User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 137 հատից

Թեմա: Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

  1. #61
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերեն vs Ռուսերեն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ, լսել եմ cracker/hacker–ի այսպիսի թարգմանություն՝ ցանցահեն։ Ինձ թվում է, վատ չի։
    .սխալ է cracker/hacker նույնը չի, hacker-ը ճիշտա բայց cracker-ը ավելի ճիշտ ծրագրահեն....բայց չի հնչում

  2. #62
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերեն vs Ռուսերեն

    ars83 Կեղծ է: Համ էլ վաղը-մյուս օրը ցանցերը կդառնան, ասենք, դաշտեր կամ հոսքեր (տերդ չմեռնի, գիտություն), ու էդ բառը կմնա ճամփեզրաքառակուսիաքարին:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.08.2008, 21:45: Պատճառ: Ժամանակավրեպ հատվածի ջնջում
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (17.04.2011)

  4. #63
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Ինձ թվում է ավելի հարմար եզր է բնահեն-ը = բույն քանդող, ավերող, ջարդող: Վերջ ի վերջո, և՛ cracker-ը, և՛ hacker-ը քանդում-ջարդում-ավերում են ուրիշների սարքած ծրագիր-բները...

    Եվ քանի որ բույնը միշտ կմնա բույն,եթե նույնիսկ ցանցը դառնա դաշտ կամ հոսք, ապա բնահենը միշտ կմնա անփոփոխ:

    Вчера наш сайт был атакован хакерами = Երեկ մեր կայքէջի վրա հարձակվել են(հարձակում են գործել) բնահեները, այսինքն՝ ավազակները...

    Азерские хакеры взломали наш сайт = Ազերի բնահեներն ավերել են մեր կայքէջը:

    Իսկ «crack \hack անել» կարելի է ասել՝ ավերել(ջարդել քանդել):

    Օրինակ՝

    hack անել կայքէջը = ավերել կայքէջը :

    crack անել ծրագիրը = քանդել ծրագիրը

  5. #64
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Ժողովուրդ ջան, իմ դիտարկումները ցույց են տալիս, որ hacker-ի համար արդեն լայնորեն օգտագործվում է «նենգորդ» բառը ու մեր մեջ ասած էնքան էլ վատ չի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #65
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, իմ դիտարկումները ցույց են տալիս, որ hacker-ի համար արդեն լայնորեն օգտագործվում է «նենգորդ» բառը ու մեր մեջ ասած էնքան էլ վատ չի
    Բայց SAS–ի առաջարկած «բնահեն» տարբերակը կարծես ավելի ճշգրիտ է արտահայտում երևույթը։ Իսկ «նենգորդ» բառն իր իմաստով ավելի լայն է, ու չիմանալու դեպքում դժվար կլինի գլխի ընկնել, թե խոսքն ինչի մասին է։ Բայց եթե «նենգորդ» բառն այնքան լայն տարածում գտել, երևի արդեն անհույս է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #66
    Մշտական անդամ Սահակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    477
    Բլոգի գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Ինձ թվումա որ շատ մեծ տարբերություն կա hack և crack բառերի միջև։ hack բառը կարող է դրական իմաստ ունենալ։ Օրինակ MIT-ում հաք բառի տակ հասկանում են «խելամիտ կատակ»։ Օրինակ՝
    http://hacks.mit.edu/Hacks/by_year/2...k/donot-11.jpg

    այնպես որ պետք է երկու տերմին ունենալ, մեկը crack բառի համար, մեկն էլ hack բառի համար։

  8. #67
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Ժողովուրդ ջան, ինչու՞ եք աջուձախ ընկել: Ախր բառն արդեն կա՝ հակեր: Կարո՞ղ եք գոնե մեկ համոզիչ բացատրություն գրել, թե ինչու պիտի այն անպայման թարգմանվի: Վա՞տ է, որ ավտոբուս եք ասում: Կամ՝ տանկ: Կամ, ասենք, ամբիոն:

    Հ.Գ. Հուսով եմ՝ գոնե ինձ օտարամոլության մեջ չեք մեղադրի :
    DIXI
    carpe noctem

  9. #68
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ախր մի տեսակ լավ չի հնչում, է՜, «հա կեր»։ Իմպերատիվ է Կատակ, իհարկե, բայց էդ «նենգորդը» լիվ խորթ է հնչում։ Մենք դասախոս ունեինք, ասում էր «ծրագրորդ»։
    Ծրագրորդ, վարորդ, գնորդ, բնորդ, նենգորդ...

    Հ.Գ. Հուսով եմ՝ գոնե ինձ օտարամոլության մեջ չեք մեղադրի :
    Ինչո՞ւ, Հայկ ջան։ Դու «վերին արտում» ես բուսնե՞լ։

  10. #69
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ինչու՞ եք աջուձախ ընկել: Ախր բառն արդեն կա՝ հակեր: Կարո՞ղ եք գոնե մեկ համոզիչ բացատրություն գրել, թե ինչու պիտի այն անպայման թարգմանվի: Վա՞տ է, որ ավտոբուս եք ասում: Կամ՝ տանկ: Կամ, ասենք, ամբիոն:

    Հ.Գ. Հուսով եմ՝ գոնե ինձ օտարամոլության մեջ չեք մեղադրի :
    Չէ, Հայկօ ջան, ամոթ չի օտարածին ոչ հայահունչ բառերով աղավաղենք մեր չքնաղագեղ լեզուն?

    Անպայման պետք ա արհեստական, անբարեհունչ, անտրամաբանական, անդուր բառեր հորինենք ու հետո էլ մի քանի տարի պայքարենք, որ դրանց գործածությունը մասսայական դարձնենք....

    Լեզվի տեսչության աշխատողները երևի տեղյակ չեն, որ հայոց լեզվի լեքսիկական հարստության հիմքում ընկած են տարբեր ժամանակներում տարբեր լեզուներից արված փոխառությունները, որոնք ժամանակի ընթացքում այնպես են միաձուլվել հայկական ծագում ունեցող բառաշերտերի հետ ու "հայկական" դարձել, որ հիմա նույնիսկ դժվար է հավատալ, որ դրանք ոչ հայկական արմատներ են....
    I may be paranoid but no android!

  11. #70
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչո՞ւ, Հայկ ջան։ Դու «վերին արտում» ես բուսնե՞լ։
    Չէ, բայց մինչև հիմա բոլոր գրառումներումս.

    1. Աշխատել եմ ոչ մի սխալ չանել: Գրել եմ, և ոչ՝ «խոսացել»: Եվ, մեծ մասամբ, ստացվել է:
    2. Համապատասխան և ոչ այնքան համապատասխան թեմաներում ատամներով պաշտպանել եմ Ոսկեղենիկը:
    3. Այլ՝ ծանր դեպքեր:

    Այսքանը հերիք է, որ հայերենի մասին այստեղ դատելու իրավունք ունենամ:
    DIXI
    carpe noctem

  12. #71
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, բայց մինչև հիմա բոլոր գրառումներումս.

    1. Աշխատել եմ ոչ մի սխալ չանել: Գրել եմ, և ոչ՝ «խոսացել»: Եվ, մեծ մասամբ, ստացվել է:
    2. Համապատասխան և ոչ այնքան համապատասխան թեմաներում ատամներով պաշտպանել եմ Ոսկեղենիկը:
    3. Այլ՝ ծանր դեպքեր:

    Այսքանը հերիք է, որ հայերենի մասին այստեղ դատելու իրավունք ունենամ:
    Լավ, պարոն մասնագետ, ես ուղղակի, կողքից ռեմարկ արեցի, թե չէ իմ՝ լեզվի մասին դատողություններն այս կոմպանիայում «սատանի մայլում քյանդրբազություն» են
    Ձեր կարծիքը հարգված է և հարգվում է

    Հ.Գ. Ինչ–որ հարց ունեի ֆրանսերենից, հա ուզում էի քեզ հարցնել, բայց այնքան ձգձգեցի, որ մոռացա հարցս Որ հիշեմ, կարո՞ղ եմ հարցնել։

    Հա, ժողովուրդ ջան, հլա մի հատ ինձ ասեք, ոնց կասեք creationist (креационист) հայերեն։ Մի տարբերակ ասեմ, Raedwulf–ը ջղայնանա ՝ արարչագործական։

  13. #72
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ժողովուրդ ջան, հլա մի հատ ինձ ասեք, ոնց կասեք creationist (креационист) հայերեն։ Մի տարբերակ ասեմ, Raedwulf–ը ջղայնանա ՝ արարչագործական։
    Շատ էլ նորմալ բառ է, գոյականաբար գործածելու դեպքում՝ արարչագործ։ Թող իզուր ոչ ոք չջղայնանա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. #73
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Ինչո՞ւ ստեղծել համացանց = համընդհանուր ցանց, երբ կա շատ ժողովուրդների կողմից սիրված-փայփայված ինտերնետը:

    Չէ՞ որ մինչ այդ հայերենում չկար այդ բառը, բայց ինչքա՜ն գեղեցիկ բառ է և իմաստով ինչքա՜ն է համապատասխանում ինտերնետին:Գոնե ինձ համար:

    Եթե 5-րդ դարի մեր հունասեր թարգմանիչները չհայացնեին հունարեն եզրերը, ապա այսօր չէինք ունենա ո՛չ երկրաչափություն, ո՛չ կենսաբանություն, ո՛չ կենդանաբանություն և այլն:

    Եթե լեզուն ունի ներուժ՝ հայացնելու օտար եզրերը, ապա ինչո՞ւ չփորձել: Մի տասը տարի առաջ հայերենում շնորհանդես= պրեզենտացիա բառը ոչ ի գոյ: Այդ բառը մոգոնեց Կարեն Սիմոնյանը և այսօր այն ոչ մեկի լսողությունը չի սղոցում: Բայց դեռ կան մարդիկ, որ իրենց կյանքը ոչ մի կերպ չեն պատկերացնում առանց պՌՌՌեզենտացիայի...

    Լեզվի մաքրամոլներն ու օտարամոլները նույն արտի ցորենն են: Պարզապես չպետք է ընկնել ծայրահեղությունների մեջ:

    Հ.Գ.Հրաչյա Աճառյանը ցավով նշում է, որ հայերենում գույների անուներից միայն դեղինն է որ բնիկ հայերեն բառ է(ճշտեք, եթե սխալվում եմ), իսկ կարմիր, սև, կանաչ, կապույտ և այլն՝ ունեն օտար ծագում: Պատկերացնում եք, մենք այսօր չգիտենք, թե վաղնջական հայերը կարմիր գույնին ի՞նչ են ասել: Ահա թե ինչի կարող է հասցնել անվերապահ օտարամոլությունը:

  15. #74
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    SAS Է որ հիմա «կարմիր» ենք ասում և ոչ, օրինակ, «զմնջլակ», ինչ-որ բա՞ն է փոխվում: Դրանից «կարմիր»-ը դառնում է պակա՞ս հայերեն բառ: Իհա՛րկե ոչ:
    DIXI
    carpe noctem

  16. #75
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Օտարալեզու տերմինները հայերենով փոխարինելը

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ ջան, ինչու՞ եք աջուձախ ընկել: Ախր բառն արդեն կա՝ հակեր: Կարո՞ղ եք գոնե մեկ համոզիչ բացատրություն գրել, թե ինչու պիտի այն անպայման թարգմանվի: Վա՞տ է, որ ավտոբուս եք ասում: Կամ՝ տանկ: Կամ, ասենք, ամբիոն:

    Հ.Գ. Հուսով եմ՝ գոնե ինձ օտարամոլության մեջ չեք մեղադրի :
    Ես քո կողմից եմ ոչ միայն այն պատճառով որ բառը կա և օգտագործվում է և թարգմա նելու կարիք չունի , այլ այն պատճառով որ ան այնքան հայերեն է որ անհեթեթ է հայերենից հայերեն թարգմանել:
    Գերմաներենում և անգլերենում «հաք» նշանակում է մտնել,կախվել,կոտրել:
    Զգուշացնում եմմինչև հարձակվելը ստուգեք Ձեր համապատասխան գիտելիքները
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օտարալեզու բառերի տառադարձություն
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 43
    Վերջինը: 21.10.2012, 21:47
  2. Հայաստանն օտարալեզու հրատարակություններում
    Հեղինակ՝ Lianik, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 07.02.2011, 14:37
  3. Ֆեյսբուքը Հայերենով - Facebook in Armenian
    Հեղինակ՝ Էմիլ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 19
    Վերջինը: 10.11.2008, 22:49
  4. Pnotes ծրագիրը` հայերենով
    Հեղինակ՝ T!gran, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 27.08.2008, 00:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •