Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.02.2008, 00:54: Պատճառ: Գրառման ավելացում
Ժողովուրդ, չեք պատկերացնում, թե ինչ էր կատարվում օպերայում: Երեկվանից ավելի շատ մարդ կար, վրանների քանակը տասնապատկվել էր, հավաքվածները միասնական ուժ էին դարձել, տարիքով մարդիկ հրճվում էին տեսնելով երիտասարդների ոգևորությունը, իսկ Հայաստանի երիտասարդությունը համախմբվել էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ - ազատության և արժանապատվության:
Հարգանքներս ֆորումի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով ցուրտը գիշերում են օպերայի հրապարակում, եթե կարողանայի, ես էլ անպայման ձեզ կմիանայի:
Հաղթելու ենք, մեր գործն արդար է: ՀԻՄԱ, ՀԻՄԱ, ՀԻՄԱ!
I may be paranoid but no android!
Ըստ չճշտված լուրերի հրաժարական է տվել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գորիկ Հակոբյանը։
![]()
Վերջին խմբագրող՝ Artgeo: 23.02.2008, 02:25:
եթե մասնակցեր իմ կարծիքով ՀՀԿ-ն երկու անգամ ավելի ձայն կստանար...
իսկ ստորագրությունըտ.. ԷԱԿԱՆ է շատ մեծ դեր է խաղում ում համար է պայքարում հասարությունը , ես չեմ ուզում կրիմինալ ստրուկտուրաներին օգնեմ քանի որ ինչպես գիտեք ով օգնում է հանցախմբերին նա էլ է դառնում նրա մասնիկ:Ես ուզում եմ ազնիվ և խելացի նախագահ ես գիտեմ եթե համախմբվել և փնտրել հաստատ կարելի ա գտնել..բայց քանի որ ինչպես միշտ ամբոխի աղմուկի մեջ մարում են ազնիվ մարդկանց ձայները ուստի ԼՏՊ-ն միայն խանգարում ա նոր թեկնածուների փնտրելու ընթացքին շեղելով մարդկանց իր շոուի վրա..
...
...
Ես ուշադիր հետևում էի բոլոր գրառումներին և հատկապես նրանց, ովքեր դեմ էին Լևոնին։ Ու զարմանալի համառություն կա՝ հատկապես Բյուրի, Գրեգի ու մի քանիսի գրառումներում՝ նրանք ընկալում են իրականությունը, բայց ոչ մի կերպ չեն համակերպվում Լևոնի, որպես համաժողովրդական շարժման լիդերի գոյության հետ։ Անշուշտ դա ունի և իր պատճառները և իր բացատրությունը։ Դրանց մեծ մասը խիստ հիմնավորված է։
Բայց խնդիրն այստեղ հետևյալն է՝ ժողովուրդը ոտքի է կանգնել ոչ այն պատճառով, որ ՍՍ–ն ու ՌՔ–ը վատն են ու ոչ էլ որ ընտրություններն են կեղծվել։ Սա շատ կարևոր է։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, որ սատարի նրան, ումից ակնկալում է փոփոխություններ։
Լևոնի հրաժարականից հետո, տասը տարվա ընթացքում եղել է առնվազն հինգ համապետական ընտրություն և մեկ հանրաքվե։ Երբեք ժողովուրդը այսքան համառ չի եղել։ Ապրիլի 12–ին փորձեց՝ բայց տապալվեց հենց լիդերի բացակայության պատճառով։
Լևոնը, ոչ միայն լավ հռետոր է, սխալներով կառավարած նախագահ, բայց առաջին հերթին ստրատեգ է ու մարդաբան։ Նա կարողացավ կոտրել համընդհանուր ապատիան՝ դրա վկայությունը ընտրական մասնակցության տոկոսն է։ Եվ ուրեմն, որքան էլ բոլոր մնացած նախագահացուները փնովեն Լևոնին, միևնույն է՝ դա մի մարդ է, որ գիտի ինչպես բարձրացնել ժողովրդական ալիք ու ինչպես այն առաջնորդել։
Ժամանակին բոլորին տրվել է այդ հնարավորությունը և նրանք դրանից օգտվել ու տապալվել են։ Հիմա նախանձում են։ Ես կարդացի Վազգեն Մանուկյանի հայտարարությունը՝ ավելի թույլ, ավելի գեղամյանական, ավելի ինքնասիրահարված հայտարարություն հնարավոր չէր անել։
Գալիս է ժամանակ, երբ դու իրավունք չունես պատմությունը, որպես խաղաթուղթ օգտագործել, իրավունք չունես ժողովրդին, որ այսքան ստորացումից հետո ու այս ցրտին Օպերայում է, ասել՝ Ձեր «Դանկոն» սխալ մարդ է ու դրանից հետո ոչինչ չառաջարկել։ Գալիս է մի պահ, երբ անձերը երկրորդական են՝ երբ փորձ է արվում փոխել երկրի զարգացման ընթացքը։ Այդ ժամանակ լռիր, տնիցդ դուրս մի արի, բայց քաղքենու պես մի ասա՝ սխալ եք անում։ Ժողովուրդը մոլորյալների ամբոխ չէ։ Նա չափազանց զգայուն է ու կարող է տարբերակել իրական լիդերին «կաբինետային» քաղաքական գործչից։
Բյուր, կարող ես շարունակել քո ժխտողական կեցվածքը։ Բայց մի բան պարզ է՝ անկախ այս ամենի ելքից, գալիս են որակական նոր փոփոխություններ։ Ու հենց քեզ առիթ է ընձեռված լինելու դրա վկան, ականատեսը, վավերագրելու ժողովրդական տրասնֆորմացիան...։ Եթե ոչինչ էլ չլիներ, ապա որպես լրագրող, որպես մտածող, զգացող էակ պարտավոր ես գնալ։ ԼԻնել այնտեղ, որտեղ պատմություն է կերտվում ամեն օր, ամեն ժամ։ Մենք 96–ին ամբողջ կուրսով գնացինք ԱԺ, ոչ միայն Վազգենին սատարելու, այլ որովհետև մենք ինքներս մեր պատմության մի մասն էինք ուզում դառնալ...։ Կլիներ դա հետո ընդամենը սպի, թե մեդալ, կզղջայինք, թե կհպարտանայինք, մենք՝ մերոնց հետ էինք՝ մեր հայերի, եղբայրների, մեր բողոքավորների։ Հենց դա էր 88–ի ուսանողների հիմնական գաղափարախոսությունը՝ նրանք խենթ ու խելառ էին այնքան, որ գլխիկոր գնացին Արցախ՝ այնտեղ էր պատմությունը կերտվելու, որ այսօր Բյուր՝ դու ունենաս հաղթած ազգի առանց կոմպլեքսի հոգեբանություն։
Ու եթե այսօր դու, շարունակում ես խոհեմաբար բերել հակափաստարկներ, թե որքան ճիշտ է քո պասիվությունը, քո բացակայությունը հրապարակից, քո մասնակցությունը դասերին՝ ուրեմն ամոթ քեզ, ամոթ, որ եթե անգամ չես հասկանաում, ապա գոնե պետք է զգայիր՝ Օպերայում սեմինար չէ, ոչ էլ ասուլիս՝ այնտեղ է քերթվում է քո պատմությունը։
3—րդ հայոց հանրապետությունը ապրում է իր կենսագրության ամենադրամատիկ օրերից մեկը։ Եթե անգամ ոչ մի լումա չունեք ներդնելու, ապա գոնե գնացեք որպես վկա։ Անկախ իրադարձությունների ելքից՝ դա ձեզ մեծ պատիվ է բերելու ու ոչ թե ամոթանք։
P.S կարծում եմ դուք հեռու ամերիկայից, բարոյական իրավունք չունեք հայաստանաբնակ հայ մարդուն քնադատելու իր պասիվ կեցվածքի համար, դուք տաքուք տեղից մարդկանց փորձում եք հրավիրել ազատության հրապարակ, շատերի չգնալը, ոչ թե պասիվություն է, այլ հավասարակշռվածություն, ես կհետեվէի Ձեր խորհուրդին եթե, հրապարակի բեմում կանգնած լինեին ազնիվ եւ ազգասեր մարդիք, ցավոք այնտեղ միայն գործիքներ են կանգնած, նրանց նպատակը մեկն է, թուլացնել հայ պետականությունը այնքանով, որ հնարավոր կդարձնի ղարաբաղի հարցում պոկել զիճումներ: Մեզ մեր թշնամիները մշտապես ներսից մաս մաս անելով եւ թուլացնելով, այնուհետ խժռել են: Իսկ այսօրվա բեմի մարդկանց գործողությունները՛ ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին, եթե ցանկանում եք ձեր աջակցությունը բերել այդ գործին, ձեր կամքն է:
Այ մարդ բայց ես զարմանում եմ: Հիմա ինչքան ել Ազատության հրապարակում ցույցեր անեն, ինչքան մենք ստեղ բանավիճենք, մեկ ա նախագահն այլևս ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Է: Ու ինչքան շուտ դուք հաշտվեք դրա հետ, էնքան լավ ձեր ու բոլորի համար:
Ինչ ասեմ? Տենց էլ պիտի լիներ
Հասկացիր թե ինչ ես խոսում:
Էսօր հրապարակում են էն մարդիկ, ովքեր իրենց արյունով գրավեցին Արցախը և հարակից տարացքները:
Իսկ դու և քո նմանները նստած իրենց կաբրնետներում, ստորացնելով, թալանելով ու նվաստացնելով էտ նույն ազատամարտիկին, խլելով նրա տունը ու ընտանիքի գոյատեվման վերջին միջոցները, հլա դեռ օգտվում են նրա բարեհաճությունից որ էտ ազատամարտիկը թուրքի տեղը ձեր գլուխը չի ջնջխումու ստեղ ազգասիրության դասեր են տալիս
:
Վերջին խմբագրող՝ P.S.: 23.02.2008, 13:45: Պատճառ: Վիրավորական գրառում
Ես դասադուլի թեմայի մեջ գրել էի սակայն ուզում եմ այստեղ կրկնել պարզապես խնդրում եմ թող ոչ մի վախկոտ, ստրուկ՝ սակայն գեղեցիկ խոսքերով այդ ամենը քողարկող, ազատության գինը չհասկացող, արդարության տենչանքից բացի այլ ուրիշ բաներ ավելի վեր դասող մարդիք, չգան ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ մենք այդպիսի մարդկանց կարիք չունենք, մենք կկերտենք մեր նորագույն պատմությունը ու կդաջվենք մեր հավատքի ուժով, եղբայր քույրերով, հայր ու մայրերով դուք հանգիս եղեք մաքրակենցաղ ու տիրանվեր զգաստներ, մենք կխնկենք ձեր բոլորի հեծեծանքները:
Ագռռռավը որտեղից հասկանա սոխակի լացը:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ