Վերջերս շատ է հետաքրքրել, որն է դերը Կաթողիկոսի..., հռոմի Պապի, և ընդհանրապես հոգևոր առաջնորդի դերը, և որքանով են նրանք ստանձնում այդ դերին...
Վերջերս շատ է հետաքրքրել, որն է դերը Կաթողիկոսի..., հռոմի Պապի, և ընդհանրապես հոգևոր առաջնորդի դերը, և որքանով են նրանք ստանձնում այդ դերին...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ինչի համար է Կաթողիկոսին անհրաժեշտ թիկնապահ
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Որպեսզի ցմահ ձրիակերություն անեն
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Ժողովուրդ, նման վիրավորանքներ նման երևույթի` Կաթողիկոսի (հարցը ընհանրացրած է, ոչ թե մասնավորեցրած) հասցեին ուղղելուց առաջ խորհուրդ կտամ գոնե մի փոքր մտածեք... պետք չի մարդկանց ստիպել կասկածել ձեր գիտելիքների պակասի մասին...
Առհասարակ կաթողիկոսի դերը բացատրել անիմաստ է. շատ լավ գիտեք, թե որքան մեծ դեր են խաղացել Մեծ Կաթողիկոսները մեր պատմության զարգացման մեջ... Բավական է հիշել Խրիմյան Հայրիկին ու Վազգեն Ա կաթողիկոսին!!! Նրանք ժոովրդի ճակատագիրը որոշելու ամբողջ բեռն ու պատասխանատվությունը իրենց ուսերին են վերցրել, մինչ քաղաքական ուժերը ցրված են եղել ու չեն կարողացել որոշակիացնել իրենց գործողությունները... Կաթողիկոսը հոգևոր Հայրն է ողջ ժողովրդի, նա է Մեծագույն օրինակը բարեպաշտ վարքի, մտավորականի, իսկական Քրիստոնյայի...
Թե որքանով է այսօրվա կաթողիկոսը համապատասխանում իր կոչմանը, թող ամեն մեկն իր համար դատի... հենց այն փաստը, որ ինքն է գնում ՍՍ-ին շնորհավորելու ու ոչ թե սպասում, որ վերջինս գնա ստանալու իր օրհնությունը, ամեն բանի մասին խոսում է...
Մի շփոթեք Կաթողիկոսի դերն ընդհանրապես ու կոնկրետ Կաթողիկոսի վարքն ու բարքը
..............
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ձնծաղիկ ջան, բայց չարժե նաև ժխտել, որ Վազգեն Ա–ից հետո մենք քո նշած արժանիքներն ու դերն ունեցող կաթողիկոս չենք ունեցել։ Մեր վերջին կաթողիկոսները ոչ միայն չեն կատարում/կատարել այն դերը, որ, ըստ կոչման, պետք է կատարեին, այլև, ցավոք, կիլոմետրերով հեռու են քո նշած՝ բարեպաշտ վարքի, մտավորականի, իսկական Քրիստոնյայի կերպարից...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Իրոք որ քո նշած կաթողիկոսները Մեծատառով մարդիկ են եղել:Իրենց ժամանակին նրանք ջանք չեն խնայել ժողովրդի համար:Թող աստված իրենց հոգին լուսավորի:
Կաթողիկոսի դերը հենց հիմա պիտի այն լիներ,որ նա առաջնորդեր այն մարդկանց մեծ բազմությունը,որ հիմա "խաղաղության" հորդոր է անում:Իսկ նա ուր է?Կներեք իհարկե,եթե ես ձեզանից ինչ-որ մեկին վիրավորեմ,բայց պիտի ասեմ,որ մեր հիմիկվա կաթողիկոսը իրավունք չունի անգամ մարդ կոչվելու,ուր մնաց Մեծն Հայոց Կաթողիկոս:
![]()
Ես մի բան եմ խնդրում քեզանից. Վազգեն Ա. Կաթողիկոսի անունը տալուց հետո, Գարեգին Բ-ին կաթողիկոս մի անվանի: Իսկ ընդհանուր գաղափարի մասին կասեմ հետևյալը այո Կաթողիկոսի դերը շատ կարևոր է ժողովրդի կրոնական համախմբման մեջ, իսկ մեր ներկայիս «հայրապետը» անգամ պատարագներին չի գալիս:
Իսկ ինճպես կբացատրես այն հանգամանքը, որ Վազգեն Ա-ին օրհնում էին/են և Աստծուց նրա համար երկնային խաղաղություն էին/են խնդրում, իսկ սրան անիծում են:
Մեկ է ընդլայնվածը ընդլայնված, բայց իրականությունը ավելի կարևոր է:
Համաձայն եմ առաջին գրառմանս մեջ կոպտւթյան առկայության մեջ հարգարժան Տեր Հայր, բայց նաև կիսում եմ մեր հայրենակիցների մտահոգությունն ու վրդովմունքը՝ Ամենայն Հայոց Հայրապետի ներկայիս պահվածքի վերաբերյալ: Այո բոլորիս պարտքն է համախմբվել Եկեղացու և Աստծո հանդեպ տածած հավատքի շուրջ սակայն այսօր կրոնական համախմբումն ու քարոզը հետին պլան են մղված, քանի որ մարդիկ չեն ցանկանում խաբվել և մտածում են, որ եկեղեցին նույնպես շահ է հետապնդում:
Հարգարժան Տեր Հայր խնդրում եմ պատասխանեք առաջադրված հարցին.
Ինչու չի վերակառուցվում պատմական արժեք ներկայացնող՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող կիսաքանդ շենքը, այլ կառուցվում է նոր ճեմարանի շենք, նոոր «եկեղեցի» Մայր աթոռի կողքին և մի շարք ըստ իս անիմաստ կառույցներ դեպի Սբ. Գայանե եկեղեցի տանող ճանապարհի շուրջբոլորը, հուսով եմ հասկանալի է թե ինչի մասին եմ խոսում և ևս մի հարց, ի՞նչ սկսզբունքով են կառուցվում եկեղեցիները, Աստվածաշնչում գրված է, որ Մայր Աթոռը կառուցվել է Քրիստոսի պատվերով, այսինքն տեսիլքի հիման վրա, Հռիպսիմեն կառուցվել է կույսի հետ կապված... իսկ ինչ կապ ուներ Սբ. Գրիգոր Լուսավորչի հետ ներկայիս Երևանի կենտրոնում գտնվող եկեղեցին, մինչև այսօր փորձում եմ հասկանալ չի ստացվում կամ ինչում է իմաստը, նոր եկեղեցի կառուցելու եկեղեցու կողքին, եթե ժողովրդի մեջ հավատքը առ Աստված աստիճանաբար մահանում է:
Համաձայն եմ շատ դաժան է իրականությունը, բայց պետք է ասեմ, որ աչքերներս փակելով ու դրանից փախնելով չենք հաղթելու: Շատ շնորհակալ կլինեմ հարցերիս պատասխանները լսելու և մտերիմներիս ու շրջաբատիս մեկնելու հնարավորության համար:Նախապես շնորհակալ եմ:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Կաթողիկոսը սրբություն չէ,զինվոր,մանավանս այս կաթողիկոսը ու այս օրերին, նա մարդ է բոլորիս նման նույնիսկ ավելի մեղավոր,քանի որ հավատացյալ հոտի ցանկացած մոլորյալ գառնուկի համար,նաեվ նա ունի մեղքի իր բաժինը,,,միայն չասես մի դատիր որ չդատվես--այսինքն վստահ եմ որ չես ասի,դու նույնիսկ դա կարդացած չես լինի,,վկա հայերենի ուղագրության իմացությունդ ու Գյուլնազ տատիկի հայլուրական հեքիաթները - "հրեա-մասոննական-թուրք Լեվոնի" մասին որին արդեն 12 տարեկանից բարձրնեն էլ չեն նայում--ամոթ,ամոթ,,,ողբամ զքեզ հայ ժողովուրդ...
111
Վերջին խմբագրող՝ Hay-Qristonya: 11.05.2008, 01:04:
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Կարդացի, կարդացի, որոշեցի ձեն չհանեմ, բայց չստացվեց: Կատաղության հասա էս դատարկաբանություններից: Ուզում եմ առանձնացնել մի քանի բան:
1. Ո?վ ձեզ ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն մտահոգված չէ հայ ազգի ճակատագրով: Ինձ անչափ հետաքրքիր է, հարգելի պերճախոսներ, ձեզնից որևէ մեկը գոնե երկու բառ երբևէ խոսե?լ է Վեհապառի հետ, գոնե մի փոքր պատկերացում ունի? Նրա մտածելակերպի, Նրա խորհերի մասին: Չեմ կարծում, ավելի ճիշտ համոզված եմ, որ ոչ, քանի որ Նրա հետ երկու բառ փոխանակած մարդը իրեն չէր թույլ տա այդքան ՍՏՈՐ մակարդակի իջնել: /կներեք անկեղծության համար/:
2. Քննարկումներում խոսք գնաց սրբության մասին, կամ սրբություն պահելու մասին, առավել հեգևորականների` սրբությունը պահելու մասին:
Հարգելի «բարեպաշտ» քննադատներ և կատարյալ «սրբությունը հարգող» հայրենակիցներ, գոնե գուք մի խոսեք սրբությունն անբիծ պահելու մասին: Լավ, ասենք Կաթողիկոսին չեք ընդունում, բա Աստծո տունն ինչու? եք պղծում: Դուք, չենթարկվելով Աստծո օրենքին, եկեղեցի եք մտնում ոնց ուզեք, եկեղեցում ձեզ պահում եք` ոնց ուզեք, օինակ ծամոն ծամելով, նույն քահանայից թաքուն արևածաղիկ ուտելով, սիրաջ աղջկա հետ ժամադրավայր դարձնելով, էլ չեմ խոսում այն մասին, որ վերջու այդ ծամոնները այտնվում են եկեղեցու նստարանների տակ, իսկ արևածաղկի կեղևները հատակին, կամ նստարանի դարակներում: Սա է ձեր ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԳԵԼԸ????????
Արարողությունների ժամանակ պահվածք չունենալու մասին խոսք չկա: Բացառվում է, որ առանց հոգևորականի դիտողության գոնե «Հայր մեր» աղոթքի ժամանակ ոտքի կանգնել:
3. Ձեզնից ոմանք խոսեցին այն մասին, թե Կաթողիկոսը կամ հոգևորականները մաֆիոզ են:
Եթե դուք դրանում այդքան համոզված եք, ուրեմն դուք այդ մաֆիոզների մի մասն եք կազմում, և, հավանաբար, նրանցից այպես ասած «տակ եք մնացել»:
4. Ասում եք` ինչու Կաթողիկոսն այս բամբասանքներին չի արձագանքում:
ՀԱՐՑ. Եթե Կաթողիկոսը ձեզնից, այս բոլորիցդ, որ Նրա հասցեին ավելորդ բամբասանքներ ու անհիմն մեղադրանքներ եք ներկայացնում, մոռանալով իր սերն առ հայորդին, մի կողմ թողնելով իր մեծագույն խոնարհությունը իջնի ձեր աստիճանի ու ձեզնից պատիվ պահանջի, ձեզ քարշ տա դատարանների դռներով, արդյոք դուք կկարողանաք արդարանալ: Իհարկե` ոչ, քանի որ դուք միայն ԲԱՄԲԱՍՈՒՄ ԵՔ առանց հիմքեր և ապացույցեր ունենալու:
Հանգիստ եղեք, չնայած նրա, որ Վեհափառի հասցեին ինչ ասես չեն ասում, նա հայերին չափից շատ է սիրում, նա նման բան չի անի, և ի վերջո նա այդ աստիճանի չի ցածրանա:
ԵՐԱՆԻ ԿԱՐՈՂԱՆԱՅԻՔ ԳՆԱՀԱՏԵԼ ՆՐԱ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆԸ:
5. Բոլորը, կամ գոնե այստեղ եղածների մեծ մասը, մեղադրում են հոգևորականների, թե ՄԵԶ ՉԵՔ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ:
Ի?նչ պիտի անեն, վզներիցդ բռնեն զոռով քաշ տան եկեղեցի ու ստիպողաբար Աստվածաշունչ կարդալ տան?: Չեմ կարծում թե սրան որևէ մեկը համաձայն կլինի:
Սիրելի ՀԱՎԱՏԱՑՅԱԼ բարեկամներ, որոնք համարում են, որ Վեհափառից էլ առավել հավատք ու նվիրվածություն ունեն Աստծուն /չնայած որ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է որոշել հավատքի չափը/, երբեևէ ձեր ձեռքը Աստվածաշունչ վերցրած կաք??? Էլ մի հապաղեք:
6. Խեղճ քահանաները մեռան էլ ռադիոյով, էլ հեռուստատեսությամբ հորդորելով, աղաչելով, պաղատելով, որ եկեք եկեղեցի, եկեք միասին լինենք, մի փախեք էս երկրից: Բայց ձեզնից ովքե?ր են, որ ականջալուր են եղել այս խոսքերին: Հակառակը, դեռ մի բան էլ եթե տեսնում եք, որ քահանա է խոսում, ալիքը թեքում եք, հետն էլ մի ավելորդ բառ ասելով էդ մարդու հասցեին, անգամ նրան չճանաչելով:
ԲԱ ԷԼ Ո?ՆՑ ԵՔ ԱՍՈՒՄ, ԹԵ ՄԵԶ ՉԵՆ ՀՈՎՎՈՒՄ: Դուք ինքներդ չեք ուզում դա, հետո մեղադրանքներ եք ներկայացնում:
7. Եվ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՅՍՔԱՆԻ ՄԵՋ.
Հարգելիներ, մանավադ նրանք, ովքեր այպես ասած, հետևորդ են Աստծո և Նրա Սրբության:
ԵԹԵ ԴՈՒՔ ԳԻՏԱԿՑԵՔ ԹԵ ՈՎ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԸ, ԴՈՒՔ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ՉԵՔ ԽՈՍԻ:
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԱՍՏԾՈ ԸՆՏՐՅԱԼՆ Է: ՆԱ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ մյուս հոգևորականների, ունի 3 օծում: Ի?նչ է ՕԾՈՒՄԸ: Այն Սուրբ Հոգու /Ս. Երրորդության Երրորդ Դեմք/ ԷՋՔՆ Է ՕԾՅԱԼԻ ՎՐԱ, այս դեպքում` ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ: Կաթողիկոսը ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ՕԾՅԱԼՆ Է և բնականաբար նա էլ այս առումով սուրբ է: Այսօրվա Կաթողիկոսը Կտրիճ Ներսիսյանը չէ, այլ ԳԱՐԵԳԻՆ Բ-ը, որ է ԾԱՌԱ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ:
Ամեն հայհոյիչ խոսք, ամեն բամբասանք, ամեն չարախոսություն Վեհափառի, կամ որևէ այլ օծյալ հոգևորականի հանդեպ ՀԱՅՀՈՅԱՆՔ Է ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԴԵՄ: իսկ Սուրբ Հոգու դեմ հայհոյությունն, ինչպես ասում է Ավետարանը, ԵՐԲԵՔ ՉԻ ՆԵՐՎՈՒՄ: Ասում է` Որդու դեմ հայհոյությունը դեռ կներվի, իսկ Հոգու դեմ հայհոյությունը` երբեք /Մատթեոսի Ավետարան, համարը, ցավոք անգիր չեմ հիշում, կարծեմ 12-րդ գլխում է/:
Երբ մենք համբուրում ենք հոգևորականի Աջը, մենք նրա ձեռքը չի, որ համբուրում ենք, այ Սուրբ Հոգու Շնորհը, Սրբությունը, խոնարհվում ենք Սուրբ Հոգու առաջ, այլ ոչ թե հոգևորականի:
ԲԱՎԱԿԱՆ Է ՆՍՏԵՔ ՁԵՐ ՏՆԵՐՈՒՄ ՈՒ ՄԻԱՅՆ ԲՈՂՈՔԵՔ, ԲԱՄԲԱՍԵՔ, ԶՐՊԱՐՏԵՔ: ԵՎ ԲԱՎԱԿԱՆ Է ՔՆՆԱՐԿԵՔ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ; ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԵՔ, ՆԱ ԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ԵՎ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ: ԻՆՉՊԵՍ ԱՐԴԵՆ ԳՐՎԵԼ Է ՖՈՐՈՒՄՈՒՄ, /կներեք, չեմ հիշում` ով էր գրել/ ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿ, ԵՎ ԴՈՒՔ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՍԵՔ: Դեռ տաք եք, չեք հասկանում: Ձեզ ձեռ ա տալիս բամբասելն ու քննադատելը, փոխարեն որ ամեն մկդ մի ազգաբվեր գործ բռնեք: Էսօր նույն էդ հայ տղերքը, համոզված եմ, որ ակումբում էլ տենցները կան, փախնում են ՀԱՅ ԲԱՆԱԿԻՑ, խուսափում են ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ: Էդ ինչի? եք մենակ Կաթողիկոսին տեսնում, էն էլ իրականում առանց տեսնելու բամբասում:
ՁԵՐ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ ՀԱՆԵՔ, ՀԵՏՈ... արդեն գիտեք, բայց ափսոս, որ սրանք ձեզ համար ուղղակի խոսքեր են, ոմանք էլ, առանց սրանց իմաստը հասկանլու, հոգնել են այս խոսքերից:
ԲԱՎԱԿԱՆ Է ԲԱՆԲԱՍԵՔ: ԱՊՐԵԼ Է ՊԵՏՔ.
Ե.Գ. Ասեմ, որ ես ոչ մի գրառման այստեղ այլևս չեմ պատասխանելու: Ես իմ ասելիքը, չնայած կիսով չափ, բայց ձեզ համար բավականաչափ ասեցի:
Մի բան ևս, չեմ հիշու, թե ով էր գրել Տ. Հորը, բայց պիտի ասեմ, որ հարգելիս, քեզ խորհուրդ կտամ հետևես լրատվամիջոցներին: Այդ օրերին հենց նույ Վեհափառ հայրապետի կարգադրությամբ մի քանի տասնյակ քահանաներ այցելել են հիվանդանոցներ, զոհվածների ընտանիքներ, եկեղեցիներում աղոթքներ են բարձրացվել, չնայած որ դա, ինչպես հասկացա, Ձեզ համար նշանակություն չունի, թեպետև, որքան հիշում եմ, Դուք Ձեզ հավատք ունեցող մեկն եք անվանոմ:
Վերջին խմբագրող՝ Hay-Qristonya: 11.05.2008, 01:12:
Բարձրանում ենք աստիճաններով, որպեսզի հասնենք Աստծուն, սակայն հաճախ չենք նկատում, որ այդ աստիճանը բռնել է հենց ինքը` Աստված...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ