Իմ իմանալով շումերները տաճարները ու մնացած ամեն ինչը կառուցում էին կավի, ավազի ու հարդի խառնուդով պատրաստված աղյուսներով: Քար չի կիրառվել ոչ տաճարաշինության, ոչ էլ քաղաքաշինության մեջ ընդհանրապես: Մի հատ կարելի է ճշտել հին շումերներից: Գոնե հայտնի/պեղված բոլոր զիկուրատները քյարփինջից են:
Չես ասել, բայց ասողին կպած պաշտպանում ես:
Երկրորդ, նման հնությամբ փաստերը երբեք հստակ ապացույցներ չեն ունենում: Օրինակ, դու հաստատ չես կարող ապացուցել, որ Ապոպը հայ էր (չեմ խոսում այն մասին, որ Հակոբն էլ հաստատ հայկական անուն չի), ես էլ փաստացի չեմ կարող դա ժխտել, բայց կարող եմ լուրջ կասկածել: Այսինք ամնե ինչ գալիս ու հնագում է «իսկ ինչ էր խանգարում» կարգի եզրակացություններին: Իսկ ավելի վատը այդ չապացուցելի փաստերի հիման վրա կատարած եզրակացություններից, էլ ավելի, հեռու գնացող եզրակացությունների հանգելն է: Այսինք, փաստացի ամեն ինչ կառուցված է ավազի վրա - Կար նավարկություն, ուրեմն կարող էին լինել ավելի մեծ նավեր, կար ժայռապատկեր, ուրեմն երկիրը կլոր է, կան ժայռապատկերն ու մեծ նավերը միասին, ուրեմն մենք շուրջերկրյա ճանապարհորդություն էինք անում Մագելանից մի չորս հազար տարի առաջ: Երկաթյա տրամաբանություն է:
Դինամիկության հետ համաձայն եմ: Բայց, նախ մեր դինամիկ ժամանակարջանում կան միջոցներ, որոնք արձանագրում են այդ փոփոխությունները, մինչդեռ հին, ոչ դինամիկ ժամանակաշրջանում փաստերի արձանագրումն ու արխիվացումը այսքան զարգացած չէր: Երկրորդ, նույնիսկ ոչ դինամիկ փոփոխությունները միևնույնն է փոփոխություններ են, ու ձգտել ոչ դինամիկ կերպով մեր ներկայությունն ու գոյությունը հետ տանել ևս մի քանի հազար տարով, լուրջ չեմ համարում: Էլ չասեմ այն մասին, որ ոչ դինամիկ պայմաններում խոսել երևույթների մասին, որոնք ըստ էության չէին կարող տեղի ունենալ, հենց նույն ոչ դինամիկության պատճառով, ավելի քան ծիծաղելի է: Այսինք, ոչ դինամիկ փոփոխությունների պարագայում, եթե մարդիկ ինչ-որ պահի գիտակցում են, որ Երկիրը կլոր է, դա դեռ չի նշանակում, որ հինգ տարի հետո արդեն նավեր կկառուցեին ու շուրջերկրյա ճանապարհորդության կգնային:
Դիոդոր Սիցիլիացին էլ մ.թ.ա I դարի պամիչ է: Էլի գնա գալիս եմ տարբերություն կա: Մի հատ շտապ շումեր պատմիչ է պետք:
Էջանիշներ