User Tag List

Էջ 19 42-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

  1. #271
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Ձնծաղիկը հարցնում է, թե ինչու Լևոնը ժամանակին լռում էր ու մարդկանց ոտքի չէր հանում հոկտեմբերի 27–ի համար, որ նոր հիշեցնում է այդ մասին։ Սկզբունքորեն ճիշտ հարց է, եթե նայենք ազնվության տեսնակյունից։ Բայց քաղաքական տեսնակյունից կարելի է ենթադրել, որ այն ժամանակ նման գործողությունները Լևոնը համարել է վտանգավոր և ոչ արդյունավետ։ Քաղաքականությունը անազնիվ խաղ է ու Alize'e–ի «ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին»–ը այդ խաղի հաղթաթղթերից մեկն է։ Տեսնենք թե ինչով կավարտվի խաղը այս անգամ։

  2. #272
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Էրեխե՛ք ջան...այսօրվա խնդիրը հետևյալն է. քանդել ներկա կրիմինալ և շարունակական , եթե այսպես թողնենք, համակարգը
    Դա կարող է անել միայն Լևոնը։ Ձեր ասած նոր ուժերը նման են անփորձ փորձերի սպասող աչքերի...
    Մեր երկիրը էն դրության մեջ չի հիմա, որ մեկը գա նոր փորձ կիրառելու։ Նույնն է, թե մի նոր պատվաստում փորձարկեն առաջին անգամ քո վրա...
    մոռանում եք, որ նախագահը միայն շաքարավազի գինն իջեցնողը ու թոշակը բարձրացնողը չի...
    որ ասում եմ՝ ինչ կա , էդ ա...
    Եղած թեկնածուներից ուրիշ ոչ մեկը Սերժին չի կարող խեղճացնել...
    Ամեն մարդ չի, որ ինչքան էլ խելացի լինի, կարող է խոսքով կռվել ու հաղթել զինվածներին...
    Ավելացնեմ նաև...
    հիշեցնեմ կամ էլ...
    Հոկտեմբերի 27-ի եթե չեմ սխալվում հաջորդ օրը, ներքին զորքերից զանգում են Լևոնին ու ասում, որ ակնկալում են նրա վերադարձը ու պահանջելու են Ռոբերտի հեռացումը՝ համոզված լինելով, որ եթե գործադիր իշխանությունը «սաղ» է մնացել, ուրեմն հենց իր ձեռքի գործն է...
    Լևոնը պատասխանում է, թե բանակի ինչ գործն է խառնվել քաղաքականությանը. նրանք պետք է սահմանները պաշտպանեն։ այդ ժամանակ Լևոնը նորից ու նորից մտածում էր իր ժողովրդի մասին, որ հանկարծ ադրբեջանցիները առիթից չօգտվեն /ինչպես գիտենք մեր պատմության մեջ էլ երկրի ներքին քաղաքական խժդժությունները շատ են գլորել մեզ դեպի արյունոտ անդունդը/։ Հաջորդ օրը Լևոնին զանգում է Քոչարյանը,շնորհակալություն հայտնում։ դա եղել է նրանց վերջին խոսակցությունը։ Երկրում քաղաքական վիճակը սրված էր. անհրաժեշտ էր բավարար փաստեր ու հիմքեր ունենալ....
    համոզված եմ, որ դրանք արդեն իսկ կան...Ահա Լևոնի «Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակը»....մեզ մնում է օգնել նրան...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 28.01.2008, 18:31:

  3. #273
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ս, միակ մարդը, ով հենց էլ դուխ ուներ էսօրվա իշխանության առաջ իր խոսքը ազատ ու անկաշկանդ, առանց վախենալու ասելու, դա Լևոնն է........
    Դուխով տղա էք բերելու, որ ձեր տեղը ՌԱԶԲԻՐԱՏ անի՞ Նախագահի ընտրություննրը սարքել են գեղամեջի մրցում, ում ՊԱԳՐԻՇԿԵՔԸ ամենահաստնա էլի ամենա լավ տղեն ա... Երևի դրա համար էլ ԼՏՊն օրերով գյուղերից դուրս չի գալիս, հա ողչար մոխչար են մորդում ու տրնգի են պարում մենակ մի բան ասելով «պատժել բոլոր չարագործեներին ու մենք կ հաղթենք»...

    ՀԵրիք չի հայ ժողովրդին ՀԱՂԹԵՆՔ՞ միգուցէ պետք է նաև մտածել, ոնց անենք, որ հայ ժողովուրդը ապրի զարգանա։ Թե հայ ժողովուրդը մեր թշնամին է ու նրան պետք է ՀԱՂԹԵԼ՞

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    .........Ըստ Ձեզ ինչու՞ Սերժը թեկնածուներից յուրաքանչյուրի հետ կարող է դուրս գալ բանավեճի, իսկ Լևոնի հետ ոչ......
    Դա ըստ ՁԵԶ է, որ Սերժի հետ բացի ԼՏՊից ոչ մեկ դուխ չունի խոսա, գիտակից մարդկանց համար Սերժի հետ ուղղակի խոսելու բան չկա ու բանավեճը նրա պատուհանների տակ գոռալ գոչալը ԱՆԻՄԱՍՏ ենք համարում - այնպես ինճպես դրածո թեկնածուների հետ, որոնց անունը շատերը չեն հիշում բանավիճելը անիմաստ է, իսկ արդար պայմաններում Սերժի ռեյտինգը, այն է առանց վարչապետի պաշտոնի ԶՐՕ է... Ռիսկ ունենար ու համոզված լիներ, որ իրան այդքան սատարող կա ինչքան իր նվիրյալ Աշոտյանն է ամեն օր երգում մեկ 90 մեկ 70 հիմա իձել է 56 տոկոս, Սաակաշվիլի նման հրաժարական կտար, որ կեղտ բռնելու տեղ համարյա չլիներ...

    Կարճ ասած նայեք այսեղ անցկացվող հարցմանը http://www.akumb.am/showthread.php?t=12025 և կտեսնեք, որ ԼՏՊին իր կեղծ նկարած ու պոպուլիստական ձայներով արդար ընտրությունների դեպքում պետք է լինելու պայքարել իրական ընդիմության դեմ, որը միշտ ընդիմություն է եղել նրան ու նրա ստեղծած պետության, որի ծառայողները իրեն են ծառայել հիմա կաշին փոխել են ծառայում են Սերժին ու ընդիումություն են եղել և այն ժամանակ երբ ԼՏՊն նախագահ էր և հիմա երբ նախագահի դրածո թեկնածու է բայց իր ստեղծած եկրիրը բանի պետք չէ...

    Իսկ «Այլընտրանք չկա...» Copyright Vano Siradeghyan հայ ժողովրդի համար այլընտրանք միշտ կա, դրանից էլ ամեն սև օրից դուրս գալու ելք գտնում ենք, պետք չի Վանիկների ապաշներ ընդհանրացումները դրոշակ սարքել ու մարդկաց համոզել, որ նրանք ուրիշ բանի արժանի չեն....

    Եթե որևէ մեկին պետք է պատժել հանցագործների, դիմում է դատարան ընդհում մինչև միջազգային և ոչ թե կոչ անում հայաստանում հրապարակային ՌԱԶԲԻՐԱՏ կազմակերպել....

    ԼՏՊի վերադարձը քաղաքական ակտիվ դաշտ, լրիվ այլասեռել է հասարակությունը, որը այլևս ուղեղը անջատել միայն ԱՆՁԻ պաշտամունք է սարքում։ Որ չգար, գոնէ կարող է ինչ որ գաղափարական հանգիստ անցնցում պայքար լիներ ու ավելի քան համոզված եմ Սերժ-Քոչարյան շքախումբը, որտեղ երկու նախադասություն իրար կապելու ունակ չեն, գաղափարական ասպարեզում տանուլ էր տալու, իսկ հիմա շփում են իրենց ձեռքերը, քանի որ իրենց մակարդակին է իջեցվել ԼՏՊով սարքված պայքարը - գեղերում գոռգոռալով, ուղեղ լվանալով ընտրություններ անեն, ով ավելի ՀԱՍՏ պագրիշկեքով մաշնով գյուղ կմտնի նրան էլ ՈՒՎԱԺԱՏ կանեն, ոխչար կմորդեն, սեղան կգցեն, կպաչեն «ջանիտ մեռնեմ» կոչերով...

    Պայքարել է պետք երկիրը փոխելու համար և ոչ թե առանձին հայերի ԴԵՄ
    Վերջին խմբագրող՝ voter: 28.01.2008, 18:26:

  4. #274
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխե՛ք ջան...այսօրվա խնդիրը հետևյալն է, քանդել ներկա կրիմինալ և շարունակական , եթե այսպես թողնենք, համակրգը
    Դա կարող է անել միայն Լևոնը։ Ձեր ասած նոր ուժերը նման են անփորձ փորձերի սպասող աչքերի...
    Մեր երկիրը էն դրության մեջ չի հիմա, որ մեկը գա նոր փորձ կիրառելու։ Նույնն է, թե մի նոր պատվաստում փորձարկեն առաջին անգամ քո վրա...
    մոռանում եք, որ նախագահը միայն շաքարավազի գինն իջեցնողը ու թոակը բարձրացնողը չի...
    որ ասում եմ՝ ինչ կա , էդ ա...
    Եղած թեկնածուներից ուրիշ ոչ մեկը Սերժին չի կարող խեղճացնել...
    Ամեն մարդ չի, որ ինչքան էլ խելացի լինի, կարող է խոսքով կռվել ու հաղթել զինվածներին...
    Լավ էս խաղաղ նոտայի վրա էլ վերջացնենք, թե չէ շատ է երկարում, ես էլ արդեն ուշանում եմ...
    Լրիվ համաձայն եմ հետդ... եկանք իմ ասածին... ուղղակի ես չեմ ուզում Լևոնին տեսնել որպես նախագահ (առաջին գրառումս)... Ես կուզեի, որ ինքը, եթե ունի էդ ուժն ու ասելիքը, դրանով սատարեր նոր մարդու... ոնց հիմա բողոքում ենք էս համակարգից, էդպես էլ 96-97-ին բողոքում էին Լևոնի համակարգից... ոչ մի բան, ըստ էության, չի փոխվել... Էդ պատճառով էլ, ես ուզում եմ, որ ոչ դեմքերը, ոչ էլ համակարգերը չկրկնվեն (համենայն դեպս, եթե դեմքը նորից ծանոթ է, համակարգն էլ ծանոթ կլինի)...
    Լավ, հաջողություն... ("Ողբամ ըզ քեզ Հայոց Աշխարհ..."... հիշեցի էլի... իսկականից տխուր է, որովհետև անընդհատ նույն հոսանքի մեջ պայքարում ենք տարբեր ալիքների դեմ... իսկ մեզ պետք է հոսանքը փոխել...)
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  5. #275
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    ԼՏՊի վերադարձը քաղաքական ակտիվ դաշտ, լրիվ այլասեռել է հասարակությունը, որը այլևս ուղեղը անջատել միայն ԱՆՁԻ պաշտամունք է սարքում։ Որ չգար, գոնէ կարող է ինչ որ գաղափարական հանգիստ անցնցում պայքար լիներ ու ավելի քան համոզված եմ Սերժ-Քոչարյան շքախումբը, որտեղ երկու նախադասություն իրար կապելու ունակ չեն, գաղափարական ասպարեզում տանուլ էր տալու, իսկ հիմա շփում են իրենց ձեռքերը, քանի որ իրենց մակարդակին է իջեցվել ԼՏՊով սարքված պայքարը - գեղերում գոռգոռալով, ուղեղ լվանալով ընտրություններ անեն, ով ավելի ՀԱՍՏ պագրիշկեքով մաշնով գյուղ կմտնի նրան էլ ՈՒՎԱԺԱՏ կանեն, ոխչար կմորդեն, սեղան կգցեն, կպաչեն «ջանիտ մեռնեմ» կոչերով...
    Ձեզ թվում է, որ Սերժը գնա գյուղ, ցանկացած անվադողերով ընդ որում, իր ջանին չեն մեռնելու? Ոչխար չեն մորթելու? Պարզապես տեղի է ունեցել ոլորտների բաժանում` քաղաքը ինձ` գյուղը քեզ: Բայց դա ժամանակավոր է:
    Անձի պաշտամունքի հարց չի այստեղ, անձի ատելության հարց է: Երկու գլխավոր թեկնածուների նկատմամբ ատելության: Մարդկանց տարբեր խմբավորումների կողմից:
    Հա, ու համ էլ` ինչ գաղափարական ասպարեզի մասին է խոսքը?? Սերժի ու մնացած "աթոռի սովածների" միջեւ? Ընդդիմություն, որ մենակ ընտրությունից ընտրություն է մեջտեղ գալիս: Գաղափարն ինչ անելիք ունի էստեղ? Երբ է ունեցել անելիք?

  6. #276
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոկտեմբերի 27-ի եթե չեմ սխալվում հաջորդ օրը, ներքին զորքերից զանգում են Լևոնին ու ասում, որ ակնկալում են նրա վերադարձը ու պահանջելու են Ռոբերտի հեռացումը՝ համոզված լինելով, որ եթե գործադիր իշխանությունը «սաղ» է մնացել, ուրեմն հենց իր ձեռքի գործն է...
    Լևոնը պատասխանում է, թե բանակի ինչ գործն է խառնվել քաղաքականությանը. նրանք պետք է սահմանները պաշտպանեն։ այդ ժամանակ Լևոնը նորից ու նորից մտածում էր իր ժողովրդի մասին, որ հանկարծ ադրբեջանցիները առիթից չօգտվեն /ինչպես գիտենք մեր պատմության մեջ էլ երկրի ներքին քաղաքական խժդժությունները շատ են գլորել մեզ դեպի արյունոտ անդունդը/։ Հաջորդ օրը Լևոնին զանգում է Քոչարյանը, շնորհակալություն հայտնում։ դա եղել է նրանց վերջին խոսակցությունը։ Երկրում քաղաքական վիճակը սրված էր. անհրաժեշտ էր բավարար փաստեր ու հիմքեր ունենալ....
    համոզված եմ, որ դրանք արդեն իսկ կան...Ահա Լևոնի «Ճիշտ տեղում, ճիշտ ժամանակը»....մեզ մնում է օգնել նրան...
    Սպասելի էր, որ այս դրվագը նորից որպես պրոպագանդա դուրս է գալու, դրա համար երկար ժամանակ է չէի ցանկանում հարցնել սպասում էի, իսկ հիմա կհարցնեմ։

    Բա այս կամ այն ջոկատի հրամանատարի աջակցությունը, ԼՏՊի կառկառուն կոչերը «բոլոր կռված տղաները ինձ են աջակցում», ինչու համար են հիմա արվում՞ Ինչ է բանակում ծառայող նախկին հրամնատարներին պրովոկացիա ենթարկելու ու քաղաքականության մեջ մտցնելու փաստ չի սա հենց ԼՏՊի կողմից՞

    Թե համարում եք, որ պետք է դուրս գալ հրամանատար տղեքով փետրվարի 20ին մարդ գլուլելու Երևանի փողոցներում, եթե ընտրությունները կեղծվեն՞

    Կարճ կապեմ, հարցը նրանում է, թե ինչու է Արցախի զինված պայքար մղած անձանց աջակցությունը այդքան գովերգվում, եթե հարցը զուտ քաղաքական, նախագահ փոխելու հարց է՞
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 28.01.2008, 21:19:

  7. #277
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԵրիք չի հայ ժողովրդին ՀԱՂԹԵՆՔ՞ միգուցէ պետք է նաև մտածել, ոնց անենք, որ հայ ժողովուրդը ապրի զարգանա։ Թե հայ ժողովուրդը մեր թշնամին է ու նրան պետք է ՀԱՂԹԵԼ՞
    Պայքարել է պետք երկիրը փոխելու համար և ոչ թե առանձին հայերի ԴԵՄ
    Մինչև օրենքի երկիր չդառնաս, չես պայքարի ոչ մի զարգացման համար։
    Մինչև առանձին հայերի դեմ չպայքարես, հաշված հայեր կմնան քո երկրում...Մինչև չքանդես չես կառուցի...Ես նկատի չունեմ խեղճ ու կրակ մարդկանց տները՝ բարձրահարկ շենքեր կառուցելու համար....
    Ու հերիք ա Ցեղասպանության ճանաչում պահանջե՛ք, երբ երկրում կատարված սպանդը չեք կարողանում ստիպել, որ ճանաչեն...
    ՀԻշեցի...Եվ բոլորն են վաճառվում...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 28.01.2008, 18:48: Պատճառ: Գրառման ավելացում

  8. #278
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ թվում է, որ Սերժը գնա գյուղ, ցանկացած անվադողերով ընդ որում, իր ջանին չեն մեռնելու? Ոչխար չեն մորթելու? Պարզապես տեղի է ունեցել ոլորտների բաժանում` քաղաքը ինձ` գյուղը քեզ: Բայց դա ժամանակավոր է:
    Անձի պաշտամունքի հարց չի այստեղ, անձի ատելության հարց է: Երկու գլխավոր թեկնածուների նկատմամբ ատելության: Մարդկանց տարբեր խմբավորումների կողմից:
    Հա, ու համ էլ` ինչ գաղափարական ասպարեզի մասին է խոսքը?? Սերժի ու մնացած "աթոռի սովածների" միջեւ? Ընդդիմություն, որ մենակ ընտրությունից ընտրություն է մեջտեղ գալիս: Գաղափարն ինչ անելիք ունի էստեղ? Երբ է ունեցել անելիք?
    Հենց համոզված եմ, որ եթե ԼՏՊն չլիներ Սերժի ոտերի տակ էին ոչխար մորդելու ու երևի շուտով դրա ականատեսն էլ կլինենք։

    Ասածս մեկ անգամ էլ վերանայեք, կհասկանաք, որ դա քաղաքական դաշտի ԴԵԳՐԱԴԱՑԻԱ է, որ կազմակերպել են ԼՏՊի աջակիցները, իսկ ես ավելի քան համոզված եմ, որ ՍՍ ու Քոչարյաննել գաղտնի անում են ամեն ինչ, որ ընտրապայքարը իչնի հասնի այդ մակարդակին - ԱՊԵՐ, ՌԱԶԲԻՐԱՏ, դոդիկ, լֆիկ, սուրօ դրա մռտին մի հատ իջի...

    Քաղաքական գործիչը գնալով որևէ տեղ պիտի կարողանա հավաքել ժողովրդի դառդերը ու դրանից ելնելով կողմնորոշվել ինչ խոստումներ տալ, թե ինչ օրենքներ կնդունի, որ դատարանները ու կառավարությունը այդ օրենքներով շարժվելով այդ հարցերը լուծի։

    ԼՏՊն սկզբից ինչ որ կոչեր էր անում իր շտաբ դիմումներ բերել,բայց ամեն ինչ լուռ է և հանգտիստ։

    Իսկ Սերժն սկսել է այդ գովազդային գործոնը արդեն օգրագործել, ծաղիկներով դիմավորլու փոխարեն, մարդիկ են հայտնվում նրա հանդիպումներին, որոնք նամակներ դիմումներ են տալիս նրան, պահանջներ ներկայացնում։

    Հերիք է սկսի որոշ դիմումներին լուծում տալ ու հրապարակային դրա մասին անկասկած Հայլուրերով կգոռան, մարդիկ սկսելու են տարակուսել - բա հենա մարդը հարցա լուծում իսկ ԼՏՊն մենակ բանասիրությամբ ա զբաղված։

    Եթե քաղաքական ուժը ի վիճակի է ազդել պետության մեջ տեղի ունեցող երևույթների վրա, նրան մարդիկ ձայն են տալիս։ Այսօրվա դրությամբ ԼՏՊն ՍՍին լավ ծառայություն է մատուցում, գործ անելու փոխարեն, գլուխ գովալով ու գոչելով գյուղերում ման գալով ու ոչ մի բանի վրա չազդելով։ Խոստանում են միայն, այ եթե ընտերք այս կանենք այն կանենք։

    Հարցրեցին չէ, բա անող էր ու ԴՈՒԽ ուներ ինչու էր 10 տարի սպասում, թող իր թելերից քաշեր, աձնուրաց պայքար մղեր աներ։

    ՍՏԱԽՈՂ չէ ԼՏՊն, բայց անսահման պոպուլիստ է, միայն խոսում է տակը բան չկա, իսկ դա այսօրվա հայաստանում պահանջված չէ...

    Ավելացվել է 6 րոպե անց
    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև օրենքի երկիր չդառնաս, չես պայքարի ոչ մի զարգացման համար։
    Մինչև առանձին հայերի դեմ չպայքարես, հաշված հայեր կմնան քո երկրում...Մինչև չքանդես չես կառուցի...Ես նկատի չունեմ խեղճ ու կրակ մարդկանց տները՝ բարձրահարկ շենքեր կառուցելու համար....
    Ու հերիք ա Ցեղասպանության ճանաչում պահանջե՛ք, երբ երկրում կատարված սպանդը չեք կարողանում ստիպել, որ ճանաչեն...
    ՀԻշեցի...Եվ բոլորն են վաճառվում...
    Այվելի ասա ազնվորեն առանձին վերցրած հայերը ովքեր են՞
    Վաճառվածները՞
    Դուք դատավոր էք, որ վճիռներ էք կայացնում, որ հայերն են լավը, որը վաճառված՞
    Իսկ ներքին սպանդի ճանաչման համար ԼՏՊն իր միջազգային անունը ինչու չի օգտագօրծել այս բոլոր 10 տարիների ընթացքում, հասներ ձայնը սանվող ժողովրդի տարբեր խորհրդարաններ, դատապարտեին սպանդ կազմակերպողներին՞

    Ջանա - ազգայնամոլ, ծայրահեղություններով չի կարելի իշխանություն պահանջել, առավել ևս սեփական ժողովրդի ներկայացուցիչներին թշնամի հանելով, թե արդեն ՀԱՅ Լեվոն գոռալը կարևոր է, որ քեզ վաճառվածի պիտակ չկպցնեն՞...
    Վերջին խմբագրող՝ voter: 28.01.2008, 18:54: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #279
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    54
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Alize'e
    Համենայնդեպս Լևոնի ժամանակ տարածաշրջանում մենք քիչ թե շատ հեղինակություն էինք վայելում, իսկ այժմ ցավում եմ, բայց «ոչինչ» ենք...
    Զվարճալի ա....
    Երբէք չի թերագնահատելով անկախութեան գործընթացն ու նրա ծանօթ-անծանօթ հերոսները, կուզեմ մատնանշել մի յստակ պարզութիւն, որն ակներեւ է այստեղ եւ ալուր:
    Այնքան ժամանակ, որ հայ «անկախականներ», «ինքորոշականներ», «հհշայականներ» նպատակահարմար էին Ամերիկայի ագուցեալ նահանգների կայսերական շահերին, պահուեցին, քաջալերուեցին, ապաստան գտան, պաշտպանուեցին ի՜նչ-ի՜նչ յայտնի ու նորածագ կոմիտէների միջոցով (հելսինկ-մելսինկ-սախար-մախար):
    Նրանք նպաստաւոր էին, մինչեւ Խորհրդային միութեան տարանջատումը: Եթէ թերթատէք այդ ժամանակուայ միջազգային (ի՞նչ է «միջազգային»...) լրատուամիջոցները՝ պիտի նկատէք Հայաստանի անկախութեան ու Արցախի պայքարին համակրող լրատւութիւն: Եւ ի՜նչ հեգնանք. «խորհուրդների» երկրից վտարուած առաջին անկախութեան ախոյեանների ժառանգները, որ սփիւռքի ժողովուրդի մօտ վառ էին պահում անկախութեան ու ազատութեան տեսլականը, դէմ էին անժամանակ անկախացման, Մոսկովի հետ առճակատման, որի անխուսափելի հետեւանքը եղաւ կոլցո-օղակ գործողութիւնը՝ Արցախի մասնակի հայաթափումը:
    Ե'րբ որ լենինի ճամբարապետութիւնը լուծարուեց, եւ մանաւանդ երբ Հայոց արեւելեան կողմում Արի ռազմիկների մաշած մոյկերի հետքերը երեւացին սեւ եւ թանձր հեղուկի հանքեր տանող արահետների վրայ, իսկոյն հայեր ճանաչուեցին «ագրեսոր», որոշումներ ընդունուեցին «միջազգային ընտանիքի» խեղկատակութեան ամբիոններում՝ ասդին ու անդին:
    Ալիզէ, Լեւոնի, եւ եթէ կուզէք՝ նաեւ Պարոյր Հայրիկեանի «միջազգային» ասպարէզում «հեղինակութիւնը» կայանում է, հակասովետ պայքարի մէջ: Պատմագիրները դեռեւս շատ բան ունեն ուսումնասիրելիք, «ղարաբաղ» կոմիտէի կազմի, ստեղծման ու գործունէութեան մասին: Խորհրդային Միութեան քանդումը պահանջքն էր արեւմուտքի կայսերական անյագուրդ կուլ տուող վիշապներին: Երկբեւեռ Աշխարհը՝ միաբեւեռ, սեւ ոսկու անմրցակցային եւ հասութաբեր հանքեր, խազար ջհուդները Մերձաւոր Արեւելքի շինծու պետութեան ատաղձ պէտք էր: Հերոսներ, ծաղրածուներ, դափնեկիրներ, գործիչներ, գոյներ ու ծիածաններ, բարի խօսքեր, մարդու իրաւունքի ու ազատութեան թեւասոթոթ պաշտպաններ՝ միշտ կարելի էր գտնել:
    Չեմ սեւացնում որեւէ մէկին, պարզապէս այս «միջազգային ընտանիքի» մօտ «հեղինակութեան» եւ Ամերիկայի երկդիմութեան մասին եմ զրուցում: Մեծ պետութիւնների քաղաքականութիւնը անսկզբունք ու պոռնկաբարոյ-անբարոյական է, շրջւում շահի կողմ տեւաբար:
    Յանկարծ հականկախական կամ սովետասէր չի յորջորջուեմ:
    **
    Ինչ վերաբերի երեխայի ասածին:
    Այսպիսիների հանդէպ դիրքորոշումս յայտնի է: Ինչեւէ, իր ասելով. «երեխայ» է, կը մեծանայ ու կը սովորի, աբեղ ցբեղ խօսք գրելը կը լքի: Հակաճառելն իսկ անպէտք եմ համարում: Մի կողմից ասում է՝ «Հայաստանին բանակ պէտք չէ», միւս կողմից ցնորական երազներ՝ «Լաւ կը լինի եթէ թուրքիան ընդունի ու ճանաչի»: Կարծիքի ազատութիւն է: Յարգենք Երկնի Երեխայի մարդկային իրաւունքը: Պատիժ ինձ:

  10. #280
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Ելնելով Լեւոնի ելույթներից, նա ցանկանում է երեք տարիների ընթացքում կազմալուծել(քանդել) բոլոր պետական կառույցները, այնուհետ վերակառուցել դեմոկրատական հիմքերի վրա, սա... առաջին հերթին նշանակում է երկրում ըստեղծել անկայուն վիճակ, ինչպես տխրահռչակ՛ Գարբաչովյան վերակառուցման տարիները: Կարծում եմ... հայ ժողովուրդը արդեն հոգնել է վերակառուցումներից եւ գեղեցիկ խոստումներից: Իսկ մեր հայրենիքին ավելի շատ, անհրաժեշտ է կայունություն: 91-94 թվականներին, հայրենիքը գտնվում էր պարտադրված պատերազմի մեջ, այդ իսկ պատճառով, ժողովուրդը «Ըմբռնումով»՛ կրում էր բոլոր զրկանքները, հավատալով որ կավարտվի պատերազմը եւ դանդաղորեն կվերականգնվի նախկին կենսամակարդակը: 94 թվին ավարտվեց պատերազմը, վերագործարկվեց ատոմակայանը, լուսավորվեցին տները եւ փողոցները: Սակայն 94-98 տարիների ընթացքում հայ ընտանիքները՛ գնալով ավելի էին աղքատանում եւ գործարանները շարունակում էին մնալ թալանված: Ահա Ձեզ Լեւոնի կառավարման տարիներից՛ 3 խաղաղ տարիներ: Հիմա նա հայ ժողովրդից պահանջում է եւս երեք տարի, ախր... նվազագույնս պետքե զուրկ լինել հիշողությունից, որպեսզի մեկ անգամ եւս երկրի ղեկը հանձնել նրան: նա արդեն մեկ անգամ հուսախաբ է արել հայ ժողովրդին, ԲԱ-ՎՎՎԱԱԱ-ԿԱՆ է...

  11. #281
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,461
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձ պետք չի կայուն ստրկական վիճակ ու կայուն ռաբիզ գյադեք, որոնք իրենց երկրի տեր են կարծում։ Ավելի լավ է մի քանի տարի էլ ցնցում ապրեմ ու դրանց վերջը գա, քան թե հարատև ստրուկ դառնամ։ Չնայած արդեն անիմաստ է… Ավելի լավ է պատմեմ Եզոպոսի առակներից մեկը։
    Ուրեմն երբ մարդ արարածը երկընտրաքի մեջ էր, Զևսը իջավ ու երկու Ճանապարհ ցույց տվեց, մեկը սկզբում հարթ էր, հավասարաչափ լայն, կոկիկ, իսկ վերջում անդունդներ, որոգայթներ ու ամայություն, իսկ մյուսը սկզբից նեղ ու դժվար անցանելի, փշոտ ու տատասկոտ, վտանգներով լի, իսկ վերջում հարթ, խաղաղ ու երկար։
    Կայուն վիճակը դա աբսուրդ գաղափար է, ճահիճն էլ կարող է երկար ժամանակ կայուն լինել։

  12. #282
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Ինձնից երկար կապրես Ես էի ուզում ասել:
    Բորոլ նրաց ովքեր վախենում են ցնցումներից (մասնավորապես` Սիսար): Մեր հարևան Վրաստանն անցավ այդ ցնցումների միջով և այսօր նրանց մոտ կոռուպցիայի ցածր մակարդակին Եվրոպան էլ կնախանձի:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. #283

    Վիշապ ջան, ուրեմն ավելի լավ է երկիրը մի քանի տարի ցնցումների մեջ լինի, միայն թե ազատվեք այս իշխանությունների՞ց: մի քանի տարի ցնցումներ, նշանակում է վերջ քո հայրենիքին, դու այ՞դ ես ցանկանում: Մեր թշնամիները՛ հենց դա են ցանկանում:

    Ավելացվել է 8 րոպե անց
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձնից երկար կապրես Ես էի ուզում ասել:
    Բորոլ նրաց ովքեր վախենում են ցնցումներից (մասնավորապես` Սիսար): Մեր հարևան Վրաստանն անցավ այդ ցնցումների միջով և այսօր նրանց մոտ կոռուպցիայի ցածր մակարդակին Եվրոպան էլ կնախանձի:
    Աթեիստ, եթե դու անձամբ չես վախենում ցնցումներից, ապա կառաջարկեմ ձեզ, գնալ ապրել վրաստանում եւ վայելել կոռուպցիոն ցածր մակարդակը, մենք էլ կողքից կընախանձենք: Անձամբ վրաստանում ունեմ բարեկամներ, որոնց հետ մշտական կապի մեջ եմ, ձեր բերած փաստարկները անհիմն են:
    Վերջին խմբագրող՝ սիսար: 31.01.2008, 10:15: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #284
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ, եթե դու անձամբ չես վախենում ցնցումներից, ապա կառաջարկեմ ձեզ, գնալ ապրել վրաստանում եւ վայելել կոռուպցիոն ցածր մակարդակը, մենք էլ կողքից կընախանձենք: Անձամբ վրաստանում ունեմ բարեկամներ, որոնց հետ մշտական կապի մեջ եմ, ձեր բերած փաստարկները անհիմն են:
    սիսար: եթե դու անձամբ վախենում ես ցնցումներից, ապա կառաջարկեի ձեզ. գնալ ապրել հյուսիսային կորեայում, մենք էլ կողքից կնախանձենք:

  15. #285
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում սիսար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աթեիստ, եթե դու անձամբ չես վախենում ցնցումներից, ապա կառաջարկեմ ձեզ, գնալ ապրել վրաստանում եւ վայելել կոռուպցիոն ցածր մակարդակը, մենք էլ կողքից կընախանձենք: Անձամբ վրաստանում ունեմ բարեկամներ, որոնց հետ մշտական կապի մեջ եմ, ձեր բերած փաստարկները անհիմն են:
    Ես նախընտրում եմ չփախչել պրոբլեմներից (գոնե նրանցից, որոնք համարում եմ լուծելի):
    Եթե երկիրը երկիր դարձնելու համար պետք է ցնցում (իսկ ես դրանում առավել քան համոզված եմ), կդիմանամ այդ ցնցումներին:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 19 42-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •