Կարծում եմ, մրցակցությունը այդքան էլ կապ չունի…
Եկեք դասագրքային տեսություններից չկառչենք, լավ՞ Տեսությունն ասում է, որ մրցակցությունը պետք է որ բարձրացնի ապրանքների և ծառայությունների որակը, ստիպի ընկերություններին ավելի լավ աշխատել:
Անմիջապես բերեմ օրինակ: Ռեստորանները, սրճարանները և այլ նման տիպի բիզնեսի շուկան գերհագեցած է, մրցակիցների թիվը հասնում է հարյուրների /եթե ոչ հազարների/, ընդ որում հաճախորդների/շուկայի բոլոր սեգմենտների համար, բայց դրանց առաջարկած ծառայությունների որակը ցածրագույն է:
Անձնակազմը՝ բութ, պատվերները ուշ են մատուցվում, ուտելիքի մեջ կարող ես գտնել ամեն ինչ, սկսած մազից, մինչև քարի, ապակու կտորներ, և ամենակարևորը՝ ուտեստների ստանդարտ չկա, ամեն օր մատուցում են տարբեր տեսակի ուտելիք:
Նույն արտադրության ոլորտում… Ես չեմ համարում, որ մենք ունենք ., հյութերի և կաթնամթերքի որակյալ արտադրություն:
մի երկրի համար, որը առատ է մրգերով, արտադրել հյութեր ներկրված կոնցենտրատների հիմքի վրա, ամոթ է ուղղակի:
Կաթնամթերք կոչեցյալը նույնպես ոչ մի ստանդարտի մեջ չի մտնում և հետաքրքիր է,թե ընդհանրապես ինչից է պատրաստվում:
Կարծում եմ, խնդիրը սպառողների մեջ է: Հայերի մեջ թերզարգացած է պահանջկոտությունը, ինչ կա, դա էլ ձեռք են բերում:
Ասելով ասիական բիզնես մտածելակերպ, նկատի չունեմ ժամանակակից Սինգապուրը, Քաթարը, կամ էլ Էմիրությունները, դա արդեն այլ մակարդակ է:
Հայկական մտածելակերպը մոտավորապես հիշեցնում է ինձ արևելյան շուկայի, միջնադարյալ առևտրականի մտածելակերպ, "էստի համեցեք" մակարդակի
Այդ ամենը գալիս է նրանից, որ շատերը հայ բիզնեսմեններից նաև ժլատ են, իրենց սահմանափակության հետ մեկտեղ, համարում են, որ ավելորդ ծախս է լավ մասնագետների հրավիրելլը:
ևս մեկ պարադոքս. լավ շուկայագետի փող չեն տալիս, վարձում են մի անգրագետ, անմակարդակ շուկայագետի, որը մարքեթինգը՝ հեռուստատեսությամբ գովազդ պատվիրելուց այն կողմ չի տեսնում, և արդյունքում ծախսում է ավելի շատ գումար գովազդի վրա լրիվ չարդարացված, իսկ երեխաները ՛բայուշկի՛ նայելու ընթացքում դիտում են մետաղալարի, կամ էլ խողովակների գովազդ /որը B2B ապրանք է և դա ..ը լայնազանգված սպառողներին ուղղված միջոցներով փրոմոշն անելը ուղղակի խելագարություն է

Էջանիշներ