Ընդունենք, թե ոչինչ էլ չկար ու երբեք էլ չէր եղել։ Ընդունենք, թե շարժում էլ չկա, ու ոչ ոք չի բողոքում։ Ընդունենք, թե ազատության կարիք ունեցողը ընդամենը մեկ մարդ է։ Ընդունենք, թե նա միակն է, ով բարձրացնում է իր ձայնը։ Ընդունենք, թե պատահաբար դու հայտնվեցիր նրա կողքին։ Ընդունենք, թե դու տեսար, թե ինչպես նրան ջարդեցին։ Ի՞նչ կանես։ Ու՞մ կմեղադրես։ Եվ առհասարակ ե՞րբ է պետք միասնական լինել։ Այն ժամանակ, երբ դու միավորվում ես բռնապետության շուրջը, թե՞ ազատության։ Կամ եթե ազատություն չկա, ուրեմն հակառակ դեպքում ի՞նչ կա…
ՀԻմա 2008-ն է…իսկ ես թքած ունեմ, թե գուցե իմ ազատության ետևից վազելու համար, 2009-ը չտեսնեմ…
Գուցե այն մարդիկ, ովքեր դրա համար այժմ չեն պայքարում, կարիք չունեն, քանզի այն արդեն ունեն։ Հուշե՛ք ճանապարհը…ազատություն ունե՞ք…ասե՛ք ձևը, մենք էլ ունենանք…
Չնայած, գիտե՞ք…այն քաղաքացին, որը ո՛չ զենքից է վախենում, ո՛չ ոստիկանից, ոչ էլ իր իրավունքները ոտնահարող իշխանությունից, ամենաազատ մարդն է…
Այժմ կան միայն ազատականներ ու բռնատիրականներ…
Իսկ չեզոք գոտում գտնվողները նման են ներկայացման ժամանակ հեռախոսով խոսող հանդիսատեսին…
Ես հազար ու մի թեմա կարող եմ բացել, հազար ու մի գրառումներ անել՝ կապված նույնիսկ Ձեզ ամենասուրբը թվացող քաղաքական գործիչների հետ, ովքեր այս ընթացքում երբևէ չփորձեցին հասկանալ, թե իրականում ինչ է էդ մարդու ուզածը…
Բայց ես դա չեմ անի միայն որովհետև այժմ նրանց մասին քննարկումները, ինչպես և այդ քաղաքական գործիչները նույնքան չնչին են, որքան իշխանության գլուխ կանգնած կիսագրագետ ֆաշիստիկները…
Խնդրում եմ ոչ մի քաղաքական գործչի անունն այստեղ չտալ, չխոսել ոչ մի դիախրոն երևույթից…
Հարցնում եմ, ա՛յ մարդ, հենց հիմա դու քեզ համարու՞մ ես ազատ , համարու՞մ ես քեզ ապահով քո երկրում և եթե այո, ինչպե՞ս, ասա՛ ես էլ փորձեմ փաստացի արձանագրել իմ ազատությունը…
Հ.Գ. Եթե ավելի հարմար բաժին եք գտնում, տեղափոխե՛ք…մի պահ մտածեցի «Ազատություն» թեմայում գրել, բայց էդ դեպքում Հոգեբանությունն ու փիլիսոփայությունը կքաղաքականացվեն…![]()
Էջանիշներ