Պանդուխտ-ի խոսքերից
Մէջբերումները Գայլից են
Կօշիկ բառի ստուգաբանումը կայ: Խորհուրդ կտամ, նախքան Հերունեան ստուգաբանումների մասին զրուցելդ, գոնէ մեկ լեզուաբանական գիրք կարդա՛, օրինակ՝ «Հայերէն Արմատական Բառարան», կամ «Հայոց Լեզուի Պատմութիւն-նախագրային ժամանակաշրջան», որտեղ կարող ես իմանալ հայերէն բառերի ծագումը, ընդհանրապէս եւ հայերէն լեզուի կազմաւորման պատմութիւնը: Այդպէս քմահաճօրէն, ներկայի իմաստներով կարելի չէ մեկնաբանել բառերը, որովհետեւ ինչպէս երկրները պատմութիւն ունեն, նմանապէս բառերը ունեն, եւ պէտք է ուսումնասիրուեն բառերի պատմութիւնը, անցած ճանապարհը, գտնելով նախնական իմաստը, մանաւանդ երբ բարդ բառ է: Առաջին անգամ ո՞վ է արձանագրել մաթեմատիկա բառը, հենց նրան է պատկանում բառին տիրութիւն անելու պատիւը: Դարձեալ ասեմ, յունարէն մաթեմատիկա բառը եթէ առաջին անգամ արձանագրուած է մթա 15րդ դարուն, ապա 7500 տարի առաջ չէր կարող նոյն պատկերը ունենալ: Չկայ մի լեզու, որ մնացել է նոյն ձեւով 7500 տարի շարունակ:
Էջանիշներ