Բոլորս էլ գնում ենք եկեղեցի, բայց թե ինչի համար ոչ բոլորս գիտենք: Այս թեմայում գրեք ձեր կարծիքը, կամ պատճառը, եթե գիտեք: Այն ամենը ինչը գտնում եք որ կարևոր է և պետք է իմանա եկեղեցի գնացող քրիստոնյան:
Բոլորս էլ գնում ենք եկեղեցի, բայց թե ինչի համար ոչ բոլորս գիտենք: Այս թեմայում գրեք ձեր կարծիքը, կամ պատճառը, եթե գիտեք: Այն ամենը ինչը գտնում եք որ կարևոր է և պետք է իմանա եկեղեցի գնացող քրիստոնյան:
Արծիվ (15.11.2009)
Ես գնում եմ եկեղեցի, որովհետև այնտեղ ես գտնում եմ ինձ...Այնքան հանգստանում եմ, երբ լռության մեջ նստած խոսում եմ Աստծո հետ ու մտովի աղոթում...Հոգևոր կապող օղակ է ստեղծվում իմ և Աստծո միջև եկեղեցում, ու ամեն անգամ ավելի մեծ հավատքով եմ դուրս գալիս այնտեղից... Աստծո հոգևոր ուժն ինձ է փոխանցվում, ինչի շնորհիվ կարողանում եմ շարունակել ապրել ու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Գնում եմ եկեղեցի մոմ վառելու համար, բայց մի այսպիսի ներքին բան էլ կա, մեզ մոտ ժամանցի տեղերը քիչ են, հաճախ եկեղեցի ենք գնում, տանից դուրս գալու, մի տեղ գնալու, մեր հին եկեղեցին հնուց եղել ա մարդկանց հավաքվելու վայր: Կանայք եկեղեցու հետև գերեզմանաքարերին նստել, զրուցել, բամբասել են, երեխաները եկեղեցու բակում խաղացել, տղամարդիկ եկեղեցու դիմացն են ավելի շատ հավաքվել, հիմա եկեղեցու հետևում թմրամոլներն են հավաքվում: Մի խոսքով, մեր եկեղեցին մեշ բակ ունի, բուսականություն, բակում նստարաններ, գերեզմանոց, լավ տեղ ա, ես հաճախ եմ գնում, երկու քայլ ա մեր շենքիցՆոր էլ, գնացի մոմ վառեցի, եկա:
Կաթիլ (18.11.2009)
Իսկ մի հարց կարելի՞ է
Ինչու՞ եք մոմ վառում![]()
Եկեղեցի գնում աղոթում ենք, հանգստանում ենք հոգեպես, հաղորդվում ենք և դա հաճելի է ...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Ungrateful (15.11.2009)
Արծիվ (15.11.2009)
Ես եկեղեցի հազվադեպ եմ գնում:Ոչ թե այն պատճառով որ հավատ չունեմ
, չէ, չեմ սիրում մարդկանց տխուր , հոգնատանջ դեմքեր տեսնել` մոմերը ձեռքներին,արցունքները աչքերին տխուր հանգչող մոմին նայելիս,կամ աղոթելիս, չգիտեմ, գնում եմ, երբ շատ վատ եմ զգում ինձ(ահավոր բան ա չէ՞), կամ ահավոր հոգևոր սննդի կարիք եմ ունենում, կամ պարզապես միայն երգեհոն լսելու համար
![]()
Իսկ աղոթել կարելի է ամեն ուր, պարտադիր չի եկեղեցում, իսկ մոմ վառելը համարում եմ ձևականություն, բայց որ գնում եմ, ես էլ եմ վառում, քանի որ ես էլ եմ որոշ չափով ձևական մարդ, ամոթ ա չէ՞ , ո՞նց կարելի է եկեղեցի գնալ ու մոմ չվառել:
![]()
Чеширский КотЭ
Շատ հազվադեպ եմ գնում:
Բայց գնացածս ժամանակ հին վանքեր եմ սիրում գնալ, որ պատերին ու տանիքի մասում խոտեր են աճում ու հնության հոտը զգացվումա: Չեմ սիրում նորակառույց եկեղեցիներ,չնայած մի ժամանակ էլ կգա դրանք վեր կածվեն հների:Փոքրիկ եկեղեցիներն են դուրս շատ գալիս,Սայաթ-Նովայի վրա մի հատ կա է, այ դա օրինակ
Իսկ գնալուց հաստատ աղոթելու կամ նման բանի հետևից չեմ գնում, հավատացյալ չեմ: Ուղղակի որպես պատմամշակութային կոթող, ինչպես այցելում եմ օրինակ բերդեր,տաճարներ...
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Amaru (15.11.2009)
Ես էլ զուտ գեղագիտական և ապագա մասնագիտական նկատառումներից ելնելով…Գեղեցիկը մնում ա գեղեցիկ, հա ինչ անենք որ եկեղեցի ա:
![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Աթեիստ (15.11.2009)
Ժողովուրդ, իսկ կա մեկը որ եկեղեցի գնումա ոչ թե պատմամշակությաին կոթողներ տեսնելու, ոչ թե հանգստանալու ու երգեհոն լսելու, ոչ թե մոմ վառելու ու տխուր դեմքով նայելու թե ոնցա վառվում, այլ մի ու՞րիշ նպատակի համար: Կա՞![]()
Ցավալին էնա որ համոզված եմ՝ մեր ազգի յուրաքանչյուր անդամ էդ թվում նաև վերոհիշյալ կարծիքների հեղինակները իրենց կյանքի մեջ գոնե մի անգամ գլուխ են գովացել, որ 1700 տարվա քրիստոնյա ազգ ենք և եթե մեկը հարցնի՝ քրիստոնյա՞ ես դու արդյոք, կպատասխանի, իհարկե, բա հո՞ մուսուլման չեմ:Գիտեք ավելի լավա մուսուլման լինել, քան թե սենց քրիստոնյա
Վերջին խմբագրող՝ The_only_one: 15.11.2009, 22:41:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ