Լիովին համամիտ եմ և զտման կողմնակից
Իհարկե - չի կարելի մեր ժողովրդի ՀՆԱԳՈՒՅՆ պատմությունը խառնել ավետարանական լեգենդների հետ ու արժեզրկել այն:

Մնացած հետազոտությունները, որ ներկայացրել ես, հաճելի է իմ սրտին:
Ուրախ եմ: Դրանք բազում տարիների պրպտումներիս ու մտորումներիս արդյունքներն են

Բայց երբ ասում էի, որ "հրեան" սղղացնում են "հուրրիա"-ի տակ էս կարգի վարկածներն ի նկատի ունեի: Մեր ու նրանց ծագումնաբանական կապը իմ համար էլ ընդունելի է:
Ինձ համար ևս:

Բայց նրանք այլ նպատակներ ունեն, նշված գաղափարը տարածված դարձնելու:
Այ դրանից պիտի զգուշանալ:

Իսկ նրանց "հուդայացիներ" - իեհուդի, յուդեն, ջեու կամ ջհուդ անվանելը` մեծ մեղք չեմ տեսնում: Իրենք դրանից վիրավորվում ե՞ն… ուրեմն տակները մի ք** կա
Իմ կարծիքով հրեա ազգը մեծ հարգանքի արժանի մի ազգ է, իսկ պետականաշինության գործում մենք շատ բան ունենք նրանից սովորելու: Հանաք բան չի - նստել են իսլամական աշխարհի սրտում ու կզցրած են պահում արաբներին...

Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը։ Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը։
Դուք շփոթում եք արամեացիների ավանդական նախնի հանդիսացող Արամին և մեր փառահեղ Հայկազունուն, Արատտայի հզոր արքա, Հայկական Երկրորդ Համաշխարհային գերիշխանության հիմնադիր, Էլամին, Ասորեստանին և Խեթթիին ջախջախած Արամ I Միավորիչին (մ.թ.ա. 1827-1769):
Ասեմ, որ դուք առաջինը չեք: Արամեացիների անվան ու նրանց ավանդական նախնու մեջ <<Արամ>> տառակապակցության առկայությունը դեռ 19-րդ դարի կեսերին որոշ վայ գիտնականների հիմք տվեց ասելու, որ հայերը ունեն սեմական ծագում: Սրանց պատասխանեց Էմինը 19-րդ դարի վերջերին, որը իր աշխատություններում հստակ կերպով նշեց, որ սա ընդամենը զարմանալի մի զուգադիպություն է... և ոչ ավել: Արամեացինեն անկասկած ունեցել են սեմական ծագում և նույնքան էլ անկասկած է, որ հայերը Հաբեթական/արիական ծագում ունեն:

Ավելացնեմ նաև, որ հայկական <<Արամ>>-ը առաջացել է <<Արարմ>> բառից, որը նշանակել է <<առաջինը իր ցեղի մեջ>>...