դե ասեք տանգը ոնցա հայերեն
դե ասեք տանգը ոնցա հայերեն
Լեզվական մտածողությունը ժամանակի ընթացքում որոշակի շեղումներ է ստանում կապված տարբեր վոլորտների հետ:
Ինչպես մի քանի հազար տարի առաջ այնպես ել հիմա տերմիները ծնվում են առաջա վոր գիտական և մշակութային կենտրոններում ելնելով այս հանգամանքից հարկավոր է աշխատել հնարավորինս լեզուն հարստացնել նոր բառերով համադրությունների միջոցով:Սա նշանակում է որ իրար հետ պետք է գործեն ամենաքիչը երեք բաղադրիչներ
որոնց միացումը կտա ապագա բառի հնարավոր ամբողջական իմաստը
օրինակ ասում ենք «բասանոժկա» հայերեն համարժեքը բառարաններում չկա ,բայց նրա համարժեքը մեր լեզվի մեջ կարող է լինել «բոկոտիկ» տերմինը որը ամբողջ ծավալով փո խանցում է «բասանոժկա» բառի բոլոր իմաստները:
«միկրոսխեմա» բառի համարժեքը կարող է հանդիսանալ «փոքրակիր» բառը ,որը ամբպծջությամբ փոխանցում է «միկրոսխեմա» բառի տրամաբանությունը:
Ուղյակ ամենաճիշտ տարբերակը, եթե բառացի թարգմանես: Իսկ նշված հետք տարբերակը էտի բառի մոտ 20 իմաստներից մեկնա, որը ընթհանրապես կապ չունի Audio CD-ի Track-ի հետ: Օրինակ ռուսերեն թարգմանված ծրագրերում օգտագործվում է дорожка բառացի թարգմանված տարբերակը: Բայց իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի չթարգմանել, ուղակի բառը հայերեն տռանսլիտով օգտագործել:
Միկրոսխեման արդեն թարգմանված է «Մանրաշրջույթ», մանրա-ն էլի կարելի է հասկանալ, բայց շրջույթի ի՞նչն է սխեմա:
Կամ պարամետր բառը թարգմանել են հարաչափ:
իսկ եթե սկսեցին sin, cos-ը թարգմանել գժվել կարելի է...Մեր դասախոսն ասում էր ծոց ու ծոցակիր, բայց ինձ դեռ ոչ մի գրականությունում չի հանդիպել, քավ լիցի...
Իմ կարծիքով տեխնիկական տերմինները կարիք չկա թարգմանելու:
Լավ մի բառ էլ եմ հանդիպել թարգմանած ու էլի շատ ծիծաղելի.
Ո՞նց է թարգմանվում Մատրյոշկա-ն:
հա դէ, եթէ խաղում ես կոմպ, պարզա՝ չես համակարգի, այլ կը հակակարգեսբայց ընդհանրապէս կոմպի միջոցով համակարգում են իրերը(բաները) , ասենք մի հատ տեսագրութիւն ունես, դրան մի հատ երգ ես կպցնում... չհամակարգեցի՞ր...
Ավելացվել է 12 րոպե անց
Ժողովո՛ւրդ, մի հատ նեենց բառ եմ գտել հայերէն: Մի քանի օր առաջ էր, մինչեւ հիմայ հիացած եմ: Պլաստմասսա- Կերպնկալ: Բա հրաշք չի՞. կերպնկալէ րոպրակ, կերպնկալէ շիշ... Ախր հայերէնը է՛նքան հարուստ լեզու ա, է: Էն տարբերակներն էլ, որ վերեւում բերուել են շատ բառերի համար, եթէ լաւը չեն, կարելի է ուրիշ բան գտնել, թէկուզ հնարել: Ուրիշներից ի՞նչ էք օրինակ վերցնում, թո՛ղ բացառութիւն լինենք: Ռուսները որ մի հատ բառ ունեն ընդամենը՝ азбука... հը՞...
Վերջին խմբագրող՝ ըշտը: 16.08.2008, 02:03: Պատճառ: Գրառման ավելացում
cancel=դադարեցնել, մերժել, վերադառնալ....
Հերքում են տեղեկությունը, լուրը, մեկի առաջ քաշած վարկածները և այլն, սակայն ոչ` գործողությունը: Մերժելն էլ որոշ դեպքերում այն չի, թեեւ այլ դեպքերում էլ կարող է մնալ որպես ամենահարմար տարբերակը:
Սովորաբար cancel-ը միայնակ չի հայտնվում, լինում է save, edit, update... ու նման կոճակների կողքին: Ուստի, թե հայերեն որ բառը պետք է ընտրել, կախված է կոնկրետ իրավիճակից:
Եթե պահպանում ես (save), ուրեմն դրա հակառակը պետք է լինի, ասնք` վերադառնալ-ը (խոսքը նախորդ էջի մասին է), եթե թարմացնում ես (update), ապա դրան հակառակը պետք է երեւի թե լինի "թողնել նույնը": Մի խոսքով, չենք կարող մի բառ գտնել, որը բոլոր դեպքերում էլ իրեն "նորմալ" կպահի:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ