Վերջերս ադրբեջանական կայքերից մեկում հանդիպեցի մի թեզի, ըստ որի հայկական ցեղերը Փոքր Ասիայի արևմտյան շրջաններից մ.թ.ա. 13-րդ դարում հարձակվել են Հայկական Լեռնաշխարհի վրա, ոչնչացրել տեղի բնակչությանը և հաստատվել նրանց տեղը;
Եկեք մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քոչվոր թուրքերը Միջին Ասիայից 11-րդ դարում են միայն եկել այստեղ հաստատվել: Դրա մասին առանձին կխոսենք հետո:
Ուզում եմ իմանալ մինչև Վանի թագավորությունը հայերի մասին ինչ տեղեկություններ են պահպանվել: Ցանկալի է փաստերով, օրինակներով, քարտեզներով, հղումներով հարուստ քննարկում