Կարմրել եմ... Կարմրել ես... Կարմրել է...
15:35 Yerevan | 11:35 GMT | Thursday 28 February 2008
Մարինե Խառատյան
Երեկ Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո վարչապետ Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցը, եթե իհարկե դա կարելի է զրույց անվանել, մի քիչ անսպասելի վերջաբան ունեցավ. վարչապետը թարս չափեց մեզ ու հեռացավ: Դրա համար այն ներկայացնում ենք առանց խմբագրական էական միջամտության:
- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում, որ երեկ Ձեր ցուցարարների մեծ մասը միացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգին, փաստորեն Ձեր կողմնակիցները լքեցին Ձեզ երեկ:
- Աղջիկ ջան, դու գոնե էթիկայի մի քիչ բան ունեցի, էլի: Ճիշտ չի, հասկանում ես:
- Դե, ես աչքովս եմ տեսել, պարոն Սարգսյան:
- Աղջիկ ջան, ես քեզ ուրիշ բան եմ ասում, ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, չէ՞:
- Այո:
- Գիտես` ես որտեղ եմ հարցազրույց տալիս, հիմա ի՞նչ ես կպել ինձ:
- Դե «Ազատության» հարցերին պատասխանում եք, իմ հարցին...:
- Ի՞նչ ես կպել ինձ:
- Չեմ կպել, չեք ուզում պատասխանել, ասեք` պատասխան չունեմ:
- Ես էնքա~ն պատասխան ունեմ, մի կարմրի:
- Ես չեմ կարմրում:
- Փիս ես կարմրում:
- Դուք էլ` էնպես ոչինչ:
Սրանից հետո վարչապետը լրագրողների ներկայությամբ ինձ մեկ րոպե թարս նայեց ու, շրթունքները սեղմելով, հեռացավ:
![]()
Էջանիշներ