Երկրորդ, նման հնությամբ փաստերը երբեք հստակ ապացույցներ չեն ունենում: Օրինակ, դու հաստատ չես կարող ապացուցել, որ Ապոպը հայ էր (չեմ խոսում այն մասին, որ Հակոբն էլ հաստատ հայկական անուն չի), ես էլ փաստացի չեմ կարող դա ժխտել, բայց կարող եմ լուրջ կասկածել: Այսինք ամնե ինչ գալիս ու հնագում է «իսկ ինչ էր խանգարում» կարգի եզրակացություններին: Իսկ ավելի վատը այդ չապացուցելի փաստերի հիման վրա կատարած եզրակացություններից, էլ ավելի, հեռու գնացող եզրակացությունների հանգելն է: Այսինք, փաստացի ամեն ինչ կառուցված է ավազի վրա - Կար նավարկություն, ուրեմն կարող էին լինել ավելի մեծ նավեր, կար ժայռապատկեր, ուրեմն երկիրը կլոր է, կան ժայռապատկերն ու մեծ նավերը միասին, ուրեմն մենք շուրջերկրյա ճանապարհորդություն էինք անում Մագելանից մի չորս հազար տարի առաջ: Երկաթյա տրամաբանություն է:
Էջանիշներ