User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 703 հատից

Թեմա: Հայերի ծագումը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #14
    Պատվավոր անդամ Մեղապարտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2008
    Գրառումներ
    1,291
    Բլոգի գրառումներ
    15
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերի ծագումը

    Բարեկամներ եթե նկատել եք ես քննարկումները կատարելիս մշտապես աշխատում եմ իրարից անջատել հարեցրը և տալ նրանց պատասխանը առանձին , առանձին: Պահպանելով իմ մոտեցումը ավելացնեմ, «Հայերի ծագումը» թեման քննարկելու համար ես հիմք եմ ընդունում տարածաշրջանի բոլոր ավանդապատումները և առասպելները որոնք իրենց պատմություններում հիշա տակում են մեր հայկական տարածաշրջանը:
    Այդ ավանդապատումները կառուցված են մեկ թեմայի շուրջ ՝ջրհեղեղ,այս և մնացած թեմաների քննարկումները որոնք բխում են «Հայերի ծագումը» հարցադրումից կարող են տեղի ունենալ ,սակայն լավ կլինի որ քննարկումները զուգահեռ չլինեն այլ լինեն հաջորդական:
    Վերադառնալով իմ գրառման սկզբին նորից շեշտեմ , ես ցանկանում եմ որ բոլորս միասին անկախ մեր գիտելիքների ծավալից քննարենք «Հայերի ծագումը» ըստ ավանդապատումների , օրինակ ինչպես հրեաները, ինչու՞ պարզաբանեմ , նրանք հիմք են ընդունում ավանդապատումների տվյալները, հիմնավորում են դավանաբանության տեսանկյունից , արժեքավորում են և ներկայացնում են որպես էթնիկական ծագումնա բանության գլխավոր բաղադրիչ:
    Նման մեթոդոլոգիայի միջոցով համաշխարհային մշակույթի մեջ գաղափարական և դավանաբա նական և ամենա գլխավորը աստվածաբանական դաշտում նրանք ընդունվում են որպես առաջինը, իսկ մնացած ամեն ինչը կառուցվում է այս երևույթի ծանակշիռ ազդեցության տակ:
    Մեծ ճշմարտություն կա հին կտակարանի մեջ որը առնչվում է հայկական ՝մեր էթնոսին:
    Այդ պատճառով այս քննարկումների մեջ բոլորի ուշադրությունը հրավիրում եմ դեպի ավանդապատուները և առասպելները,որոնք մենք անտեսում ենք:
    1) Համաշխարհային մշակույթի մեջ կյանքը բաժանվում է երկու մասի աշխարհա կործանում կոնկրետ դեպքում ջրհեղեղի միջոցով և փրկություն տվյալ դեպքում ջրհեղեղից հետո:
    2)Նոր աշխարհի հիմնադրում Հայկական տարածաշրջանում
    3)Էթնոսների կայացում
    4)Ընտրյալ կամ առաջինը լինելու խնդիրը(աստվածաբանորեն):
    Ահա հարցերի այն խումբը որի շուրջ 5500 տարի համառաբար աշխատում է հրեական էթնոսը ապացուցելու համար որ իրենք են ընտրյալը և այլն և այլն:
    5500 տարի մեր էթնոսի վերնախավը իչպես նաև մեր մտածողները համառաբար չեն հասկանում որ բոլոր հարցերը պայմանական սկիզբ ունեն և ամեն անգամ փորձում են նոր հեծանիվ ստեղծել:
    Վերջին 2000 տարվա մեջ ազգապահպան ամենա ամենա մեծ գործը կատարվեց ազ գային վերնախավի երեք ուժերի համադրությամբ որի արդյունքում մենք պահպաեցինք մեր ոճական առանձնահատկությունը գրելաձևի և ճարտարապետության միջոցով:
    Խնդրում եմ չքննարկեք տառագրային և ճարտարապետական համակարգերը ,մեջ եմ բերել շեշտելու համար համակարգերի բացարձակությունը:
    Հիմա նորից հարցադրում կատարեմ ,ինչու՞ ենք մենք խուսափում 5500 տարվա մեր պատմությունից որը ստիպված և անկախ մեր ցանկությունից ճանաչում է հրեական դավանաբանությունը :
    Հաջորդ հարցադրումը ինչու՞ ենք մենք կուրծք ծեծում և փորձում համոզել մեզ և մնացած աշխարհին որ մենք 4500 տարեկան ենք,որն է այս մտածողության տրա մաբանությունը:
    Ինչու՞ պետք է հրեական դավանաբանները ծիծաղեն ,ինչու՞ պետք է մենք կասկածի տակ դնենք ուրիշների, տվյալ դեպքում հրեական դավանաբանների կողմից ֆիքսված մեր էթնոսի տարիքը որը կազմում է 5500 տարի:
    Հիմա գիտեմ կհետևի պրիմիտիվ հարց որտեղ է գրված որ հայերը 5500 տարեկան են ,պատասխանում եմ հրեական դավանաբանության պատմությունը և նրա հիմական կրոնական գրքերը և նրանց հիմնական մեկնաբանությունները:
    Ես գիտեմ ինչ են ցանկանում հիմնավորել հրեական դավանաբանները ,հաստատել ընտրյալ լինելու իրենց պահանջատիրությունը:
    Ես չեմ հասկանում , ինչ՞ է ցանկանում մեր եկեղեցին , մեր էլիտան մեր մտածողները , հավանաբար ցանկանում են որ մեզ ճանաչեն երկրորդը, զգույշ եղեք հարգելիներս և հիշեք պայքարը գնացել և գնում է առաջին տեղի համար երկրորդ և երրորդ տեղերը անփո փխոխ զբաղեցված են:
    Սրանով սահմանափակեմ իմ մենախոսությունը:
    Վերջին խմբագրող՝ Մեղապարտ: 28.08.2008, 15:15: Պատճառ: շտկումներ
    Եթե գլուխ չունես, չի էլ ցավի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահմեդական Հայերի կյանքը ՀՀ-ում
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 23.07.2019, 17:44
  2. Ադրբեջանցիների ծագումը
    Հեղինակ՝ Պանդուխտ, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 15.04.2009, 17:34
  3. Երգերի ծագումը
    Հեղինակ՝ Yellow Raven, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 24.10.2008, 17:41
  4. Հայերի բիզնես մտածելակերպը
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 18.10.2008, 00:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •