User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում

    Առաջարկում եմ այս թեմայում չքննարկել ՀՀ այսօրվա ներքին խնդիրները:
    Ընդունենք, որ արդեն արդարություն կա, բնակչության մեծ մասին սուր սոցիալական հարցերը այլևս չեն նեղում, արտագաղթը կանգ է առել և սկսել է նկատվել հակառակ գործընթաց ու երկիրը, թեկուզ սկզբից դանդաղ, բայց կայուն զարգացման ուղին է բռնել:

    Սա որպես նախաբան..

    Թեմայի շարժառիթը.
    Թուրքիան արդեն տևական ժամանակ է, ինչ ճգնել է ներքին ու արտաքին խնդիրների ճնշման տակ:
    Ղեկավարությունը՝ փորձելով խաղալ սեփական խաղը, ստիպել է ԱՄՆ-ին դադարել իրենց վերաբերվել որպես տարածաշրջանում հավատարիմ դոբերման ու արդեն շատ ուժեր հետաքրքրված են Թուրքիայի տապալման, կամ, ինչը նույնն է, մասնատման հեռանկարով:
    Այս ֆոնի վրա՝ գոյություն ունեն հայկական ուժեր, որոնք ձգտում են սեփական մասնաբաժինը պոկել Թուրքիայից, եթե այս սցենարն իրականություն դառնա: Նրանք փորձում են ծավալել հայանպաստ լուրջ գործունեություն այս հավանական սցենարին ընդառաջ ու որի պտուղները բավական քաղցր կլինեն հայության համար...

    Հիմա՝ ինչ վերաբերում է բուն թեմային.
    Տարբեր մասնագետների գնահատմամբ Արևմտյան Հայաստանում հաշվարկվում են մոտ 7-8մլն մահմեդական և/կամ ծպտյալ հայեր, որոնց երբեմն նաև հավաքական կոչում են Համշենահայեր:
    Չգիտեմ, թե որքանով է այս թիվը համապատասխանում իրականությանը, ու ոչ ոք չգիտի, բայց փաստ է, որ նրանց թիվը շատ շատ մեծ է...

    Եկեք պատկերացնենք, որ ինչ որ հրաշքով վերը նշված սցենարն իրականություն է դառնում ու մի մեծ տարածք՝ իր բնակչությամբ հանդերձ, կցվում է ՀՀ-ին...

    Հարց.
    Ինչպես ե՞ք դուք տեսնում քրիստոնյա և մահմեդական/ոչ քրիստոնյա-ոչ մահմեդական նախկին թուրքահայերի համակեցությունը մեկ պետության կազմում:
    Հարցը վերաբերում է միայն հայազգի/հայկական արմատներով բնակչությանը:

    Խնդրվում է պատասխանել հաշվի առնելով ոչ միայն սեփական վերաբերմունքը (Ակումբում բավականին տոլերանտ հասարակարգեր են տիրում), այլ նաև ընդհանուր բնակչության տրամադրությունները, թե ինչպես կնայեն, եթե իրենց երկրում, իրենց սեփական քաղաքում ու փողոցում ապրեն մահմեդական հայեր, բոլորի երեխեքը հաճախեն նույն դպրոց ու միասին խաղան բակում, ու բոլոր այս մարդիկ ՀՀ-ում ունենան բացարձակ նույն իրավունքները ինչ որ տեղացիները...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 01.07.2016, 10:24:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arjo (16.02.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ֆիլմ - Հայերի կյանքը Նիդեռլանդներում..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2010, 16:36
  2. Հայերի խնդիրները Ջավախքում
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 156
    Վերջինը: 03.07.2010, 00:29
  3. Հոլանդացիների և հայերի կյանքը Նիդեռլանդներում
    Հեղինակ՝ eduard30, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 23
    Վերջինը: 28.02.2010, 07:25
  4. Հայերի ծագումը
    Հեղինակ՝ !!Sinner!!, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 702
    Վերջինը: 13.06.2009, 08:46
  5. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •