Դժբախտաբար իմ տարբերակն իրատեսական էր մինչև Լևոնի հայտնվելը: Նրա ի հայտ գալը ավելի շատ վնասեց ընդիմությանը և ավելի նպաստեց իշխանությունների վերարտադրմանը:
Դուք պետք է ձեզ իշխանությունների տեղը դնեք ու պատկերացնեք` թե նրանք ո՞ւմ կգերադասեին, եթե չհաջողվի կեղծիքներով պահել իշխանությունը:
"Գելապ"-ի հարցումների արդյունքները ցույց են տալիս հենց այն, ինչը նախընտրում են նրանք:
Ըստ ինձ Ա.Բաղդասարյանի , Ա.Գեղամյանի ու Տ.Կարապետյանի հետ մենք հույսեր չպետք է կապենք, որովհետև նրանք իշխանությունների վերարտադրմամբ ավելի շատ են մտահոգված, քան երկրի բախտով: Մնացածների մեջ 2 իրկան քաղաքական գործիչներ կան, որոնք ի վիջակի են քիչ թե շատ անցավ իրականացնել իշխանափոխությունը ` դա Վ. Մանուկյանն է ու Վ. Հովհաննիսյանը:
Մանուկյանը միշտ հայտարարում է, որ ինքը անձերի հետ խնդիրներ չի տեսնում ու ձգտում է օրենսդրական փոփոխություններով հասնել համակարգային փոփոխությունների, իսկ Վահան Հովհաննիսյանը սոցիալական անարդարությունների վերացման ուղին է բռնել ու չնայած` դեռ նրա ծրագրին չեմ ծանոթացել, սակայն սկսել եմ համակրել նաև նրան: Մնացածները ոչ փորձ ունեն, ոչ էլ այնչափ ճանաչված են, որ նրանց հետ հույսեր կապենք:
Էջանիշներ