User Tag List

Էջ 20 42-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 286 համարից մինչև 300 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

  1. #286
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, ուրեմն ավելի լավ է երկիրը մի քանի տարի ցնցումների մեջ լինի, միայն թե ազատվեք այս իշխանությունների՞ց: մի քանի տարի ցնցումներ, նշանակում է վերջ քո հայրենիքին, դու այ՞դ ես ցանկանում: Մեր թշնամիները՛ հենց դա են ցանկանում:
    Մեր պետությունը հիվանդ է՝ այն էլ այնպիսի հիվանդությամբ, որ անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն, վերջում էլ էլեկտրաշոկային թերապիա։
    Հակառակ դեպքում ծանր տառապանքներ՝ մահացու վախճանով։
    Գուցե չափազանցնում եմ, բայց իմ նվաստ կարծիքով այդպես է։

  2. #287
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր պետությունը հիվանդ է՝ այն էլ այնպիսի հիվանդությամբ, որ անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն, վերջում էլ էլեկտրաշոկային թերապիա։
    Հակառակ դեպքում ծանր տառապանքներ՝ մահացու վախճանով։
    Գուցե չափազանցնում եմ, բայց իմ նվաստ կարծիքով այդպես է։
    Համամիտ եմ քո հետ, միայն մի վերապահումով: Այն բուժումը, որն առաջարկում եք` երկրի համար ավելի վտանգավոր է, քան այս ապիկարներին առանց ցնցումների հեռացնելը:Այսինքն իշխանափոխությունը Լևոնի միջոցով իրականացնելը կամ անհնար է, կամ հղի` արյունալի բախումներով: Բայց որ սրանք պետք է հեռանան` դա միանշանակ պարզ է, ու որքան շուտ այնքան լավ բոլորի համար:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 31.01.2008, 14:42:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  3. #288
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ քո հետ, միայն նի վերապահումով, այն բուժումը, որն առաջարկում եք` երկրի համար ավելի վտանգավոր է քան, այս ապիկարներին առանց ցնցումների հեռացնելը:Բայց որ սրանք պետք է հեռանան` դա միանշանակ պարզ է:
    Դու ունե՞ս որևէ իրատեսական տարբերակ: Անձամբ ես արդեն չեմ տեսնում:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #289
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ունե՞ս որևէ իրատեսական տարբերակ: Անձամբ ես արդեն չեմ տեսնում:
    Դժբախտաբար իմ տարբերակն իրատեսական էր մինչև Լևոնի հայտնվելը: Նրա ի հայտ գալը ավելի շատ վնասեց ընդիմությանը և ավելի նպաստեց իշխանությունների վերարտադրմանը:
    Դուք պետք է ձեզ իշխանությունների տեղը դնեք ու պատկերացնեք` թե նրանք ո՞ւմ կգերադասեին, եթե չհաջողվի կեղծիքներով պահել իշխանությունը:
    "Գելապ"-ի հարցումների արդյունքները ցույց են տալիս հենց այն, ինչը նախընտրում են նրանք:
    Ըստ ինձ Ա.Բաղդասարյանի , Ա.Գեղամյանի ու Տ.Կարապետյանի հետ մենք հույսեր չպետք է կապենք, որովհետև նրանք իշխանությունների վերարտադրմամբ ավելի շատ են մտահոգված, քան երկրի բախտով: Մնացածների մեջ 2 իրկան քաղաքական գործիչներ կան, որոնք ի վիջակի են քիչ թե շատ անցավ իրականացնել իշխանափոխությունը ` դա Վ. Մանուկյանն է ու Վ. Հովհաննիսյանը:
    Մանուկյանը միշտ հայտարարում է, որ ինքը անձերի հետ խնդիրներ չի տեսնում ու ձգտում է օրենսդրական փոփոխություններով հասնել համակարգային փոփոխությունների, իսկ Վահան Հովհաննիսյանը սոցիալական անարդարությունների վերացման ուղին է բռնել ու չնայած` դեռ նրա ծրագրին չեմ ծանոթացել, սակայն սկսել եմ համակրել նաև նրան: Մնացածները ոչ փորձ ունեն, ոչ էլ այնչափ ճանաչված են, որ նրանց հետ հույսեր կապենք:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  5. #290
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժբախտաբար իմ տարբերակն իրատեսական էր մինչև Լևոնի հայտնվելը: Նրա ի հայտ գալը ավելի շատ վնասեց ընդիմությանը և ավելի նպաստեց իշխանությունների վերարտադրմանը:
    Դուք պետք է ձեզ իշխանությունների տեղը դնեք ու պատկերացնեք` թե նրանք ո՞ւմ կգերադասեին, եթե չհաջողվի կեղծիքներով պահել իշխանությունը:
    "Գելապ"-ի հարցումների արդյունքները ցույց են տալիս հենց այն, ինչը նախընտրում են նրանք:
    Ըստ ինձ Ա.Բաղդասարյանի , Ա.Գեղամյանի ու Տ.Կարապետյանի հետ մենք հույսեր չպետք է կապենք, որովհետև նրանք իշխանությունների վերարտադրմամբ ավելի շատ են մտահոգված, քան երկրի բախտով: Մնացածների մեջ 2 իրկան քաղաքական գործիչներ կան, որոնք ի վիջակի են քիչ թե շատ անցավ իրականացնել իշխանափոխությունը ` դա Վ. Մանուկյանն է ու Վ. Հովհաննիսյանը:
    Մանուկյանը միշտ հայտարարում է, որ ինքը անձերի հետ խնդիրներ չի տեսնում ու ձգտում է օրենսդրական փոփոխություններով հասնել համակարգային փոփոխությունների, իսկ Վահան Հովհաննիսյանը սոցիալական անարդարությունների վերացման ուղին է բռնել ու չնայած` դեռ նրա ծրագրին չեմ ծանոթացել, սակայն սկսել եմ համակրել նաև նրան: Մնացածները ոչ փորձ ունեն, ոչ էլ այնչափ ճանաչված են, որ նրանց հետ հույսեր կապենք:
    Վահան Հովհաննիսյանի բարեկակամ կապերը Սերժ Սարգսյանի հետ ինձ հիմքեր են տալիս ենթադրելու, որ նա չի կարողանալու պայքարել մոնոպոլիայի և կոռուպցիայի դեմ:
    Վազգեն Մանուկյանին դեմ չեմ, սակայն համոզված եմ, որ նույնիսկ ԼՏՊ-ի գալուստից առաջ նա ի վիճակի չէր հաղթել ընտրություններում (այն, որ դրանք արդար չեն անցնելու, կարծում եմ ոչ ոք չի կասկածում):

    Հ.Գ.
    Ի դեպ այդպես էլ չշարադրեցիր ԱՅՍՕՐՎԱ իրատեսական տարբերակդ:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. #291
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Կխնդրեի Լ.Տ.-Պ-ի ծրագրին ծանոթ մարդիկ մի քանի շոշափելի փաստեր բերեն ,որով պետք է Հայաստանը դառնա զարգացած ,մրցունակ երկիր ` հզոր տնտեսությամբ ,ուժեղ բանակով , առանց կոռուպցիայի ու հարկ չվճարող օլիգարխների :Թե նորից պետք է Գռզոն մենաշնորհի այս անգամ ոչ թե արտասահմանյան ծխախոտը , այլ ամեն ինչ : Կամ մի նորահայտ սովածի մեկը ներկայիս կեղեքիչների դերը պիտի ստաձնի :
    Կամ բյուջեն նորից պիտի պահվի հարկերի ու մաքսեր հաշվին ?:

    Մեկել մեկնաբանեին ,թե ինչ է նշանակում ադրբեջանի ու թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում /ցեղասպանության մոռացում և ազատագրված տարածքների հանձնում ? /

  7. #292
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե նորից պետք է Գռզոն մենաշնորհի այս անգամ ոչ թե արտասահմանյան ծխախոտը , այլ ամեն ինչ :
    Քեզ համար, օրինակ, ԼՏՊ-ի ու այժմյան վարչակարգի անկառու տարբերություն չէ՞ այն, որ եթե Լեւոնի ժամանակ մի օլիգարխ էր, որին բոլորը գիտեին` հիմա մեղմ ասած շնից շատ են: Ու հենց քո ասած "ամեն ինչ"-ն են մենաշնորհե՞լ:

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Կամ բյուջեն նորից պիտի պահվի հարկերի ու մաքսեր հաշվին ?:
    Իսկ հիմա քո կակարծիքով ինչի հաշվինա պահվում? Վերը նշված օլիգարխների եկամուտների տոկոսային պահումներից?

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեկել մեկնաբանեին ,թե ինչ է նշանակում ադրբեջանի ու թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում /ցեղասպանության մոռացում և ազատագրված տարածքների հանձնում ? /
    Թուրքիայի հետ հարաբերությունների լավացում նշանակում է ոչ թե պատմության մոռացում, այլ մեր դարավոր ողբուկոծի ու անիմաստ մուննաթների դադար եւ քաղաքական գրագետ մոտեցում այդ հարցերին: Եւ հստակ գիտակցում, որ քանի մենք մեր վերեւի հարևանին չենք կարողանում ստիպել, որ գիշերվա 3-ին դաշնամուր չնվագի` չենք կարող որևէ մեկից տարածք ու հատուցում ուզել: (c) Mea Culpa.

  8. #293
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վահան Հովհաննիսյանի բարեկակամ կապերը Սերժ Սարգսյանի հետ ինձ հիմքեր են տալիս ենթադրելու, որ նա չի կարողանալու պայքարել մոնոպոլիայի և կոռուպցիայի դեմ:
    Վազգեն Մանուկյանին դեմ չեմ, սակայն համոզված եմ, որ նույնիսկ ԼՏՊ-ի գալուստից առաջ նա ի վիճակի չէր հաղթել ընտրություններում (այն, որ դրանք արդար չեն անցնելու, կարծում եմ ոչ ոք չի կասկածում):

    Հ.Գ.
    Ի դեպ այդպես էլ չշարադրեցիր ԱՅՍՕՐՎԱ իրատեսական տարբերակդ:
    Դժբախտությունը հենց նրանում է, որ այլևս հնարավոր չէ հեշտորեն մարդկանց հասկացնել, որ ԼՏՊի գալով ընտրապայաքարը ԱՅԼԱՍԵՌՎԵԼ իջել է հենց ՍՍի ու Քոչարյանի մակարդակին։
    Ինչքան էլ ԼՏՊն կիրթ ու գրագետ երևա, նա գաղափարական պայքար չի մղում, այլ անձնական կռիվ, էս գյադին մեր կողմ ձգեցինք, մյուսին տարակուսանքի մեջ գցեցինք։

    Փաստացի ԼՏՊի ընտրապայքարը անհընազանդություն, տարակուսանք ու կասկած տարածելն է, այսօրվա ղեկավար ու միջին խավի մեջ։ Հասարակ ժողովրդի վրա ԼՏՊն հույս քիչ է դնում, եթե չասենք առհամարում է ինչպես իր կառավարման տարիներին, համարելով, որ հասարակ մարդիկ իր գրպանում են ու կամակատար են այս կամ այն գյադեքի։ Գյադեքին իր կողմը որ անցկացնի, մնացացը իր համար դրանք կստիպեն, ձայն կբերեն։

    Ինչ վերաբերվում է այն հնարավոր սցենարին, որ կարող էր լիներ առանց ԼՏՊի, օրինակ Մանուկյանի կամ Դաշնակների պայքարը ի հակադրում ՍԵՐԺանտների ու կառավարությանը, ապա նման ձևաչաձի դեպքում ավելի քան համոզված եմ, որ ժողովուրդը գաղափարական պայքար կստանար, որտեղ բանավեճը կլիներ, ոչ թե ՍԵՐԺանտները ավազակ են մենք լավն ենք, այլ նրանց արածին ու խոստումներին կհակադրվեին նոր գաղափարներ, անելիքներ ու մարդիկ հանդարտ հնարավորություն կստանային ընտրելու։

    Ժողովրդին արդեն վաղուց հետաքրքրում են գաղափարները, փոփոխություն անել զուտ ինքնանպատակ փոփոխություն ունենալու համար, պատրաստ են միայն նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու, բացի իրենց շղթաներից, դա 88ին էր այդպես, բայց ոչ հիմա։

    Այդպիսի չքավորներ հայաստանում առավելագույնս 15-20 տոկոս է, ինչքան էլ լինելու է ԼՏՊի մոտ...

    Ավելացվել է 6 րոպե անց
    Այսօրվա պահանջը ԱՐԴԱՐ ընտրություններն են, իսկ ով կհաղթանակի, երկրորդային հարց է - ժողովրդի կամքին դեմ ոչ մեկ չի գնա, նույնիսկ եթե նա խելագարվի ու իր համար նոր ստալին ընտրի, ոնց որ Ռուսաստանում...
    Վերջին խմբագրող՝ voter: 31.01.2008, 21:50: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #294
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ համար, օրինակ, ԼՏՊ-ի ու այժմյան վարչակարգի անկառու տարբերություն չէ՞ այն, որ եթե Լեւոնի ժամանակ մի օլիգարխ էր, որին բոլորը գիտեին` հիմա մեղմ ասած շնից շատ են: Ու հենց քո ասած "ամեն ինչ"-ն են մենաշնորհե՞լ:



    Իսկ հիմա քո կակարծիքով ինչի հաշվինա պահվում? Վերը նշված օլիգարխների եկամուտների տոկոսային պահումներից?



    Թուրքիայի հետ հարաբերությունների լավացում նշանակում է ոչ թե պատմության մոռացում, այլ մեր դարավոր ողբուկոծի ու անիմաստ մուննաթների դադար եւ քաղաքական գրագետ մոտեցում այդ հարցերին: Եւ հստակ գիտակցում, որ քանի մենք մեր վերեւի հարևանին չենք կարողանում ստիպել, որ գիշերվա 3-ին դաշնամուր չնվագի` չենք կարող որևէ մեկից տարածք ու հատուցում ուզել: (c) Mea Culpa.

    դե ինչ տարբերություն 1 թե 26 օլիգարխների միջև ,եթե նրանք հարկեր միևնույն է չեն վճարելու
    ես ասում է կլինեն օլիգարխներ,որոնք մենակ լափելու են ,թե թե ոչ ?

    Եթե ուշադիր կարդաիր ,ապա երկրորդ մասի գրառումը չէիր անի ,քանի որ ես չեմ դրժում այն փաստը ,որ հիմա բյուջեն աննորմալ հարկերի ու մաքսերի վրա է և շեշետել էի նորից:

    իսկ երրորդ մասը մի քիչ չես կոնկրետացնի,ես մի քիչ հեռու եմ դիվանագիտությունից : Ինչպես ,ինչ քայլերով պիտի քաղաքական գրագետ մոտեցում ցույց տալ ?

  10. #295
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Երբ մարդիկ ասում էին ջուր ծեծել, ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե դա ինչ է...
    Այստեղ լիքը ջրեր ծեծվեցին իմ աչքի առաջ, և ես հասկացա, որ ժամանակն է հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին. Շնորհավորնենք ՀՀ Առաջին նախագահին առաջիկա նախագահական ընտրություններում սպասվելիք արդար հաղթանակի համար։
    Ես կպաշտպանեմ իմ ձայնը...
    ...գնալով համոզվում եմ...ինչքան ուզում է թող կեղծեն...
    Բայց շատ է հետաքրքրում ինձ Ձեր կարծիքը. ինչու՞ ՀՀ առաջին նախագահը մերժում է որոշ հեռուստալիքների հրավերները և այն էլ վերջին րոպեին

  11. #296
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց շատ է հետաքրքրում ինձ Ձեր կարծիքը. ինչու՞ ՀՀ առաջին նախագահը մերժում է որոշ հեռուստալիքների հրավերները և այն էլ վերջին րոպեին
    Ես էլ չհասկացա ինչու համար է հրաժարվել:Իմ կարծիքով հեռուստատեսությամբ երևալու լավ առիթ էր,այն էլ այս իշխանամետ հեռուստաընկերություններում:
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  12. #297
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Կխնդրեի Լ.Տ.-Պ-ի ծրագրին ծանոթ մարդիկ մի քանի շոշափելի փաստեր բերեն ,որով պետք է Հայաստանը դառնա զարգացած ,մրցունակ երկիր ` հզոր տնտեսությամբ ,ուժեղ բանակով , առանց կոռուպցիայի ու հարկ չվճարող օլիգարխների :Թե նորից պետք է Գռզոն մենաշնորհի այս անգամ ոչ թե արտասահմանյան ծխախոտը , այլ ամեն ինչ : Կամ մի նորահայտ սովածի մեկը ներկայիս կեղեքիչների դերը պիտի ստաձնի :
    Կամ բյուջեն նորից պիտի պահվի հարկերի ու մաքսեր հաշվին ?:

    Մեկել մեկնաբանեին ,թե ինչ է նշանակում ադրբեջանի ու թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում /ցեղասպանության մոռացում և ազատագրված տարածքների հանձնում ? /
    Շատ ծավալուն պատասխան կպահանջվի հարցիդ լիարժեք բավարարելու համար։
    Ընդհանրապես երկիրը ինչպե՞ս է համարվում զարգացած։ Տնտեսական բարդ տերմինների ու հասկացությունների մեջ չեմ ուզում խորանալ, մանավանդ ինքս դրա մասնագետը չեմ։ Պատկերացրու քաղաքացիների մեծ մասը հնարավորություն ունեն լիարժեք ու միջազգային չափանիշներից ոչ ցածր կրթություն ու մասնագետի որակավորում ստանալու։ Պատկերացրու պետական կառույցում պրոֆեսիոնալ ու իրենց ոլորտին գիտակ մարդիկ ստեղծում են համապատասխան ծրագրեր՝ օրինակ այսինչ գյուղի այնինչ հողատարածությունները եռացանքի կամ քառացանքի մեթոդով արդեն հաշվարկված ու այդ հողի համար հարմար կուլտուրաներ աճեցնելու, իսկ արդյունաբերության ոլորտում բերվում են ժամանակակից խառատային հաստոցներ ու ըստ նախագծված էսքիզների մշակվում են ջեռուցման մարտկոցներ, արևային էլեմենտներ, էլէկտրաշարժիչներ, պոմպեր չգիտեմ էլ ինչ զահրումար, որոնք մրցունակ են շնորհիվ պրոֆեսիոնալ ու օպտիմալ հաշվարկված նախագծի։ Դե ժամանակակից կրթությունը հիշում ես, ու հայի ուղեղն էլ քեզ նվեր։ Շատ հեռու գնացի Մի խոսքով պետական մարտավարություն՝ կրթված, պրոֆեսիոնալ սերունդ ստեղծելու գործում։ Դա ե՞րբ է հնարավոր, երբ օրենքը աշխատի բոլորի համար ու այս անբարոյական մթնոլորտին վերջ տանք։ Դու պատկերացնու՞մ ես, հիմիկվա ուսանողությունը քո երկրի ապագան է, այն որ դռնեդուռ թափառում են ու Սերժ են քարոզում։ Ստրկամտություն է։ Այնինչ երիտասարդությունը սովորաբար պետք է ընդդիմադիր լիներ ու քննադատեր երկրիդ արատավոր երևույթները։ Այս մակարդակով «Ֆայլա բազար»–ից բացի այլ տեղ չեն գտնի աշխատելու։ Դե խոսքս միջին հաշվով է, զարգացած ու ձգտող ուսանողներ շնորհիվ իրենց դաստիարակության իհարկե կան, բայց քիչ են։ Սա մի օրինակ է ընդհամենը, ոչ ավելին։ Եթե երկրում օրենքի գերիշխանություն լինի, ապա գները կիջնեն։ Գինը կթելադրվի ոչ թե մոնոպոլիստ «լավ տղերքի» կողմից, այլ վաղը դու կհաշվարկես ու կտեսնես որ կարող ես նույն ապրանքը ավելի էժան արտադրել կամ ներկրել ու վաճառել ու կանես, ու քեզ ոչ ոք չի խանգարի, դեռ պետությունն էլ կօգնի։ Գուցե միտքդ զարգանա ու նորարարություն էլ մոգոնես ու պետությունը քեզ կտա գրանտ, ու կաջակցի՝ կտրամադրելով համապատասխան մասնագետներ ու տեխնիկա, իդեադ իրականացնելու համար, եթե իհարկե այն հաստատվել է համապատասխան հանձնաժողովի կողմից։ Սա էլ մեկ այլ օրինակ։ Ցանկացած մեծահարուստ բիզնեսմեն, եթե զգա որ պետությունը իրեն պաշտպանում է օրենքով ու ոչ թե միայն վզին հարկեր դնում, կսկսի հարկերը սիրով մուծել, դա խաբկանք չէ։ Գիտե՞ս ինչ եմ ուզում ասել, որ ներկայիս իշխանությունները քաղաքացուն ամեն ձևի «քցում» են ու դժվարացնում քաղաքացու կյանքը՝ փոխանակ հեշտացնեն։ Ամեն ինչ կաշառքով է, ծանոթով, փողով, սա նորությու՞ն է։ Մենք արդեն վարժվել ենք սրա հետ ու հակառակը նույնիսկ չենք պատկերացնում։ Օրինակ Լևոնի ծրագրում՝
    Չենթարկվել բյուրոկրատական քաշքշուկների, չնվաստացվել պաշտոնյաների կողմից, պետական մարմինների աշխատասենյակներում չհանդիպել կոպիտ վերաբերմունքի, օրենքով իրենց հասանելիք փաստաթղթերն ստանալու համար ստիպված չլինել միջնորդ-ծանոթներ փնտրել կամ կաշառք տալ.
    Որ իշխանությունները ժողովրդին կողոպտելու եւ անհամար հարստու­թյուններ դիզելու փոխարեն, պատասխանատվությամբ վերաբերվեն քաղաքացիների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը, մասնավորապես, հստակ ժամանակացույցով եւ պատշաճ փոխարժեքով հատուցեն բնակչության՝ խնայբանկերում սառեցված ավանդները. միայն երկու տարում նրանց կողմից հափշտակված գումարը լիուլի բավարար էր սոցիա­լական լուրջ լարվածություն առաջացնող այդ չարաբաստիկ հարցը լուծելու համար.
    ու սենց լիքը բաներ։
    Ու նա միայնակ չի սրան հասնելու, դրա համար մենք էլ պիտի կամք դրսևորենք, դա մեզ բոլորիս պետք է օդի ու ջրի պես, միայն օրինական, նորմալ, մարդկային պայմաններում կարող ենք զարգացնել պետությունը, իսկ պետությունը դա բոլորիս տունն է, պետությունը դա մենք ենք։ Էլի շատ բաներ կարող եմ գրել, բայց ավելի լավ է Լևոնի ծրագիրը կարդա ու մտածիր (http://levonpresident.am/?catID=19&contID=0):
    Իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների մասին. ճակատագրի բերումով նրանք մեր հարևաններն են։ Դու ինչպե՞ս ես պատկերացնում զարգանալը մշտապես թշնամի հարևաններ ունենալով։ Թեկուզ բառիս բուն իմաստով, պատկերացրու ամեն օր տուն ես գնում ու տեսնում ես մեկ ապակիներդ են կոտրել, մեկ դռանդ դեմը ջրել են որ սառի ու սահես, մեկ դռանդ վրա լկտիություններ են գրել չմաքրվող ներկով, դե զարգացիր։ Ստիպված պիտի ողջ փողերդ ծախսես պարիսպներ կառուցելու վրա, ոնց որ այս տուկատներն են հայտարարում թե ռազմական ծախսերը շատացնելու են։
    Հարևանների հետ պետք է բարիդրացիական ու նաև գործնական հարաբերություններ, առանց դրա չես կարող։ Ծայրահեղ ազգայնական մոտիվացիան տանում է ի վերջո ֆաշիզմի, դա հենց ազգի համար վնասակար է։ Եվրոպայում գրեթե երկիր չկա, որ հարևան երկրի հետ չի պատերազմել ժամանակին։ Իսկ հիմա օրինակ գերմանացին հանգիստ անցնում է Ֆրանսիայի սահմանը ընդհամենը իր անձնագիրը ցույց տալով։ Ժամանակին թուրքերը, քրդերը ու նաև ասորիները հայերի են կոտորել։ Ու՞ր են նրանք բոլորը հիմա՝ այն աշխարհում։
    Հարցեր.
    1. Արդյո՞ք մենք պիտի հայտնաբերենք նրանց սերունդներին ու մորթենք ու արդյո՞ք իրավունք ունենք ու կարող ենք։
    2. Ովքե՞ր են նրանց սերունդները, արդյո՞ք հիմիկվա Թուրքիայի բոլոր քաղաքացիները, ու ումի՞ց պիտի պահանջենք մեր հողերը։
    3. Արդյո՞ք մենք մեր փոքրիկ հողակտորի մասին հոգ չտանելով, անտառներն ու այգիները ոչնչացնելով, գյուղատնտեսության, բնապահպանության վրա թքած ուենալով, տարածքները միայն կեղտոտելով, տձև, անկազմակերպ շինարարություն ու ամենուրեք գարաժներ բուսնեցնելով, արժանի ենք ավել տարածքներ ունենալու։
    4. Ի՞նչ ենք արել ազատագրված տարածքների զարգացման համար, որ ավելին ենք ուզում։ Ու էլի լիքը հարցեր, չեմ ուզում շատ ջուր ծեծել, մանավանդ որ Alize'e–ն քննադատում է։
    Ընդհանրապես պետության հիմքը քաղաքացին է։ Եթե քաղաքացու իրավունքները ոտնահարվում են պետության մեջ, եթե պետությունը քաղաքացուն չի օժանդակում զարգանալու համար այլ միայն խոչընդոտում է, կամ ծանոթ–բարեկամ–իշխանական ջոկողություն է անում։ այդ պետությունը զարգանալ չի կարող։
    Իսկ քաղաքացին պետության մասին կմտածի միայն այն դեպում երբ զգա, որ պետությունը իր մասին մտածում է։ Դրանք փոխկապված են։
    Բարի ընտրություններ

  13. #298
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Լ.յ.ո.վ.-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ չհասկացա ինչու համար է հրաժարվել:Իմ կարծիքով հեռուստատեսությամբ երևալու լավ առիթ էր,այն էլ այս իշխանամետ հեռուստաընկերություններում:
    Խուսափում է, որովհետեւ նա չի սիրում մարդկանց լսել, այլ սիրում է ինքը խոսել եւ ուրիշները լսեն, ամբոխավարների հիվանդություն է կոչվում:

  14. #299
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Վիշապ.“Ընդհանրապես պետության հիմքը քաղաքացին է։ Եթե քաղաքացու իրավունքները ոտնահարվում են պետության մեջ, եթե պետությունը քաղաքացուն չի օժանդակում զարգանալու համար այլ միայն խոչընդոտում է, կամ ծանոթ–բարեկամ–իշխանական ջոկողություն է անում։ այդ պետությունը զարգանալ չի կարող։ Իսկ քաղաքացին պետության մասին կմտածի միայն այն դեպում երբ զգա, որ պետությունը իր մասին մտածում է։ Դրանք փոխկապված են։”

    Ինչպես ասում են, սառույցը շարժվեց... Ես կասեի, մի բան որ այժմ արդեն հստակ է, դա հենց այն է, որ ներկայումս այս ընտրություններում ստեղծվեց լրիվ ՆՈՐ իրավիճակ, քան նախորդ նախագահականն էր` երբ կար միայն ԱՆՁԵՐԻ առաջադրում: Այսօր թեքնածուների առաջադրումը գաղափարական հիմքի վրա է գնացել, համենայն դեպս առկա են երկու հստակ ձևակերպված իրարամերժ գաղափարական բևեռներ...
    Life is too short...

  15. #300
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Smergh-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ եմ քո հետ, միայն մի վերապահումով: Այն բուժումը, որն առաջարկում եք` երկրի համար ավելի վտանգավոր է, քան այս ապիկարներին առանց ցնցումների հեռացնելը:Այսինքն իշխանափոխությունը Լևոնի միջոցով իրականացնելը կամ անհնար է, կամ հղի` արյունալի բախումներով: Բայց որ սրանք պետք է հեռանան` դա միանշանակ պարզ է, ու որքան շուտ այնքան լավ բոլորի համար:

    Միանշանակ համամիտ եմ քեզ հետ, բայց իմ կարծիքով մեր երկրի համար գործող իշխանությունից լավը չի լինի, քանի որ բոլորին էլ կարելի է ասել ճանաչում ենք:
    Աթեիստի խոսքերին էլ եմ համամիտ միակ ռեալ թեկնածուն Վազգեն Մանուկյանն է սակայն չեմ կարծում,որ նա ռեալ պայքարի մեջ է, քանի որ չունի այն ինչ մնացածները...

Էջ 20 42-ից ԱռաջինԱռաջին ... 1016171819202122232430 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •