Մէջբերումները Գայլից են
մաթեմատիկան բառի վրա մի զարմացիր,եթե մենք ունեցել ենք աշխարհի ամենահին աստղադիտարանը ուրեմն մաթեմատիկան հայերի մոտ խնդիր չի եղել և հնարավոր է որ հայերն են թվերի հեղինակը…Այդտեղ ոչինչ էլ զարմանալու չկա,շատ ճիշտ բացատրություն է տված,չեմ հասկանում որն է այդտեղ հակասություն առաջացնում:
Իսկ ի՞նչից ես վստահ, որ 7500 տարի առաջուայ հայերը հենց մատեմաթիկա բառն են օգտագործել:
Ի՞նչ են ասում յոյները, ինչու մաթեմատիկայի յունարէն մեկնութիւնը անտեսում էք, ոնց որ յունարէն լեզու չկայ, ու յոյներ՝ նոյնպէս:
Դժվար թե կարողանաս նրա դափնիները իրա ձեռքից կլխես,դա այս օրով ոչ ոք էլ չի կարող:
Ինքս չհասկացա թե ինչու ես այդքան միամիտ կամ իհարկե վիրավորական թող չթվա անմտածված հարց տալիս,դե օրինակ կարող էիր ասել ինչու չկա կոշիկ բառի բացատրությունը,եթե չկա ուրեմն սուտա,խնդրում եմ մի հատ հաշվիր թե այդտեղ քանի բառ եմ ընդամենը ներկայացրել,ի դեպ ինքս եմ հավաքել և ամեն թեմայից ընդամենը տաս հատ եմ գրել,չնայած շատ ավելի շատ է,եթե ֆիզիկա բառի իմաստը չկա չի նշանակում որ սուտ է նրա տեսությունը,եթե քեզ այդքան հետաքրքրում է այդ բառի բացատրությունն էլ իրենից կարող ես հարցնել:
Կօշիկ բառի ստուգաբանումը կայ: Խորհուրդ կտամ, նախքան Հերունեան ստուգաբանումների մասին զրուցելդ, գոնէ մեկ լեզուաբանական գիրք կարդա՛, օրինակ՝ «Հայերէն Արմատական Բառարան», կամ «Հայոց Լեզուի Պատմութիւն-նախագրային ժամանակաշրջան», որտեղ կարող ես իմանալ հայերէն բառերի ծագումը, ընդհանրապէս եւ հայերէն լեզուի կազմաւորման պատմութիւնը: Այդպէս քմահաճօրէն, ներկայի իմաստներով կարելի չէ մեկնաբանել բառերը, որովհետեւ ինչպէս երկրները պատմութիւն ունեն, նմանապէս բառերը ունեն, եւ պէտք է ուսումնասիրուեն բառերի պատմութիւնը, անցած ճանապարհը, գտնելով նախնական իմաստը, մանաւանդ երբ բարդ բառ է: Առաջին անգամ ո՞վ է արձանագրել մաթեմատիկա բառը, հենց նրան է պատկանում բառին տիրութիւն անելու պատիւը: Դարձեալ ասեմ, յունարէն մաթեմատիկա բառը եթէ առաջին անգամ արձանագրուած է մթա 15րդ դարուն, ապա 7500 տարի առաջ չէր կարող նոյն պատկերը ունենալ: Չկայ մի լեզու, որ մնացել է նոյն ձեւով 7500 տարի շարունակ:
ԻՍԿ ԱՅՍՏԵՂ ՈՎ Է ԱՅՆ ՀԱՄԱՐՁԱԿԸ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՓԱՍՏԵՐՈՎ ՀԵՐՔԵԼ ՆՐԱ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպէս ասացի նախապէս, ինք իր թեզը պաշտպանելու համար, նախ պէտք է հերքի տարբեր լեզուների գոյութիւնը, պատմութիւնը, քերականութիւնը եւ բազմաթիւ հայ ու ոչ հայ լեզուաբանների աշխատութիւնները: