Շինարար (11.09.2009)
Նորից հիշեցնեմ ինձ խիստ մտահոգող մի հարց: Մեր այբուբենի հարստությունը մեզ ավելի լայն ընտրություն է տալիս, քան, ասենք, ռուըսերենին: Wikipediaն ռուսերեն Википедия է, իսկ մենք դեռ պիտի մտածենք՝ տերմինների (թե՞ թերմինների) չթարգմանելու դեպքում ո՛ր տարբերակին ենք առավելություն տալու, որպեսզի նոր բառերը հայերենում (հայերենին) խորթ չհնչեն: Տարբեր սայտերում (թե՞ սայթերում) տարբեր միտումներ են նկատվում:
Իմ բերած դեպքերում, օրինակ, Վիկի/Վիքիգիտարանը, կայք և եզր բառերը լավ միջոց են դժվար ընտրությունից խուսափելու: Թեպետ տերմինը արդեն լավ տարածված է, և եզրը նրան չի հաղթում: Պարզապես օրինակ բերելու համար գրեցի: Մյուս կողմից էլ՝ ահա նույն «տերմինը» արևելահայերենին բավական սազում է, իմ ճաշակով՝ շնչեղ բաղաձայնը ավելի քիչ կսազեր:![]()
Այդ տերմիններն ինձ հանդիպել են ինֆորմատիկայի դասագրքում: Դե համակարգիչն էլ համակարգում է տեղեկույթ, որն առաջ ինֆորմացիա էր կոչվում: Մենակ հո տերմիններով չպրծանք, ախր մեկ-մեկ էլ ենպիսի մտքեր են գրում, կարդալիս կամ պատմելիս ժպիտս հազիվ եմ զսպում: Հիմա մի քանի օրինակ բերեմ.
«Ճկասկավառակը պատրաստվում է ճկազանգվածից»: Կամ. «Պատկերի որակը որոշվում է նրա լուծունակությամբ: Լուծունակությունը կախված է ցուցարկիչի պատկերի տարրերի քանակից»: Կամ
«Մայր սալիկի վրա տեղավորված են բազմազան մանրաշրջույթներ», որն ինչպես հասկացաք՝ խեղճ միկրոսխեման է:
Դէ մենակ դասագրքերում չէ, որ կհանդիպես շատ զավեշտական արտահայտությունների: Այ հապա մի ասացեք պոնչիկ...հետո էլ փքաբլիթ: Պատկերացնում եք, մի թմբլիկ երեխայի սիրելիս ասեք. «Էս ինչ փքաբլիթ բալիկ ես...»
Կամ ասենք. ջենտելմեն երիտասարդն իր տեղը տրանսպորտում զիջում է մի կնոջ, իսկ նա որպես շնորհակալական խոսք ասում է. « դուք շատ օրիորդապնդիչ եք»![]()
Վերջին խմբագրող՝ Մանոն: 02.10.2007, 11:06:
Իմ կարծիքով կան որոշակի միջազգային տերմիններ, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում և սխալ եմ համարում դրանց այսպես ասած հայաֆիկացումը, քանզի դրանք շատ դժվար են հասկացվում և ընկալվում, կամ ընդհանրապես չեն հասկացվում:Բացի այդ վերջերս հայերենը կարծես թե սկսել է ընդունել այդ տերմինները:Ամեն դեպքում ամեն ինչ չէ, որ պետք է թարգմանել հայերեն, այդ բառերը հեռանում են իրենց բուն իմաստից:
Undo, redo, և Cancel ո՞նց կթարգմանեք:
Cancel-ը կարծեմ կանխել
I may be paranoid but no android!
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Արդեն չեմ հիշում, որ տարբերակն էր գործում հայկական Windows-ում, բայց իմ համար cancel-ի ընդունելի տարբերակ է "չեղարկել":
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Ռուսերենը բոլորս էլ գիտենք, խնդիրը հայերեն թարգմանությունն է։ Թեմայի վերնագիրը կարդա։
Բայց ախր «կանխել» բառի իմաստն ուրիշ է, չի համապատասխանում cancel–ին։
Չեղարկելը երևի ավելի ճիշտ է, չնայած ես այդ բառը հանդիպել եմ որպես undo–ի թարգմանություն...![]()
Նոր մտքովս անցավ, որ undo–ն կարելի է թարգմանել որպես հետարկել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Որ բառարանում էս բառերը լինեի՜ն, էլ ի՞նչ դարդ ունեինք։Ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ հայ իրականության համար սրանք լրիվ նոր հասկացություններ են (դե, 10-15 տարին էլ է նոր համարվում, քանի որ ամեն տարի բառարաններ չեն հրատարակվում, ցավոք), ու հին բառարաններում չկան... Իսկ նոր նորմալ, վստահելի բառարաններ կարծես թե չեն հրատարակվում վերջին տարիներին, որ դրանցով առաջնորդվենք, համենայնդեպս, բոլորի կողմից ընդունելի ու կիրառելի տարբերակներ շատ դեպքերում հայտնի չեն, հետևաբար ստիպված ինքներս ենք մոգոնում՝ փորձում ինքնուրույն թարգմանել կամ անհրաժեշտության դեպքում նոր բառեր ստեղծել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ