Ճշտն ասած չէի ուզում միջամտել ձեր այս հետաքրքիր քննարկումներին, սակայն մի շատ կարևոր հանգամանք կա որ ստիպեց մի քանի տող գրեմ, այն մարդկանց ովքեր դեմ են այս շարժման՝ այս կերպ ընթացքին:
Շատ անգամ այստեղ հնչեցրեցին այն միտքը որ այս շարժումը անկասելիյա, և դա իրականում այդպեսա՝ անկախ այն հանգամանքից, թե այդ շարժումը ով է առաջնորդելու:
Այս տենդենցը ամբողջ աշխարհով մեկ է տարածվելու շատ կարճ ժամանակում, ու հիմնական ըմբոստացողները երիտասարդներն են լինելու, այն երիտասարդները որոնք խաղաղապահներ են կոչվում:
Այս երիտասարդները քայլ առ քայլ հաստատելու են նորի սկիզբը, ու չեն նահանջելու, մի որոշ ժամանակից հետո կմբոստանան նաև Իրանի, Իսրաելի, Պաղեստինի, Հունաստանի, Ռուսաստանի և շատ այլ պետությունների երիտասարդ խաղաղապահներ և շատերի համար շատ խորթ մեթոդներով կհասնեն իրենց ցանկալի արդյունքին:
Այնպես որ սիրելի՝ այս երիտասարդներին ընդիմացող հայրենակիցներ, դուք անկարող էք տարբեր միջոցներով, իբր «խելքի բերեք» այս հրաշալի ու իմաստուն երիտասարդներին, նրանք եթե անգամ չկարողանան նկարագրել կամ բացատրել իրենց ներքին ընդիմանալու զգացումները այս իշխանությանը, միևնույնն է նրանք ինտուիցիայով գիտեն թե ինչ են անում, ու ինչ են պահանջում այդ հին մտածելակեպ ունեցող մարդկանցից:
Հիմա եթե Լևոնը չառաջնորդեր այս երիտասարդներին, ասենք Բադալի Գվոն առաջնորդեր, միևնույննա նրանք գնալու էին այդ առաջնորդի հետևից, որովհետև նրանց համար հտաքրքիր չի թե ով կառաջնորդի այդ շարժումը, կարևորը նրանք «հող ունենան», ու «հենման կետ ունենան», իրենց միսիան կատարելու համար:
Այս երիտասարդներին անգամ հետաքրքիր չի թե մազութը ով լափեց, կամ 92-ին Վանոն ինչ ասեց, Սերժի ախպերը ուր գնաց, սրանք ընդհամենը պատրվագներ են որ խոսակցական կուլտուրայի սահմաններում, նրանք պաշտպանվում են հակադարձելով տարբեր մեջբերումներով, իբր ուղղակի կամ անուղղակի արդարացնեն իրենց պահվածքը:
Սակայն նրանք ուրիշ զգացողություն ունեն ու անգամ երևի ձանձրալիելա իրենց համար որ անընդհատ հակադարձում են ձեր հին ու բարի հիշողություններ առաջացնող հարցերին, իրենց մտքի մեջ ասելով « լավ մի՞ թե միայն ես եմ զգում այս անկանֆորտ խեղտող վիճակը»:
եթե անգամ Լևոնն էլ լքի այս երիտասարդներին, կրկին համոզված եղեք, նրանք իրենց միջից լիդեր կնտրեն ու կրկին մինչև հաղթանակ կպայքարեն իրենց ցանկալի արդյունքին հասնելու համար:
Եթե ուզում եք՝ իրանք անգամ հստակ ձևակերպված գաղափարախոսություն չունեն, նրանցը էսա «մեր դուրը չի գալիս էս վիճակը ու վերջ» թող մտածեն նրանք ովքեր դրա համար նախատեսված են, մինիստր կլինի, թե պահակ՝ թող ամեն մեկը իր պոստում այնպես աշխատի որ մեզ բավարարված զգանք, հակառակ դեպքում նորից միահամուռ ոտքի կկանգնեն ու կրկին փոփոխություն կպահանջեն:
Այս երիտասարդական շարժումը ձնագնդիի էֆեկտով շատ մեծ թափա հավաքելու ամբողջ աշխարհում: Մի խոսքով նրանք «ռեմոնտ» են անելու, վերանորոգելու են ամբողջ երկիր մոլորակը, այնպես որ սիրելի տարիքով մեծ մարդիկ, եթե կարող եք ինչ որ բանով օգտակար եղեք երիտասարդներին, եթե չեք կարող՝ պարզապես զինվեք համբերությամբ և կտեսնեք վերջնական արդյունքը, ձեզ էլ ոչ ոք չի մեղադրի՝ քանզի դուք մեր շատ սիրելի հայրենակիցներն եք:
Ու չկարծեք թե սա միայն Հայաստանում է որ երիտասարդները ըմբոստանալու են, սա ամբողջ աշխարհով մեկ է լինելու որտեղ կան հին ոգով ղեկավարող իշխանություններ:
Էջանիշներ