User Tag List

Էջ 40 128-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 1914 հատից

Թեմա: . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

  1. #586
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Հարգելի բարեկամներ, չգիտեի ո՞ր թեմայում գրեմ, նպատակահարմար գտա այստեղ: Այժմ կխոսեմ մեր ազգի փրկիչ համարվող ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ այսուհետ ՄԳ, «ազգափրկիչ» գործերի մասին:
    1.Ոչ շատ վաղ անցյալում ՄԳ-ն Էջմիածին քաղաքում անխիղճ ծեծի է ենթարկել մի սփյուռքահայ հոգևորականի, որ ուղղակի չի իմացել, որ երբ Էջմիածնի փողոցներով անցնում է մեծն գեներալը օդը ՍԱՌՈՒՄ է,այսինքն՝ հոգևորականը իր մեքենան չի կանգնեցրել «քաշել աջ կանգնել», երբ անցել է մեծն գեներալը, այդ միջադեպից հետո ՄԳ-ին իր մոտ է կանչել մեր ազգի վեհափառ հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Նրանց խոսակցության թեման ինձ անհայտ է... հետևությունները թողնում եմ Ձեզ:
    2.ՄԳ-ի եղբայր Հրանտ Գրիգորյանը, որը Երևան-Էջմիածին մայրուղու և ոչ միայն «տերն» է, այսինքն նրանն է այդ ուղղությունով աշխատող բոլոր տեսակի տրանսպորտները, իր թիկնապահներով ծեծի են ենթարկել ևս մի Էջմիածնաբնակ գեներալ Սեյրան Ֆիրդուսի Սարոյանի թիկնապահներին, նրա համար, որ գեներալ Սարոյանը ցանկացել է անվճար ավտոբուսներ տրամադրել Էջմիածնաբնակ ուսանողությանը: Միջադեպին կրկին միջամտել է մեր ազգի վեհափառ հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ ուսանողների անվճար ավտոբուսներ հատկացնելով:
    3.ՄԳ-ն փակել է էջմիածնի ստրատեգիական նշանակության փողոցներից մեկը և ամառային սրճարան սարքել այնտեղ: Ասեմ նաև որ իրեն է պատկանում այդ փողոցի վրա գտնվող մի հսկայական շինություն, որը կարծեմ հիմա ծառայում է որպես քոլեջ: Ասեմ նաև որ այդ փողոցը Էջմիածնի հիվանդանոցի փողոցն է... հետևությունները թողնում եմ Ձեզ...
    4. ՄԳ-ն Էջմիածնի տարբեր մասերում գնել է, ավելի ճիշտ է ասել զավթել է տներ և փողոցներ, որոնց մեջտեղում դրել է տոնածառ և ուրախացել: Մարդիկ վախենում են ուրախություններ, խնջույքներ անել, մեքենաներով մտնել իրենց փողոց: Մի տաքսիստի խնդրել են քշել այդ փողոց, պատասխանել է ավելի լավ է միանգամից սատանայի մոտ գնամ, միայն ոչ այնտեղ:
    Վախենում են մարդիկ ուրախություն անեն, կարողա գեներալը քնած լինի խանգարեն կրակի-մրակի:
    5.ՄԳ-ի տղան Էջմիծին քաղաքի փոխքաղաքապետն է:
    Հետևությունները թողնում եմ Ձեզ...
    Իսկ ես կասեմ իմ հետևությունը... Եթե ՍՍ-ն ժողովրդին խոստացել է կարգ ու կանոն, որը կարծում եմ ուզում է անել Վ.Սարգսյանի նման՝ ասելով ով ինչ կերել է հերիք է սկսում ենք աշխատել, ապա այդ դեպքում ՄԳ-ի շանսերը շաաաատ նվազում են, իսկ նա ԼՏՊ-ի պատրաստած կադրն է, դրա համար էլ անցել է ԼՏՊ-ի կողմը, որ ավելի ու ավելի շատ փողոցներ կարողանա առնել, չէ չէ զավթել:
    Իսկ գրածներիս իսկությունը կարող եք ճշտել ցանկացած Էջմիածնաբնակ չծախված, նորմալ ՀԱՅ մարդուց:
    Այնպես որ հարգելի բարեկամներ, չգիտեմ էլ սրանից հետո ինչ անեմ, երևի մնում է ասեմ մեծն պատմիչի խոսքերը. «ողբամ ըզ քեզ հայ ժողովուրդ»:
    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

  2. #587
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Սելավի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դասադուլի թեմայի մեջ գրել էի սակայն ուզում եմ այստեղ կրկնել պարզապես խնդրում եմ թող ոչ մի վախկոտ, ստրուկ՝ սակայն գեղեցիկ խոսքերով այդ ամենը քողարկող, ազատության գինը չհասկացող, արդարության տենչանքից բացի այլ ուրիշ բաներ ավելի վեր դասող մարդիք, չգան ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ մենք այդպիսի մարդկանց կարիք չունենք, մենք կկերտենք մեր նորագույն պատմությունը ու կդաջվենք մեր հավատքի ուժով, եղբայր քույրերով, հայր ու մայրերով դուք հանգիս եղեք մաքրակենցաղ ու տիրանվեր զգաստներ, մենք կխնկենք ձեր բոլորի հեծեծանքները:

    Ագռռռավը որտեղից հասկանա սոխակի լացը:
    Դուք այդպիսով ոչ թե «կըկերտեկ նորագույն հայոց պատմությունը», այլ կըխարխլեք եւ կըթուլացնեք այն: Դուք գնացեք, եւ վայելեք այն անպարկեշտ բղավոցները՛ որոնք հնչում են Ամենայն Հայոց Կաթողիկոտի, տարբեր երկրների նախագահների հասցեին, որոնք շնորհավորել են Նորընտիր նախագահին: Երեկ Լ.Տ,Պ-ն բոլոր այն քաղաքական ուժերին եւ դեմքերին, եւ առհասարակ մարդկանց, որոնք չեն միացել իրեն եւ կանգնած չեն բեմահարթակում, անվանեց՛ տականքներ: Իր այս վերջին բառի համար, ինչ կարծիք ունեք, հարգելի հայրենակից: Միանշանակ նա մեր ազգի մեծամասությանը՛ անվանում է տականքներ: Դե հիմա նստեք եւ ծիծաղեք:

  3. #588
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Սիրելիս էդ քո ասծ Մանվելնելա հոգնել էս բարցիթողի վիճակից, շատ ներողություն ես չեմ ուզում կասկածեմ քո պարկեշտությանը, բայց եթե քեզ էլ այդպիսի հնարավորություն ընձեռեին մի գուցե դու էլ այդպես վարվեիր: Մի մեղադրի Մանվելին ու ոչ մեկին մեղավորը յուրաքանչյուրս ենք ես դու մեր ընկերները որ չենք պայքարում, իրանք էլ օգտվում են մեր վախկոտ լինելու հանգամանքից, բայց երբ կնկատեն համառություն, համապատասխան համարձակություն, երբ կնկատեն որ այլևս չենք հանդուրժում այդպիսի լկտիություն, հաստատ համոզված եղիր սիրելի բարեկամ իրանք այլևս այդպիսի բաներ չեն անի: Հիշի որ ով վախենումա դրան էլ խփում են սա կյանքի աքսիոմաներից մեկնա:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  4. #589

    Հարգելի բարեկամ, ես չեմ խոսել պայքարից, այլ խոսել եմ պայքարի առաջնորդ համարվողներից, իսկ եթե նրանք են առաջնորդ ես չեմ պայքարի նրանց հետ:Որտև մեկ է, նրանք սրանից վատ են անելու:

  5. #590
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք այդպիսով ոչ թե «կըկերտեկ նորագույն հայոց պատմությունը», այլ կըխարխլեք եւ կըթուլացնեք այն: Դուք գնացեք, եւ վայելեք այն անպարկեշտ բղավոցները՛ որոնք հնչում են Ամենայն Հայոց Կաթողիկոտի, տարբեր երկրների նախագահների հասցեին, որոնք շնորհավորել են Նորընտիր նախագահին: Երեկ Լ.Տ,Պ-ն բոլոր այն քաղաքական ուժերին եւ դեմքերին, եւ առհասարակ մարդկանց, որոնք չեն միացել իրեն եւ կանգնած չեն բեմահարթակում, անվանեց՛ տականքներ: Իր այս վերջին բառի համար, ինչ կարծիք ունեք, հարգելի հայրենակից: Միանշանակ նա մեր ազգի մեծամասությանը՛ անվանում է տականքներ: Դե հիմա նստեք եւ ծիծաղեք:
    Հարգելի բարեկամ մարդիք հիմնականում նեղանում են ճիշտ բաներից, մեզ երկուսիս նույ չափով չի տրված հասկանալու նույն բաները դու ավելի խորագետ էս ես ավելի նվաստ ու փոքր, ես այդպիսի բաներից չեմ վիրավորվի դու մի գուցե կվիրավորվես, գիտես երբ ծովի մեջ քար են գցում ծովը չի ալեկոծվում նույն ձև էլ մարդը, եթե մարդը ինչ որ բանից ալեկոծվումա ուրեմ ինքը ծով չի այլ ջրափոսա:
    իսկ հավաքական ուժը ակամայից չի ծնվում նրան ծնումա բարցրիալը ու տալիսա համապատասխան ընթացք, սակայն քաղաքականությունը իր խաղի կանոնները ունի, որը շատ «կեխտոտ» կանոններ են, իսկ հմուտ դիվանագետը կարողանումա ճիշտ պահին օկտագործելով այդ կանոնները հասնի ցանկալի արդյունքի:
    չգիտեմ որ ժամանակներում ու ով մի լավ միտք է արտահայտել « պետք չի ծունկի բերել այն մարդուն որը սովորա սողալուն»
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  6. #591
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Զինվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ մարդ բայց ես զարմանում եմ: Հիմա ինչքան ել Ազատության հրապարակում ցույցեր անեն, ինչքան մենք ստեղ բանավիճենք, մեկ ա նախագահն այլևս ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է: Ու ինչքան շուտ դուք հաշտվեք դրա հետ, էնքան լավ ձեր ու բոլորի համար:
    Սերժը առայժմ միայն վարչապետ է։ Մի շտապեք

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի բարեկամներ, չգիտեի ո՞ր թեմայում գրեմ, նպատակահարմար գտա այստեղ: Այժմ կխոսեմ մեր ազգի փրկիչ համարվող ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ այսուհետ ՄԳ, «ազգափրկիչ» գործերի մասին:
    Ժող խնդրում եմ մի պահ դադար առնեք ու մի հատ ուշադիր կարդաք այս տողերը

    Հիշո՞ւմ եք ինչ էին ասում Սերժի կողմնակիցները։ Մոտավորապես «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն մտավ ատելիքով, ստով » ու բլա բլա բլա... Լևոնին մեղադրում էին այն բանի մեջ, որ նա ստեր է տարածում բոլոր այն մարդկանց, ով իր հետ չէ։ Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ իրականում Սերժ-Քոչարյանի գործելավոճն է այդպիսին։ Ով իրենց հետ է շատ լավ մարդ է, հենց անցնում է ժողովրդի կողմը վատն է դառնում ու սկսվում է այդ մարդկանց մասին «տեղատարափը»։ Խաչատուր Սուքիասյան, Մանվել Գրիգորյան... Ո՞վ է հաջորդը։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.02.2008, 11:16: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #592
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Ըստ չճշտված լուրերի հրաժարական է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը։
    ըստ նույն չճշտված լուրերի հրաժարական է տվել նաև Ոստիկանության ծառայության պետ Հայկ Հարությունյանը
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. #593
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի բարեկամ, ես չեմ խոսել պայքարից, այլ խոսել եմ պայքարի առաջնորդ համարվողներից, իսկ եթե նրանք են առաջնորդ ես չեմ պայքարի նրանց հետ:Որտև մեկ է, նրանք սրանից վատ են անելու:
    Սիրելիս՝ քեզ, քո գրածին շատ համահունչ մի առակ կպատմեի սակայն չեմ ուզում մտնել անիմաստ վիճաբանությունների մեջ:
    Վարվիր այնպես ինչպէս խիղճտա թելադրում, բայց խորհուրդ կտամ խղճիտ հետ առևտուր չանես վրետ թանգ կնստի:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  9. #594
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող խնդրում եմ մի պահ դադար առնեք ու մի հատ ուշադիր կարդաք այս տողերը

    Հիշո՞ւմ եք ինչ էին ասում Սերժի կողմնակիցները։ Մոտավորապես «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքականություն մտավ ատելիքով, ստով » ու բլա բլա բլա... Լևոնին մեղադրում էին այն բանի մեջ, որ նա ստեր է տարածում բոլոր այն մարդկանց, ով իր հետ չէ։ Գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, որ իրականում Սերժ-Քոչարյանի գործելավոճն է այդպիսին։ Ով իրենց հետ է շատ լավ մարդ է, հենց անցնում է ժողովրդի կողմը վատն է դառնում ու սկսվում է այդ մարդկանց մասին «տեղատարափը»։ Խաչատուր Սուքիասյան, Մանվել Գրիգորյան... Ո՞վ է հաջորդը։
    Ես, ո՛չ ՍՍ-ի, ո՛չ էլ ԼՏՊ-ի կողմնակից եմ, ուղղակի մտածում եմ, որ ինձ էլի խաբում են:
    Համ էլ Սուքիասյանին ու ՄԳ-ին իրար հետ համամատելը նունն է, ինչ ասենք հովիվին ու Անգլիայի թագուհուն:
    Վերջին խմբագրող՝ keyboard: 23.02.2008, 11:46:

  10. #595
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Դեռ կանուխ է ոմանց համար հասկանալ, թե ի՞նչ է նշանակում Ազատության հրապարակում նստացույց անելը: Ես այսօր զարմացա երբ մեկն ինձ ասաց, թե դեռ շատ մարդիկ կան, որ Հայլուրին են հավատում: Հայլուրի հիմնված օրվանից այն հումորի ծրագիր կարելի էր համարել:
    Ինչևէ, հիմա ես մի խնդրանք ունեմ այն մարդկանց ովքեր թուքումուր են տալիս ժողովրդին և նրանց առաջատարին: Դիմացե՛ք, հաղթում ենք: Հետո մեզ չհարցնեք ո՞նց եղավ, ո՞վ արեց, ինչո՞ւ արեց…

    Երեկվա նստացույցի ժամանակ մի պահ մտա մեքենա, որ տաքանամ ու փորս կշտացնեմ, բայց դրանց հետ մեկ տեղ աչքս կպավ: Երբ արթնացա Յոնջլախ էինք
    Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ծովոյին, Դավոյին ու նրանց ծնողներին: Էլ ավելի ուրախացա, Ծովոյի պապան ինձ ետ բերեց տուն՝ Ազատության հրապարակ ու շնորհակալ լինելու համար ավլեցի ու կարգի բերեցի Ազատության հրապարակի 1/5-րդ մասը: Ուղիղ 2 ժամ մեջքս ծուռ ավլում էի: Բայց շատ լավ էր և՛ ես էի իմ գործից հպարտ, և՛ Արամ Մանուկյանը

    Կհանդիպենք

  11. #596
    Հայաստան! Egern.net-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2006
    Հասցե
    Երևանյան լճի հարևանությամբ
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,091
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    անկեղծ պիտի ասեմ. ֆորում կարդալով, լուրեր լսելով՝ նույնիսկ Ազատություն կամ Ա1+, հնարավոր չէ զգալ այն ԴՈՒԽԸ (ավելի լավ բառ չեմ գտնում), որ տիրում է Ազատության հրապարակում: Մի անգամ, ուղղակի 15 րոպեով անցեք միջով... հավաստիացնում եմ, որ լուրջ մտածելու, խորհելու առիթ կունենաք: Ուղղակի, մի անգամ, 15 րոպե, ոչինչ մի գոռացեք, լուռ քայլեք, նայեք մարդկանց դեմքերին...

  12. #597
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Հեսա Գալաթեան նկարներն էլ կգցի ֆորում ու իրոք կնայենք մարդկանց դեմքերին!
    I may be paranoid but no android!

  13. #598
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկացիր թե ինչ ես խոսում :
    Էսօր հրապարակում են էն մարդիկ, ովքեր իրենց արյունով գրավեցին Արցախը և հարակից տարացքները:
    Իսկ դու և քո նման տզրուկները նստած իրենց կաբրնետներում, ստորացնելով, թալանելով ու նվաստացնելով էտ նույն ազատամարտիկին, խլելով նրա տունը ու ընտանիքի գոյատեվման վերջին միջոցները, հլա դեռ օգտվում են նրա բարեհաճությունից որ էտ ազատամարտիկը թուրքի տեղը ձեր գլուխը չի ջնջխում ու ստեղ ազգասիրության դասեր են տալիս :
    "Ակումբ"- ի ղեկավարությունը նույնպես բավականին բարեհաճ է ձեր նմանների հանդեպ, որ փասա փուսեքով ձեզ բոլորիտ դուրս չի շպրտում այստեղից :
    Բրավո

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկվա նստացույցի ժամանակ մի պահ մտա մեքենա, որ տաքանամ ու փորս կշտացնեմ, բայց դրանց հետ մեկ տեղ աչքս կպավ: Երբ արթնացա Յոնջլախ էինք
    Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ծովոյին, Դավոյին ու նրանց ծնողներին: Էլ ավելի ուրախացա, Ծովոյի պապան ինձ ետ բերեց տուն՝ Ազատության հրապարակ ու շնորհակալ լինելու համար ավլեցի ու կարգի բերեցի Ազատության հրապարակի 1/5-րդ մասը: Ուղիղ 2 ժամ մեջքս ծուռ ավլում էի: Բայց շատ լավ էր և՛ ես էի իմ գործից հպարտ, և՛ Արամ Մանուկյանը

    Կհանդիպենք
    Քաղ, սիրում եմ քեզ Կհանդիպենք

  14. #599
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Հետաքրքիրը էնա,որ երեկ Ազատությունով երեկ հայտարարեցին,որ Մանվելենք իրոք միացելա ԼՏՊ-ին,քանի որ ժողովուրդը իրա հետա,իսկ իրանք միշտ պետքա լինեն ժողովրդի հետ,իսկ էսօր կրկին Հանրային ռադիոն ժխտումա էս ամենը:Մեր մոտ ժողովրդավարություն չի,այլ մենիշխանություն,նախագահի պաշտոնը,եթե հիմա ոչինչ չանենք,սերնդեսերունդ կփոխանցվի Քոչարյանի ու Սարգսյանի ժառանգներին:Պետք է փոխել այս իրավիճակը:
    Երեկ ուշադիր հետևեցի մեր հեռուստաընկերությունների աշխատանքին ու հասկացա,որ բոլորն էլ աշխատում են հօգուտ իշխանության:Ոչ մի ալիքով ցույց չեն տալիս ցույցի մանրամասները,անգամ որոշ ալիքներով 1-2 խոսքից ավել չեն ասում: Մի խոսքով,եթե մենք գիտենք,թե ինչա կատարվում հիմա Ազատության հրապարակում, ապա մարզերի բնակիչների մեծ մասը տեղյակ չէ ոչնչի մասին ու իշխանությունները այս քաղաքականությամբ փորձում են կանխել ժողովրդի համախմբումը,բայց ես համոզված եմ,որ գնալով հավաքաված ժողովրդի շարքերը ստվարանալու են ու Հաղթելու ենք...

  15. #600
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
    Կցված նկարներ Կցված նկարներ

Էջ 40 128-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2013, 21:07
  2. Հին, թե՞ նոր Հրապարակ
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 20.06.2011, 15:09
  3. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  4. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  5. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •