Վերջերս շատ է հետաքրքրել, որն է դերը Կաթողիկոսի..., հռոմի Պապի, և ընդհանրապես հոգևոր առաջնորդի դերը, և որքանով են նրանք ստանձնում այդ դերին...
Վերջերս շատ է հետաքրքրել, որն է դերը Կաթողիկոսի..., հռոմի Պապի, և ընդհանրապես հոգևոր առաջնորդի դերը, և որքանով են նրանք ստանձնում այդ դերին...
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ինչի համար է Կաթողիկոսին անհրաժեշտ թիկնապահ
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Որպեսզի ցմահ ձրիակերություն անեն
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Ժողովուրդ, նման վիրավորանքներ նման երևույթի` Կաթողիկոսի (հարցը ընհանրացրած է, ոչ թե մասնավորեցրած) հասցեին ուղղելուց առաջ խորհուրդ կտամ գոնե մի փոքր մտածեք... պետք չի մարդկանց ստիպել կասկածել ձեր գիտելիքների պակասի մասին...
Առհասարակ կաթողիկոսի դերը բացատրել անիմաստ է. շատ լավ գիտեք, թե որքան մեծ դեր են խաղացել Մեծ Կաթողիկոսները մեր պատմության զարգացման մեջ... Բավական է հիշել Խրիմյան Հայրիկին ու Վազգեն Ա կաթողիկոսին!!! Նրանք ժոովրդի ճակատագիրը որոշելու ամբողջ բեռն ու պատասխանատվությունը իրենց ուսերին են վերցրել, մինչ քաղաքական ուժերը ցրված են եղել ու չեն կարողացել որոշակիացնել իրենց գործողությունները... Կաթողիկոսը հոգևոր Հայրն է ողջ ժողովրդի, նա է Մեծագույն օրինակը բարեպաշտ վարքի, մտավորականի, իսկական Քրիստոնյայի...
Թե որքանով է այսօրվա կաթողիկոսը համապատասխանում իր կոչմանը, թող ամեն մեկն իր համար դատի... հենց այն փաստը, որ ինքն է գնում ՍՍ-ին շնորհավորելու ու ոչ թե սպասում, որ վերջինս գնա ստանալու իր օրհնությունը, ամեն բանի մասին խոսում է...
Մի շփոթեք Կաթողիկոսի դերն ընդհանրապես ու կոնկրետ Կաթողիկոսի վարքն ու բարքը
..............
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Ձնծաղիկ ջան, բայց չարժե նաև ժխտել, որ Վազգեն Ա–ից հետո մենք քո նշած արժանիքներն ու դերն ունեցող կաթողիկոս չենք ունեցել։ Մեր վերջին կաթողիկոսները ոչ միայն չեն կատարում/կատարել այն դերը, որ, ըստ կոչման, պետք է կատարեին, այլև, ցավոք, կիլոմետրերով հեռու են քո նշած՝ բարեպաշտ վարքի, մտավորականի, իսկական Քրիստոնյայի կերպարից...![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
բայց կարևորը ետ չի կարևորը որ մենք Հաղթելու ենք
Իրոք որ քո նշած կաթողիկոսները Մեծատառով մարդիկ են եղել:Իրենց ժամանակին նրանք ջանք չեն խնայել ժողովրդի համար:Թող աստված իրենց հոգին լուսավորի:
Կաթողիկոսի դերը հենց հիմա պիտի այն լիներ,որ նա առաջնորդեր այն մարդկանց մեծ բազմությունը,որ հիմա "խաղաղության" հորդոր է անում:Իսկ նա ուր է?Կներեք իհարկե,եթե ես ձեզանից ինչ-որ մեկին վիրավորեմ,բայց պիտի ասեմ,որ մեր հիմիկվա կաթողիկոսը իրավունք չունի անգամ մարդ կոչվելու,ուր մնաց Մեծն Հայոց Կաթողիկոս:
![]()
Իսկ հիմա ի՞նչ են անում, իսկ ավելի կոնկրետ` ինչ է անում հայոց կաթողիկոսը: Ես կաթողիկոսին մենակ սուգ օրերին ու նոր տարուն եմ տեսնում:
... լավ էլի, մի հատ էլ ասեք, որ լավ մարդիկ թափած էին, էն էլ բախտը իրանց ժպտաց, իրանք մնացին պատմության մեջ...
տխուր ա...
կամ "վաղուց" բառը ձեզ մոտ շատ նեղ ժամանակաշրջան է ընդգրկում, կամ մոռացել եք, որ իմ նշած Երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը ապրել ու իր պաշտոնը վարել է բոլորովին ոչ վաղուց` դառնալով Ղաաշրաբաղյան հերոսամարտի (կամ շարժման կամ պարզապես պետության) Ազգային Հերոս!Իսկ կաթողիկոսությունը վաղուց արդեն անիմաստ պաշտոն ա
էլի եմ ասում, էսօրվա մեր կաթողիկոսի մասին դատողություններն ուրիշ են, մի շփոթեք ընդհանուր հասկացության հետ, քանի որ (թե ինչ-որ մեկն իրեն անհավատ է համարում, թող չվիճի էս փաստի հետ) մենք իսկապես Սուրբ Կաթողիկոսներ ենք ունեցել!!!
Հ.Գ. Ուլուանա ջան, ճիշտ ես, Գարեգին Ա-ն նույնպես հրաշալի կաթողիկոս էր... ափսոս ես միայն վերջին տարիների նրա ծանր վիճակն եմ հիշում...
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Համենայն դեպս, այլ ձևով ասում են հոգևոր առաջնորդ: Այսինքն ժողովրդին ինքը հոգևոր ուժ պիտի տա: Համամիտ եմ բոլորիդ հետ: Ահավոր է:
Ես գիդեմ նույնիսկ անհավատ մարդկանց, որ Վազգեն Աի նկարն է տունը դրած...
Իսկ կասեք ինձ ով է Հռոմի Պապը: Մի մեծագույն մաֆիոզ էլ նա է?
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ես մի բան եմ խնդրում քեզանից. Վազգեն Ա. Կաթողիկոսի անունը տալուց հետո, Գարեգին Բ-ին կաթողիկոս մի անվանի: Իսկ ընդհանուր գաղափարի մասին կասեմ հետևյալը այո Կաթողիկոսի դերը շատ կարևոր է ժողովրդի կրոնական համախմբման մեջ, իսկ մեր ներկայիս «հայրապետը» անգամ պատարագներին չի գալիս:
Իսկ ինճպես կբացատրես այն հանգամանքը, որ Վազգեն Ա-ին օրհնում էին/են և Աստծուց նրա համար երկնային խաղաղություն էին/են խնդրում, իսկ սրան անիծում են:
Մեկ է ընդլայնվածը ընդլայնված, բայց իրականությունը ավելի կարևոր է:
Ինձ հետաքրքիր է, Եկեղեցուն էլ է անհրաժեշտ ընդիմություն գաղափարը: Չէ որ աստծո պատգամներով մարդիկ, չպետք է վախենան մահանալուց, ուստի նաև նրանց ինչին է պետք թիկնապահը:
Պարզապես կարելի է մի բողոքի ցուցյ էլ կազմակերպել Էջմիածնում![]()
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ողջունում եմ բոլորիդ, Աստված օրհնի Ձեզ բոլորիդ , սիրելի ակումբցիներ.
Բավականին երկար ժամանակ բացակայեցի այս հրաշալի ֆոռումից, հրաշալի այն առումով որ հնարավորություն է տալիս հազարավոր հայորդիների հետ զրուցել և ամենակարևորը, ԻՐԵՐԻ , ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ ՓՈԽԱՆՑԵԼ. Հարգանքներիս հավաստիացումը Նաև Ձեզ Աստղ ջան:
Գիտեք ինչն է հետաքրքիր, սիրելի ակումբցիներ, որ մեր ազգին յուրահատուկ և բնորոշող գիծը երբեք չի դադարում իրեն ցայտուն կերպով ցույց տալ: Խոսքս վերաբերում մեկս մյուսին քննադատելը, խոսելով այնպիսի բաների մասին, որոնց միայն հեռվից են շատ անգամ ցանոթ: Ախր սիրելի ակումբցիներ, ինչպես դուք կարող եք Ձեզ քրիստոնյա համարել, եթե դուք այպանում եք երկու հազարամյա եկեղեցու առաջնորդին: Ամենայն հայոց կաթողիկոսը միշտ եղել է և կլինի ոչ միայն եկեղեցու հովվապետ և Պատրիարք, այլև հայ ազգի սիմվոլը: Հասկացեք, հերյուրելով Վեհափառ Հայրապետին, դուք առաջին հերթին Ձեզ վրա եք ցեխ լցնում: Հիշում եք ինչ է գրված Ավետարանում,- Չդատե'ս, կամ,- ինչ չափով որ չափեք, նույնով Ձեզ կչափվի: Ասում եք մաֆիա: Ի?նչ գաղափար դուք ունեք մաֆիայի մասին, և եթե եկեղեցին անվանում եք մաֆիա, որը նշանակում է մեղմ ասած հանցախումբ, ապա մի մոռացեք որ դուք էլ եք դառնում այդ հանցախմբի անդամներ, որովհետև եկեղեցին հավատացյալների հանրագումարն է , դուք եք եկեղեցին, ով հայեր, հոգևորականներս միայն սպասավորում ենք այդ եկեղեցում:
Թիկնապահի հարցով էլ իրազեկեմ ձեզ ակումբցիներ ջան. Այդ Թիկնապահը պետության կողմից է տրված Վեհափառին: Ոչ մի եկեղեցական հատուկ թիկնապահ չի վարձակալում, դա պետությունն է իր հոգատարությունը նման կերպով արտահայտում, և ասեմ թիկնապահի գործառույթն էլ մեծավ մասամբ պայմանական է: Ի դեպ, ասեմ որ բոլորիս կողմից սիրված և հարգված Լուսահոգի Վազգեն վեհափառն էլ ուներ թիկնապահէ պետության կողմից տրամադրված:
Սիրելի ակումբցիներ, պետք է հստակ զատորոշել, թե ինչ է նշանակում քաղաքանությամբ զբաղվել և հետաքրքրվել երկրի քաղաքական վիճակից: Մենք հոգևորականներս երբեևէ քաղաքական խաղերի մեջ մեզ չենք ընդգրկում : Բայց անտարբեր էլ չենք այն ամենով, որ կատարվում է երկրում: Վեհափառը նույն ահջողությամբ կգնար կշնորհավորեր նաև մեկ այլ մարդու , որը կլիներ երկրի նախագահ: Դա տարրական կուլտուրայի արտահաըտումէ: Գիտեք ինչ պետք է անել, պետք է միշտ բարցր մնալ ամեն տեսակ մանր-մունր մարդկային ճղճիմ մտացելակերպից: Դիմացինի մեջ սխալ գտնելը այնքան հեշտ է, որ ասելու չէ: Մեկ բան էլ պետք նշեմ , որ եթե Որևէ հոգևորական ընտրվում է կաթողիկոսության, եպիսկոպոսության կամ քահանայագործության համար, ուրեմն այստեղ Աստծո կամքը կա, և արդեն սխալ է և նաև մեղք, այդ մարդուն չընդունել իր կարգի մեջ: Աստվածաշունչը ասում է, ով մարգարեին ընդունի որպես մարգարե, մարգարեի վարձ կստանան, որ առաքյալի, կամ քահանային ընդունի որպես այդպիսին համարժեք վարձ պիտի ստանա Աստծուց:
Հիշեք , քանի դեռ դուք ձեր աչքի միջի գերանը չեք տեսել, մի հավակնեք ուրիշի աչքի միջի փուշը տեսնելու և այն հեռացնելու առաքելությունը Ձեր ուսերին վերցնել:
Սթափվեք, Դուք Աստծո Օծյալի մասին այնպես եք խոսում, կարծես ազգի թշնամին լինի կամ աշխարհի ամենամեղավոր մարդը: Անմեղ մարդ չկա,բոլորը մեղք են գործում այս աշխարհում:Եւ եթե ինչ-որ մեկն իրեն անմեղ է համարում, նշանակում է հենց նա է որ մեղքերով ծանրաբեռնված է:
Եվ որպես վերջաբան մի հորդոր տամ բոլորիդ: Այս ամենը գրեցի Ձեզ , որպեսզի դուք կարողանաք զանազանել այն գեղեցիկն ուր իրականը , որ կա մեր կյանքում: Իսկ դա հետևյալն է, մենք քրիստոնյա ենք, մենք ունենք Աստծո շնորհները, մենք ապրում ենք մեր հավատով, որը հայ ազգին առաջնորդել է բազում բազում տարիներ: Եկեք այդ հավատքը չաղտոտենք անվայել կեցվացքով, թեկուզ և միայն խոսքի ձևով: Եկեք մեր ունեցածը ամուր պահենք և պաշտպանենք այն ուրիշների հարձակումներից, այլ ոչ թե ինքներս հարձակուներ և ավերածություններ գործենք:
Հուսով եմ, որ կարողացա պարզաբանել Ձեզ խնդրո առարկայի շուրջ ծագած վեճում:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ