User Tag List

Էջ 17 979-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117517 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 241 համարից մինչև 255 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #241
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Վաու, տղեքը գործ կենեն

    Ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին

    14:08 • 30.06.08

    Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզությունը, ՀՀ պաշտպանության նախարարի վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, շաբաթ օրը 4 000 դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ բաժանմունքի պետ, մայոր Ստեփան Գևորգյանին։ Գումարը նա փորձել է շորթել քաղաքացուց` զինվորական հոսպիտալի բուժման կուրս անցանող նրա զինծառայող որդուն ժամկետային զինծառայությունից վաղաժամկետ ազատելու համար։

    Հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ԱԱԾ քննչական վարչությունը։
    Աղբյուր՝ tert.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #242
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդիմափոխություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, որևէ տեղ Տատի գրառման մեջ ես չհանդիպեցի այնպիս մտքի, որ նա ասի, թե կա այլ ընդդիմադիր... թեև իրականում կան...
    Եթե ուշադիր կարդաս Տատի գրառումը, ապա կարծում եմ նաև կնկատես, որ ինքը դեմ այսօր «երրորդ ուժի» առաջացման գաղափարին: Ես կարծում եմ, որ Տատը լրիվ այլ բան էր ասում: Կոնկրետ ես նրա ասածին համաձայն չէի ու տեսակետս շարադրեցի վերևում, սակայն խոսքերն աղավաղելն, այլ կերպ ներկայացնելն էլ ճիշտ չէ:
    Չուկ, մեջբերում եմ Տատի գրառման այն պարբերությունը, որտեղ ընդգծել եմ այն հատվածները, որոնք կարդալով՝ ենթադրում եմ, որ Տատը գիտի ինչ որ քաղաքական ուժ, որն ընդդիմադիր է, բայց ԼՏՊ-ին չի սատարում: Նախ՝ առաջին հատվածի մասին. ի՞նչ արեց ԼՏՊ-ն. նա բացահայտեց շինծու ընդդիմականներին, և ինչպես դու ես ասում՝ պետք չի աղավաղել և տվյալ դեպքում ԼՏՊ-ի այդ արարքն այլ կերպ մեկնաբանել, թե ԼՏՊ-ն դա արել է, որպեսզի «նպատակ» ասելուց լսենք ԼՏՊ-ն նախագահ: Ինչ վերաբերում է ընդգծածս երկրորդ մասին՝ ինձ մոտ հարց է ծագում. գրառման հեղինակը նշել է ԼՏՊ-ի՝ նախագահ դառնալու դեպքում ի՞նչ է դառնալու ընդդիմությունը, վերանալո՞ւ է: Ինձ հետաքրքիր է՝ այստեղ ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը, ո՞րն է այդ ընդդիմությունը: Մի՞թե գրառման հեղինակը նկատի է ունեցել այն քաղաքական ուժերին, ովքեր այժմ ԼՏՊ-ի կողքին են և հայտարարում են, որ ԼՏՊ-ի նախագահ ընտրվելու դեպքում էլ իրենք շարունակելու են մնալ ընդդիմություն: Մի՞թե գրառման հեղինակը կարծում է, որ ԼՏՊ-ն նախագահ ընտրվելուն պես պետք է վերացնի այն քաղաքական ուժերին, ովքեր այժմ սատարում են իրեն և մտադիր են մնալ ընդդիմադիր՝ նույնիսկ ԼՏՊ-ի նախագահության դեպքում:

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դա հիմա կենտրոնացված է միայն իր կուսակցության ու իր անձի շուրջը; հենց ինքն էլ արեց ամեն բան որ այդպես էլ լինի, որ ընդդիմություն ասելուց լսենք- ԼՏՊ։ Նպատակ ասելուց լսենք- ԼՏՊ ն `նախագահ։ Ենթադրենք նա ընտրվեց«, ի՞նչ է դառնալու ընդդիմությունը։ Վերանա, որովհետև այլևս պետք չէ՞-հա-հա-հա (սա ծիծաղ էր):
    -----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դա ի՞նչ կապ ունի: Նախ չեմ կարծում, որ այդպես է, հետո...
    Օրինակ ես շատ կուզեի, որ Տեր-Պետրոսյանին բոլոր չսիրողները Տատի նման ազնվորեն խոստովանեին Տեր-Պետրոսյանի կարևորությունն ու դրական գործոն լինելը ներկայիս իրավիճակում:
    Այ էս հարցը երևի Տատին պետք է ուղղեիր, թե որևէ քաղաքական գործչի նկատմամ ունեցած զգացմունքներն արտահայտելն ինչ որ ձևով կապ ունի՞ այս քննարկումների հետ, թե՞՝ ոչ: Չէ՞ որ նա խոսեց իր՝ ԼՏՊ-ի հանդեպ ունեցած կամ չունեցած զգացմունքներից, դե ես էլ՝ մի նոր ծիծաղելի ինֆորմացի հայթայթելու գայթակղությանը չդիմանալով՝ այդ հարցն ուղղեցի:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 30.06.2008, 18:10: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #243
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընդդիմափոխություն

    Ճիշտ չէ, որ ես ուրիշի տեղը պատասխանեմ, Կուկ, բայց կարծում եմ, որ դու նախ սխալ ես մեկնաբանել ասածները, և երկրորդ նկատել եմ որ հաճախ քաղաքական քննարկումների ժամանակ կառչում ես ինչ-որ մտքից, այլ ոչ թե ասելիքն ես ցանկանում վերլուծել, նորմալ քննարկել: Հաճախ դրա արդյունքում, նկատել եմ, որ դիմացինը պարզապես չի ուզում քո հետ քննարման մեջ մտնել: Համոզված եմ, որ ինձ եթե այդպես գրեիր, ես ինքս ցանկություն չէի ունենա քո հետ ինչ-որ հարց քննարկել: Հիմա մի թեթև վերադառնանք մեր յուղն ու բրնձին:

    Ի՞նչ ես կարծում, «Չնայած իմ անձնական վերաբերմունքին X քաղաքական գործչի նկատմամբ, ես համարում եմ, որ նրա այսինչ ու այնինչ քայլերը կբերեն հետևյալ արդյունքին...»: Արդյո՞ք նորմալ չէ քաղաքական քննարկման համատեքստում այդ նախադասությունը:

    Հ.Գ. Այս գրառումները շուտով տեղափոխվելու են «թեմայից դուրս» թեմա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #244
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընդդիմափոխություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ չէ, որ ես ուրիշի տեղը պատասխանեմ, Կուկ, բայց կարծում եմ, որ դու նախ սխալ ես մեկնաբանել ասածները, և երկրորդ նկատել եմ որ հաճախ քաղաքական քննարկումների ժամանակ կառչում ես ինչ-որ մտքից, այլ ոչ թե ասելիքն ես ցանկանում վերլուծել, նորմալ քննարկել: Հաճախ դրա արդյունքում, նկատել եմ, որ դիմացինը պարզապես չի ուզում քո հետ քննարման մեջ մտնել: Համոզված եմ, որ ինձ եթե այդպես գրեիր, ես ինքս ցանկություն չէի ունենա քո հետ ինչ-որ հարց քննարկել: Հիմա մի թեթև վերադառնանք մեր յուղն ու բրնձին:

    Ի՞նչ ես կարծում, «Չնայած իմ անձնական վերաբերմունքին X քաղաքական գործչի նկատմամբ, ես համարում եմ, որ նրա այսինչ ու այնինչ քայլերը կբերեն հետևյալ արդյունքին...»: Արդյո՞ք նորմալ չէ քաղաքական քննարկման համատեքստում այդ նախադասությունը:

    Հ.Գ. Այս գրառումները շուտով տեղափոխվելու են «թեմայից դուրս» թեմա:
    Չուկ, ես որևէ մեկին չեմ ստիպել կամ ստիպում հետս քննարկման մեջ մտնել, այնպես որ, ով չի ուզում, կարծում եմ՝ չի բանավիճում:

    Քաղաքական քննարկման մեջ զգացմունքներ արտահայտելու իմաստն ամեն դեպքում չեմ տեսնում, բայց դե չեմ էլ մեղադրում արտահայտողներին, ընդհակառակը՝ իմ մոտ էլ հետաքրքրություն առաջացավ ծանոթանալ Տատի՝ այլ քաղաքական գործիչների հանդեպ տածած զգացմունքներին:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #245
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Խեղճ Սծյոպ... հիմա ով ա դզելու զինծառայողների քթերի միջնապատը:

    Ինչպես միշտ փոքրիկ գողը պատժվեց, մեծը մնաց անպատիժ: Իբր Սծյոպը էտ փողերը մենակ էր ուտելու:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  6. #246
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Racer-ի խոսքերից Նայել գրառումը
    Խեղճ Սծյոպ... հիմա ով ա դզելու զինծառայողների քթերի միջնապատը:

    Ինչպես միշտ փոքրիկ գողը պատժվեց, մեծը մնաց անպատիժ: Իբր Սծյոպը էտ փողերը մենակ էր ուտելու:
    Մաքսիմում 1000 դոլարը

  7. #247
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Տղեքը կոռուպցիայի դեմ պայքարում են, իսկ դուք...
    Փոքր ինչ ուշացավ այս ձերբակալությունը, մոտ մեկ ամիս առաջ էի սպասում: Կոնկրետ էս անձինը չէ, ընդհանուր զինված ուժերում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #248
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղեքը կոռուպցիայի դեմ պայքարում են, իսկ դուք...
    Փոքր ինչ ուշացավ այս ձերբակալությունը, մոտ մեկ ամիս առաջ էի սպասում: Կոնկրետ էս անձինը չէ, ընդհանուր զինված ուժերում:
    Ճիշտ է…
    Կոռուպցիաի դեմ պայքարում ես նեքրից մեկի հանելով, որ ազատված տեղը եսիմ ում տղուն նվիրեն:
    Կոռուպցիայի դեմ պայքարել են ուզում, առաջինը թող զինկոմիսարիատները մաքրեն: Բայց ո՞վ մաքրի: էն ում որ մուծվում են՞ բոլորը

  9. #249
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ է…
    Կոռուպցիաի դեմ պայքարում ես նեքրից մեկի հանելով, որ ազատված տեղը եսիմ ում տղուն նվիրեն:
    Կոռուպցիայի դեմ պայքարել են ուզում, առաջինը թող զինկոմիսարիատները մաքրեն: Բայց ո՞վ մաքրի: էն ում որ մուծվում են՞ բոլորը
    Չէ, Դիվ, էդ ի՞նչ կարևոր ա որ: Կարևորը շոուն ա... լավ կազմակերպված շոուն...
    ...օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում...
    Հլը սպասի գիրքս վերջացնեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #250
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    [QUOTE=Chuk;934409]Վաու, տղեքը գործ կենեն
    QUOTE]
    Նա կյանքում միայնակ չի կարող զինվոր ազատել ծառայությունից: Ավելի վերեւները պետք է փնտրեն...

  11. #251
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    45
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    լրիվ ձեռառնոցի ա, կոռուպցիայի դեմ «պայքարում» են նրանք ում ձեռնտու ա կոռուպցիան, ու ով օգտվում ա կոռուպցիայի բարիքներից:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  12. #252
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Դիվ, էդ ի՞նչ կարևոր ա որ: Կարևորը շոուն ա... լավ կազմակերպված շոուն...
    ...օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում...
    Հլը սպասի գիրքս վերջացնեմ
    Ի՞նչ գիրք, Արտ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #253
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Դիվ, էդ ի՞նչ կարևոր ա որ: Կարևորը շոուն ա... լավ կազմակերպված շոուն...
    ...օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում...
    Հլը սպասի գիրքս վերջացնեմ
    ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը.

    1. ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
    2. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
    3. ՀՀ արդարադատության նախարար
    4. ՀՀ նախագահի խորհրդական
    5. ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար

    Ու մի քանի հոգի էլ իրենց համաձայնությամբ, ուզում են մտնում են խորհրդի կազմի մեջ, չեն ուզում չեն մտնում, ու վրից էլ մի հատ մոնիտորինգի խումբ:

    Հիմա էս խորհրդի 5 անդամների մեջ իմ հատ մաքրամաքուր, չկոռումպացված դեմք գտեք: Ոնց որ Հովիկ Աբրահամյանն ա, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ջատագովը:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մոռացա, էս հակակոռուպցիոն ռազմավարությունն էլ ընդունվել է 2003 թվականի նոյեմբերին, որի շրջանակներում ստեղծվել է այս խորհուրդը: Փաստորեն արդեն հինգ տարի կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում ենք, ու մեր նորաթուխ վարչապետը վերջերս կոռուպցիայի հետ կապված թոզը վրեն բացահայտումներ էր անում, նորանշանակն էլ մաքսայինում ինչ-որ անկապ գոռգոռոցներ էր արձակում: Դե իրենք նոր են, բանից բեխաբար են: Նախագահը մինչև էս վերջերս չէր իմանում, որ ասենք մաքսայինում կոռուպցիա կա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 01.07.2008, 11:14: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #254
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

    Հուլիսի 1-ին անակնկալ մամուլի ասուլիս է հրավիրել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հրապարակելով մի փաստաթուղթ, որը հայտնվել է համաժողովրդական շարժման տրամադրության տակ: Փաստաթուղթը հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի նամակն է Վայոց Ձորի մարզի դատախազին, որը սակայն, ինչպես ենթադրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, նամակ-շրջաբերական է բոլոր մարզերի դատախազներին: Այն պարունակում է հրահանգներ, որոնք փաստացի ենթադրում են տոտալ ռեպրեսիաներ քաղաքացիների հանդեպ:

    Մասնավորապես, հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը այդ փաստաթղթում հիշատակելով, որ մարտի 2-ին, հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա կողմնակիցների հանդեպ, մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանին հարող տարածքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, Վայոց ձորի դատախազին, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությամբ էլ` բոլոր մարզերի դատախազներին, հանձնարարական է տվել հայտնաբերել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետընտրական հանրահավաքների մասնակից անձանց եւ պարզել, թե հանրահավաքների ժամանակ ինչ է խոսվել օտար պետությունների ցուցաբերած աջակցության մասին, կամ պարզել, թե արդոյք հանրահավաքների մասնակիցները չեն խոսել Հայաստանից Ռուսաստանի “ներկայությունը հանելու օգտին”, եւ նաեւ պարզել այն, թե արդյոք հանրահավաքների մասնակիցները չէին գիտակցում, որ “անկայուն այդ իրավիճակը ձեռնտու է հարեւան երկրներին, ինչպես նաեւ այլ գերատեսչություններին”:

    Դրանից բացի, Ա. Միրզոյանի նամակ շրջաբերականի մեջ հանձնարարվում է հարցաքննել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերին, ակտիվիստներին, նրանց հարեւաններիին, հանրահավաքներին մասնակից անձանց, հանրահավաքներին մասնակցելու նպատակով մարզից քաղաքացիներին Երեւան տեղափոխած երթուղայինների վարորդներին, դրա համար վճարողներին, բնակության վայրերից վերցնել Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկանքներ եւ բնութագրեր, պարզել, թե հանրահավաքներին մասնակցած անձինք եւ Տեր-Պետրոսյանի շտաբների պետերն ինչ գույք ունեն, ինչպես նաեւ պարզել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների պետերի եւ ակտիվիստների հեռախոսահամարները, դրանց մուտքային եւ ելքային զանգերը վերծանելու թույլտվություն ստանալու համար միջնորդությամբ դիմել դատարան:

    “Ինչ կարելի է ասել այս փաստաթղթի մասին”, դա լրագրողներին ներկայացնելուց հետո ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, այդ փաստաթուղթը հրաշալի պատկերացում է տալիս իշխանության էության մասին, մյուս կողմից այն բռնապետական պետության հրեշավոր վկայություն է: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, դժվար է պատկերացնել, որ Ստալինի ժամանակ անգամ լինեին նման փաստաթղթեր, եւ ներկայացվածը հատուկ է թերեւս ցարական “օխրանկային”:

    Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, այդ փաստաթուղթը հստակ քաղաքական բնույթի է, այլապես ինչ գործ ունի հատուկ քննչական ծառայության պետը այնպիսի հարցադրումների հետ, ինչպես օրինակ Հայաստանից Ռուսաստանի հեռանալու մասին խոսակցությունները պարզելուն վերաբերող հանձնարարականը: Ըստ առաջին նախագահի, այդպիսով իշխանությունն ուզում է հակառուսական երանգ տալ համաժողովրդական շարժմանը, ինչը ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի իշխանությունն անում է արդեն ութ ամիս, բայց անհաջող:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ ներկայացված փաստաթղթի հստակ քաղաքական բնույթի մասին են վկայում նաեւ նամակ-շրջաբերականի մեջ տեղ գտած թիրախները` Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբների ակտիվիստներ, պետեր, հանրահավաքների մասակից անձինք, նրանց Երեւան տեղափոխած վարորդներ: Այդ ամենի նպատակը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այն է, որպեսզի հայտնաբերեն գեթ մեկ հանցանքի ապացույց, որ արդեն չորս ամիս չեն կարողանում ներկայացնել իր համախոհներին, որոնց զգալի մասը ենթարկվում է այդօրինակ ռեպրեսիաների, իսկ մի մասն էլ ուղղակի բանտում է: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ նրանց հանցանք ապացուցող որեւէ բան չեն կարողանում հայտնաբերել եւ բանը հասել է այնտեղ, որ Արարատ Զուրաբյանին, ում արդեն չորս ամիս պահում են անազատության մեջ, չեն կարողանում ներկայացնել որեւէ մեղադրանք, որեւէ հանցանքի ապացույց եւ սկսել են արդեն նրա թաղապետ եղած տարիները քրքրել, փորձելով հայտնաբերել արած գեթ մեկ սխալ մակագրություն:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե ինքը վստահ է, որ փաստաթղթի իրական հեղինակը հատուկ քննչական ծառայության պետը չէ, այլ նրան նշանակող Ռոբերտ Քոչարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ հիմա առաջին քայլը Սերժ Սարգսյանինն է, ով պետք է պարզի, թե ով է հեղինակել այդ նամակը` Աղվան Հովսեփյանը, Ռոբերտ Քոչարյանը, ով: Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, նման փաստաթուղթը խայտառակություն է ցանկացած պետության համար եւ օրինակ եթե որեւէ երկրում, ասենք Միացյալ Նահանգներում հրապարակվի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի նման մի փաստաթուղթ, ապա ՀԴԲ ղեկավարը կդատապարտվի ցմահ բանտարկության, իսկ եթե պարզվի էլ, որ նա այդպիսով կատարել է երկրի նախագահի հանձնարարական, ապա անմիջապես կսկսվեր նախագահի իմպիչմենտի գործընթաց:

    Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ փաստաթուղթը ներկայացվելու է բոլոր միջազգային կառույցներին: Ըստ առաջին նախագահի, խեղկատակություն է ստացվում, երբ այդ կառույցների ներկայացուցիչները գալիս են Հայաստան, ցույց են տալիս, թե իշխանության հետ լուրջ դեմքով հարցեր են քննարկում, իշխանության ներկայացուցիչներն էլ` նախագահից, մինչեւ խորհրդարանի նախագահ եւ Դավիթ Հարությունյան, ժպտում են, անգլերեն խոսում, մինչդեռ իրականում այդ ամենը ծաղրուծանակ է:

    “Իրենք իրենց համար ստեղծել են մի վիրտուալ պետություն: Ես ուրախ եմ, որ այս փաստաթուղթը հայտնաբերվեց: Չգիտեմ, թե սա ինչ ազդեցություն կունենա: Սա մենք տարածելու ենք ամբողջ աշխարհում, բոլոր ինստանցիաներին, բոլոր այն պաշտոնյաներին եվրոպական, որոնք այսօր վճռում են Հայաստանի բախտը: Տեսնենք սրանից հետո ինչ են ասելու այդ մարդիկ: Սրանից հետո այդ մարդիկ հասկանալու են արդյոք, որ Հայաստանի իշխանությունները նրանց պարզապես ձեռ են առնում, որ նրանց ծաղրում են, որ նրանց խաբում են` սկսած նախագահից, Ազգային Ժողովի նախագահից, Դավիթ Հարությունյանից, մյուսներից, մյուսներից: Բոլորը”, ասում է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

    Լրագրողների հարցին, թե երբ է այդ նամակ-շրջաբերականը հայտնվել համաժողովրդական շարժման տրամադրության տակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ եթե նոր է հրապարակվում, ապա պետք է ենթադրել, որ հայտնվել է նոր: Նա նշել է, թե փաստաթղթի հրապարակումը որեւէ կապ չունի հուլիսի 4-ին հրավիրված հանրահավաքի հետ: Ըստ Տեր-Պետրոսյանի, հրապարակված փաստաթուղթը չափազանց լուրջ եւ կարեւոր բան է, Հայաստանի իշխանության փաստացի Սահմանադրությունը:

    Լրագրողների հարցին, թե բացառում է արդյոք ինքը, որ իր իշխանության տարիներին էլ եղած լինեն նման նամակ-շրջաբերականներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, որ բացառում է եւ ասել, որ թող Աղվան Հովսեփյանը փնտրի եւ ցույց տա իր իշխանության տարիների գեթ մեկ այդօրինակ փաստաթուղթ: Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր իշխանության տարիներին դատախազությունը ղեկավարում էին բարձր մակարդակի իրավաբաններ:
    www.lragir.am

  15. #255
    Պատվավոր անդամ Մտահոգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Գրառումներ
    681
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուրեմս, ստիպված եմ որերորդ անգամ կրկնել նույն մտքերը, որոնք ասել եմ, արդեն ինձ էլ դուր չի գալիս:
    Հիպնոսի և ատելության վրա հիմնված միտինգներ ասելով` հասկանում եմ.
    1. Ականջ շոյող, ծրագրավորող հատուկ և շատ, շա~տ դիպուկ արտահայտությունների, մտքերի իրացում, փաստերի շահարկում /որոնցից յուրաքանչյուրը առաջին հերթին հենց առաջին նախագահին է վերաբերում/` ուղղված կոնկրետ նպատակային խմբերին, որոնցից մի քանիսը` հակաիշխանական տրամադրված ծայրահեղական զանգված, -ցիացավով տառապող հայ ժողովրդի զանգվածներ, Ղարաբաղի հարցում պարտվողական տրամադրություններ ունեցող զանգվածներ, ինչու չէ` բանակից խուսափող ջահելություն, չեմ վախենա ասել` նաև շիզոֆրենիկներ /Նիկոլը, օրինակ, շատ ժամանակ “քողարկված” նրանց էր դիմում/ և այլն: Իհարկե, սա ոչ մի կերպ չի նշանակում, որ միտինգներին չեն մասնակցել սեփական ուղեղ ունեցող շատ ու շատ մարդիկ, որոնցից շատերն այնպես են հիմնավորում իրենց դիրքորոշումը, որ մարդու քեֆ է գալիս:
    2. Ատելության մթնոլորտի ստեղծում, լարում, լուտանքների թափում, ընդ որում` վայրենի ձևով, իներցիայի տակ ընդգրկելով բոլոր ոչ համակարծիք անձանց, ամենասուրբ հարցերի էժանագին շահարկում, ամենաանձեռնմխելի սրբությունների անտեսում /ապրիլի 24/ և այլն: Բայց, էլի եմ կրկնում, կարծես թե վերջերս Լևոնի գլխին սառը ջուր են լցրել, քիչ կառուցողական դիրքորոշում է որդեգրել: Վերջին միտինգում բարբաջանքից բացի ասելիք կար:

    Ես սա այսպես եմ հասկանում, խնդրում եմ հնարավորության դեպքում այլ հարցեր չտալ, քանի որ ես չեմ դիմանում բանավիճելու գայթակղությանը, իսկ իմ զահլեն արդեն գնում ա էս քննարկումներից:
    Ֆիդո էս դու ես գրել
    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիդո, ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՈՒ ՀԻՊՆՈՍԻՉ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ ՉԵՍ ԲԵՐԵԼՈՒ՞
    էս հարցրել եմ ես
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ ա եղել, ինչ ա պետք, ինչքան ա պետք??? ասեք, լսում եմ:
    էս դու ես գրել
    Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
    ասում եմ էդ քո իմացած ու միտինգներում հնչած հիպնոսող բառերն ու բառակապակցությունները չես ասի որոնք են որ մենք էլ զգուշանանք դրանք լսելուց փակենք մեր ականջները:
    էս ես եմ հարցրել
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաաախ, Մտահոգ ջան, ես խիստ կասկածում եմ, որ քեզ կարելի է հիպնոսի ենթարկել...էնտեղ կարծեմ գրել էի, որ շատերը սեփական ուղեղ ունեն և այլն...ըստ իս, դու առաջին ջութակներից ես: Իսկ ՆԼԾ-ի ենթարկվում էին 16-18 տարեկան շատ ուսանողներ /ով կդիմանար "Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ" անկրկնելի երգին/, ասենք 25-40 տարեկան միջին կրթական ցենզի տղամարդիկ և այլն, բայց ոչ երբեք դու: Ոչ բոլորը, հարգելիս...
    Նույնն անում էր նաև “Հայլուրը”` հակառակ ուղղվածությամբ, այնպես որ երկու կողմերն էլ գլուխ էին արդուկում: Յա տակ դումայու:
    էս քո պատռասխանն է
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, չէ, էլի, չէ…հիմա որ դուք չգիտեմ ինչ ռակուրսով ամեն գրառումս մեկնաբանեք, ուր կհասնի? Աստված վկա, զահլես գնում ա արդեն… Երգը չէր հիպնոսացնում, երգը միայն ի լրացում հռետորական ճառերի, չգիտեմ “բանալի-բառերի” և այլնի, “անդարմացնում” էր 17 տարեկան դեղնակտուց երեխեքից շատերին և այլն…էտ իմաստով: Ու որ ամեն բառից չկառչենք, երևի իրար ավելի լավ կհասկանանք:
    այսինքն ըստ էության ՉԱՍԵՑԻՐ թե որ արտահայտություններն են հիպնոսիչ: Այսինքն էս հիպնոսի թեման արդեն շատ է չարչրկված, նմանվել է "ով մեր հետ չէ տականք է" թեմային, էն որ ասում են Լևոննա ասել հետո սկսում են բղավել որ ինչի եք մեր ստի համար մեզ մեղադրում, հիմա էս հիպնոսի թեման է, ասում ես հիպնոս են անում, հետո չես կարում ապացուցես ու սկսում ես նեղացած դեմք ընդունել թե քեզ չեն լսում, ապեր ավելի լավ ձև ասեմ քեզ, օրինակ ասում ես հիպնոս են անում, մեկա չես կարում օրինակներ բերես, ինչի չես ասում նույն հաջողությամբ որ ասենք հանրահավաքի ժամանակ ելույթը լսելիս 20-25 տարեկանները ՁԻԱՀ-ի վիրուսով են վարակվում, մեկա էլի ֆանտազիայի ոլորտից ա ու անհեթեթությունմ գոնե էս մեկը զրնգուն անհեթեթություն կլիներ: Հա, Ֆիդո ջան, էս գրածդ որ հիպնոսչիկները կարդան, սրանից հետո հայաստանում հյուրախաղերի գալուց կվերցնեն միայն "Արաբո, Արաբո, քաջ ֆիդայապետ" երգի ձայնագրությունը ու սաղ երգիրը հիպնոսելով կֆռֆռան, հա մեկ էլ մտածում եմ Աստված չանի պատերազմ որ սկսվեց թուրքերը մեր ֆիդայնական երգերը միացնելու են մի քանի ժամ հետո սկսելու են գրոհը, վայ քու յուրտը չփլվի Ֆիդո, ծիծաղից մեռա

    Ֆիդո, Աստված Նժդեհի հոգին լուսավորի, ՄԻ ՀԱՏ, ՄԵՆ ՄԻ ՀԱՏԻԿ ԲԱՆԱԼԻ-ԲԱՌ կասես որ անդարմացնում է, հետո էլ քանի 17 տարեկան ես ճանաչում որ անդարմացել են, էտի պտոստը տի տակ դումայեշ թե գիտականորեն ապացուցել են նալչաջյանները՞
    Վերջին խմբագրող՝ Մտահոգ: 01.07.2008, 16:53:
    ..եթե դուք դժբախտ եք եղել այնքան որ չեք ապրում նրա հետ ում սիրում եք, գոնե խելացի եղեք այնքան, որ սիրեք նրան ում հետ ապրում եք...

Էջ 17 979-ից ԱռաջինԱռաջին ... 71314151617181920212767117517 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •