Ձեր ուշադրությանն եմ հանձնում նախորդ գրառումներիցս այս հատվածը: Հետաքրքիր կլիներ լսել Ձեր կարծիքը.
Հ.Գ. Հարգելի Արտեգո, գուցե ես սխալվում եմ, բայց իմ կարծիքով գոնե Ձեր` մոդերատորի կարգավիճակը ակնկալելի է դարձնում մի քիչ այլ ձևակերպում, քան «որոշ տեղերը բարձրացնելն է»: Սա որպես դիտարկում, ոչ թե դիտողություն:հոգևորականները միայն հաղորդագրություններով չեն բավարարվել և գնացել են ժողովրդի մեջ և հավատարիմ մնացել իրենց հավատացյալ հոտի հետ լինելու առաքելությանը: Եվ սա կատարվել է ոչ Վեհափառի անտեղյակության պայմաններում: Թեպետ չգիտեմ, թե ինչպես եք վերաբերում այն փաստին, որ հոգևորակաների ներկայությունը պահանջող ժողովրդից մարդ կարող է մոտենալ շատ հարգարժան մի քահանայի ու պահանջել. «Շալվարդ իջեցրու, որ համոզվեմ, որ թլպատված չես»:![]()
Էջանիշներ