնարավորություն մյուս քայլերն անելու:

    Չեղավ առաջին քայլը, երկրորդ քայլը պարզապես բացառվում է, որ լինի: Անհնար է: Չեղավ շարժումն ու Տեր-Պետրոսյանական ընդդիմությունը, իշխանությունը ավելի ու ավելի է խորացնելու իր դիրքերն, ընդարձակելու արմատները, տնավորվելու ու դառնա «անհաղթահարելի»: ՄԻԱԿ ուժը, որ աստիճանական ռեզոնանսով ինչ-որ չափով այդ իշխանության հիմքերը թուլացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսն է: Այլ ճշմարտություն այստեղ գոյություն չունի, չի կարող ունենալ:

    Կա փաստ. Ժողովրդի մեծ զանգված կարողացել է հետևում թողնել անցյալի վատ հուշերն ու ապրել ապագայի հույսով ու այդ մարդիկ այսօր պատրաստ են փոխել իրենց երկիրը: Դա մենք ենք: Դա այն մարդիկ են, ովքեր գնում են Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային Կոնգրեսի հետևից: Այն մարդը, ով կասի, որ ինքն ավելի իրատես ու ազգասեր կամ հայրենասեր է, կամ ավելի լավ է պատկերացնում ապագան ու իր վերլուծություններն ավելի ճիշտ են, քան ՀԱԿ հետևից գնացող մարդիկ, կասեմ, որ գլուխը պատին է տալիս: Այո՛, կասեմ, որովհետև շարժման շարքերում տեսնում եմ այնպիսի հզոր մարդկանց, անալիտիկի մտքի տեր, վերլուծող, տրամաբանող, միաժամանակ համեստ ու սառնասիրտ (խոսքը շարժման շարքային մասնակիցների, այլ ոչ վերնախավի մասին է), որ ով որ այդպես ինքնագոհ կասի, որ նրանցից շատ է հասկանում, պարզապես կասեմ՝ գլուխդ պատին ես տալիս:

    Կա քաղաքական ուժ ու դա Հայ Ազգային Կոնգրեսն է: Նրա մեջ մտնում են պատեհապաշտներ ու մտնում են ազնիվ մարդիկ, շատ-շատերը, այդ թվում՝ վերնախավում: Անուններ չեմ ուզում տալ: Ուզում եմ ասել, որ ցանկացած քաղաքական ուժի մեջ էլ պատեհապաշտներ եղել են, կան ու կլինեն: Անհնար է որ չլինեն: Ու նրանց առկայությամբ պայքարին չմիանալը պայմանավորելը, այլ բան չէ, քան ինքնախաբեություն:

    Ինչու՞ միանալ այս շարժմանը.
    - Անհրաժեշտ է փոփոխություն, իսկ այս ուժն ունակ է դա անել, այլ տարբերակ չկա փոփոխություն անելու,
    - Որովհետև այս շարժման մեջ ներգրավված են հասարակության ամենատարբեր շերտեր, այդ թվում տարիքային, սեռային, կրրթական ցենզով, զբաղեցրած դիրքով, անգամ ազգությամբ, գաղափարական հայացքներով, կրոնով և այլն, իսկ երբ այսքան տարբեր մարդիկ միանում են իրար, դա նշանակում է, որ միավորման համար կա կենսական անհրաժեշտություն ու այդքանը միասին չէին կարող սխալվել,
    - Որովհետև որքան էլ չսիրենք այն ղեկավարող քաղաքական գործիչներին, ապա նվազագույնը ինքներս մեզ խաբած կլինենք, եթե չընդունենք, որ նրանք հրաշալի քաղաքական գործիչներ են, որ նրանք ունեն հզոր վերլուծական միտք ու ի տարբերություն շատ ու շատ ուրիշ քաղ. գործիչների ունակ են կազմակերպել ու մինչև վերջ հասցնել այս շարժումը,
    և այլն:

    Ցանկացած «մութ ու ցուրտ» տարվա հիշեցման հաջորդ փորձ համարելու եմ հասարակ դեմագոգիա ու սադրանք, կարևոր բաներից սրտաճմլիկի վրա մարդկանց ուշադրությունը շեղելու փորձ, համարելու եմ, որ չկա քաղաքական կամք քաղաքական քննարկում անցկացնելու, համարելու եմ, որ ընդամենը խոսակցությունը փակուղի մտցնելու փորձ է:

    Առաջարկում եմ հետևել հետևյալ երեք կայքերին.
    http://www.levonpresident.am
    http://www.payqar.org
    http://www.nikolpashinyan.com

    Մասնավորապես առաջարկում եմ կարդալ Տեր-Պետրոսյանի ելույթներն ու վերլուծությունները, նրա նախընտրական ծրագիրը՝ հիշելով, որ այնուամենայնիվ նախագահի ընտրությունը պետք է լինի գաղափարական, այլ ոչ թե անձնական դաշտում: Առաջարկում եմ Նիկոլի կայքում հետևել հարց ու պատասխաններին, անհրաժեշտության դեպքում հարց տալ ու ստանալ պատասխանը:

    Եվ խնդրում եմ, եթե որոշել եք, որ այս պայքարին չեք միանալու, ապա դա, բնականաբար, ձեր իրավունքն է, որքան էլ ես չհասկանամ ձեր տրամաբանությունն ու մոտիվացիան: Բայց այդ դեպքում եկեք կլինի մեր ժամանակը մի ծախսեք ձեր խոսքերով, եթե պատրաստ չեք լսելու դիմացինին և ձեր ամբողջ խնդիրը լինելու մեզ փակուղի մտցնել փորձելը, որն իրականում չի հաջողվելու:

    Ինչ վերաբերվում է համերաշխ երկրում ապրելուն, ապա հավատացնում եմ, որ դա առայժմ հնարավոր չէ, քանի դեռ խաղաղ ցուցարարների վրա հարձակվում ու ծեծելով քշում են, քանի դեռ երկրում կան մի քանի տասնյակ քաղ. բանտարկյալներ, քանի դեռ կան իշխանության կողմից սպանված բազում անձինք, ում մարդասպանները բացահայտված չեն, քանի դեռ քաղաքական ակտիվիստների տներն այցելում ու սպառնում են հանրահավաքի չգնալ, քանի դեռ կարմիր բերետավորները մահակներով հարվածում ու ցրում են 18ամյա աղջկան ու 60ամյա կնոջը....

    Իսկ այդ ամենի դեմն առնելու համար այսօր մենակ մի միջոց կա, այդ միջոցը չտեսնելն էլ՝ ինքնախաբեություն է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Nareco (10.02.2009), Norton (11.02.2009), Zangezur (10.02.2009), Աբելյան (10.02.2009), Հայկօ (10.02.2009)

  10. #126
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Չուկ ջան, տա Աստված, որ դու վերջում քեզ խաբված չզգաս:
    Վարդերի հեղափոխության օրինակը Վրաստանում (ինչպես նաև նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինայում) մեր աչքի առաջ է: Այն ժամանակ էլ վրաց ժողովուրդը ոտքի էր կանգնել, որպեսզի Շևարնաձեից ու նրա կլանից փրկեր երկիրը: Եվ տեսար ի՞նչ եղավ: Ժողովուրդը խաբվեց: Հիմա Վրաստանում ավելի վատ վիճակ է տիրում, քան Շևարնաձեի օրոք էր: Նույնը կատարվում է նաև Ուկրաինայում:

    Ես վախենում եմ, որ նույն սցենարը կրկնվի նաև Հայաստանում:
    ԼՏՊ-ն հակառուս է: Եթե մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանան, ես պատկերացնում եմ` ինչպիսի վտանգների առջև ենք մենք կանգնելու: Առաջին հերթին հրաժեշտ ենք տալու արյան գնով ազատագրած Ղարաբաղին: Էլ չեմ խոսում Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի ճակատագրի ու տնտեսական բազմաթիվ վտանգների մասին:

    Տա Աստված, խաբված չլինեք
    Վերջին խմբագրող՝ Լեո: 10.02.2009, 17:06:

  11. #127
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, տա Աստված, որ դու վերջում քեզ խաբված չզգաս:
    Լեո, տողերդ նշանակում են գրածներիցս բացարձակապես ոչինչ չհասկանալ:

    Ես չեմ կարող լինել խաբված: Որովհետև ԵԹԵ հանկարծ ու իշխանությունը փոխելուց հետո ունենանք նոր հակապետական իշխանություն, ապա շարունակելու ենք պայքարել դրա դեմ, որտև նման հնարավորության մասին գիտենք, հասկանում ենք, ինքնախաբեությամբ զբաղվող չենք այլ հստակ քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ:

    Խաբված դուք եք (ներիր անկեղծության համար), որ ինչ-ինչ մեթոդներով ձեզ կարողացել են համոզել պայքարի անարդյունքության մեջ, որ երբևէ չի կարելի լավի հասնել և այլն: Թե ինչպես եք խաբվել, չգիտեմ, լռում եմ, բայց դա ակնհայտ է:

    Ես պարզապես ցավում եմ այսպիսի հիասթափություն տեսնելիս ու նոից ներիր, բայց կարծում եմ, որ ուժեղ մարդը չէր կարող նման եզրակացությունների, նման հուսահատման աստիճանի գալ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (11.02.2009)

  13. #128
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես վախենում եմ, որ նույն սցենարը կրկնվի նաև Հայաստանում:
    ԼՏՊ-ն հակառուս է: Եթե մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանան, ես պատկերացնում եմ` ինչպիսի վտանգների առջև ենք մենք կանգնելու: Առաջին հերթին հրաժեշտ ենք տալու արյան գնով ազատագրած Ղարաբաղին: Էլ չեմ խոսում Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի ճակատագրի ու տնտեսական բազմաթիվ վտանգների մասին:
    Էս միտքը չէի կարդացել
    Ուխքի արի, Լեո, ինչի՞ց ես խոսում:
    Դեռ մի կողմ թողնենք, որ Տեր-Պետրոսյանն իրականում հավասարաչափ քաղաքականություն տանող գործիչ է: Հիմա դրան չանդրադառնանք, դա ապացուցված բան է:

    Հիմա գանք Ղարաբաղին,
    Զարթնիր, Լեո՛, մռնիմ քեզի,
    Զարթնիր ու նայիր, թե հիմա ինչ է կատարվում Ղարաբաղի հարցում ու հետո խոսիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #129
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, տա Աստված, որ դու վերջում քեզ խաբված չզգաս:
    Վարդերի հեղափոխության օրինակը Վրաստանում (ինչպես նաև նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինայում) մեր աչքի առաջ է: Այն ժամանակ էլ վրաց ժողովուրդը ոտքի էր կանգնել, որպեսզի Շևարնաձեից ու նրա կլանից փրկեր երկիրը: Եվ տեսար ի՞նչ եղավ: Ժողովուրդը խաբվեց: Հիմա Վրաստանում ավելի վատ վիճակ է տիրում, քան Շևարնաձեի օրոք էր: Նույնը կատարվում է նաև Ուկրաինայում:

    Ես վախենում եմ, որ նույն սցենարը կրկնվի նաև Հայաստանում:
    ԼՏՊ-ն հակառուս է: Եթե մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանան, ես պատկերացնում եմ` ինչպիսի վտանգների առջև ենք մենք կանգնելու: Առաջին հերթին հրաժեշտ ենք տալու արյան գնով ազատագրած Ղարաբաղին: Էլ չեմ խոսում Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի ճակատագրի ու տնտեսական բազմաթիվ վտանգների մասին:

    Տա Աստված, խաբված չլինեք
    Լեո ջան, ես քո փոխարեն չէի պնդի, թե Վրացիներն ու Ուկրաինացիները մեզանից լավ վիճակում չեն: Էդ երկրներում դեռ շատ խնդիրներ կան, բայց ժողովուրդը բավական ուժ ունի կամքը թելադրելու՝ մի 10 քայլ մեզանից առաջ են, ռուսաստանից էլ հայհայ ա պոկվում են ինտեգրվեն Եվրոպային ու կանեն, ինչքան էլ, որ ռուսաստանը խանգարի: Իսկ մենք հաստատուն քայլերով գլորվում ենք դեպի խորհրդային միություն Ու եթե հիմա հակառուս չլինենք, Արցախն էլ կկորցնենք, Հայաստանն էլ հետը:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (11.02.2009)

  16. #130
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դիմել է Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին փետրվարի 28-ին, ժամը 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում քաղաքապետարանին հարող տարածքում մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն անցկացնելու խնդրանքով։ Այս մասին հաղորդում է ԺԿ գրասենյակը։
    թերթ

  17. #131
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Քանի որ թեմայում նկատվում են հակալևոնականներ (), ապա ուզում եմ փոքր ինչ շեղվելով մի նյութ տեղադրել Պասկևիչյան Տիգրանի կողմից.

    Հիասթափություններ

    Ընդգծված հակալեւոնականներին ես հասկանում եմ: Դժվար է սպասումներ ունենալն ու հիասթափություններ ապրելը: Իսկ հիասթափություններն անցած տասնվեցուկես ամսվա ընթացքում քիչ չեն եղել: Մեկ հոդվածի մեջ բոլորին դժվար է անդրադառնալ, կփորձեմ ներկայացնել դրանցից ամենակարեւորները, որոնք, ինչպես երեւում է, խլել են հակալեւոնականների քունն ու հանգիստը:

    Հիասթափություն N1: -Լեւոնին չեն ընդունի, Լեւոնին չեն ների,-այսպես էին կարծում հակալեւոնականները 2007-ի սեպտեմբերին նախորդող ժամանակաշրջանում, երբ խոսվում էր Հանրապետության առաջին նախագահի հնարավոր վերադարձի մասին: Ինչպես տեսանք, սուլոցներ չեղան, փտած պոմիդորներ ու նեխած ձվեր չնետվեցին հրաժարյալ նախագահի ուղղությամբ: Պետք է խոստովանել, սակայն, որ առաջին նախագահի դիմավորումը բավական զուսպ էր, մի քիչ կասկածոտ, զուրկ ավելորդ հուզականությունից եւ ամբոխային տրամադրություններից: Այսպես էր, որովհետեւ մարդիկ չգիտեին, թե ինչ է ասելու նա եւ նա չգիտեր, թե ինչպես է ընդունվելու իր ասելիքը: Հոկտեմբերի 26-ի հանրահավաքը, որն առաջին զանգվածային միջոցառումն էր, ամեն ինչ տեղը գցեց` Տեր-Պետրոսյանը եկել էր խոսելու այն ամենի մասին, ինչը վերջին տասը տարում մնացել էր չխոսված: Հոկտեմբերի 26-ին կայացավ Տեր-Պետրոսյանի եւ ժողովրդի առաջին երկխոսությունը եւ, իմ տպավորությամբ, ժողովուրդն ընկալման բացառիկ ունակություն դրսեւորեց:

    Հիասթափություն N2: -Լեւոնի համախմբած ուժերը շատ արագ կհիասթափվեն եւ կցրվեն,-այսպես էին կարծում հակալեւոնականները 2007-ի սեպտեմբերին հաջորդող ժամանակաշրջանում: Բավական էր նկատել միայն, որ առաջին նախագահի շուրջ հավաքված ուժերը երբեւէ չէին սատարել Քոչարյանին, եւ ամեն ինչ միանգամից պարզ կդառնար: Մինչեւ 2007-ի նոյեմբերի վերջը Տեր-Պետրոսյանի կոալիցիան բաց էր բոլոր ցանկացողների համար: Նա ինքն էլ առաջարկում էր մինչ այդ չմիավորված բոլոր ուժերին միանալ` պայմանով, որ ինքը երեք տարի անց կհեռանա` կազմակերպելով ազատ եւ արդար ընտրություններ: Քաղաքական ուժերը չմիացան, որովհետեւ կաշկանդված էին նախկինում ձեռք բերված կամ ապագայում ձեռք բերվելիք պայմանավորվածություններով: Չմիացան` աչքի առաջ ունենալով անգամ վերացման վտանգը: Համախմբումը պահպանվեց: Մինչեւ այսօր էլ պահպանվում է` խորագույն հիասթափություն պատճառելով հակալեւոնականներին:

    Հիասթափություն N3: -Կռված տղերքը չեն ների Լեւոնի 98-ի պարտվողականությունը,-այսպես էին կարծում հակալեւոնականները 2007-ի սեպտեմբերին նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջաններում: Որ երկրապահից ինչ-որ մարդիկ կմիանան, չէին կասկածում` կապելով Վազգեն Սարգսյանի հետ, բայց որ երկրապահն ամբողջությամբ կանցնի պարտվողական Լեւոնի կողմը, մտքներով անգամ չէին անցկացնում: Այսպես մտածող հակալեւոնականների հիասթափությունը կատարյալ դարձավ, երբ քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարդան Մալխասյանը աջակցություն հայտնեցին Տեր-Պետրոսյանի սկսած շարժմանը: Որ նրանք նախկին դաշնակցականներ էին, դա մի կերպ մարսվեց, անհասկանալի մնաց, որ պարտվողական գործչին միանում են ազատագրված տարածքների պաշտպանները:

    Հիասթափություն N4: -Երիտասարդներն, ում մանկությունն անցել է ցուրտ ու մութ տարիներին չեն կարող գնալ Լեւոնի հետեւից,-այսպես էին կարծում հակալեւոնականները 2007-ի սեպտեմբերին նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջաններում: Որոշակի դադարներով իրար հաջորդող հանրահավաքները ցույց տվեցին, որ երիտասարդներն ավելի վեհանձն են, քան կարծողները կարծում էին: Ինչու եմ օգտագործում վեհանձն բառը, որովհետեւ ցուրտն ու մութը Տեր-Պետրոսյանի առաջին պաշտոնավարման ժամանակաշրջանում օբյեկտիվորեն կային եւ խաթարում էին այսօրվա երիտասարդների երեկվա մանկությունը: Բայց, ի տարբերություն քաղքենիների, երիտասարդները միշտ նայում են առաջ, ապրում վաղվա օրով եւ Տեր-Պետրոսյանի վերադարձի հայտը նրանց համար լավ ապագայի խոստում էր:

    Հիասթափություն N5: -Մարդիկ չեն ների Տեր-Պետրոսյանին 1996-ի կասկածելի ընտրության համար,-այսպես էին կարծում հակալեւոնականները 2007-ի սեպտեմբերին նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջաններում: Պարզվեց մարդիկ ոչ միայն ներել-չներելու խնդիր չունեն, այլեւ հրապարակում կանգնած իրենց հասկացածով միմյանց էին բացատրում 1996-ի երեւույթը: Հրապարակ եկող մարդկանցից յուրաքանչյուր երրորդն 96-ին դեմ էր քվեարկել Տեր-Պետրոսյանին, նրանցից շատերը եղել էին Ազգային ժողովի շենքը գրոհող բազմության մեջ, ոմանք 98-ի փետրվարի երեքին /իրենց ասելով/ ուրախությունից արտասվել էին` լսելով առաջին նախագահի հրաժարականի լուրը: Այս մարդիկ ինչու էին եկել, ինչ էին փնտրում Տեր-Պետրոսյանի հանրահավաքներում, կգային, եթե կասկածեին, որ հարթակում կանգնածը կեղծարար է ու ազգադավ:

    Հիասթափություն N6: -Տեր-Պետրոսյանի շրջապատում պատեհապաշտներ են ու պաշտոնամոլներ,-այսպես էին կարծում հակալեւոնականները 2007-ի սեպտեմբերին նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջաններում: Պատեհապաշտներն ու պաշտոնամոլները սովորաբար գնում են Մեծ Խանի դուռն ու ծնկաչոք ողորմածություն խնդրում, ոչ թե գալիս են ազատության հրապարակ, կանգնում հարթակին, հետո ձերբակալվում եւ արդեն շուրջ մեկ տարի մնում բանտերում` ոչ մի կերպ չգնալով գործարքի: Քաղբանտարկյալների տոկունությունն ու անսասան կամքը, նրանց արժանապատիվ պահվածքը դատարաններում հակալեւոնականներին ոչ միայն հիասթափեցնում է, այլեւ երբեմն հանում հավասարակշրությունից:

    Հիասթափություն N6: -Լեւոնը չի կարողանա ճեղքել տեղեկատվական շրջափակումը,-թեթեւացած շունչ էին քաշում հակալեւոնականները 2007-ի սեպտեմբերին նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջաններում: Տեր-Պետրոսյանը ոչ միայն ճեղքեց շրջափակումը, այլեւ կարողացավ ապացուցել, որ սահմանափակ հնարավորություններից նվնվացող, բայց խոսքի ազատության համար երբեւէ չպայքարող քաղաքական շատ գործիչներ, դրանով պարզապես քողարկել են ասելիքի բացակայությունը: Կարեւորն ասելիքն է: Ասելիք լինի, տեղ հասցնելու ձեւը միշտ էլ կգտնվի: Ինքս էլ չէի հավատում ԴՎԴ-ների “հրաշագործ զորությանը” մինչեւ առաջին անգամ չտեսա մի գյուղացու տանը հավաքված մարդկանց, որոնց միավորել էր ոչ այլ բան, քան լավ ապրելու ձգտումը:

    Այս եւ այլ հիասթափությունները, որոնց չանդրադարձա, իսկապես կարող են չարացնել մարդկանց, դարձնել անհանդուրժող, բայց ինչ արած` ամեն մարդ իր ընտրությունն ունի եւ դա լեւոնականների ու հակալեւոնականների ընդհանուր հարստությունն է:

    Տիգրան Պասկեւիչյան

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #132
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ. ՚ԴՐԱՆՔ ՄԱՐՏԻ 1-Ի ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՆՙ

    [15:50] 10 Փետրվարի, 2009

    Այս օրերին հաճախ երեւանցիները ականատես են լինում վահաններով եւ մահակներով ոստիկանների զինավարժությունների: Ինչպես Հայ ազգային Կոնգրեսն, այնպես էլ ՚Ա1+ՙ-ն ահազանգեր են ստանում քաղաքացիներից, որ Հայաստանի տարբեր մարզերից Երեւան են բերվում պարեկապահակային գնդի ոստիկաններ, որոնք անցնում են որոշակի վերապատրաստում` օրինակ Քանաքեռում:

    Հիշեցնենք, որ մարտի 1-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաք-երթ` ի հիշատակ մեկ տարի առաջ զոհվածների: Եվ մարդկանց մոտ մտավախություն է առաջացել, որ զորքերի վերապատրաստումը խիստ կոնկրետ նպատակ ունի:

    ՀՀ Ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայաթ Շիրինյանը ՚Ա1+ՙ-ին պարզաբանեց. ՚՚Ոստիկանության ծառայության մասինՙ օրենքով նախատեսված է. որ կրտսեր խումբը ուսումնական կենտրոնում վերապատրաստվի: Դրանք սովորական դասընթացներ են, եւ մարտի 1-ի հետ բացարձակապես կապ չունենՙ:

    Ինչ վերաբերվում է Մարտի 1-ին սպասվող հանրահավաքին եւ երթին, ապա Սայաթ Շիրինյանը նշեց. ՚Ինչպես ցանկացած հանրահավաքի, այս անգամ էլ դրսից որեւէ մեկը չի բերվել կամ բերվելու, սովորական ծառայություն ենք իրականացնելու, ինչպես իրականացրել ենք, իսկ ուսումնական պրոցեսը սովորական պրոցես է, եւ եթե որեւէ մեկը շահարկում է դա, ուրեմն նա տականք էՙ:
    Աղբյուր՝ Ա1+

    Հա, դե մենք գիտենք, որ մյուս հանրահավաքներին դրսից որևէ մեկը «չի բերվել»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #133
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Ես նոր ռագադկա ունեմ, ինչքան ուզում են թող պարապեն:

    Ժողովուրդ ենքան խնդալուա ես հանրահավաք թույլ տալու չտալու պրոցեսները չեք պատկերացնում:

    Չեն հասկանում որ թքած ունենք....

  20. #134
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, տա Աստված, որ դու վերջում քեզ խաբված չզգաս:
    Վարդերի հեղափոխության օրինակը Վրաստանում (ինչպես նաև նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինայում) մեր աչքի առաջ է: Այն ժամանակ էլ վրաց ժողովուրդը ոտքի էր կանգնել, որպեսզի Շևարնաձեից ու նրա կլանից փրկեր երկիրը: Եվ տեսար ի՞նչ եղավ: Ժողովուրդը խաբվեց: Հիմա Վրաստանում ավելի վատ վիճակ է տիրում, քան Շևարնաձեի օրոք էր: Նույնը կատարվում է նաև Ուկրաինայում:

    Ես վախենում եմ, որ նույն սցենարը կրկնվի նաև Հայաստանում:
    ԼՏՊ-ն հակառուս է: Եթե մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ վատանան, ես պատկերացնում եմ` ինչպիսի վտանգների առջև ենք մենք կանգնելու: Առաջին հերթին հրաժեշտ ենք տալու արյան գնով ազատագրած Ղարաբաղին: Էլ չեմ խոսում Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի ճակատագրի ու տնտեսական բազմաթիվ վտանգների մասին:
    Վրաստանում ու Ուկրաինայում իշխանափոխություններ եղան, բայց ոչ հեղափոխություններ:
    Մեզ հեղափոխություն ա պետք (ինչի համար, իմիջայլոց, իշխանափոխությունը պարտադիր չի):
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  21. #135
    Toreador from AF Nareco-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.06.2006
    Հասցե
    Երևան-Բարսելոնա
    Տարիք
    39
    Գրառումներ
    353
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Լեո դե Գրան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարդերի հեղափոխության օրինակը Վրաստանում (ինչպես նաև նարնջագույն հեղափոխությունը Ուկրաինայում) մեր աչքի առաջ է: Այն ժամանակ էլ վրաց ժողովուրդը ոտքի էր կանգնել, որպեսզի Շևարնաձեից ու նրա կլանից փրկեր երկիրը: Եվ տեսար ի՞նչ եղավ: Ժողովուրդը խաբվեց: Հիմա Վրաստանում ավելի վատ վիճակ է տիրում, քան Շևարնաձեի օրոք էր: Նույնը կատարվում է նաև Ուկրաինայում:

    Տա Աստված, խաբված չլինեք
    Լեո', տանեմ միայն մեկ զուգահեռ. թե' ուկրաինական, թե' վրացական (կուզե'ք իշխանափոխություն անվանեք, կուզե'ք հեղափոխություն), գունավորումները ունեին արևմտյան հստակ «երանգներ»` «Սորոսի» հիմնադրամ, եվրակառույցների գործուն աջակցություն, ԱՄՆ-ի հստակ դիրքորոշում, արևմտյան քողարկված հաթաթաներ և այլն:
    Իսկ ՄԵՐ պարագայում, ամեն ինչ ՄԵԶՆՈՎ եղավ, և դա գերազանց է. մեր շարժման մեջ ՈՉ ՄԻ օտարածին մասնիկ ու տարր չկա, մենք ու մենք ենք, չնայած տաթևիկնալբանդյանականների բոլոր ջանքերին, որ ուզում էին «արևմտյան» թեքում տային մեր շարժմանը, ապարդյուն...

    Այնպես որ սա անձերի խնդիր չէ, սա ՄԵՐ խնդիրն է, ՄԵՐ ազատության խնդիրն է, իսկ այդպիսի կատեգորիաներում խաբված լինելու մասին խոսք լինել չի կարող:
    ArmFootball.com / First Armenian Front

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (11.02.2009)

Էջ 9 120-ից ԱռաջինԱռաջին ... 56789101112131959109 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •