Սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքուու~մ![]()
Վերջն եք, ժողովուրդ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հրապարակում էինք էլի էրեխեքովՈւ էլի ես չեմ դադարում զարմանալ, թե մեր ժողովրդի մեջ ոնց էդքան ուժ գտնվեց անել այն, ինչ հիմա էնտեղա կատարվում ուղեղի լվացման էս տասնամյակից հետո
Ես համոզված եմ, հիմա ձեր տներում, եթե անգամ Բաքսի եք քաշել, ավելի ցուրտա քան էնտեղ էր: Մարդիկ ուղղակի ջերմություն ու սիրտ են դարձել: ԲՈԼՈՐԸ: Մուննաթ ասված հայ ազգային գիծը գրողի ծոցն է կորչում հրապարակ մտնելուց առաջ:
Շարունակեք նստել ձեր տներում, գետի մյուս ափից հայհոյեք, Լեւոնին սատանա հանեք, բայց չհամարձակվեք, լսում եք` ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ մեկդ ժողովրդին բան ասել: Որովհետեւ այդ նույն ժողովուրդը հիմա մի այնպիսի ուժ է դարձել, որ նույն, իրեն միավորած Լեւոնին ցցի կհանի, եթե նա իրեն հուսախաբ անի: Ու Լեվոնը դա շատ լավ է հասկանում:
Մի բառ միայն հերիք կլինի, որ այդ մարդիկ, այդ թվում եւ այս ֆորումի էրեխեքը, գնան ու ոտնատակ տան եւ Բաղրամյան 26-ը, եւ չարիքի բուն գադյուշնիկ Հ1-ի շենքը: Բայց այդ բառը չի ասվում, որովհետեւ ԺՈՂՈՎՐԴԻ մասին են մտածում: Որոհետեւ դեռ սպառված չեն մյուս մեթոդները:
Եւս մեկ անգամ խորին հարգանքս եմ հղում եւ տարիքով մարդկանց այնտեղի, եւ ջահելներին: Այն տարիքովների, որ բարի ժպիտով նայում էին խելառ ջահելությանը, միանում նրանց "ՀԱՂԹԱՆԱԿ" ", ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ" կոչերին ու հետո նստարանից վեր կենում ու ասում. " Ցավդ տանեմ, բալես, նստի, ոտքերդ հոգնած կլինեն": Ափսոս թվայինիս կոմպի լարը օֆիսում եմ թողել, թե չէ դուք ձեր աչքով կտեսնեիք մեր արդեն ՀԱՂԹԱԾ ֆորումցիների նկարները...վաղը, ոչինչ
Նոր Հ1-ը միացրի, մտածում էի` մարդ ես էլի...կարողա մի բան ցույց տան...Ցույց էին տալիս...![]()
"Երկու Աստղիկով" շատ գիտեմ որ երգչիկը "ԱՅԻՇԱ" էր երգում: ԹՈՒՐՔԵՐԵՆ:
Դե շարունակեք ասել, որ դա է ձեր ընտրած ապագան:
Իսկ հրապարակում մնացածներին էլի մի գիշեր եմ մաղթում լեցուն արժանապատվությամբ, բարությամբ ու ծիծաղով: Ձեզ հետ ենք, էրեխեք:
Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 22.02.2008, 23:54:
Չէ, տենց բան չի կարող լինել... Ինչ-ինչ, բայց էդքան կարճ չի մեր հիշողությունն ու իրա խելքը...
Ես էդպես էի մտածում միշտ, հիմա էլ մասամբ, բայց...Ես այսօր տխրում եմ այն մարդկանց համար, որոնք և՛ ձգտում են արդարության, և՛ ամեն ինչ շատ հստակ տեսնում են: Ու նրանք շատ քիչ են: Ցավն այն է, որ այս մեծամասնության պատճառով տուժելու են նաև նրանք:
Բյուր, դու էս 2 օրը արտամիտինգային ժամերին եղել ե՞ս Ազատության հրապարակում...
Հավատացնում եմ, էդ մթնոլորտը իմ մեջ ինչ-որ բան փոխեց... շրջաններից եկած մարդիկ են մեծ մասը, մեկ էլ մեր քաղաքի շատ լավ ջահելություն, ում վրա ես դեռ զայրանում եմ Լևոնին սիրելու ու նվիրվելու համար...
բայց մեկ է, հայերը վաղուց էդքան սրտաբաց չէին եղել... կա նպատակ, որը համախմբել է շատերին... մեծ մասը էլի Լևոնի համար չեն էնտեղ, այլ` արդարության... էսօր ինձ համար արդեն շատ հաճելի էր գնալ էնտեղ, հույս ունեմ վաղը կհաջողացնեմ ավելի շուտ գնալ ու գտնել ընկերներիս, ակումբցիներին... բայց ես ոչ մինչև հիմա, ոչ էսօր, ոչ էլ որևէ այլ օր "Լևոն նախագահ" չեմ գոռա, դա հաստատ:
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 23.02.2008, 00:00:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Գալատ ջան, Հ1-ի շենքը մենակ չպայթացնեք, ես փողից կզրկվեմ:
Պայթացրեք օրինակ, Հայլուրի տաղավարը![]()
Չեմ եղել ու չեմ էլ լինելու… Խե՜ղճ մարդիկԲյուր, դու էս 2 օրը արտամիտինգային ժամերին եղել ե՞ս Ազատության հրապարակում...
Ինչ-որ մեկը ֆորումում գրել էր, որ ժողովուրդը միայն միտինգի գնացողները չեն: Ու ես համաձայն եմ:Շարունակեք նստել ձեր տներում, գետի մյուս ափից հայհոյեք, Լեւոնին սատանա հանեք, բայց չհամարձակվեք, լսում եք` ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ մեկդ ժողովրդին բան ասել: Որովհետեւ այդ նույն ժողովուրդը հիմա մի այնպիսի ուժ է դարձել, որ նույն, իրեն միավորած Լեւոնին ցցի կհանի, եթե նա իրեն հուսախաբ անի: Ու Լեվոնը դա շատ լավ է հասկանում:
Լևոնին ծառայող ուժ է դարձել… Խե՜ղճ ժողովուրդ, էս ի՞նչ օրի ես հասել:
Այստեղ ոչ ոք չի ասում, թե դա է իր ընտրած ապագան: Ոմանք պարզապես տեսնում են ավելի հեռուն, տեսնում են, որ ներկայիս իրավիճակից դրական ելք չկա, ուրիշ ելքեր են որոնում: Ուզում եմ հուսալ, որ կստացվի:Նոր Հ1-ը միացրի, մտածում էի` մարդ ես էլի...կարողա մի բան ցույց տան...Ցույց էին տալիս... "Երկու Աստղիկով" շատ գիտեմ որ երգչիկը "ԱՅԻՇԱ" էր երգում: ԹՈՒՐՔԵՐԵՆ:
Դե շարունակեք ասել, որ դա է ձեր ընտրած ապագան:
Իսկ դու ամեն դեպքում փորձիր...
ես էլ թեկնածուների մեջ ամենաշատը համակրում եմ Վազգեն Մանուկյանին, բայց ինքը էսօր հանդուրժում է բոլոր ընտրակեղծիքները, որ արվել են, իսկ ես չեմ ուզում, որ էդպես լինի, ժողովրդի մեծ մասն էլ չի ուզում... հա, գուցե ԼՏՊ-ն միայն օգտվում է ժողովրդի էդ ցանկությունից, բայց կարծում եմ, որ էստեղ մեկը մեկին լրացնում են, ոչ թե խանգարում...
Հրապարակում մնացողները թող չմրսեն!!! Բարի գիշեր նրանց ու բոլորին!
Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 23.02.2008, 00:07:
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Չեմ փորձելու, ոչ մի դեպքում:Իսկ դու ամեն դեպքում փորձիր...
Ո՞վ է ասում, թե հանդուրժում է: Չե՞ս կարդացել նրա այսօրվա հայտարարությունը:ես էլ թեկնածուների մեջ ամենաշատը համակրում եմ Վազգեն Մանուկյանին, բայց ինքը էսօր հանդուրժում է բոլոր ընտրակեղծիքները, որ արվել են, իսկ ես չեմ ուզում, որ էդպես լինի, ժողովրդի մեծ մասն էլ չի ուզում... հա, գուցե ԼՏՊ-ն միայն օգտվում է ժողովրդի էդ ցանկությունից, բայց կարծում եմ, որ էստեղ մեկը մեկին լրացնում են, ոչ թե խանգարում...
Ախր իսկապես իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ոնց կարելի է ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար ընտրակեղծիքների հիմնադրի շուրջ համախմբվել: Խե՜ղճ ժողովուրդ…
Բյուր, կներես, բայց խեղճը դու եսԵս քեզ բացատրեցի որպես ականատես, որ ժողովուրդը էնքան Լեւոնի համար չի ոտքի կանգնել, ինչքան իր արժանապատվության ու ինքնահարգանքի: Իսկ դա հզոր ուժա
![]()
Ես հասկանում եմ, քեզ համար անտանելի էն փաստը, որ ժողովրդին համախմբողը Լեւոնը եղավ, բայց ամեն ինչ չէ, որ քո ուզելով պետքա ստացվի:
ԲԱՑՈՒՄ Ա:
Տաքություն դեռ ոչ մեկ չունի՞:
Ի միջի այլոց սառը "ՊՈԼԻՆ" պառկելը, ձեր "ապագա երեխեքին" վնասա, ԶԳՈՒՇԱՑԵՔ, թե չե վախտը, որ եկավ կառավարությունից, չեք կարողանա պահանջել:![]()
ՈՉ - ՄԻ - ԲԱՆ:
Համընթաց քամի...
Կարևորը Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի նման սխալ թույլ չտա ու անօրինականությունների չդիմի։
Իսկ ոստիկաններին լավ նայեք միտիգի մասնակցողներ![]()
ԼՏՊ-ն արդեն վաղուց հնարավոր բոլոր անօրինականությունների սահմանն անցել է:Կարևորը Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Մանուկյանի նման սխալ թույլ չտա ու անօրինականությունների չդիմի։
Ճիշտ ես Բյուր, ես էլ չեմ հասկանում, թե ի՞նչ իրավունքով Լևոն Տեր-Պետրոսյանը համարձակվեց կանգնել ժողովրդի կողքին ու պայքարել Սերժ-Քոչարյանի դեմ։
Ճիշտ ես, նա պիտի ասեր, որ «Կեղծվել են... Հիմնադրվեց այս ամենը 1996-ին...» գնար տուն ու նստեր թախտին, տաք թեյ խմեր
Ես դա շատ լավ եմ հասկանում: Հենց դա է տխուր… Եթե ժողովուրդն էդքան համախմբվող էր, առանց Լևոնի էլ կարող էր փողոց դուրս գալ:Ես քեզ բացատրեցի որպես ականատես, որ ժողովուրդը էնքան Լեւոնի համար չի ոտքի կանգնել, ինչքան իր արժանապատվության ու ինքնահարգանքի: Իսկ դա հզոր ուժա
Այստեղ ուզել-չուզելու հարցը չէ: Ես չէի ուզում, որ կեղծիքներ լինեն, բայց եղան: Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, իսկ դու մակերեսային ես նայում: Ու ընդհանրապես, այսուհետ լռելու եմ: Միևնույն է, չեք հասկանում: Չեք հասկանում, որ այսօր այսպես համախմբված ժողովրդին վաղը Լևոնը կոտրելու է: Հետո, համախմբվելն այնքան էական չէ, ինչքան այն, թե ինչի կամ ում շուրջ են համախմբվում: Մի հատ հասկացեք Լևոնը ով է, թե սեփական արժանապատվության համար եք հավաքվել, գոռացեք «Լևո՛ն, հեռացի՛ր», հենց ձեր միջից ձեզ համար առաջնորդ ընտրեք, այդ ժամանակ ես էլ կմիանամ:Ես հասկանում եմ, քեզ համար անտանելի էն փաստը, որ ժողովրդին համախմբողը Լեւոնը եղավ, բայց ամեն ինչ չէ, որ քո ուզելով պետքա ստացվի:
Չպիտի ընդհանրապես հայտնվեր, չպիտի խառներ երկիրն իրար:Ճիշտ ես, նա պիտի ասեր, որ «Կեղծվել են... Հիմնադրվեց այս ամենը 1996-ին...» գնար տուն ու նստեր թախտին, տաք թեյ խմեր
Ավելացվել է 1 րոպե անց
Լավ, հաշվենք, որ շեմն անցնելը կեղծված է: Բայց Լևոնի հայտնվելուց հետո Սերժի վարկանիշը գնալով բարձրացավ:Լևոնը եթե սիրեր Հայաստանը չեր դնի իր թեկնածությունը և այդ դեպքում կարծում եմ ՍՍ-ն չեր անցնի 50%-ի շեմը
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 23.02.2008, 00:49: Պատճառ: Գրառման ավելացում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ