Հեշտ չէ խոստովանել, որ եղել ես երկրի նախագահ ու վերջին խոսքի իրավունքը (սահմանադրությամբ նախատեսված) քոնը չի եղել: Ինչպես նաև հեշտ չէ խոստովանել, որ ընտրություններ ես կեղծել, կամ թույլ ես տվել, որ կեղծեն այդ վերջին խոսքի իրավունքը քեզանից խլողները: Լևոնը որքան էլ որ ուզենա չի կարող անկեղծ խոսել ժողովրդի հետ: Իսկ էսօրվա իշխանություններին էլ հենց դա է պետք: Էն օրը Լևոնի մամլո ասուլիսից միայն մի կտոր ցույց տվեցին, թե ինչպես է Լևոնը բացահայտ ստում կապված 96-ի ընտրությունների հետ, իսկ մյուս մասերը, որոնք կարող էին բարցրացնել Լևոնի հեղինակությունը պարզապես մոնտաժվեցին: Հենց այդ պատճառով Լևոնը շատ խոցելի է, ու իմ կարծիքով, բարոյական իրավունք չունի հավակնել ընդդիմության միասնական թեկնածուի դերի համար: Որքան էլ, որ օբյեկտիվ լինեն 90-ականների ճգնաժամի պատճառները, միևնույնն է ժողովրդի մի ստվար զանգված դա կապելու է ԼՏՊ-ի անձի հետ:



Մեջբերել

:

Ի տարբերություն Սերժ Սարգսյանի կողմնակիցների, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հոգով ու մտքով են իրենց ընտրությունը կատարել։ Վստահ կարող եմ ասել, որ ո՛չ միտինգներին և ո՛չ այլուր փող չի բաժանվում։

Էջանիշներ