User Tag List

Էջ 16 979-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666116516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 226 համարից մինչև 240 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #226
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հիպնոսի տեսության ջատագովներին և/կամ հավատացողներին, ինչպես նաև շարժման մոլի այլ հակառակորդներին, հակալևոնականներին առաջարկում եմ կարդալ մի շատ հետաքրքիր հոդված-վերլուծություն՝ Ֆաշիստական վտանգը: Հեղինակը իմ կողմից շատ հարգված Հրանտ Տեր-Աբրահամեանն է, վերլուծություններն, ըստ իս, շատ հետաքրքիր ու ուսանելի են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #227
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ֆիդո, ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒ ՀԻՊՆՈՍԻՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՉԵՍ ԲԵՐԵԼՈՒ՞
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  3. #228
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիդո, ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒ ՀԻՊՆՈՍԻՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՉԵՍ ԲԵՐԵԼՈՒ՞
    Ինչ ա եղել, ինչ ա պետք, ինչքան ա պետք??? ասեք, լսում եմ:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  4. #229
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ա եղել, ինչ ա պետք, ինչքան ա պետք??? ասեք, լսում եմ:
    ասում եմ էդ քո իմացած ու միտինգներում հնչած հիպնոսող բառերն ու բառակապակցությունները չես ասի որոնք են որ մենք էլ զգուշանանք դրանք լսելուց փակենք մեր ականջները:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

  5. #230
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմս, ստիպված եմ որերորդ անգամ կրկնել նույն մտքերը, որոնք ասել եմ, արդեն ինձ էլ դուր չի գալիս:
    Հիպնոսի և ատելության վրա հիմնված միտինգներ ասելով` հասկանում եմ.
    1. Ականջ շոյող, ծրագրավորող հատուկ և շատ, շա~տ դիպուկ արտահայտությունների, մտքերի իրացում, փաստերի շահարկում /որոնցից յուրաքանչյուրը առաջին հերթին հենց առաջին նախագահին է վերաբերում/` ուղղված կոնկրետ նպատակային խմբերին, որոնցից մի քանիսը` հակաիշխանական տրամադրված ծայրահեղական զանգված, -ցիացավով տառապող հայ ժողովրդի զանգվածներ, Ղարաբաղի հարցում պարտվողական տրամադրություններ ունեցող զանգվածներ, ինչու չէ` բանակից խուսափող ջահելություն, չեմ վախենա ասել` նաև շիզոֆրենիկներ /Նիկոլը, օրինակ, շատ ժամանակ “քողարկված” նրանց էր դիմում/ և այլն: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում, որ միտինգներին չեն մասնակցել սեփական ուղեղ ունեցող շատ ու շատ մարդիկ, որոնցից շատերն այնպես են հիմնավորում իրենց դիրքորոշումը, որ մարդու քեֆ է գալիս:
    ճշմարտությունը ականջ ա շոյում

    2. Ատելության մթնոլորտի ստեղծում, լարում, լուտանքների թափում, ընդ որում` վայրենի ձևով, իներցիայի տակ ընդգրկելով բոլոր ոչ համակարծիք անձանց, ամենասուրբ հարցերի էժանագին շահարկում, ամենաանձեռնմխելի սրբությունների անտեսում /ապրիլի 24/ և այլն: Բայց, էլի եմ կրկնում, կարծես թե վերջերս Լևոնի գլխին սառը ջուր են լցրել, քիչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել: Վերջին միտինգում բարբաջանքից բացի ասելիք կար:
    ապրիլի 24 չպիտի ասեիր, գոնե սերժի մոսկովյան ելույթից հետո, երբ պետական մակարդակով կասկածանքի տակ դրեց Ցեղասպանությունը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #231
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմս, ստիպված եմ որերորդ անգամ կրկնել նույն մտքերը, որոնք ասել եմ, արդեն ինձ էլ դուր չի գալիս:
    Հիպնոսի և ատելության վրա հիմնված միտինգներ ասելով` հասկանում եմ.
    1. Ականջ շոյող, ծրագրավորող հատուկ և շատ, շա~տ դիպուկ արտահայտությունների, մտքերի իրացում, փաստերի շահարկում /որոնցից յուրաքանչյուրը առաջին հերթին հենց առաջին նախագահին է վերաբերում/` ուղղված կոնկրետ նպատակային խմբերին, որոնցից մի քանիսը` հակաիշխանական տրամադրված ծայրահեղական զանգված, -ցիացավով տառապող հայ ժողովրդի զանգվածներ, Ղարաբաղի հարցում պարտվողական տրամադրություններ ունեցող զանգվածներ, ինչու չէ` բանակից խուսափող ջահելություն, չեմ վախենա ասել` նաև շիզոֆրենիկներ /Նիկոլը, օրինակ, շատ ժամանակ “քողարկված” նրանց էր դիմում/ և այլն: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում, որ միտինգներին չեն մասնակցել սեփական ուղեղ ունեցող շատ ու շատ մարդիկ, որոնցից շատերն այնպես են հիմնավորում իրենց դիրքորոշումը, որ մարդու քեֆ է գալիս:
    2. Ատելության մթնոլորտի ստեղծում, լարում, լուտանքների թափում, ընդ որում` վայրենի ձևով, իներցիայի տակ ընդգրկելով բոլոր ոչ համակարծիք անձանց, ամենասուրբ հարցերի էժանագին շահարկում, ամենաանձեռնմխելի սրբությունների անտեսում /ապրիլի 24/ և այլն: Բայց, էլի եմ կրկնում, կարծես թե վերջերս Լևոնի գլխին սառը ջուր են լցրել, քիչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել: Վերջին միտինգում բարբաջանքից բացի ասելիք կար:

    Ես սա այսպես եմ հասկանում, խնդրում եմ հնարավորության դեպքում այլ հարցեր չտալ, քանի որ ես չեմ դիմանում բանավիճելու գայթակղությանը, իսկ իմ զահլեն արդեն գնում ա էս քննարկումներից:
    Ֆեդայի, ապեր, կոնկրետ դու միտինգի ժամանակ հիպնոսի տակ ընկե՞լ ես, որ այդպես հաստատ խոսում ես, թե՞ "Աֆղան" Հովսեփյանի ասածը քեզ համար օրենք է…միգուցե դու այն հազվագյուտ խելացի և ուժեղ մարդկանցից ես որոնք ոչ մի կերպ "հուդամասոնական" հիպնոսի տակ չեն ընկնում…Անձնական վիրավորանք չընդունես Ֆեդայի ջան, որովհետև ձեր այս հիպնոսի "թեզն" առաջ քաշելը մեր ժողովրդի մեծամասնությանը ապուշի տեղ դնել է նշանակում…

    Ես անձամբ միտինգներին չեմ եղել, բայց կարդացել և լսել եմ նախընտրական պայքարի մեծամասնության ելույթներն ու հրապարակումները (և՛ իշխանական և՛ ընդդիմության), Կարող ե՞ս մի հատված հիշեցնել ԼՏՊ-ի ելույթից գնամ կարդամ հիպնոսանամ, կամ մի բացարձակ սուտ, որ ասվեց հարթակից, շատ օրինակներ պետք չի …մի հատ

  7. #232
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    ասում եմ էդ քո իմացած ու միտինգներում հնչած հիպնոսող բառերն ու բառակապակցությունները չես ասի որոնք են որ մենք էլ զգուշանանք դրանք լսելուց փակենք մեր ականջները:
    Աաաախ, Մտահոգ ջան, ես խիստ կասկածում եմ, որ քեզ կարելի է հիպնոսի ենթարկել...էնտեղ կարծեմ գրել էի, որ շատերը սեփական ուղեղ ունեն և այլն...ըստ իս, դու առաջին ջութակներից ես: Իսկ ՆԼԾ-ի ենթարկվում էին 16-18 տարեկան շատ ուսանողներ /ով կդիմանար "Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ" անկրկնելի երգին/, ասենք 25-40 տարեկան միջին կրթական ցենզի տղամարդիկ և այլն, բայց ոչ երբեք դու: Ոչ բոլորը, հարգելիս...
    Նույնն անում էր նաև “Հայլուրը”` հակառակ ուղղվածությամբ, այնպես որ երկու կողմերն էլ գլուխ էին արդուկում: Յա տակ դումայու:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. #233
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաաախ, Մտահոգ ջան, ես խիստ կասկածում եմ, որ քեզ կարելի է հիպնոսի ենթարկել...էնտեղ կարծեմ գրել էի, որ շատերը սեփական ուղեղ ունեն և այլն...ըստ իս, դու առաջին ջութակներից ես: Իսկ ՆԼԾ-ի ենթարկվում էին 16-18 տարեկան շատ ուսանողներ /ով կդիմանար "Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ" անկրկնելի երգին/, ասենք 25-40 տարեկան միջին կրթական ցենզի տղամարդիկ և այլն, բայց ոչ երբեք դու: Ոչ բոլորը, հարգելիս...
    Նույնն անում էր նաև “Հայլուրը”` հակառակ ուղղվածությամբ, այնպես որ երկու կողմերն էլ գլուխ էին արդուկում: Յա տակ դումայու:
    Ճիշտ ասեցիր` էտո տի տակ դումայեշ
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. #234
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Ֆեդայ ջան, ախր...յա տեբե ադին ումնի վեշ սկաժու տոլկը տի նե աբիժայսը

    Դու իսկապես լուրջ դեմքով ասում ես, որ հայրենասիրական երգը իր մեջ հիպնոսի տարր է կրում? Այսինքն մեր բոլոր հայրենասիրական երգերն այժմ վտանգավոր է լսել? Փչացնում են մատաղ սերունդը?
    Ասենք` հենց "Զարթնիր Լաո"-ն լսում են` հայացքը դառնում ա ոչինչ չարտահայտող, ուղեղն անջատվում ա ու սկսվում ա համատարած լևոնականոթյունը: Կամ ասենք` "Արդյոք Ովքեր են, հեյ, բան" հենց լսում են` վազ են տալիս լֆիկի խանութը ջարդելու:
    Թե հենց կոնկրետ "Արաբոն"-ա վտանգավոր? Ծրագրավորած ասենք:
    Բա Բեթհովենի "Ода Радости"-ի մասին ինչ կասես? Կարողա էդ ստեղծագործությունն էնքան հիպնոսավտանգ ա եղել, որ Բեթհովենը բռնել խլացրելա ինքն իրան գրելուց հետո? Որ հակարծ լևոնական չդառնա?

    Լավ բա հիմնի հետ ինչ անենք? Ախր լրիվ հիպնեսի բունա...
    Մեր հայրենիք...ազատ, անկախ

    Արի մեր ֆուտբոլիստներին առաջարկենք` էն որ շարված հիմնը լսում են դաշտում` ականջները փակեն...թե չէ առանց էն էլ խաղալ չգիտեն, էդ նեյրոլինգվիստիկ կոդավորված հիպնոսը լսեն, ընդհանրապես իրենց կորցնեն: Սկսեն կլասս խաղալ:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 30.06.2008, 13:02:

  10. #235
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆեդայ ջան, ախր...յա տեբե ադին ումնի վեշ սկաժու տոլկը տի նե աբիժայսը

    Դու իսկապես լուրջ դեմքով ասում ես, որ հայրենասիրական երգը իր մեջ հիպնոսի տարր է կրում? Այսինքն մեր բոլոր հայրենասիրական երգերն այժմ վտանգավոր է լսել? Փչացնում են մատաղ սերունդը?
    Ասենք` հենց "Զարթնիր Լաո"-ն լսում են` հայացքը դառնում ա ոչինչ չարտահայտող, ուղեղն անջատվում ա ու սկսվում ա համատարած լևոնականոթյունը: Կամ ասենք` "Արդյոք Ովքեր են, հեյ, բան" հենց լսում են` վազ են տալիս լֆիկի խանութը ջարդելու:
    Թե հենց կոնկրետ "Արաբոն"-ա վտանգավոր? Ծրագրավորած ասենք:
    Բա Բեթհովենի "Ода Радости"-ի մասին ինչ կասես? Կարողա էդ ստեղծագործությունն էնքան հիպնոսավտանգ ա եղել, որ Բեթհովենը բռնել խլացրելա ինքն իրան գրելուց հետո? Որ հակարծ լևոնական չդառնա?

    Լավ բա հիմնի հետ ինչ անենք? Ախր լրիվ հիպնեսի բունա...
    Մեր հայրենիք...ազատ, անկախ

    Արի մեր ֆուտբոլիստներին առաջարկենք` էն որ շարված հիմնը լսում են դաշտում` ականջները փակեն...թե չէ առանց էն էլ խաղալ չգիտեն, էդ նեյրոլինգվիստիկ կոդավորված հիպնոսը լսեն, ընդհանրապես իրենց կորցնեն: Սկսեն կլասս խաղալ:

    Դե, չէ, էլի, չէ…հիմա որ դուք չգիտեմ ինչ ռակուրսով ամեն գրառումս մեկնաբանեք, ուր կհասնի? Աստված վկա, զահլես գնում ա արդեն… Երգը չէր հիպնոսացնում, երգը միայն ի լրացում հռետորական ճառերի, չգիտեմ “բանալի-բառերի” և այլնի, “անդարմացնում” էր 17 տարեկան դեղնակտուց երեխեքից շատերին և այլն…էտ իմաստով: Ու որ ամեն բառից չկառչենք, երևի իրար ավելի լավ կհասկանանք:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  11. #236
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, չէ, էլի, չէ…հիմա որ դուք չգիտեմ ինչ ռակուրսով ամեն գրառումս մեկնաբանեք, ուր կհասնի? Աստված վկա, զահլես գնում ա արդեն… Երգը չէր հիպնոսացնում, երգը միայն ի լրացում հռետորական ճառերի, չգիտեմ “բանալի-բառերի” և այլնի, “անդարմացնում” էր 17 տարեկան դեղնակտուց երեխեքից շատերին և այլն…էտ իմաստով: Ու որ ամեն բառից չկառչենք, երևի իրար ավելի լավ կհասկանանք:
    Ռակուրսի հարց չի, Ֆեդայ: Ցավն էնա, որ դու 100 դոլարանոց ծախու հոգեբանիկների դուրս տված ախինեան ընդունում ես, որպես միակ ու անհերքելի ճշմարտություն...

    Իզուր էս 17 տարեկան պստոներին դեղնակտուց անվանում....եթե մեկը կա որ մեզ էս շագանակագույն կոնսիստենցիայից կհանի` մեր հենց էդ երիտասարդություննա: Էդ որ "բալանիք"-ներով անդարմացելա

    Չուկ...մորթեցիր

  12. #237
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Խրախճանքը սկսվում ա...?
    Չէ, ցույց եմ տալիս վերաբերմունքս քո գրածներին

    Հիմա արի մի քիչ մանրամասնենք, հա՞, քանի-որ ես զոմբի եմ ու լավ չեմ հասկանում, ինձ պետք է շատ մանրամասն ամեն ինչն ասել, որ իմ անուղեղ գլուխը մի բան մտնի

    Մի քանի գրառում վերև ես հարցրել էի հետևյալը.
    Fedayi, կներես, բայց չեմ կարող այլ հարց չտալ: Քո գրառումից ակնհայտ է, որ համարում ես, որ առնվազն շարժման մասնակիցների մեծ մասը հիպնոսի տակ են, հիմարացված: Հարց. որտեղի՞ց քեզ այդ հիմնավորվածությունը, որ դու, հենց կոնկրետ դու, ավելի խելոք, խելացի, հասկացող ես, քան այդ շարժման մասնակիցների մեծ մասը, որ չես ընկնում այդ նույն հիպնոսի տակ:
    Կարող եմ քո այս գրառումը.
    Իսկ ՆԼԾ-ի ենթարկվում էին 16-18 տարեկան շատ ուսանողներ /ով կդիմանար "Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ" անկրկնելի երգին/, ասենք 25-40 տարեկան միջին կրթական ցենզի տղամարդիկ և այլն, բայց ոչ երբեք դու
    համարել իմ հարցին պատասխան, որով ուզել ես շեշտել, որ 18-25 տարեկան մարդիկ հիպնոսի տակ չեն ընկնում, հետևաբար քանի-որ դու 21 տարեկան ես, չէիր կարող ենթարկվել հոգեխանգարմունքի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #238
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մոդերատորական: Ոչ քաղաքական՝ թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

  14. #239
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԷԼԻ՛ ՄԵՐՈՆՔ, ԲԱՅՑ ՆԵՂՃԱԿԱՏՆԵՐԸ

    Օրեր առաջ «Շանթ»-ի Նվերի հյուրերը նորաթուխ, անմեղսունակի տեսքով երկու քաղաքագետներ էին: Ցավին անտեղյակ, դավին անտարբեր՝ պատվիրված թեմայից էին խոսում: Մի քանի հարց ու պատասխան լսեցի, ու որքան էլ սովորական է դարձել հայոց եթերում ինքզինքը ապուշի տեղ դրածների ելույթները, բայց այս երկուսըª Հրայրիկ Թովմասյանն ու Վարդանիկ Պողոսյանը, գերազանցեցին իրենցից տարիքով ներբողախոսներին:

    Այս փոքրիկների միայն մեկ արտահայտությունը, որ հանրահավաքի մասնակիցները տրամադրված էին ագրեսիվ, արդեն բավարար էր, որ Հայաստանի Հանրապետության շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ բարի հիշեն սրանց լույս աշխարհ բերողներին եւ ապ ու պապերին, բայց ուշացել են, մինչեւ լույս աշխարհ գալը պիտի հիշեին: Երկաթե ձվեր ածել երազող ժամանակակից հավերի տեսքով, կատարները դեռ չկարմրածª սրանք արդեն իշխանությունների տակդիր են, չշփոթե՛ք միջադիրների հետ: Մեր խաղաղ ցույցերին պատասխանեցին ծեծ ու ջարդով, եւ քանի հանցագործ, ժողովրդի ձայնը գողացած իշխանություններն իրականություն են, այդպես էլ պիտի լինի, չե՛նք հանդուրժելու եւ բարձրացրած յուրաքանչյուր մահակ՝ ՀՀ իշխանությունը գողացածների համապատասխան տեղում կհայտնվի՝ մինչեւ Հայաստանի Հանրապետությունում տեղի չունենան արդար ընտրություններ:

    Եվ թող ծտի ուղեղով քաղաքագետները՝ թութքից տառապողի ձայնով, լավ կլինիներից չխոսեն, թե մի քիչ համբերենք իշխանությունները համարժեք քայլեր են անում: Նախ՝ սրանք իշխանություններ չեն՝ օրենքը խախտած հանցագործներ են, գողեր եւ մարդասպաններ ու որեւէ ողջամիտ մարդ, բացի իշխանագողերի մանկլավիկներից, չի կարող պատկերացնել, որ ավարառուն կարող է հրեշտակ դառնալ: Այնուամենայնիվ« մի հարց կուզեի տալ. այս եւ մնացած նեղճակատներն իրենք իրենց հարցնո՞ւմ են՝ ու՞մ են պաշտպանում եւ ինչո՞ւ: Սրանք, պետությունն իրենց գրպանի պարունակությամբ չափ ու ձեւ անելով, ինչի՞ կհասնեն: Բա որ սեփական երեխաները մի քիչ խելացի լինեն ու մի գեղեցիկ օր թքեն երեսներին, էլի՞ պիտի ասեն՝ անձրեւ է գալիս: Բայց, ինչո՞ւ եմ զարմանում, հենց այդպես էլ կլինի, ավելի լուրջ բաներից խոսենք:

    Օրեր առաջ ՀՀ «փառապա՜նծ» հեռուստաընկերություններն անթաքույց հրճվանքով ցուցադրում էին Մեդվեդեւ-Սերժ Սարգսյան հանդիպումը: Ինքնակոչ Սերժիկ Սարգսյանը՝ շուստրի գեղջուկի տեսքով, ճեմում էր ռուսական հզորությունը խորհրդանշող մեծամեծ պալատներում, ու ինքն էլ այդ պալատում չէր երեւում: Բայց սրա մանկլավիկները հրճվում էին, թե մեծն Սերժիկի այցը ստացվեց: ՀՀ փոքրիկ իշխանալեզ լրագրողներն Իսրայել Օրուց այն կողմ չեն անցել: Սրանց համար, 21-րդ դարում անգամ, Զիմզիմովի հայտնի արտահայտությունը՝ «մի ռուսկի ցար, սամի լուչշի ցար», սեփական ծնողներից առավել է: Երբ Իսրայել Օրին սրա-նրա դուռը գնալն անինքնասերների համար չափանիշ դարձրեց, չէր էլ մտածում, որ ողորմելիների մի ստվար բանակ պիտի ունենա:

    Հիմա ռուսներին, ամերիկացիներին եւ եվրոպացիներին. վերջիններիս խնդիրն է, թե ինչպես կվերաբերվեն Հայաստանում տեղի ունեցածին: Հայ ժողովուրդը նրանց բարոյական աջակցությունը կուզենար ստանալ, ուրիշ ոչինչ: Միայն ՀՀ իշխանությունը գողացած շուստրի գեղացիք կարող են մտածել, թե Մեդվեդեւի ժպիտը կամ Պուտինի քմծիծաղը Հայաստանի ժողովրդի համար կարող են որոշիչ լինել: ՀՀ-ում ժողովրդավարության կայացման խնդիրը մենք մեր ձեռքերով պետք է լուծենք, մենքª Հայաստանի ժողովուրդը, եւ եթե վերը թվարկած երկրները, Ռուսաստանն էլ մեզ նվեր, կփորձեն դրանից այն կողմ միջամտել, պաշտպանել հանցագործներին, կոչ անել հանդուրժել լղոզված իրականությունը կամ ինչն ավելի վատ է՝ փորձեն մատ թափ տալ մեզ վրա, հայ ժողովրդի կողմից կստանան պերսոնա նոն գրատա: Ավելի պատկերավոր. եթե, դիցուք, Ռուսաստանը, Ամերիկան կամ Եվրոպան հայտարարեն, որ Հայաստանում իշխանությունները հանցագործ են, ի՞նչ պիտի լիներ, Սերժ Սարգսյանը պիտի ներողությո՞ւն խնդրեր գողության համար եւ վերադարձնե՞ր իշխանությունը. իհարկե, ո՛չ: Իշխանությունը ժողովուրդն ինքը պետք է վերադարձնի, իսկ ժողովուրդը թքած ունի ամեն տեսակի միջազգային կառույցների շուստրիության վրա: Հայաստանի իշխանությունը մերն է՝ ժողովրդինը, ու մենք Սերժիկին վստահության քվե չենք տվել: Եվ այսօր իշխանություն կոչվածները մահու չափ վախենում են հենց ժողովրդից, այդ պատճառով էլ գեղցու շուստրիությամբ եւ թուրքի շարժիչով մարդիկ, իրենց սրբի շան տեղ դրած, փորձում են մեզ համոզել, որ շուտով ամեն ինչ կարգի կբերենք, կվերականգնենք ձեր վստահությունը: Բայց այդ վստահության վերականգնման ձեւը մեկն է, միակը՝ արդար ընտրություններ: Մեր ազատ կամքի վրա՝ ոչ մի բռնություն: Ձեր կամքով, թե առանց դրա, հայ ժողովուրդը չի ցանկանում ապրել իր վստահությունը չարաշահած, իր վրա կրակած գողերի իշխանության ներքո, եւ սրանով ամեն ինչ ասված է: Մեծ ու փոքր երկրներն ու քաղաքագետներն ի զորու չեն սասանել մեր վճռականությունը:

    Ես, տարիներ շարունակ աշխատելով հեռուստաընկերությունում, չեմ սերտաճել այսօրվա իշխանություններին ոչ այն պատճառով, որ չէի կարող, այլ պատվիցս ցածր եմ համարել ծառայել Ռոբին ու Սերժին եւ այսօր էլ մեկ խնդիր ունեմ՝ պայքարել հանուն իմ ու ձեր երեխաների ապագայի: Եթե այսօր մենք դա չանենք, վաղը մեզանից յուրաքանչյուրի երեխայի ապագան կախված է լինելու ՀՀ իշխանությունը բռնազավթածների լակոտների մատի շարժումից, որովհետեւ սրանց համար մեր զավակներն ապագա ստրուկներ են, ու այն հայը, ով ձեռքը թափ կտա եւ հանդուրժողականության կոչ կանի, իր երեխային կդատապարտի ստրկության: Հաշված օրերի ընթացքում կտեսնեք, որ այդպիսի հայերը Հայաստանում 10% էլ չեն կազմելու:

    Չկարծեք, թե ես հակված եմ մտածել, որ հանցագործ իշխանություններին հեռացնելուց հետո վաղը միանգամից հրեշտակի թեւերով մարդիկ են մեզ ղեկավարելու: Ամենեւին էլ այդպես չէ, շուստրի գեղացիք ամեն տեղ էլ լինելու են, բայց մի տարբերությամբª հանցավոր կլանային համակարգն իսպառ պիտի ջնջենք ու նոր ձեւավորված համակարգում տարբեր շուստրիներ անելիք չեն ունենալու եւ աստիճանաբար հարմարվելու են ժողովրդավարական խաղի կանոններին:

    ՀՀ նախագահը, վայելելով հայ ժողովրդի վստահությունը, նրա ընտրյալը լինելով, ոչ թե որբի պես մեծ ու փոքր տերությունների դռները պիտի ծեծի, այլ արժանապատվորեն, մեր քվեները վաստակած, աշխարհին ներկայացնելու է մեր կարծիքը, պահանջն ու տեսակը, ու որեւէ ռուս շուստրի պաշտոնյա չի՛ գալու մեր երկրի մայրաքաղաք ու մեզ ֆորպոստ կոչի: Իսկ դրա համար վերստին հիշեցնեմ տառականների դեմ պայքարի ամենաարդյունավետ ձեւը՝ վառում ես լույսը ու նրանք փախչում են: Ուրեմն մեր հոգու լույսը վառ պիտի պահենք, պայքարի դրոշն՝ ընդառաջ:

    Բնականաբար, ՀՀ հիմնադիր նախագահը հուլիսի 4-ին տեղի ունենալիք հանրահավաքում իր ժողովրդին կզեկուցի գործերի ընթացքը:

    Պայքա՜ր, պայքա՜ր մինչեւ վերջ...

    ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  15. #240
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, չէ, էլի, չէ…հիմա որ դուք չգիտեմ ինչ ռակուրսով ամեն գրառումս մեկնաբանեք, ուր կհասնի? Աստված վկա, զահլես գնում ա արդեն… Երգը չէր հիպնոսացնում, երգը միայն ի լրացում հռետորական ճառերի, չգիտեմ “բանալի-բառերի” և այլնի, “անդարմացնում” էր 17 տարեկան դեղնակտուց երեխեքից շատերին և այլն…էտ իմաստով: Ու որ ամեն բառից չկառչենք, երևի իրար ավելի լավ կհասկանանք:
    Իսկ Սերոժի նախընտրական կլոուանդայի ժամանակ զաստավիտով Շպռոտ ու Սիրուշո լսել տալը հիպնոսացման որ տեսակին ա պատկանում, ՆԼԾ թե՞ ԷԲԾ:

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Fedayi, կներես, բայց չեմ կարող այլ հարց չտալ: Քո գրառումից ակնհայտ է, որ համարում ես, որ առնվազն շարժման մասնակիցների մեծ մասը հիպնոսի տակ են, հիմարացված: Հարց. որտեղի՞ց քեզ այդ հիմնավորվածությունը, որ դու, հենց կոնկրետ դու, ավելի խելոք, խելացի, հասկացող ես, քան այդ շարժման մասնակիցների մեծ մասը, որ չես ընկնում այդ նույն հիպնոսի տակ:
    Գնեք մեկ զույգ անտի-ՆԼԾ ականջակալ, ու ստացեք նվեր վարդագուն ակնոցներ: Դիտեք հայլուրը մեր նվեր ակնոցներով, ու դուք կխնայեք 10.000 եվրո, որը պատրաստվում էիք ծախսել ձեր հանգիստը եվրոպական որևէ երկրկում անցկացնելու համար:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 30.06.2008, 15:10: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 16 979-ից ԱռաջինԱռաջին ... 61213141516171819202666116516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •