Ի դեպ Նիկոլն էսօր ահագին լավ հոդված է գրել այս թեմայով![]()
Ի դեպ Նիկոլն էսօր ահագին լավ հոդված է գրել այս թեմայով![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարդա.
ՌՈՒՍԱՄԵ՞Տ Է ԱՐԴՅՈՔ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Ռուսական զորքերը շարունակում են մնալ Վրաստանում, իսկ ռուսական հեռուստաալիքները ռեպորտաժներ են սփռում այն մասին, որ Վրաստանը 18-րդ դարի վերջից Ռուսական կայսրության մաս է:
Եւ այս ֆոնին հարց է ծագում. ի՞նչ կլինի, եթե ռուսները որոշեն զորքը շարժել Թիֆլիսի ուղղությամբ, այստեղ խամաճիկային կառավարություն հաստատեն, եւ վերջինս էլ խնդրի Վրաստանը ետ ընդունել Ռուսական կայսրության գիրկը: Ի՞նչ կպատահի իրադարձությունների նման զարգացման դեպքում: Տարբերակները երկուսն են. համաշխարհային պատերազմ կամ ոչինչ: Շատ հավանական է երկրորդ տարբերակը, այսինքն, որ ոչինչ էլ չլինի:
Եվրամիությունը հերթական անգամ ապացուցեց, որ ընդամենը լավ հագնված աղջիկների եւ տղաների ակումբ է: ԵՄ-ն այդպես էլ չի կարողանում միասնական քաղաքական գործոն դառնալ: Կարելի է ասել, որ սրա պատճառն այն է, որ այն չունի միասնական շահեր: Տարօրինակն այն է, սակայն, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները շատ արագ համաձայնության են գալիս այն հարցում, թե ինչ մատերիալից պետք է պատրաստված լինի ԵՄ տարածք ներմուծվող Բարբի տիկնիկի տուտուզիկը: Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կարող է անգամ կես ժամանոց ճառ արտասանել այսպիսի դարակազմիկ համաձայնության վերաբերյալ` ձեռքերն ու ոտքերը աջուձախ թափ տալով: Մյուս կողմից` ռուսական քաղաքականության նոր շրջադարձի առիթով մտահոգվելու ի՞նչ ունի Ֆրանսիան. ռուսական ցար Ալեքսանդրը մտավ Փարիզ, եւ, մեր մեջ ասած, առանձնապես վատ չէր: Հիտլերն էլ մտավ Փարիզ, էլի վատ չէր, պատկերացրեք: Ամերիկացիք էլ մտան Փարիզ, շատ ավելի լավ էր: Այնպես որ, չարժե մեծ աղմուկ անել ռուսական զորքի` Թիֆլիս մտնելու հնարավորության շուրջ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, վերջինս դժվար թե համաշխարհային պատերազմ սկսի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսները Ալյասկա չեն մտել: Հիշեցնեմ, որ Ալյասկան նույնպես Ռուսական կայսրության մաս է եղել: Այնպես որ, Թիֆլիսի պաշտպանության գործը թիֆլիսցիների գործն է, իսկ թիֆլիսցիները կարծես թե շարունակում են հույսը եվրոամերիկյան ուժերի վրա դնել: Բայց մեր մեջ ասած, ջայնամ ըլնի Թիֆլիսը, մեր դարդը Երեւանն է: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրեշավոր սխալ թույլ տվեց` հրահրելով Ռուսական արջին: Այդպիսով նա վտանգի տակ դրեց ոչ միայն վրացական, այլեւ Հարավային Կովկասի բոլոր անկախ պետությունների գոյությունը: Պատմությունը ցույց է տալիս, որ Անդրկովկասում բոլոր ռեակցիաները շղթայական են: Եթե ազգերից մեկը անկախություն է ձեռք բերում, մյուսները` նույնպես, եթե կորցնում է անկախությունը, մյուսները` նույնպես: Ինչ վերաբերում է Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, նրանց ուրախությունը ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչման կապակցությամբ կարելի է հասկանալ: Բայց ուրախանալու բան կա միայն առաջին հայացքից. եթե ՌԴ-ի կողմից իրենց անկախության ճանաչմամբ նրանք իրենց պաշտպանված են զգում Վրաստանից, փաստացի հիմա անպաշտպան են Ռուսաստանի առաջ, բացարձակապես անպաշտպան: Եւ եթե ռուսները աբխազներին առաջարկեն տեղափոխվել Սիբիր եւ այնտեղ Սիբիրյան Աբխազիայի Ինքնավար Օկրուգ հիմնել, աբխազները այս առաջարկը մերժելու ոչ մի փաստարկ չեն ունենա: Կարելի է համոզված պնդել, որ աբխազները եւ օսեթները չեն էլ փորձի այժմ իրենց ունեցած ռուսական անձնագրերը փոխարինել ազգայինով: Նախ դրանք հնարավոր չի լինի կիրառել, եւ հետո` ռուսները թույլ չեն տա:
Իսկ ընդհանրապես, Վրաստանում որոշվում է ոչ միայն այդ երկրի ճակատագիրը, եւ եթե բանը վրացական պետության դե յուրե կամ դե ֆակտո կորստին չհասնի, պետք է գոհ ու շնորհակալ լինել: Իհարկե, այս պայմաններում լավագույն ելքը կլիներ նախագահ Սահակաշվիլիի հեռանալը: Բայց քանի դեռ Վրաստանում ռուսական զորք կա, նա չի կարող դիմել այդ քայլին: Պետք է որոշակի երաշխիք լինի, որ Վրաստանի հաջորդ նախագահին ընտրելու է վրաց ժողովուրդը, եւ ոչ թե Մոսկվան է նշանակելու: Իսկ Մոսկվան կարծես ուզում է պահել Սահակաշվիլիին այնքան ժամանակ, մինչեւ նրան սեփական ձեռքերով հեռացնելու եւ նրա փոխարեն մեկ ուրիշին սեփական ձեռքերով Վրաստանի ղեկավար կարգելու հնարավորություն ունենա: Իսկ այս պայմաններում Սահակաշվիլին ստիպված է պայքարել մինչեւ վերջ:
ազատ, անկախ Հայաստան
Հայաստանի իշխանական ուժերը երկար ժամանակ չէին կողմնորոշվում` ինչպես հասկանալ եւ ինչպես արձագանքել Հարավային Օսեթիայի դեպքերի վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականին: Ու քանի որ այդպես էլ չհասկացան, արձագանքեցին սովորականի պես` ռուսամետ, արեւմտամետ պրիմիտիվ չափման դիրքերից: Իսկ Տեր-Պետրոսյանը հանդես եկավ մի դիրքորոշմամբ, որով կարող էր հանդես գալ ոչ միայն հայաստանյան, այլեւ տարածաշրջանային եւ միջազգային չափման լիդերը: Նրա դիրքորոշումը ունի երկու կարեւոր առանձնահատկություն, որոնցով տարբերվում է մինչեւ այժմ ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա տարածքից դուրս հնչած բոլոր տեսակետներից: Առաջին առանձնահատկությունը այն է, որ Տեր-Պետրոսյանը պաշտպանեց ճշմարտությունը առ այն, որ Վրաստանը փորձում էր Հարավային Օսեթիան մաքրել օսեթներից, եւ եթե չլիներ Ռուսաստանը, Հարավային Օսեթիա չէր լինի: Տեր-Պետրոսյանի դիրքորոշման երկրորդ կարեւոր առանձնահատկությունը այն է, որ նա մեղադրեց վրաց իշխանություններին` միեւնույն ժամանակ պաշտպանելով վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը: Այսինքն` նա ընդգծեց, որ վրաց իշխանությունների թույլ տված կոպիտ սխալը, անգամ հանցանքը չի կարելի օգտագործել` վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը ծնկի բերելու համար: Նման ամբողջական դիրքորոշում չի արտահայտել ոչ ոք: Մինչեւ այժմ Արեւմուտքը չի նկատել Հարավային Օսեթիան ոչնչացնելու Վրաստանի մղումը, իսկ ՌԴ-ն չի ճանաչել վրացական պետությունը ծնկի բերելու անթույլատրելիությունը: Իսկ Տեր-Պետրոսյանը արձանագրել է մի այնպիսի դիրքորոշում, որը զարմանալիորեն ներառում է թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի եւ թե՛ տարածաշրջանի շահերը:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահին արեւմտամետ կամ ռուսամետ որակելու բոլոր փորձերին, դրանք, անշուշտ, ծիծաղելի են: 1990 թվականին իշխանության գալով` Տեր-Պետրոսյանը Հարավային Կովկասի միակ ղեկավարն էր, որ ի սկզբանե արձանագրեց եւ հասկացավ. հակառուսական քաղաքականություն վարելը զուրկ է որեւէ իմաստից եւ նպատակից: Արդյունքում` հակառուսական դիրքորոշումներ ունեցող Վրաստանն ու Ադրբեջանը տուժեցին, իսկ Ռուսաստանի նկատմամբ բարեկամական տրամադրված Հայաստանը շահեց: Ընդ որում, այդ ընթացքում ոչ ոք Հայաստանը ռուսական ֆորպոստ չէր համարում: Ընդհակառակը, հայկական պետականությանը մեծագույն հարգանքով էին վերաբերվում հենց Ռուսաստանում: Նաեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Հիմա այդ հարգանքը կորսված է ոչ միայն Ռուսաստանում, այլեւ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Եւ դա` կոմպլեմենտար կոչված քաղաքականության արդյունքում:
Շատերը կարող են հարց տալ, թե ինչ տարբերություն կոմպլեմենտարության եւ Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականության միջեւ: Իսկ տարբերությունը շատ մեծ է. Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ հայ-ադրբեջանական հակամարտության պայմաններում Հայաստանը չի կարող առանց Ռուսաստանի աջակցության, մյուս կողմից` այդ աջակցությունը կարող էր սպառնալիք դառնալ հայոց պետականության համար: Ուստի նա որդեգրել էր ոչ թե Հայաստանի անկախությունը Մոսկվայից պաշտպանելու, այլ Մոսկվայում պաշտպանելու քաղաքականություն: Սրա համար նա ամեն ինչ արեց եւ, ի դեպ, հասավ նրան, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն մաքսիմալ անկեղծ: Այսինքն` Տեր-Պետրոսյանը Մոսկվայի հետ հարաբերվելիս ընդունում էր, որ Ռուսաստանը մեծ դեր է ունեցել հայ ժողովրդի գոյապահպանության հարցում, այսօր էլ մեծ դեր ունի, միշտ էլ մեծ դեր կունենա: Սրան զուգահեռ, նա կարողանում էր Մոսկվայի համար առավել հասկանալի եւ ընդունելի դարձնել անկախ պետություն ունենալու, ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները: Տեր-Պետրոսյանը Ռուսաստանին տվեց երաշխիքներ, որ Երեւանը երբեք չի ներգրավվի հակառուսական խարդավանքների մեջ, բայց եւ Մոսկվայի համար հասկանալի դարձրեց աշխարհին ինտեգրվելու Երեւանի մղումը: Սա էր Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը իմաստը:
Իսկ կոմպլեմենտարիզմի հիմքում ընկած էր խորամանկությունը: Կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն վարողները ելնում էին իրենց այն համոզմունքից, որ բոլորին կարելի է շփոթության մեջ գցել, խաբել եւ այլն: Ու այս տրամաբանությամբ ՀՀ կոմպլեմենտար իշխանությունը ԱՄՆ-ի հետ ամերիկամետ էր, ՆԱՏՕ-ի հետ` ՆԱՏՕ-ամետ, ռուսների հետ` ռուսամետ: Սա, բնականաբար, Ռուսաստանին դուր չէր գալիս, եւ ամեն խորամանկության դիմաց նա բռնում էր Հայաստանի իշխանության ականջից եւ փրկագին պահանջում: Այդպես` Ռուսաստանին անցան Հայաստանի ողջ էներգետիկ համակարգը, հեռահաղորդակցությունը, երկաթուղին եւ մնացած բոլոր ստրատեգիական ոլորտները: Փոխարենը` իշխանությունը մեծ փողեր էր ստանում ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից եւ լափում: Արդյունքում` ՀՀ իշխանավորները Հայաստանը դարձրին ռուսական ֆորպոստ, իսկ իրենք հարստացան ամերիկյան, եվրոպական, իհարկե` նաեւ ռուսական փողերով: Ահա այսպիսին է կոմպլեմենտարիզմի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքականության տարբերությունը:
Եւ ի դեպ, շատերը հակասություն են տեսնում այն բանի մեջ, որ քաղաքական ընթացիկ շրջանում Տեր-Պետրոսյանը մերժում է ներքաղաքական հարցերում արտաքին միջամտության եւ տղա բերելու տարբերակը եւ, մյուս կողմից, ակտիվ շփումներ է պահպանում ռուսական, ամերիկյան, եվրոպական շրջանակների հետ: Որեւէ հակասություն այստեղ չկա եւ չի կարող լինել: Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն գործող վարչախմբի ներկայացուցիչների, Մոսկվային չի ասում, որ եթե ինքը լինի Հայաստանի նախագահ, Ռուսաստանի համար ավելի լավ կլինի: Այսպես չի ասում նաեւ Եվրոպային, չի ասում նաեւ ԱՄՆ-ին: Տեր-Պետրոսյանը փորձում է Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Մոսկվայում պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, մեծ տերությունների համար ընկալելի դարձնել ինքնիշխան լինելու հայ ժողովրդի մղումները, փորձում է այնպես անել, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն եւ հատկապես Ռուսաստանը լուրջ վերաբերվեն Հայաստանի անկախությանը: Ռուսաստանը` հատկապես, որովհետեւ այսօր նա առավել մեծ լծակներ ունի Հայաստանում: Եւ սա ճիշտ քաղաքականություն է, պետական գործչի քաղաքականություն: Եթե Սահակաշվիլին իշխանության գալուց հետո ճիշտ հարաբերություններ կառուցեր Ռուսաստանի հետ, այսօր մենք կունենայինք բոլորովին ուրիշ Վրաստան եւ բոլորովին ուրիշ տարածաշրջան:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարդացել էի արդեն, Արտակ ջան![]()
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Անաղուհացկեր շան որդիներՀՀԿ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՀԵՏԱԳԱ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՒՄԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
ՀՀԿ գործադիր մարմինը, այսօր քննարկելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, որոշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը համարել աննպատակահարմար, ասվում է ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այնուհետև ՀՀԿ գործադիր մարմինը, քննարկելով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար որոշեց հավանություն տալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար![]()
էս տղեն իրան ճղելով, սուտ խոսալով, խաբելով, լաց լինելով, ՀՀԿ-ին ու նախկին ու ներկա փաշեքին պաշտպանեց: Ու հիմա հանում դուրս են քցում: Այ խնդրեմ, թե շաաաատ խորը քամակ մտնելու հետևանքներն ինչպիսին են լինում:
Բայց մուկը ԱԺ նախագահ, ահագին օղբատ, հազար ներողություն, տարբերակ է: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ն ու Սերժը սկսել են պռոստը, դոզի տակ, կայֆեր անել:
Դե այս մասին վաղուց էր հայտնի, իսկ ՀՀԿ-ն կպած ուզում էր հերքել: Բամբասանքներ են շրջում, որ իբր Սերժ Սարգսյանը կարտ խաղալուց Հովիկ Աբրահամյանին պարտվել է այս պաշտոնըԹե դա որքանո՞վ է ճիշտ, չգիտեմ, բայց հավատալու եմ համարում:
Ամեն դեպքում սրա դեմ բողոքի ակցիաներ էլ է արվել: Օրինակ Հովիկ Աբրահամյանի պատգամավոր ընտրվելու հենց հաջորդ օրը թատերականացված ակցիա արեց «Հատուկ Գունդ» երիտասարդական նախաձեռնությունը, ինչին մամուլն անդրադարձավ:
Ակցիայի երիտասարդների ձեռքներին պաստառներ կային, որոնցից մեկով պահանջվում էր արտահերթ, ընտրություններ, իսկ մյուսը ներկայացնում եմ ստորև.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկը բազմատաղանդ ա: Ճիշտ ասած էնքան համեստ մարդ ա, որ կողքից ինչ իմացանք, իմացանք
Էսքան համեստ էլ չարժի էս դարում լինել
![]()
Ընգեր, դրանց տարբերությունը շատ մեծ չի…երկուսի վրայից էլ նույն հոտն է գալիս…ոչ մի կադրային փոփոխություն որևէ բան ոչ փոխել է, ոչ էլ փոխվելու է (չեմ ուզում ասել թե հավատում ես այդպիսի դիմակահանդեսներին, դու այդքան միամիտ չես)
Հենց այդպես էլ կա Ժողովրդին էշի տեղ են դնում և ցավն այն է որ մեր մի մասն այնքան էլ վատ չի զգում դրանից, "միայն թե կայունություն լինի"
ՀԱՐՑ: Ինչ եք կարծում ԼՏՊ-ի արարքի մասին որ իր իսկ շահերի համար ժողովրդին հանեց փողոցները:
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ