User Tag List

Էջ 30 42-ից ԱռաջինԱռաջին ... 2026272829303132333440 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 436 համարից մինչև 450 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

  1. #436
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ իզուր ես քեզ թույլ տալիս, եսել նույն ձևի եթե մտածեմ ինձ թույլ կտամ ենթադրել որ դու ընդհանրապես բան չես հասկացել հարցադրումից, կամ հասկացել ես բայց վարպետորեն փորձում ես անցնել էականի վրայով, Գռզոն իր հիմնական փողերը և գործերը արելա Վանո Սիրադեղի ժամանակով իրա բարձր հովանավորությամբ, ի տարբերություն Նեմեցի, իրան ոչ մեկ չի հովանավորել ում ուզեցել առելա ու լավա արել, սկզբունորեն տարբերությունները տենց մեծ չեն, իսկ դու քիչա մնում ասես Գռզոն արտաքինից սիրունա իսկ Նեմեցը չէ, իսկ էն մնացած հարցերում եթե Գռզոն իրան ավելի զսպվածա պահում էտ չի նշանակում որ իրա տակ ոչ մի բան չկա, իսկ որ Նեմեցը իրան անցնելու համար ավտոյա կանգնեցրել ու մարդ տփել չեմ հավատում
    Ervand, կարելի է մի երկու բան էլ ես ասեմ?

    Գռզոյի եւ Նեմեցի երեք տարբերությունները:

    1. Գռզոն, ի տարբերություն Նեմեցի ու մյուսների, երբ սկսում է նախադասությունը, նրան հաջողվում է այն հասցնել իր ավարտին, անգամ երբ նախադասությունը բարդ համադասական է:
    2. Գռզոն, ի տարբերեւթյուն Նեմեցի եւ մյուսների չտես գյոռմամիշի պես իրենով չի անում այն ամենը ինչ շարժվում է եւ անշարժ է Երեւանում եւ Երեւանից դուրս:
    3. Գռզոն, ի տարբերություն Նեմեցի ու մյուսների, իր օլիգարխության ամենասկզբից սկսած վճարել է բոլոր հարկերը` չստիպելով որ, ասենք, իմ ֆիրման` միջին ձեռկարկությունը, որում ես աշխատում եմ, իր փոխարեն մուծվի "բյուջե"` "էշ առնող էշ ծախողի " կարգավիճակում:


    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 14.02.2008, 14:04:

  2. #437
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Ancord-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրա հրաժարական տալու հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ 96թ.-ից հետո իր իշխանությունը խարխլվել էր:
    Ի՞նչ պատճառներով էր խարխլվել, իրար մեջ փո՞ղ չէին կարողացել կիսել, գուցե տարածքնե՞ր, գործարաննե՞ր…
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 14.02.2008, 14:17: Պատճառ: Գրառման ավելացում

  3. #438
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ervand-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ իզուր ես քեզ թույլ տալիս, եսել նույն ձևի եթե մտածեմ ինձ թույլ կտամ ենթադրել որ դու ընդհանրապես բան չես հասկացել հարցադրումից, կամ հասկացել ես բայց վարպետորեն փորձում ես անցնել էականի վրայով, Գռզոն իր հիմնական փողերը և գործերը արելա Վանո Սիրադեղի ժամանակով իրա բարձր հովանավորությամբ, ի տարբերություն Նեմեցի, իրան ոչ մեկ չի հովանավորել ում ուզեցել առելա ու լավա արել, սկզբունորեն տարբերությունները տենց մեծ չեն, իսկ դու քիչա մնում ասես Գռզոն արտաքինից սիրունա իսկ Նեմեցը չէ, իսկ էն մնացած հարցերում եթե Գռզոն իրան ավելի զսպվածա պահում էտ չի նշանակում որ իրա տակ ոչ մի բան չկա, իսկ որ Նեմեցը իրան անցնելու համար ավտոյա կանգնեցրել ու մարդ տփել չեմ հավատում
    Ինչպես գիտեք Խաչատուր Սուքիասյանին է պատկանում "Բժնի" հանքային ջրի աղբյուրից օգտվելու մենաշնորհը /ընդերքից 99 տարով ջուր վերցնելու իրավունքը/: Նա երկար ժամանակ աղբյուրից 25 կմ հեռավորության վրա "Բժնու"շշալցում էր կատարում` խողովակաշարով ջուրը տեղափոխելով, որից հանքային ջուրը որակազրկվում և մասնակիորեն կորցնում էր իր օգտակար հատկությունները, փոխարենը կատաղի դիմադրություն ցույց տալով, որպեսզի մայր գործարանի կոլեկտիվն օգտվի նույն աղբյուրի վրա գտնվող սարքավորումներից ու "Բժնի" արտադրի: Այդ վեճը իր "տրամաբանական" ավարտին հասավ միայն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Սուքիասյանն համաձայնեց թույլ տալ մայր գործարանի կոլեկտիվին աշխատել պայմանով, որ յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց "Բժնի" շշալցման մայր գործարանն իրեն 6000դրամ վճարի:
    Զավեշտալին այն է, որ հարգարժան պարոն Սուքիասյանը պետական բյուջեին յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց մինչև վերջերս վճարում էր 13 դրամ, այսինքն դեռ այն ժամանակների սակագներով` սովորական խմելու ջրի սակագնից առնվազն 4 անգամ պակաս:
    Այստեղ միակ դրական բանն այն է, որ պարոն Սուքիասյանն այդ 13 դրամը մուծում է, ի տարբերություն ուրիշների` որոնք առհասարակ ոչինչ չեն մուծում:

    Հիմա ուզում եմ անդրադառնալ պարոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարություններին, որ իր Նախագահ դառնալու ժամանակ կաշխատի բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
    Արդյոք սա չի՞ նշանակում, թե մենք ընդունում ենք, որ այսօրվա թշնամական հարաբերությունների մեղավորը մենք ենք, այսինքն Հայաստանի իշխանությունները, այսինքն մենք ենք մեղավորը, որ մեզ շրջափակել են և ինքը գալիս է այդ սխալն ուղղելու : Ես այս հայտարարության իմաստն այսպես եմ հասկանում, ինչպես նաև Գյուլին պարոն Րաֆֆի Հովհաննիսյանի նամակից, որի թարգմանության մեջ աճպարարություններ անելով ցանկանում են ամբողջ սփյուռքահայության թիկունքին կատարած հարվածին "փաղաքշանքի" տեսք տալ:
    Չգիտեմ ինչու, գուցե ես սխալվո՞ւմ եմ/տա աստված որ այդպես լինի/, մոտս այնպիսի տպավորություն է, որ սրանք պատահականորեն արտասանված ու գրված մտքեր չեն, որոնք Հայաստանի համար կարող են ունենալ շատ ծանր ու անդառնալի հետևանքներ:
    Վերջին խմբագրող՝ Smergh: 14.02.2008, 15:04:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  4. #439
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Արդյոք սա չի՞ նշանակում, թե մենք ընդունում ենք, որ այսօրվա թշնամական հարաբերությունների մեղավորը մենք ենք, այսինքն Հայաստանի իշխանությունները, այսինքն մենք ենք մեղավորը, որ մեզ շրջափակել են և ինքը գալիս է այդ սխալն ուղղելու :
    Դա միայն նշանակում է , որ ԼՏՊ-ն դրել էր այդ թշնամական հարաբերությունների կարգավորման սկիզբը , ինչը շատերի կողմից դիտարկվեց որպես "Ղարաբաղը ծախել" , այս առիթից օգտվելով էլ բոլորիս հայտնի ուժերը եկան իշխանության :

  5. #440
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Սերխիո-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայկո ջան ,են ժամանակ մարդիկ մենակ հաց , շաքարավազ ,կարտոֆիլ էին գնում , 2 ամիսը մեկ երշիկ , 4 ամիսը մեկ տոլամ էին եփում , տարին 1 անգամ խորաված անում :
    Ոչ թե կյանքն ա թանկացել ,այլ պահանջներն են շատացել , են ժամանակ հեռախոս նորմալ չէր աշխատում նույնիսկ ,այսինքն ,օրինակ `մենք չէինք էլ մուծում ,բայց հիմա ամիս է լինում 30 000 մուծում ենք :
    ահա թե ինչու էին այն ժամանակ 100 դոլորով յոլա գնում :
    Չէ, ով ա ասում: Ես էն ժամանակ նույն բաներն եմ կերել, ինչ որ էսօր: Հեռախոսակապն էլ հիմա համարյա նույն անմխիթար վիճակում ա, ինչ որ էն վախտ էր: Իմիջայլոց, էն վախտ 10 դրամ էր ամսվա վարձը, էսօրվա 1100-ի դիմաց: Իսկ կապը հո 110 անգամ չի՞ լավացել:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  6. #441
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր չհամաձայվել, Տեր–Պետրոսյանը ավազակապետություն չի ստեղծել։ Ավազակապետության հիմնադիրը նախագահի պաշտոնից հրաժարական չի տալիս։
    Բա Վ.Սիրադեղյանն ո՞վ է… իսկ այսօրվա իշխանությունները՞, ինչի դեմ այսօր մենք պայքարում ենք դա ԼՏՊ-ի թողածն է: Իմ կարծիքով նույնը սպասվում է, եթե նա ընտրվի, որում շաաաատ խիստ կասկածում եմ: Ինքը իր կամքով հրաժարական չի տվել այլ ինչպես ասեցին նրան ասել են գրել գնացել է, իսկ եթե իր կամոք էլ է տվել ապա իր գործած սխալների համար, որտև վաղեցավ ժողովրդից...
    Վերջին խմբագրող՝ keyboard: 14.02.2008, 15:49: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #442
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,460
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա Վ.Սիրադեղյանն ո՞վ է… իսկ այսօրվա իշխանությունները՞, ինչի դեմ այսօր մենք պայքարում ենք դա ԼՏՊ-ի թողածն է: Իմ կարծիքով նույնը սպասվում է, եթե նա ընտրվի, որում շաաաատ խիստ կասկածում եմ: Ինքը իր կամքով հրաժարական չի տվել այլ ինչպես ասեցին նրան ասել են գրել գնացել է, իսկ եթե իր կամոք էլ է տվել ապա իր գործած սխալների համար, որտև վաղեցավ ժողովրդից...
    Բացարձակապես չեմ կիսում կարծիքդ։ Տեր–Պետրոսյանի իշխանությունը այս իշխանությունների հետ կապ չունի, սրանք տարբեր իշխանություններ են, մեկը մյուսին բան չի թողել։ Իսկ գործած ո՞ր սխալների համար է թողել գնացել, կասե՞ս։

  8. #443
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    կարծում եմ, նաև այս , որ փաստորեն զրոյական վիճակից /սեպտ.21-ից/ ԼՏՊ-ի քարոզարշավը այսպիսի լայն համաժողովրդական թափ է հավաքել` դա էլ ինքնին խոսում է նրա մասին, թե ինչպիսի լուրջ գործիչ է նա` կարծում եմ Հարավային Կովկասի քաղաքական դեմքերի մակարդակով ԼՏՊ-ն ներկայումս առաջատարն է ;
    Life is too short...

  9. #444
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    կարծում եմ Հարավային Կովկասի քաղաքական դեմքերի մակարդակով ԼՏՊ-ն ներկայումս առաջատարն է ;
    դու խորամանկ աղվեսին մոռացար ՝ նույն ինքը Շեվառնաձե :

  10. #445
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    դու խորամանկ աղվեսին մոռացար ՝ նույն ինքը Շեվառնաձե :
    չէի ասի, որ ԼՏՊ-ից բարձր է,
    Life is too short...

  11. #446
    Մշտական անդամ Smergh-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2007
    Գրառումներ
    343
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա միայն նշանակում է , որ ԼՏՊ-ն դրել էր այդ թշնամական հարաբերությունների կարգավորման սկիզբը , ինչը շատերի կողմից դիտարկվեց որպես "Ղարաբաղը ծախել" , այս առիթից օգտվելով էլ բոլորիս հայտնի ուժերը եկան իշխանության :
    Ինչո՞ւ եք աղավաղում մտքերս, թե՞ երկիրն առաջին յոթ տարին էլ են սրանք կառավարել: Վերջ ի վերջո այստեղ դրված է ոչ թե իշխանությունների սխալի հարցը` այլ երկրի հեղինակության: Արդյոք համայն հայության հեղինակությունը չխաթարվե՞ց այն օրից, երբ Տեր-Պետրոսյանն ի լուր աշխարհի Դաշնակցությունը "միջազգային տեռորիստական կազմակերպություն" անվանեց: Այս ի՞նչ լեգենդար Նախագահ ենք ունեցել, որին մի երկու հոգի ասեցին դիմում գրի` ականջները կախ գրեց ու գնաց, կովկասյան մակարդակի, լավ է "Տիեզերական" չեք ասում: Է ի՞նչ, դուք Ձեր ասածներին հավատո՞ւմ եք, որ մեզ էլ ուզում եք այդ կեղծիքի մեջ համոզել: Տեր-Պետրոսյանը երբեք քաղաքական գործիչ չի եղել, չնայած զբաղեցրել է ամենաբարձր քաղաքական պաշտոններ, նա եղել և այսօր էլ մնում է հրաշալի հռետոր և ուրիշների կամակատար ու նրա շրջապատն է, որ ամեն ինչ արել է: Ասել են, " քո գործը չի դու միայն խոսիր` մենք քո փոխարեն ամեն ինչ կանենք": Հիմա էլ նույնն է կատարվում:
    Ինչպե՞ս կարող է իրեն հարգող քաղաքական գործիչը առավել ևս երկրի Նախագահը թույլ տալ իրեն համագործակցել մի գործչի հետ, որը թքեց ամբողջ Հայ Ժողովրդի վրա ասելով` -...մեկ է, որ 100 տոկոսով էլ ընտրեիք չէինք թողնի...
    Եթե այսօր նա իր 10 մատներն էլ մոմ դարձնի ու վառի ` միևնույնն է ես նրան չեմ հավատում:
    Խնդրում եմ ինձ փաստերով համոզեք, որ իրավացի չեմ, այդ ժամանակ ես պատրաստ եմ բոլորիցդ ներողություն խնդրել, այն էլ հազար անգամ:
    Մասիս-Սիփան ու նաև Վան
    Ե՞րբ տի կրկին Հայոց Տուն գան...

    Եթե ուզում ես Եկիրդ Երկիր լինի` միացի՛ր

  12. #447
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    եկեք հանգիստ տոնով տանենք մեր քննարկումները,
    ասեմ, որ խոսքը գնում է Հայաստանյան գործչի մասին /Հայաստանի շահերը պաշտպանող / ,
    Life is too short...

  13. #448
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ պատճառներով էր խարխլվել, իրար մեջ փո՞ղ չէին կարողացել կիսել, գուցե տարածքնե՞ր, գործարաննե՞ր…
    Քո արշինով, կամ քո թեկնածուի արշինով, պետք չի բոլորին չափել: Այդ թեմայի մասին շատ է քննարկվել, եթե հետաքրքրվում ես կարող ես կարդալ http://www.vazgenmanukyan.am/index.p...=121&menu2=121

  14. #449
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.10.2007
    Գրառումներ
    115
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Վազգեն Մանուկյան

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիովին համաձայն եմ , սակայն այդ հայտարարությամբ ԼՏՊ-ն հասկացնել է տալիս , որ նա չի գալիս նախագահ դառնալու , նա գալիս է , որ Սերժը չդառնա նախագահ և միայն նա ունի այդպիսի իրական հնարավորություն ` իհարկե ժողովրդի աջակցությամբ :

    ԼՏՊ-ն 91-ին նախագահ ընտրվելուց հրապակայնորեն խոսք տվեց 1 տարուց, թե 2, վստահության հանրաքվե անել, չարեց: Հիմա ես ինչու պիտի հավատամ, որ եթե նախագահ դառնա 3 տարուց հրաժարվելու է այդ պաշտոնից:
    Ավելացնեմ նաև, թարմ ստեր ու բլեֆեր , մեկ Մեդվեդևի հետ Է հանդիպում, պարզվում է սուտ էր, մեկ ԱԲ իրան միանում, հետո իրանց թերթում ԱԲ-ին քլնգում են: Ես հիմա ուզում եմ ԼՏՊ-ին հավատամ, ոնց հավատամ?

  15. #450
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե ուշադիր կարդալ իմ գրածը կարելի է նկատել, որ սով չե որ ես ներկայացնում որպես լուրջ թերություն այլ գողական կառուցվացքները, դատարականի բացակայությունմ, կոռումպացված պաշտոնյաները դրա դեմ պայքարելու համար ուղղակի պետք էր որոշ մարդկանց հայրենասիրություն.
    հիմա չկա այդ ամենը? ավելի վատ վիճակով կա

    քիչ առաջ "կարգին հաղոդրում" էի նայում, 3 գողեր որ ինտիլիգենտ մեկին թալանում են, նստում մերս, հետո էլի մի ուրիշ գողական, ծխած ու խմած, գալիս սրանց մերսի հետևից խփում է, սրանք : Բա սա մեռավ......... Վերջում ով է փախնում? ՍպորտՑմեն տղերքը , ինչի? որովհետեվ հաբրգած էր, ձեռքին հրացան կար ու ինքն էր իրադրության տերը?
    Սա է, նույնը իշխանությունը, վերադրեք ՄԵՐ պետության վրա

    Ու ընդհանրապես, մարդ իրավունք չունի ես պետության մեջ բարձր ծիծաղի

    Հա մի կերևոր բան մոռացա նշել
    Հաճախ մեր թեկնածուները նշում են այնպիսի բաներ, այնպիսի փաստեր, որ ափշահար ես լինում օրինակ ինչպես կարելի է քաղաքական բարձունքի ձգտել միայն նրա համար, որ ինչ-որ մեկին ցույց տա իր տեղը? Սեփական անձին նկատմամբ վիրավորանքի դեմ պատասխան տալու համար?

    Սրանով ինչ էի ուզում ասե?
    հաաա
    որ ժողովուրդը պետք է ընտրի իր նախագահին ու պետք է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ պետություն լինի, եկեք չվախենանք ու համարձակ աչքերով նայենք առաջ ու քայլ անենք, սա ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ է, մենք ենք այստեղ ապրելու


    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը

    3. Գռզոն, ի տարբերություն Նեմեցի ու մյուսների, իր օլիգարխության ամենասկզբից սկսած վճարել է բոլոր հարկերը` չստիպելով որ, ասենք, իմ ֆիրման` միջին ձեռկարկությունը, որում ես աշխատում եմ, իր փոխարեն մուծվի "բյուջե"` "էշ առնող էշ ծախողի " կարգավիճակում:


    3-րդ կետիդ հետ համաձայն եմ, միշտ եղել է իր ունեցած բիզնեսի մեջ ամենաշատ հարկեր վճարողը
    ի տարբերություն Դոդի Գագոյի,որի հետևում իհարկե Ռ.Ք. է կանգնած, վճարել է միայն մի քանի %
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 14.02.2008, 20:00: Պատճառ: Գրառման ավելացում
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

Էջ 30 42-ից ԱռաջինԱռաջին ... 2026272829303132333440 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •