Հանգիստ եղիր, փառք աստծո ես ինքս լիուլի բավարար եմ ինձ պաշտպանելու համար...
Հիմա անցնենք նրան, ինչի համար էլ ըստ էության ես այստեղ եմ, այսինքն հետաքրքիր և փաստարկված զրույցին: Այս անգամ ես կպատասխանեմ մի քիչ այլ կերպ, քանի որ հարցերը ցրված էին հարգարժան Տրիբունի մի քանի պոստերում, երբեմն իրար կրկնում էին և այլն: Ավելին, իմ պատասխանով ես ցույց կտամ, թե ինչպես եմ ես կոնկրետ օրինակի վրա մտածել, օգտվել աղբյուրներից և այլն: Օրինակը մ.թ.ա. 160 թ-ի Բասենի ճ-մ է /նման վերլուծություն ես կարող եմ անել իմ գրքում բերված ցանկացած ճակատամարտի վերաբերյալ/:
Եվ այսպես
Մ.թ.ա. 160 - - որտեղից այս թիվը? Միանգամից ասեմ, հարգելի Տրիբուն, որ չնսեմացնելով հանդերձ Ձեր գիտելիքներ մակարդակը, Հայոց պատմության աղբյուրագիտությանը իրոք վատ եք ծանոթ: Ինչու - որովհետև մի քիչ ծանոթ մարդու մոտ նախևառաջ հարց կառաջանար, թե ես որտեղից եմ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ վերցրել տեղեկատվությունը այս ճակատամարտի մասին: Ընդ որում ասեմ, տեղեկատվությունը բավականին մանրամասն է: Հնարավոր է, որ դուք կարծել եք, թե ես նկատի եմ ունեցել մ.թ.ա. 165 թ-ի Տմորիքի ճ-մ-ը, ուղղակի այն կոչել եմ Բասենի ճ-մ... Ասեմ, որ ոչ... Տմորիքի ճակատամարտը, ինքնին լինելով բավականին քննարկված է սովետահայ պատմագիտության կողմից /բացի ընդհանուր թեմայով աշխատություններից տես հատկապես Էլչիբեկյան Ժ. Գ. "Հայաստանը և Սելևկյանները", Երևան 1979/, այն դեպքում, երբ առանց չափազանցեցնելու կարող եմ ասել - այս ճակատամարտը հայտնագործել եմ ես և նախկինում սրա մասին գրված չի եղել: Այսիպիսով, վերադառնանք սկզբին` որտեղից այս թիվը?
Պատասխանը մի քիչ երկար կարող է թվալ, բայց ասեմ - դա դրան արժե:
Ըստ Մովսես Խորենացու /Գիրք 2, գլուխ 54/ /այսուհետ և հետագայում մեջբերումները կբերվեն ռուսերեն, որի համար հայցում եմ մոդեռների ներողամտությունը - ինչ արած, Խորենացու հայերեն թվային տարբերակ ինտեռնետում չկա/. "На Западе возникают какие-то смуты, и Арташес в расчете на это с презрением отвергает римскую власть и прекращает выплату дани. Император же Домициан в гневе насылает на него войско, которое, достигнув пределов Кесарии, пускается в преследование Тирана и западной армянской рати и гонит неотступно до обширнейшей долины Басеаяа. Здесь их встречает Артавазд со всеми сыновьями царя, во главе восточной и северной рати. Они вступают в сражение и попадают в крайне тяжелое положение. Однако под конец поспевает Смбат с южной ратью и вступив в битву, спасает сыновей царя, завершая сражение победой. Уже престарелый, он, однако, по-молодому подготовил и провел наступление и, пустившись в преследование, гнал римское войско до самых границ Кесарии."
Ես պատահականորեն չբերեցի այս երկար մեջբերումը, քանի որ այն մեզ անընդհատ պետք է գալու: Բայց նախ ինչ կարելիէ իմանալ այս մեջբերումից ճակատամարտի ժամանակի առումով?: Նախ այստեղ խոսվում է Արտավազդի մասին, այսինքն մեր այս ինքնասեր արքայազնը այս ճակատամարտի ժամանակ եղել է բավականին հասուն, կամ էլ առնվազն, այսպես ասենք, երեխա չի եղել, քանի որ նրան, ինչպես նաև իր եղբայրներին, վստահված է եղել Զորավարության հրամանատարություն - ըստ Խորենացու. /Գիրք 2, գլուխ 53/. "Арташес разделяет на четыре части также начальство над войском: восточную рать оставляет за Артаваздом, западную отдает Тирану, южную вверяет Смбату и северную - Зареху": Ըհը, սա էլ է կարևոր: Այսպիսով Արտավազդը, որը եղբայրներից ամենամեծն էր, ստացել է զորավարություն, ընդ որում այն ժամանակ, երբ իր մյուս 2 եղբայրներն էլ են եղել առնվազն ոչ երեխա, քանի որ երեխային զորավարություն չէին վստահի: Կարող ենք մոտավորապես ենթադրել, որ զորավարության հրամանատար դառնալու ժամանակ Արտավազդը եղել է մոտ 23 տարեկան / +/- 2 տարի/, իսկ փոքր եղբայրները` մոտ 18-20 տարեկան: Անցնենք առաջ - երբ ծնվեց Արտավազդը, սա ամենաէական հարցն է, քանի որ այն օգնում է մեզ քանդել այս խճճված ժամանակագրական հանգույցը: Բայց մինչև առաջ անցնելը արձանագրենք, որ Արտավազդը Արտաշեսի և Սաթենիկի մեծ տղան էր և բնականաբար պետք է ծնված լիներ Սաթենիկի հետ ամուսնանալուց հետո: Այսինքն, երբ է եղել Հայ-Ալանական պատերազմը: Ես իմ գրքում առաջարկել եմ մ.թ.ա. 184 թ-ը` հիմք ընդունելով համաշխարհային սկզբնաղբյուրները...
Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 6"-ից
"Մ.թ.ա 180-ական թվականներին քոչվոր սարմատների մեծաթիվ ու հզոր հորդան անցավ Վոլգան և գլխովին ջախջախեց հիշատակված տարածքներին մինչ այդ տիրող սկյութերին, որոնց փոքր մասը նահանջեց արևմուտք, հետագայում ընդունելով սարմատների գերիշխանությունը, իսկ հիմնական մասը ձուլվեց սարմատների մեջ ու ավելի ուժեղացրեց վերջիններիս: Սրա արդյունքը եղավ մասնավորապես այն, որ Դանուբից Վոլգա ձգվող Մերձսևծովյան և Նախակովկասյան լայնարձակ տափաստաններում ստեղծվեց սարմատների արքայական ցեղ հանդիսացող ալանների (արևմտյան աղբյուրներում` "ռոկսալաններ") գլխավորած Ալանական հզոր թագավորությունը, որը ակտիվ արտաքին ավարառուական քաղաքականություն էր վարում: Հայ-Ալանական պատերազմը այս քաղաքականության արդյունքներից մեկն էր:"
Մ.թ.ա. 180-ական թվականներ... պատմագիտությունը առայժմ զգուշանում է սրանից ավել ասել: Իսկ ինչու ես հանկարծ վերցրեցի ու ասացի մ.թ.ա. 184?
Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 6"-ից
"Արտաշես I-ի որդի Արտավազդը պետք է ծնված լիներ ամենաուշը մ.թ.ա. 183 թվականին, քանզի նրա կրտսեր եղբայրները պետք է գոնե չափահաս լինեին` Արտաշես I-ի թագավորության վերջում իրենց ստանձնած պատասխանատու պաշտոնները վարել կարողանալու համար: Այսինքն եթե համարենք, որ եղբայրներից ամենափոքրը ստանձնել է իր պաշտոնը 18 տարեկան հասակում, ապա գալիս ենք հետևության, որ Արտավազդը արքա է դարձել 23 տարեկանում: Այս ամենի արդյունքում կարելի է գալ հետևության, որ ամենայն հավանականությամբ Հայ-Ալանական պատերազմի ընթացքում Ալանական թագավորության բանակի արշավանքը ու Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունը տեղի են ունեցել մ.թ.ա. 184 թվականին, իսկ Արտավազդը ծնվել է մ.թ.ա. 183 թ-ին:"
Այսպիսով առաջին քարը դրվեց առ այն, որ ճակատամարտը եղել է մ.թ.ա. 160 թ-ին... Սակայն կասկածամիտ ընթերցողը իրավունք ունի համարել այս ամենը շատ երերուն: Ես ինքս էլ հաստատ չէի պնդի, եթե այլ ապացույցներ չունենայի...
Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 6"-ից
"...այս իրադարձությունների հետ կապված Արտաշես I-ի որդիների և հատկապես Արտավազդի` դեռևս որպես արքայորդու, սակայն արդեն բավականին հասուն երիտասարդի հիշատակումը (վերևում հիմնավորվեց Արտաշեսի որդի Արտավազդի ծննդյան թվականը` մ.թ.ա. մոտ 183) մեզ օգնում է պարզել այս ճակատամարտի բավականին ճշգրիտ թվականը: Նույնն է հաստատում նաև "ծերունազարդ" Սմբատ Քաջ Բագրատունու մասին հողորդումը, որը Արտաշես I-ի պատանեկության ու ամուրիության ժամանակ արդեն հասուն այր էր և ուներ երեխաներ, իսկ իր սանի որդիների հասունության ժամանակ իրոք պետք է որ արդեն "ծերունազարդ" լիներ: Այսպիսով ստացվում է մ.թ.ա II դարի մոտ երկրորդ քառորդը, սակայն այն ժամանակը, երբ Արտաշես I-ը դեռ ողջ էր, իսկ արքայազն Արտավազդը` բավականին հասուն: Այսինքն իրադարձությունը կարող է տեղի ունեցած լինել մ.թ.ա. մոտ 165 թ-ից (երբ Արտավազդ արքայազնը գոնե 18 տարեկան կլիներ) մ.թ.ա. 160 թ-ի (երբ մահացավ Արտաշես I-ը) միջև ընկած ժամանակահատվածում, մի ժամանակահատված, երբ Մեծ Հայքը պատերազմում էր Սելևկյանների թագավորության հետ (Հայ-Սելևկյան III պատերազմ):
Ժամանակագրական սահմաններն ավելի փոքրացնել մեզ օգնում է այն հանգամանքը, որ Սելևկյանների թագավորության արքա, հաջորդելով Անտիոք IV Եպիֆանին (մ.թ.ա. 175-163), մ.թ.ա. 162 թվականից հռչակվեց Դեմետրի I Սոտերը (մ.թ.ա. 162-150): Այս ամենից կարելի է գալ հիմնավորված հետևության, որ անկասկած հենց վերջինս է Խորենացու հիշատակած "մի ոմն Դոմետ"-ը: Ավելին. ըստ հունական աղբյուրների Մեծ Հայքի թագավորությունը օգնել էր Սելևկյան նորահռչակ արքայի դեմ Բաբելոնի սատրապ Տիմարքոսի ապստամբությանը օժանդակ ռազմաջոկատով և բնականաբար վերջինս, հատկապես այս հանգամանքի հետ կապված, անկասկած պետք է անհաշտ թշնամական մտադրություններ ունենար Մեծ Հայքի նկատմամբ` մանավանդ, եթե հաշվի առնենք նաև արդեն իսկ ընթացող պատերազմը երկու թագավորությունների միջև: Այսպիսով ժամանակագրական սահմաններն ավելի են փոքրանում` հանգելով մ.թ.ա. 162-160 թվականներին:
Ըստ Հուստինոսի հենց նոր արքա դարձած Դեմետրի I Սոտերը, անմիջապես (մ.թ.ա. 161 թ-ին) պատերազմ սկսեց Կապադովկիայի դեմ, ապաստան տվեց օրինական արքա Արիարաթ IV Եուսեբեսի (մ.թ.ա. 220-161) դեմ ապստամբած վերջինիս եղբայր Օլոֆերնին, որից հետո ներխուժելով Կապադովկիա և տապալելով այդ երկրի օրինական արքային` նոր արքա հռչակեց վերջինիս արդեն հիշատակված եղբայր Օլոֆերնին` Արիարաթ V Եուսեբես Ֆիլիպատորին (մ.թ.ա. 161-130): Սրա համար Սելևկյան գահակալին պետք էր ամենամոտավոր հաշվարկներով ողջ մ.թ.ա. 161 թվականը: Միայն դրանից հետո, կենտրոնացնելով բոլոր ուժերը, ամրապնդվելով Կապադովկիայում և մեծացնելով իր ազդեցությունը ողջ Փոքր Ասիայում, Սելևկյանների թագավորությունը ի վիճակի կլիներ նմանատիպ պատերազմ սկսել Մեծ Հայքի դեմ, մի բան, որը կարող էր տեղի ունենալ արդեն մ.թ.ա. 160 թ-ին:
Հետաքրքիր կերպով այս սխեման հաստատում է նաև այն, որ թշնամին, ըստ Խորենացու, ներխուժումն իրականացրել է ոչ թե հարավից, ինչպես օրինակ մ.թ.ա. 165 թ-ին, այլ արևմուտքից` Կապադովկիայի մայրաքաղաք Կեսարիայից, անկասկած որպես օժանդակություն ունենալով դրածո արքա Արիարաթ V Եուսեբես Ֆիլիպատորի և Փոքր Ասիայի այլ հելլենական պետությունների բանակները:"
Այսպիսով մ.թ.ա. 160-ը, հիմք ընդունելով այս ամենը, կարծես հիմնավորվում է...
Մնացածը ավելի հեշտ է
Բասենի ճ-մ - Մովսես Խորենացի /Գիրք 2, գլուխ 54/"На Западе возникают какие-то смуты, и Арташес в расчете на это с презрением отвергает римскую /նկատի է ունեցվում Սելևկյանները: Այս մասին էլ կասեմ, բայց հիմա թեմայից չշեղվեմ - L/ власть и прекращает выплату дани. Император же Домициан в гневе насылает на него войско, которое, достигнув пределов Кесарии, пускается в преследование Тирана и западной армянской рати и гонит неотступно до обширнейшей долины Басеаяа..."
Սելևկյանների թագավորությունը փորձեց օգտվել Մեծ Հայքի թագավորության ներքաղաքական անկայուն վիճակից - Հիմք, խորենացու հաղորդումները Արտավազդ արքայազնի ինքնակամ ու ինքնասեր վարքի մասին, Մուրացյանների բնաջնջումը, Արտաշեսի ընտանեկան խնդիրները Սաթենիկի հետ, Իբերիայի մշտական սպառնալից կեցվածքը հյուսիսում, փոքրասիական հելլենների թշնամանքը - Այս ամենի մասին հիմնականում հայտնում է Խորենացին: Նաև հայտնում են Քարթլիս Ցխովրեբան և հելենական աղբյուրները...
և վերջնական բեկում մտցնել պատերազմում: - Այդ ժամանակ ընթանում էր Հայ-Սելևկյան III պատերազմը /մ.թ.ա. 189-160/:
Մահացու հարված հասցնելու համար Սելևկյանների թագավորությունը Փոքր Ասիայի հելլենիստական թագավորությունների մասնակցությամբ ստեղծեց հզոր մի դաշինք: - հիմք` օտար աղբյուներից հայտնի Կապադովկիայի զավթումը Սելևկյանների կողմից, թեկուզ և ձևականորեն Արիարաթ V-ին գահ բարձրացնելու գնով և խորենացու հաղորդումը, որ ներխուժումը եղել է Կեսարիայից: Այս ֆոնի վրա կարելի է ենթադրել, որ փոքրասիական հունական մյուս պետությունները ևս այս կամ այն չափով մասնակցել էին, քանի որ, մեղմ ասած, չէին սիրում հայերին...
Էջանիշներ