User Tag List

Էջ 41 128-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344455191 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 601 համարից մինչև 615 համարի արդյունքները՝ ընդհանուր 1914 հատից

Թեմա: . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

  1. #601
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Ախր լավն ենք, հո զոռով չէ?
    I may be paranoid but no android!

  2. #602
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Խորհուրդ կտամ կարդալ http://www.armenianow.com/?action=vi...7&IID=&lng=arm

  3. #603
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Նեկրոմանտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր լավն ենք, հո զոռով չէ?
    Նկարվելու պահին բացակայում էին մեր ընկերներից մի քանիսը, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք լավը չեն Երկու Երոները, Ervand-ի ընկերը (նրանք երկուսով, ի դեպ, մնացին մինչեւ լույս) ու էլի մարդիկ

    Սիրում եմ բոլորիդ

  4. #604
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2008
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Ուղիղ երեք օր է ես տուն չեմ գնացել.այո չեմ գնացել քանի որ եղել եմ ընտանիքիս,ՀԱՅ երիտասարդության,ՀԱՅ մտավորականության,ՀԱՅ ազատամարտիկների,ՀԱՅ ազգի հետ, ավելի ջերմ ու հարազատ մթնոլորտում.այսօր ազատության հրապարակում հավաքվել են տարբեր մտածելակերպի,տարբեր ապրելակերպի ՀՀ ազատ քաղաքացիներ,որոնք վերջին տաս տարիներին ապրել են բառիս բուն իմաստով,ստրկատիրական մի երկրում.և այսօր մենք համախմբվել ենք միայն մի գաղափարի շուրջ` արդարության.հիմա շատերը կասեն արդարությունը ԼՏՊ-ն է.ոչ,նա չէ.արդարությունը դա ժողովրդի կամքն է,այո ժողովրդի քանի որ եթե այժմ Ազատության հրապարակում հավաքվում է մոտ 150000 մարդ,ուրեմն դա հենց ժողովուրդ է


    մեծ հիասթափություն ապրեցի կարդալով որոշ գրառումներ.այնպիսի տպավորություն ստեղծվեց,կարծես ոմանք ուղակի չեն ուզում ընդունել իրականությունը և դրա դեմ պայքարելու վերջին ճիգերն են գործադրում.իզուր.մենք արդեն ՀԱՂԹԵԼ ԵՆՔ...անկախ նրանից թե ով կլինի նախագահ,հայ ժողովուրդը արդեն հաղթած է,քանի որ նա գտել է ճիշտ ապրելու ճանապարհը.ես լցված եմ մեծ հույսով,որ Տեր-Պետրոսյանը երկու օրից արդեն Ազատության Հրապարակում ելույթ կունենա որպես ՀՀ նախագահ,և այդպես էլ լինելու է,բայց այստեղ կարծիքներ հնչեցին, որ վստահություն չկա ,թե ինչ կլինի եթե նա լինի նախագան.ասեմ եթե ԼՏՊ-ի նախագահության ժամանակ ինչ որ բան դուր չեկավ մեզ ու ձեզ,բոլորիս,,,ժողովրդիս.մենք նրա դեմ էլ դուրս կգանք.քանի որ կրկնում ենք,մենք գտել ենք ճիշտ ճանապարհը. Իսկ այս մի քանի օրում իմ տեսածն ու ապրածը ես երբեք չեմ մոռանա.այո ես համաձայն եմ,մենք այնտեղ պատմություն մի մասն ենք դառնալու և նշելու ենք մեր հաղթանակը ինչպես որ հարկն է.Ազատության հրապարակում այսոր ստեղծվել է մի փոքրիկ պետություն,իր նախագահով,պատգամավորներով իր ժողովրդով.ամենակարևորը որ այդ պետությունը լիովին համապատասխանում է «եվրո» ստանդարտներին,տիրում է ժողովրդավարությունը...


    այսօր ողջ ՀՀ ներկա կառավարությունը խուճապի մեջ են,դրանում ես վերջնականապես համոզվեցի,երբ մենք ուսանողներս,մեր իսկ ցանկությամբ դուրս էինք եկել մեր բողոքը արտահայտելու,իսկ այդ «տու-տու» բերետները,վախից 50 հոգու վրա եկել էին 50 հոգով.ասեմ դրանից հետո մեզ շատ շատերը միացան,մարդիկ ովքեր նախընտրական շրջանում պայքարում էին հենց Վազգեն Մանուկյանի,Վահան Հովհանիսյանի կողքին,հոգնել ենք այս իրավիճակից,մենք լիովին իրավասու ենք արտահայտելու մեր կամքը,որտեղ ուզենք երբ ուզենք,մեր դեմ ուժ կիրառելը արդեն իմաստ չունի,քանի որ մենք գաղափարապես ենք կանգնած միմյանց կողքին.իսկ եթե է ուժ էլ գործադրվի,սե պատրաստ եմ պայքարելու մինչև վերջ,և Լևոնը պատասխան չպետք է տա իմ ծնողներին,քանի որ համոզված եմ որ պայքարի ընթացքում,իմ ծնողները իմ մեջքում կանգնած կլինեն.բոլորին խորհուրդ եմ տալիս,մի 20 րոպեով եկեք ազատության հրապարակ,տեսեք մթնոլորտը,զգացեք ինչ է նշանակում համախմբվածություն ու հետո կարծիք հայտնեք.
    Ես գնամ ինձ արդեն հարազատ ազատության հրապարակ,տոնեմ մեր հաղթանակը...
    Վերջին խմբագրող՝ P.S.: 23.02.2008, 13:54: Պատճառ: Գրառումն ամբողջությամբ ցույց տալու համար...Տեքստը չի խմբագրված

  5. #605
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում AtLast-ի խոսքերից Նայել գրառումը
    իզուր.մենք արդեն ՀԱՂԹԵԼ ԵՆՔ...անկախ նրանից թե ով կլինի նախագահ,հայ ժողովուրդը արդեն հաղթած է,քանի որ նա գտել է ճիշտ ապրելու ճանապարհը.ես լցված եմ մեծ հույսով,որ Տեր-Պետրոսյանը երկու օրից արդեն Ազատության Հրապարակում ելույթ կունենա որպես ՀՀ նախագահ
    լտպ-ի օրոք մի հատ լավ բան կար, 2Pac-ը ողջ էր: Թող իզուր չտանջվի, մեկա սերժնա նախագահ լինելու, էտքան լցոնումների համար ով գիտի ինչքան փողա ծախսել , զորքին էլ հավքելա, չի պատրաստվում հրաժարական տա:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  6. #606
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի բարեկամներ, չգիտեի ո՞ր թեմայում գրեմ, նպատակահարմար գտա այստեղ: Այժմ կխոսեմ մեր ազգի փրկիչ համարվող ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ, Երկրապահ կամավորական միության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի՝ այսուհետ ՄԳ, «ազգափրկիչ» գործերի մասին:
    1.Ոչ շատ վաղ անցյալում ՄԳ-ն Էջմիածին քաղաքում անխիղճ ծեծի է ենթարկել մի սփյուռքահայ հոգևորականի, որ ուղղակի չի իմացել, որ երբ Էջմիածնի փողոցներով անցնում է մեծն գեներալը օդը ՍԱՌՈՒՄ է,այսինքն՝ հոգևորականը իր մեքենան չի կանգնեցրել «քաշել աջ կանգնել», երբ անցել է մեծն գեներալը, այդ միջադեպից հետո ՄԳ-ին իր մոտ է կանչել մեր ազգի վեհափառ հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն: Նրանց խոսակցության թեման ինձ անհայտ է... հետևությունները թողնում եմ Ձեզ:
    2.ՄԳ-ի եղբայր Հրանտ Գրիգորյանը, որը Երևան-Էջմիածին մայրուղու և ոչ միայն «տերն» է, այսինքն նրանն է այդ ուղղությունով աշխատող բոլոր տեսակի տրանսպորտները, իր թիկնապահներով ծեծի են ենթարկել ևս մի Էջմիածնաբնակ գեներալ Սեյրան Ֆիրդուսի Սարոյանի թիկնապահներին, նրա համար, որ գեներալ Սարոյանը ցանկացել է անվճար ավտոբուսներ տրամադրել Էջմիածնաբնակ ուսանողությանը: Միջադեպին կրկին միջամտել է մեր ազգի վեհափառ հայրապետը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն՝ ուսանողների անվճար ավտոբուսներ հատկացնելով:
    3.ՄԳ-ն փակել է էջմիածնի ստրատեգիական նշանակության փողոցներից մեկը և ամառային սրճարան սարքել այնտեղ: Ասեմ նաև որ իրեն է պատկանում այդ փողոցի վրա գտնվող մի հսկայական շինություն, որը կարծեմ հիմա ծառայում է որպես քոլեջ: Ասեմ նաև որ այդ փողոցը Էջմիածնի հիվանդանոցի փողոցն է... հետևությունները թողնում եմ Ձեզ...
    4. ՄԳ-ն Էջմիածնի տարբեր մասերում գնել է, ավելի ճիշտ է ասել զավթել է տներ և փողոցներ, որոնց մեջտեղում դրել է տոնածառ և ուրախացել: Մարդիկ վախենում են ուրախություններ, խնջույքներ անել, մեքենաներով մտնել իրենց փողոց: Մի տաքսիստի խնդրել են քշել այդ փողոց, պատասխանել է ավելի լավ է միանգամից սատանայի մոտ գնամ, միայն ոչ այնտեղ:
    Վախենում են մարդիկ ուրախություն անեն, կարողա գեներալը քնած լինի խանգարեն կրակի-մրակի:
    5.ՄԳ-ի տղան Էջմիծին քաղաքի փոխքաղաքապետն է:
    Հետևությունները թողնում եմ Ձեզ...
    Իսկ ես կասեմ իմ հետևությունը... Եթե ՍՍ-ն ժողովրդին խոստացել է կարգ ու կանոն, որը կարծում եմ ուզում է անել Վ.Սարգսյանի նման՝ ասելով ով ինչ կերել է հերիք է սկսում ենք աշխատել, ապա այդ դեպքում ՄԳ-ի շանսերը շաաաատ նվազում են, իսկ նա ԼՏՊ-ի պատրաստած կադրն է, դրա համար էլ անցել է ԼՏՊ-ի կողմը, որ ավելի ու ավելի շատ փողոցներ կարողանա առնել, չէ չէ զավթել:
    Իսկ գրածներիս իսկությունը կարող եք ճշտել ցանկացած Էջմիածնաբնակ չծախված, նորմալ ՀԱՅ մարդուց:
    Այնպես որ հարգելի բարեկամներ, չգիտեմ էլ սրանից հետո ինչ անեմ, երևի մնում է ասեմ մեծն պատմիչի խոսքերը. «ողբամ ըզ քեզ հայ ժողովուրդ»:
    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
    Մարդակեր գազան է սա, բոլորիս կուտի:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  7. #607
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում _DEATH_-ի խոսքերից Նայել գրառումը
    Թող իզուր չտանջվի, մեկա սերժնա նախագահ լինելու, էտքան լցոնումների համար ով գիտի ինչքան փողա ծախսել , զորքին էլ հավքելա, չի պատրաստվում հրաժարական տա:
    չէ, իզուր չէ: իզուր չեն մարդիկ օրերօով դրսում մնում, հաստատ էս ցույցերը արդյունք կտան: Գուցե Սերժը հրաժարական չտա, բայց, իմ կարծիքով, դա չէ կարևորը:
    ավելի կարռոր է այնե, որ Սերժը տեսնի՝ ժողվուրդը կանգնած է Լևոնի կողքին:
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  8. #608
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, իզուր չէ: իզուր չեն մարդիկ օրերօով դրսում մնում, հաստատ էս ցույցերը արդյունք կտան: Գուցե Սերժը հրաժարական չտա, բայց, իմ կարծիքով, դա չէ կարևորը:
    ավելի կարռոր է այնե, որ Սերժը տեսնի՝ ժողվուրդը կանգնած է Լևոնի կողքին:
    Մեզ պետք չի, որ ՍՍ-ն տեսնի, թե մենք Լևոնի կողքին ենք, մեզ պետք է, թե՛ Լևոնին, թե՛ ՍՍ-ն ցույց տանք, որ կարող ենք միավորվել ու տեր կանգնել մեր պետությանը, սկայան ոչ թե ԼՏՊ-ի շնորհիվ, այլ մեր մեր ու էլի մեր ժողովրդի, իսկ նրանք երկուսն էլ մեկը մեկից բեթար են:

  9. #609
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Փետրվարի 23-ին, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունից հայտարարություն է տարածվել ԲՀԿ խորհրդարանի խմբակցության անդամներ Կարո Կարապետյանի եւ Տիգրան Ստեփանյանի ստորագրությամբ: Հայտարարությունը վերաբերում է նախօրեին Ազատության հրապարակում այն հայտարարությանը, որ ի թիվս խորհրդարանի յոթ պատգամավորների, Կարո Կարապետյանն ու Տիգրան Ստեփանյանն էլ հայտնել են Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին:

    “Նախօրեին Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքում հայտարարվել է, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը եւ Տիգրան Ստեփանյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարԺմանը: Մենք վրդովված ենք մեր անվան անհարկի շահարկումից եւ հարկ ենք համարում հանդես գալ որոշակի պարզաբանումներով: Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ հավատարիմ ենք ՙԲարգավաճ Հայաստանի՚ որդեգրած քաղաքականությանը, մենք կանգնած ենք մեր կուսակցության նախագահի կողքին, եւ երբեք չենք դավաճանելու մեր սկզբունքներին ու նպատակներին: Մենք ճամբարափոխ լինող մարդիկ չենք եւ զուր են մեզ տարբեր կարգի սադրանքների մեջ ներքաշելու փորձերը: Մենք ընդամենն ասել ենք, որ դեմ ենք երկրում անկայունության հրահրմանը, որը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ինչը հարթակում կանգնած ուժերը որոշել են օգտագործել որպես իրենց հայտնած սատարում: Ազնիվ չէ: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ միասին սատարել է նախագահի միասնական թեկնածուի եւ մենք մեր սկզբունքները չենք փոխելու:

    Որպես ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամներ պաշտոնապես հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումը հստակ է, եւ որեւէ մեկը իրավունք չունի մեր անունից հայտարարություն անելու: Մենք որեւէ մեկին նման լիազորություն չենք տվել: ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը ամուր եւ կայուն է, իսկ այն սասանելու փորձերը` դատապարտված”, ասված է Կարո Կարապետյանի եւ Տիգրան Ստեփանյանի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության անդամների ահյ հայտարարությունը տարածել է ՀՀԿ մամուլի ծառայությունը:
    www.lragir.am
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #610
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Винни.gif …պայքա՜ր , պայքա՜ր , մինչև վե՛րջ
    P2220010.JPG էս էլ մեր լավ ախպերը

  11. #611
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Մեջբերում Նավաստի-ի խոսքերից Նայել գրառումը
    Տաքություն դեռ ոչ մեկ չունի՞:
    Ի միջի այլոց սառը "ՊՈԼԻՆ" պառկելը, ձեր "ապագա երեխեքին" վնասա, ԶԳՈՒՇԱՑԵՔ
    Նավաստի ջան էտ տաքությունը չարյաց փոքրագույնն է: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ այս օրերին միտինգավորների մեջ կան բազմաթիվ, բառիս բուն իմաստով, ԲՈՄԺ-եր, սոցիալապես ծանր վիճակով ապրող մարդիկ (բոլոր երկրներում էլ կա), ջեբկիրներ, որոնք բացի որ կարող են ձեռնձգությունների դիմեն (դե հասկանալիա), լուրջ վտանգ են հանդիսանում մյուս անձանց համար` հատկապես մատղաշ զանգվածի համար` ՏՈւԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ տարածման հարցում: Լիքը մարդ կա ընդեղ ով ԲԱՑԻԼԱԿԻՐ է:

  12. #612
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    սկայան ոչ թե ԼՏՊ-ի շնորհիվ
    Այդ դեպքում ինչու՞ միայն թոշակի անցած նախկին նախագահի վերադարձից հետո միայն եկաք այն եզրակացությանը, որ կարող էիք միավորվել: Ակնհայտ է, որ նախկին նախագահի չվերադառնալու դեպքում, կլիներ նույն պատկերը ինչ ինն ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Իշխանությունը կհաղթեր բացարձակ առավելությամբ, իսկ հայլուրի այսօրվա եթերը կարտացոլեր այն ինչ իսկապես տեղի է ունենում՝ այսինքն գլխավոր իրադարձությունը կլիներ Մարոկոյի թագավորի շնորհավորական ուղերձը:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  13. #613
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի մատենադարան, տեր կանգնելու մեր ձայներին. . . .

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկը ֆորումում գրել էր, որ ժողովուրդը միայն միտինգի գնացողները չեն: Ու ես համաձայն եմ:
    Բյուր ջան, ենթադրում եմ, որ խոսքը այս գրառման մասին է (գրառում թիվ #511, լինկ---> http://www.akumb.am/showthread.php?t=21093&page=35)

    Ահա ինչ էր գրված.
    <Սա ընդհանրապես---> "Ժողովուրդ" բառը օգտագործելիս, միշտ հիշեք, որ ժողովուրդը հայ ժողովրդի միայն այն զանգվածը չէ, ովքեր ընտրել են Լևոնին, այլ նաև նրանք, ովքեր ընտրել են մյուս 8 թեկնածուներին, նրանք ովքեր չեն մասնակցել ընտրություններին, նրանք ովքեր ընտրություններին մասնակցելու իրավունք չունեին` օրինակ 18տարեկանից ցածրները:
    Ելնելով վերոգրյալից կարելի է պարզ դատողություն անել, որ Լևոնի "ժողովուրդը" չի կարող շատ լինել մնացածներից, ավելին` այն ահագին ավելի քիչ է, քան մնացածները...>

  14. #614
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեզ պետք չի, որ ՍՍ-ն տեսնի, թե մենք Լևոնի կողքին ենք, մեզ պետք է, թե՛ Լևոնին, թե՛ ՍՍ-ն ցույց տանք, որ կարող ենք միավորվել ու տեր կանգնել մեր պետությանը, սկայան ոչ թե ԼՏՊ-ի շնորհիվ, այլ մեր մեր ու էլի մեր ժողովրդի, իսկ նրանք երկուսն էլ մեկը մեկից բեթար են:
    ինչի՞ ես էլ եմ համաձայն ընգծված մտքի հետ
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  15. #615
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. . . . . Դեպի Ազատության հրապարակ, տեր կանգնելու մեր երկրին. . . .

    «ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ...» (VIDEO)
    Ազատության հրապարակում ողջ գիշեր շարունակվել են երգն ու պարը։ Այստեղ է եղել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Առավոտյան 10։30 հարթակում ընդդիմության լիդերներից միայն Արամ Մանուկյանն էր երեւում, ժողովուրդն էլ զգալիորեն պակասել էր. գնացել էին հանգստանալու։
    2008-02-23 12:02
    Անդրանիկ պապը Վեդիից է, առաջին իսկ օրից մասնակցում է ցույցերին։ Ասում է, որ գիշերը 12։00-ին տուն է գնացել, առավոտյան 9-ին վերադարձել է։ «Գիշերն էստեղ շատ մարդ կար, մի 20,000 մարդ կլիներ։ Հիմա ենք պակասել, մարդիկ գնացել են հանգստանալու»,-ասում է նա։

    Նա բեյրութցի Հովիկի հետ զրուցում էր 88-ի դեպքերից։ Հովիկը 1985թ.-ից Երեւանում է ապրում, մասնակցել է նաեւ 88-ի ցույցերին, հիմա էլ գիշերում է Ազատության հրապարակում, պահանջում է, որ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչվեն։
    Ասում է, որ չի ուզում ստրուկի պես ապրել. «Փողոց ես դուրս գալիս, ինչ-որ մեքենաների համար կանոններն ուրիշ են, ինչպես ուզում՝ քշում են, վրադ են գալիս»։
    Հովիկի խոսքով 88-ի պայքարն ազգային էր, հիմա ամեն ոք ի՛ր ազատության համար է պայքարում. «Հիմա հայրենիք ունենք, հողի խնդիր չէ։ Հիմա ամեն մեկս մեզ համար ենք պայքարում, որ ստրուկ չլինենք»։

    Էջմիածնեցի Գայանեն էլ արդեն 2 գիշեր է՝ վրանում է քնում։ Ասում է, որ Էջմիածնում ընտանիք, երեխաներ ունի, բայց նրանք իրեն հասկանում են. «Սրանից կարեւոր բան չկա, մենք ազատություն ենք ուզում»։ Գայանեն ավելացրեց, որ այս 3 օրերին լիաթոք ուրախացել է, ինչպես չէր ուրախացել արդեն մի քանի տարի։

    Վրանի շուրջ հավաքված մարդիկ ասացին, որ չեն բողոքում ո՛չ ցրտից, ո՛չ քաղցից. «Ամեն ինչ էլ տալիս են՝ վառելիք, ուտելիք՝ բնական հյութերից մինչեւ շաուրմա...»։
    Երեւանցի մի տղամարդ էլ պատմեց, որ գիշերը մեծ խարույկ է վառվել, նստել են, խարույկի շուրջ զրուցել են «նորընտիր նախագահի հետ»։ Քաղաքական թեմաներով չեն խոսել, եւ հասցրել են նաեւ շնորհավորել Տեր-Պետրոսյանի տղայի 33-ամյակը, որ լրանում է այսօր։

    Մարդիկ մաքրել էին Ազատության հրապարակը եւ աղբի արկղերն առանձնացրել մի անկյունում։ Դարձյալ հնչում էր ազգային երաժշտություն ու ոմանք պարում էին,մյուսները կարդում էին օրվա մամուլը, զրուցում։

    http://echannel.am/?topic_id=1475&PH...e0405c52e275a#

    ... էս էն է, ինչ ես սիրում եմ էս շարժման մեջ...
    ...վիդեոն էլ իմ նկարածից է հավաքած ...
    գիշերվա նկարածն էլ, տեսնեմ, պետք կգա...

    երեկ ասում էին, թե շրջաններից գրոհում է սերժականների հոծ բազմությունը, սուտ դուրս եկավ, էսօր ինստ-ում լուրեր են տարածում, որ էսօր անպայման կրակոցներ են լինելու... չեմ հավատում, բայց Ազատության հրապարակ գալ ցանկացողների մեջ խուճապ է սկսվել... կերեւամ
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 23.02.2008, 14:42:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 41 128-ից ԱռաջինԱռաջին ... 313738394041424344455191 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1
    Վերջինը: 27.02.2013, 21:07
  2. Հին, թե՞ նոր Հրապարակ
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 20.06.2011, 15:09
  3. Հանրահավաք «Ազատության հրապարակում»
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.12.2008, 19:00
  4. Ազատության զինվոր…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 29.05.2008, 23:34
  5. Մամուլի ազատության օր
    Հեղինակ՝ P.S., բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 14.05.2008, 20:55

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •