User Tag List

Էջ 20 979-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070120520 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #286
    մերթ ընդ մերթ Քամի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2008
    Գրառումներ
    407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԸ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻ՞Ց

    Փետրվարի 24-ին ձերբակալված եւ ընդամենը երեկ ազատ արձակված ԱԱԾ-ի պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ բանատախցից դուրս գալիս եւ ուրախ ես լինում, եւ տխուր, քանի որ այնտեղ դեռ մնում են շատ մարդիկ: նա մեղադրվում էր ՀՀ ՚Քրեական օրենսգրքՙ-ի 300 եւ 225 հոդվածների հատկանիշներով՝ իշխանության բռնի զավթում եւ զանգվածային անկարգություններ: Նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխարինվեց բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ:

    Իր ազատ արձակումը նա համարում է մեր ժողովրդի կամքի դրսեւորման արդյունք եւ պայմանավորում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի Հայաստան այցով:

    Շուրջ 145 օր անազատության մեջ գտնվելուց հետո լրագրողերին նա շատ բան ուներ պատմելու թե իր կալանավորման հանգամանքների, թե մարտի 1-ի իրադարձությունների մասին: Ըստ նրա՝ իր մեղադրանքի մեջ միայն ընդհանուր դրույթներ են գրված եղել եւ իր նման ձերբակալվածներից բոլորի մեղադրանքներում ընդամենը անուններն են փոփոխվել:

    ՚Կիսագրագետ մարդը գոնե նախադասությունները կփոխեր, ետ ու առաջ կգրեր, որն այս դեպքում չի էլ արվել: Իմ ու Ջհանգիրյանի մեղադրանքների տեքստերն, օրինակ՝ այնքան նման էին, որ նունիսկ ստորակետներն էին նույնը. մեկը մյուսից արտագրված էրՙ,- պատմում է Եղիազարյանը:

    Բանտախցում, ինչպես ինքն է ասում՝ իր ՚բախտակիցնՙ էր նույն գործով ձերբակալված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազգական Վրեժ Նիկոլյանը: Միեւնույն խցում գտնվելիս` նա Եղիազարյանին այս ընթացքում բավականին հետաքրքիր մանրամասներ է հասցրել պատմել մարտի 1-ի իրադարձությունների մասին եւ թե ինչ դերակատարում է ինքն անձամբ ունեցել այնտեղ:
    Ազատության հրապարակում նախաքննության մարմնի իբր հայտնաբեված 5-6 ոզնիները հենց Նիկոլյանն էր բերել, որոնք, ինչպես պատմել է Եղիազարյանին՝ նախատեսվել էին ջրցան մեքենաների տակ գցելու համար, քանի որ. ՚Այդ ոզնի կոչվածով ուրիշ գործողություն անել հնարավոր չէր: Ես այդպես եմ կարծում, եթե դա մերն է եղել: Սակայն հետագայում պարզեցինք, որ դա ընդհանրապես մեզ կապ չի ունեցել, այլ կապ է ունեցել Աղվան Հովսեփյան կոչվածի եւ իր բարեկամի հետՙ:

    Ըստ Եղիազարյանի՝ տեսնելով, որ ուրիշ մարդու չեն կարողանում ներքաշել տարբեր տեսակի ստորությունների մեջ, իշխանություններն արդեն իրենց բարեկամներին են բերում: Նիկոլյանն, ըստ նրա՝ հատուկ էր ներգրավվել այս գործի մեջ: Երբ Եղիազարյանը հարցրել է նրան, թե ինչու է նա այդպիսի բան արել, երբ նման բարեկամական կապեր ուներ եւ ՀՀ նախագահի ընտրություններին եղբոր հետ Սերժ Սարգսյանին է սատարել, Նիկոլյանն ամոթխած գլուխը կախել է:

    Իսկ թե ինչու էր Նիկոլյանն այդպես անկեղծացել ու ամեն ինչ պատմել Եղիազարյանին, վերջինիս վարկածով՝ երբ 24 ժամ նույն խցում են եղել ու անցկացրել շուրջ 145 օր, ապա ՚անկեղծանալու պահեր էլ են եղելՙ: Այն հարցին, թե ինչո՞ւ էին այդ դեպքում նրան ու Նիկոլյանին նույն խցում պահում, Եղիազարյանը պատասխանեց. ՚Քանի որ խելք չունեին: Եթե մի քիչ տրամաբանություն ունենային, նրան կբերեին ու ինձ հետ միեւնույն խցում կդնեի՞նՙ:

    Նման վարվելակերպի մեջ արդյոք նա միտում տեսնո՞ւմ է, թե ոչ մեր հարցին, նա պատասխանեց, որ ինքն իրավունք չունի շատ բան խոսելու:

    Ինչ վերաբերում է պայքարի հետագա գործողություններին, ապա Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ մի բան միանշանակ է. ՚Մենք դատապարտված ենք հաղթանակիՙ:


    A1+

  2. #287
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք ստանում եք մեկ անվճար մուտքի տոմս ՇանԳրիլա խաղատուն և խաղատան հաշվին ռուլեկտայի երեք ստավկա անելու հնարավորություն:
    Շան Գրիլա մուտք չկա սաղի համար էլ անվճարա, էտ էր պակաս համ էթաս թալանվես համել միհատել մուտքի տոմս տաս

  3. #288
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մոդերատորական: Թեմայի վերջին գրառումները, եթե կուզեք ապա պաշտոնական դիրքի չարաշահմամբ (), բայց ջնջվում են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #289
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Բռնությունները շարունակվում են.

    Օգոստոսի 11-ի առավոտյան "Հայկական ժամանակ" օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա են հարձակվել 2 սափրագլուխներ և նրան դաժան ծեծի ենթարկել:

    Լուսինե Բարսեղյանը մշտապես աչքի է ընկել իր համարձակ հոդվածներով, որոնցում բացահայտել է հայաստանյան իշխանությունների հակաժողովրդավար և հանցագործ բնույթը:

    Մասնավորապես, բոլորովին վերջերս Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի (թոխմախի կամ բոշի մհեր) (http://www.hzh.am/Arkhiv/2008/August/0108/01-08.html) և նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի (մխչյանի մուկ) (http://www.hzh.am/Arkhiv/2008/August/0708/07-08.html) ունեցվածքի մասին խայտառակ բացահայտումներով հոդվածները մեզ հիմք են տալիս ենթադրելու, որ ծեծը եղել է նշված անձանցից մեկի պատվերով` հաշվի առնելով, որ վերջիններս նախկինում ևս աչքի են ընկել լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու իրենց բանդիտական հակումներով:

    ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը լրագրող Լուսինե Բարսեղյանի նկատմամբ բռնությունը ընդունում է որպես անաչառ լրատվության և ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն, խստորեն դատապարտում այս և նմանօրինակ այլ արարքներ և Հայաստանի իրավապահ մարմիններից պահանջում շուտափույթ բացահայտել հանցագործներին և կազմակերպիչներին:

    Միևնույն է եթե հիմա չբացահայտեք, մենք` երիտասարդներս, մեր ժամանակին բացահայտելու ու օրենքի ողջ ուժով անուն-առ-անուն պատժելու ենք այս հանցագործությունը կատարողներին, դրա կազմակերպիչներին, և այն պարտակողներին:

    ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնություն
    http://qbhima.blogspot.com/
    ՀԱՐՁԱԿՎՈՂԸ ՀՆՉԱԿՅԱՆ ՉԻ ԵՂԵԼ

    Ս.Դ. Հնչակյան կուսակցության մամլո դիվանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Վրդովմունքով իմացանք, որ տեղի է ունեցել հերթական հարձակումը Հայկական ժամանակ օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանի վրա: Այս տմարդի դեպքից մի քանի օր առաջ սպորտային կազմվածքով երիտասարդ տղաներ են մոտեցել Լուսինեին, և նրանցից մեկը ներկայացել է որպես Սարգիս Տխրունիի Կարեն: Ս.Դ.Հնչակյան կուսակցությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ իր ուսանողական միությունում ոչ նման արտաքինով և ոչ էլ նման անունով անդամներ չկան: Մենք դատապարտում ենք Լուսինե Բարսեղյանի վրա կատարված հարձակումը` վստահ իմանալով, որ սույ ն հարձակման հեղինակները, ինչպես և նախկինում, չբացահայտված կմնան»:
    http://www.lragir.am/

  5. #290
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Սաղի ուշադրությունը Վրաստանի վրայա, մեր ստահակները առիթից օգտվում են

  6. #291
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայիս ՀՀ իշխանությունն ինքնակոչ չէ բայց այդ մասին այլ թեմայում
    Չէ ԻՆքնա կոչ չի ... Քոչարյանակոչա
    Loading your personal settings....

  7. #292
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ ԻՆքնա կոչ չի ... Քոչարյանակոչա
    Ասեցի չէ էդ մասին գեղամիջումը բան չասես, մի վռազի «Դինգոն կսատկացնի»:
    էսպես չի մնա

  8. #293
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Էն թեմայում արդեն օֆֆտոպում էինք, ստեղ պատասխանեմ:
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե այդ ժողովուրդը շարունակում է պայքարել այդ իշխանությունների դեմ ապա ամեն ինչ նորմալ է: Եթե համակերպվում է ու ասում է ամեն ինչ ճիշտ է ու լավ ապա այդ ազգը սկսում է կամաց կամաց իրան փորձանքը քցել:
    Բայց պայքարելու իմաստը այն չի որ մի ինքնակոչի հանի ու դնի մի նախորդ ինքնակոչի: Դա կլինի տեղապտույտ նույն տեղում:

    Պայքարի իմաստը այն է, որ հասարակությունում անընդատ ակտիվ պռոցեսներ գնան ու նոր ուժերը առաջ գան, որոնք կլինեն իրենց տեսակով ավելի ժողովրդավար, ավելի լայնախոհ, առանց հիստերիկությունների, առանց կոմպլեկսների ու ամուր կանգնած իրենց հողի վրա ու սեփական ազգին վերև տանող: Որպեսզի վերջապես հասնես այն վիճակին որ ամենաարժանիները լինեն պետության ղեկին:
    Անմիջապես նկատելի է, որ նախորդ ինքնակոչ ասելով` հասկանում ես ԼՏՊ, բայց էդ մասին չի, որ ուզում եմ խոսել, քանի որ ԼՏՊ-ին ժողովուրդն ա ընտրել ու նենց ա ընտրել, ոնց դեռ ոչ մի նախագահացուի չի ընտրել Հ.Հ-ի ողջ պատմության ընթացքում: Խոսքս 1988-ի մասին ա, էս հարցում գոնե, կարծում եմ, չես հակաճառի: Եթե համարում ես նրան ինքնակոչ, ապա պետք է որ նկատի ունենաս 1996-ը, և եթե 96-ին նա ինքնակոչ է եղել, ապա պետք է նաև հիշել, որ երկու տարի անց հրաժարական է տվել` առանց անմեղի արյուն թափելու ու անմեղ կյանքեր խլելու:
    Հիմա ասում ես «նոր ուժեր». Հա, էլի թող լինեն նոր ուժեր, բայց որ չկան, ի՞նչ անենք` ամեն մեկս նոր ուժի` մեր իդեալը ստեղծենք ու մտովի պատկերացնենք, որ նրանք կան ու կանե՞ն ամեն ինչ մեր տեղը: Ախր էդ տակտիկան շատ դատարկ ու անիմաստ ա է, էդ իրականությունից փախնելու համար պատճառ փնտրելը, ու ավելի դատարկ ա էն, որ չի գտնվում էդ պատճառը, բայց փնտրողը, իր սովորույան համաձայն, պատկերացնում է, որ գտել է ու սկսում է ներկայացնել այն մյուսներին: Հիմա նույնը դու ես ինձ ասում` «նոր ուժեր», ու ես վստահ եմ, որ չես կարող այնպիսի նոր ուժերի թվարկել, որոնց ես և հասարակության մի զգալի մաս կարողանա վստահել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #294
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բռնությունները շարունակվում են.
    իշխանությունները դատապարտել են
    հետաքրքիր ա. երևի իրանց կարծիքով շարժման ակտիվիստներն են ծեծել

    Հայաստան եկող գազի ծավալները ինչ-որ պակասել են, հլա ասում են մթերքները նորից կարող ա թանկանան
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #295
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    իշխանությունները դատապարտել են
    հետաքրքիր ա. երևի իրանց կարծիքով շարժման ակտիվիստներն են ծեծել

    Հայաստան եկող գազի ծավալները ինչ-որ պակասել են, հլա ասում են մթերքները նորից կարող ա թանկանան
    Ոնց որ ասում էին 5 օրվա հացի ու վառելիքի պաշար ունենք: Նենց որ երևի չթանկանա: Գազի համար հեսա կզանգեմ կիմանամ:

    Զանգեցի իմացա, պաշտոնական ոչ մի նման բան չի հայտարարվել, բայց հավանականություն կա(ահավոր ոքր): ԳՃԿԿ -երում(Գազի Ճնշման Կառգավոչիչ Կայան) Ճնշման անկում չկա:
    Վերջին խմբագրող՝ Elmo: 12.08.2008, 17:52:
    էսպես չի մնա

  11. #296
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեկ լուր այսօրվա «Հայկական Ժամանակ» օրաթերթից

    Օգոստոսի 24-29-ին ԱՄՆ Դենվեր քաղաքում տեղի ունենալիք դեմոկրատների համագումարին և դրա շրջանակներում անցկացվող Առաջնորդների միջազգային ֆորումին մասնակցելու են նաև ՀՀ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները:

    Հայ Ազգային Կոնգրեսի կողմից մասնակցելու է Դավիթ Շահնազարյանը, իսկ իշխանությունների կողմից՝ Վազգեն Մանուկյանը:

    Այսպիսի հետաքրքիր բաներ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #297
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Հժ-ն որերորդ անգամ ապացուցում է, որ սուտասան թերթ է:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկ լուր այսօրվա «Հայկական Ժամանակ» օրաթերթից

    Օգոստոսի 24-29-ին ԱՄՆ Դենվեր քաղաքում տեղի ունենալիք դեմոկրատների համագումարին և դրա շրջանակներում անցկացվող Առաջնորդների միջազգային ֆորումին մասնակցելու են նաև ՀՀ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները:

    Հայ Ազգային Կոնգրեսի կողմից մասնակցելու է Դավիթ Շահնազարյանը, իսկ իշխանությունների կողմից՝ Վազգեն Մանուկյանը:

    Այսպիսի հետաքրքիր բաներ

  13. #298
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Հժ-ն որերորդ անգամ ապացուցում է, որ սուտասան թերթ է:
    Սկզբից «որերորդի» փոխարեն «երրորդ» անգամ կարդացի, զարմացա
    Լավ, հաճույքով հավատում եմ, ուզում եմ հավատալ:

    Առաջարկում եմ հերքում ուղարկել: Վստահ եմ, որ կտպագրի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #299
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Հժ-ն որերորդ անգամ ապացուցում է, որ սուտասան թերթ է:
    Ո՞ր մասն ա սուտ, որ Շահնազարյա՞նն է մասնակցելու ընդդիմությունից, որ Մանուկյա՞նն է մասնակցելու իշխանությունից, թե՞ որ Դենվերը ԱՄՆ-ում է: Եվ, եթե դժվար չէ, նշեք, թե ինչու է սուտ:

  15. #300
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

    Վայ, կներեք, մոռացել էի, որ ԼՏՊ-ի ֆաների որջ եմ մտել...Ջան ասեք, ջան լսեք...

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր մասն ա սուտ, որ Շահնազարյա՞նն է մասնակցելու ընդդիմությունից, որ Ման ֆաների ուկյա՞նն է մասնակցելու իշխանությունից, թե՞ որ Դենվերը ԱՄՆ-ում է: Եվ, եթե դժվար չէ, նշեք, թե ինչու է սուտ:

Էջ 20 979-ից ԱռաջինԱռաջին ... 101617181920212223243070120520 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •