User Tag List

Էջ 18 42-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 256 համարից մինչև 270 համարի արդյունքները՝ ընդհանուր 618 հատից

Թեմա: Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

  1. #256
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Tigana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ կարելի ա սպասել Լևոնից հա?
    Թուրքերը երազում են , որ Լևոնը անցնի,որովհետև գիտեն նրա դիրքորոշումները ցեղասպանության ու Ղարաբաղի հարցում:
    Էս քանի ամիս ա Թուրքիայում խոսում են , թե ինչ լավ կլինի , եթե անցնի Լևոնը:
    Եթե Լևոնը անցավ ես ինքս իրան սնայպերով կխփեմ
    Սնայպերդ պահի...գուց ե պետք գա, բայց ոչ Լևոնի համար
    Իսկ թուրքերը երազում են, որ Սերժը դառնա, ոչ թե Լևոնը, քանզի Սերժի տարբերակում Ղարաբաղն ել մանրից կպլստա, Հայաստանն էլ...
    Պարզապես նրանք շատ լավ գիտեն, որ քեզ նման մարդկանց ականջին, եթե էդ տարբերակով լուրերը հասնեն, դու կմտածես՝ ձեռնտու է թշնամուն։ լավ քաղաքականություն է վարում թշնամին, իսկ դու փորձե՞լ ես երբևէ ծանոթանալ Լևոնի գաղափարախոսությանը քո նշած հարցերում։ պարզապես հասարակ տրամաբանություն է. փոքր երկիրը պետք է ամեն ինչ անի, որ իր չորս կողմում կշեռքի չորս նժարների վրա հաշտ ու գրեթե հավասար քաղաքականություն տարվի։ Երբ երկու հոգի նստում են դիվանագիտական սեղանի շուրջ, հարցը խաղաղ ճանապարհին է մոտենում միայն փոխզիջման արդյունքում, այլապես արյուն կթափվի...կլինի ավելի ցուրտ ու մութ...ու էլի քեզ նման շատերը գուցե ուրանան հաղթանակը...
    Համենայնդեպս Լևոնի ժամանակ տարածաշրջանում մենք քիչ թե շատ հեղինակություն էինք վայելում, իսկ այժմ ցավում եմ, բայց «ոչինչ» ենք...
    Զվարճալի ա....

  2. #257
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Թուրքերի ուշքը ոչ Լևոնի համար ա գնում , ոչ էլ Սերժի : Թուրքերին պետք է ժողովրդավարական ու կանխատեսելի Հայաստան , թուրքերը մեր թշնամիները չեն , որ որևէ մեկին "ցանկանալով" տեսնել Հայաստանի նախագահ նրան համարենք ազգի դավաճան :
    Լավ կլինի , որ Ղարաբաղը դառնա անկախ , Թուրքիան էլ ընդունի ցեղասպանությունը և բացի սահմանները : Բայց նաև լավ կլինի , որ մենք գիտակցենք մեր հնարավորությունների սահմանները : Կարո՞ղ ենք արդյոք մենք թույլ տալ մեզ այնպիսի շռայլություն , ինչպիսին է մեր բանակը : Մեր բյուջեի զգալի մասն ուղղվում է բանակի ծախսերն ապահովելու : Միգուցե պետք է փոխել մեր արտաքին քաղաքականությունը , ինչն էլ կհանգեցնի հարաբերությունների հաստատմանը մեր 2 հարևանների հետ :
    Վերադառնամ մեր բանակին : Այսօրվա իշխանությունները բանակի այսչափ մեծ ծախսերը հիմնավորում են Ղարաբաղի անվտանգության ապահովման հետ , բայց մի՞թե մեր բանակը ի վիճակի է պահել Ղարաբաղը Ադրբեջանի լայնածավալ գրոհի դեպքում . համոզված եմ , որ ոչ , ավելին , բանակի ծախսերի զգալի մասը գնում է մեր գեներալների և գնդապետների գրպանները : Այս պարագայում արդյո՞ք մեզ պետք է այսպիսի բանակ : Ես նաև դեմ եմ այն մոտեցմանը , թե Ղարաբաղի անվտանգությունից բխում է Հայաստանի անվտանգությունը : Հայաստանի Հանրապետությունը չունի այսօր իր տարածքները պաշտպանելու և պահպանելու խնդիր , հետևաբար մեր բանակը կարող է բավարարվել միայն սահմանապահ զորքերով :

  3. #258
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    վաբշե իդեալական կլներ Ճապոնիայի նման սահմանադրությունով միատ հրաժարվեյինք պատերազմից, ու զինված ուժեր չունենանք, մենակ պաշպտանության բլոկ, բայց դե մենք շատ փոքր պետություն ենք որ ինչ որ բան մեր ուզածով լինի
    միքիչ թեմայից շեղվեցինք
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  4. #259
    չմեծացած ChildOfTheSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,168
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Էնքանով է թեմայի մեջ , որ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետն էլ է մոտավորապես այսպիսին , ինչի համար նրան քննադատում են ` օգտագործելով տարբեր ազգասիրական բառեր :

  5. #260
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնամ մեր բանակին : Այսօրվա իշխանությունները բանակի այսչափ մեծ ծախսերը հիմնավորում են Ղարաբաղի անվտանգության ապահովման հետ , բայց մի՞թե մեր բանակը ի վիճակի է պահել Ղարաբաղը Ադրբեջանի լայնածավալ գրոհի դեպքում . համոզված եմ , որ ոչ ,
    Ժամանակին շատ ավելի փոքրաթիվ ու վատ սպառազինված զորքով ենք հաղթել թվային առավելություն ունեցող ադրբեջանական բանակին։
    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    ավելին , բանակի ծախսերի զգալի մասը գնում է մեր գեներալների և գնդապետների գրպանները : Այս պարագայում արդյո՞ք մեզ պետք է այսպիսի բանակ :
    ՀՀ կրթական համակարգն էլ է ծայրահեղ կոռուպացված։ Դա չի նշանակում, թե խնդիրը պիտի լուծենք կրթական համակարգը վերացնելով։
    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես նաև դեմ եմ այն մոտեցմանը , թե Ղարաբաղի անվտանգությունից բխում է Հայաստանի անվտանգությունը:
    Ղարաբաղում հայեր են ապրում։ Ու այսքան տարիների համազգային պայքարի իմաստն էն էր, որ Ղարաբաղը միանա ՀՀ–ին ու Ղարաբաղցի հայերն ու ընդհանրապես Հայաստանը խաղաղ ապրի։ Ու էս պարագայում, երբ Ղարաբաղը Հայաստանի մաս ենք ուզում տեսնել, ամբողջի անվտանգությունը նրա յուրաքանչյուր մասի անվտանգությունն է արտահայտում։

    Մեջբերում ChildOfTheSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի Հանրապետությունը չունի այսօր իր տարածքները պաշտպանելու և պահպանելու խնդիր , հետևաբար մեր բանակը կարող է բավարարվել միայն սահմանապահ զորքերով :
    Վերջին մի քանի տարիների հրադադարը դեռևս ոչինչ չի նշանակում։ Խիստ կողմ եմ հարևանների հետ հաշտ ու խաղաղ ապրելուն, բայց խաղաղ ու հանգիստ ապրել կարող ենք միայն ուժեղ ու պաշտպանված լինելու դեպքում։

    Հ. Գ.
    Մի քիչ շեղվեցինք թեմայից։ Հատկապես, որ էս հարցերի վերաբերյալ Լևոն Տեր–Պետրոսյանի դիրքորոշումը չեմ կարծում, թե լիովին համընկնում է ChildOfTheSky-ի արտահայտած տեսակետների հետ։

    Հ. Գ. 2
    …Թուրքերին պետք է ժողովրդավարական ու կանխատեսելի Հայաստան …
    Վերջերս հաճախ շրջանառվող կանխատեսելի Հայաստան, կանխատեսելի նախագահ քաղաքական տերմինները ո՜նց չեմ սիրում։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 28.01.2008, 01:58:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #261
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2007
    Գրառումներ
    184
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Search արեք Louysworld.com որտեղ կարող եք ստանալ ձեր հարցականների պատասխանները: Պատահականորեն հայտնաբերեցի վերոհիշյալ կայքէջը:

  7. #262
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    23.01.2008
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ամենացավալին այն է, որ ժողովրդի զգալի հատվածին եւս մեկ անգամ կանգնեցնում են մի ընտրության առաջ, որը կոչվում է` "չարյաց փոքրագույնը": Շատ-շատերը ոչ թե ուզում են ԼՏՊ-ն դառնա նախագահ, այլ, որ Սերժ Սարգսյանը չդառնա:

    Ոչ այնքան լավ տեղեկացված, հասարակ սպառողը միայն մի բան է հիշում` այն տարիներին ցուրտ էր ու մութ, իսկ հիմա լույս կա: Կապ չունի ինչի կա, ոնցա որ կա...կա, դա է ամենակարևորը:
    ինչ որ տեղ համաձայն եմ, որ ցւրտ է եղել, մութ և այլն, բայց պատերազմ է եղել չէ՞, դեռ մութ ու լույսով ենք պրծել, բա որ Աստված մի արասցե արյան ու մղձավանջի տարիներ լինեին/չնայած դա էլ կար/.
    Ես կարծում եմ, այսօր թե մարզերում, թե Երևանում արդեն մարդիկ էնքան են հոգնել այս ամենից, որ գերադասում են թեկուզ կեղծիքներով ընտրություն և Ս. Սարգսյանի հաղթանակը, քանց թե Լ.ՏՊ-ինը.
    Վերեվին հակասեմ՝ շատ շատերն ուզում են որ ոչ թե Ս.Սարգսյանը դառնա նախագահ, այլ որ ԼՏՊ-ն չդառնա.

  8. #263
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով ամենացավալին այն է, որ ժողովրդի զգալի հատվածին եւս մեկ անգամ կանգնեցնում են մի ընտրության առաջ, որը կոչվում է` "չարյաց փոքրագույնը": Շատ-շատերը ոչ թե ուզում են ԼՏՊ-ն դառնա նախագահ, այլ, որ Սերժ Սարգսյանը չդառնա:
    Ինչ վերաբերում է ԼՏՊ-ի "փախնելուն"` նա պարզապես այլ ելք չուներ` եթե իհարկե ապրել էր ուզում:
    Ես էլ մարդիկ գիտեմ, ովքեր Լևոնին են սատարում միայն Սերժից ազատվելու համար...
    Բայց ախր, այ մարդ, էդքան անճար ժողովուրդ ե՞նք... Մեկին ստիպում են հրաժարական տալ` ջարդուփշուր անելով ԱԺ դարպասները (ԱԺ-ինն էին, չէ՞... դե ես դեռ պուճուր բալիկ էի ), հետո էլ ճարահատված էլի ձեռքերը դեպի էդ մեկն են ձգում ու փրկություն խդնրում "հրեշներից"...
    Էդքան ուզում եք ազատվել Սերժից, սատարեք մի նոր ուժի, նոր մարդու, ինչի՞ մի անգամ փորձած ու վռնդած նախագահին էլի վերադարձնել...
    Ու հետո չեմ հասկանում, թե Լևոնն ինչ երեսով է հետ գալիս... Խնդիրը "մութ ու ցուրտը" չի, այլ էն, որ իրեն մի անգամ արդեն մերժել են... Բայց հալալ է իրան, որ կարողանում է մարդկանց հետ էդպես լավ խաղալ... (ու թող Լևոնին սատարողները չվիրավորվեն, բայց ես այսպես եմ մտածում...)
    Կարծում եմ, եթե Լևոնն իսկապես մտածեր Հայաստանի մասին ու արժանապատվություն ունենար, կսատարեր նոր ուժերից մեկին (ես անուն չեմ տալիս, բայց եթե խնդիրը միայն Սերժից ազատվելն է, Լևոնը հաստատ միակ այլընտրանքը չէ), ոչ թե կգար ու... վերջերս նախընտրական քարոզարշավի հոլովակներն էի նայում, շատ-շատ զայրացա (դա մինչև ուղերձը հեռարձակելն էր), որ Լևոնի հոլովակն ամբողջությամբ կառուցված էր հոկտեմբերի 27-ի դեպքերի բացահայտման (իր ընտրութան դեպքում) ու վիժեցման (Սերժի ընտրության դեպքում) մասին... Ախր եթե էդքան дух ունի, որ ամբողջ Ազատության հրապարակով հայտարարի դրա մասին, թող խոսեր հենց 1999 թվին, երբ բոլորի բերանները փակվեցին, թեև բոլորն էլ իրար ականջի շշուկով ասում էին, թե ինչն ինչոց է... Չէ, ինքը հոկտեմբերի 27-ի մասին բարձրաձայնում է հիմա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում, երբ ոչ մեկ չի կարող իր բերանը փակել, որ եթե ես կամ մեկ ուրիշն էլ թեկնածու լիներ, հանգիստ կասեր...

    Ես իսկապես չեմ հասկանում, թե մեր երիտասարդները ոնց կարող են նրան սատարել... մեծահասակներ կան, ասենք, որ ժամանակին սատարել են ու հիմա, չնայած ամեն ինչին, չեն ուզում հրաժարվել իրենց գաղափարական-քաղաքական հայացքներից, բայց ախր երիտասարդությունը, կարծում եմ, պետք է կարողանա ավելի սթափ դատել, առանց որևէ կախվածության նախկին նախագահի հանդեպ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքից...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  9. #264
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելիս, դու խոսում ես այդ մարդկանց մասին այնպես, ինչպես կխոսեիր համակուրսեցիների մասին, կամ թաղի տղաների մասին թե ում վռնդել են ու մերժել կամ ով է ավելի «դուխով»։ Եվ դու միայնակ չես այդպես դատողների մեջ Խնդիրն այն է, որ այս ժողովրդի մի մասը առաջին հերթին ընտրում է ոչ թե գաղափար, ծրագիր, մարտավարություն, այլ ընտրում է անձնավորության՝ որը խոստանում է, որ լավ կլինի կամ էլ ավելի «դուխով» է մյուսներից։ Այսինքն հիմնականում գերիշխում են նախագահ հասկացության պրիմիտիվ ընկալումնեը։ Նախագահ ընտրելու համար նախ և առաջ պետք է քաղաքացին ինքն իրեն «ընտրի», նախ զգա որ ինքը քաղաքացի է մի պետության։ Հասկանա թե ինչի՞ համար է ընդհանրապես պետությունը ու ի՞նչ դեր ունի քաղաքացու նկատմամբ։ Քաղաքացին ի՞նչ դեր ունի պետության մեջ։ Հասկանա թե ի՞նչ դեր ու նպատակ ունի պետության նախագահ ընտրելը, զգա թե ի՞նչ բան է քաղաքականություն, նո՜ր կատարի վերլուծություններ, եզրակացություններ, ու հետո ընդունի որոշում։
    Թե չե «ամենադուխով» տղեն հիմա Արտաշես Գեղմանյանն է, իսկ ամենամաքուր տղեն Արման Մելիքյանն է

  10. #265
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Է~... չէ, կներես, չհամոզեցիր... ես կոնկրետ բան եմ, չէ՞, գրել` հոկտեմբերի 27-ը, իսկ Լևոնին սատարողները (հավատա ես շատ ջերմեռանդորեն նրան հետևող մարդկանց հետ եմ խոսել), միշտ ինչ-որ ընդհանրացնող ու շրջանցող պատասխաններ են տալիս...
    Թաղի տղա չէ, մեծ սև տան տերն է, բայց վռնդեցին, չէ՞...
    Բոլոր թեկնածուների խոսքը նույնն է` 3-4 տարի անց մենք կտեսնենք նոր, գեղեցիկ, ապահով ու հրաշալի Հայաստան...
    ու հիմա, արդեն բոլորն էլ էդ են հաստատում, գաղափարի կռիվ համարյա չկա, կա մի խնդիր` Սերժը չդառնա նախագահ...

    Հ.Գ. Ես իսկի չեմ էլ ընտրելու Բայց մեկ է մտահոգվում եմ ու չեմ կարող չզայրանալ, երբ տեղը գալիս է...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  11. #266
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Է~... չէ, կներես, չհամոզեցիր... ես կոնկրետ բան եմ, չէ՞, գրել` հոկտեմբերի 27-ը, իսկ Լևոնին սատարողները (հավատա ես շատ ջերմեռանդորեն նրան հետևող մարդկանց հետ եմ խոսել), միշտ ինչ-որ ընդհանրացնող ու շրջանցող պատասխաններ են տալիս...
    Թաղի տղա չէ, մեծ սև տան տերն է, բայց վռնդեցին, չէ՞...
    Բոլոր թեկնածուների խոսքը նույնն է` 3-4 տարի անց մենք կտեսնենք նոր, գեղեցիկ, ապահով ու հրաշալի Հայաստան...
    ու հիմա, արդեն բոլորն էլ էդ են հաստատում, գաղափարի կռիվ համարյա չկա, կա մի խնդիր` Սերժը չդառնա նախագահ...

    Հ.Գ. Ես իսկի չեմ էլ ընտրելու Բայց մեկ է մտահոգվում եմ ու չեմ կարող չզայրանալ, երբ տեղը գալիս է...
    Մեղավոր եմ, բայց էսքանը չեմ կարդա..միայն ասեմ. Լևոն տեր Պետրոսյանը միակն է թեկնածուների մեջ, ով այդքան շահագրգռված է, որ Հոկտեբերի 27-ի առեղծվածը բացահայտվի։ Ի դեպ, լսել եմ նոր մի բուկլետային ինչ-որ բան ա արդեն անցնում ձեռքից ձեռք։ Միայն գիտեմ, որ սարսափելի փաստեր են արձանագրված, որ ինչքան հարցնես սերժն ու քոչարյանն են շրջանցում...Հուսամ ձեռքներս կընկնի։ Այդ ժամանակ զիլ քննարկում եմ խոստանում այն էլ հատուկ բացված թեմայում։
    Վերջին խմբագրող՝ Ծով: 28.01.2008, 17:45:

  12. #267

    Ոչինչ, կյանքը դեռ առջևում է, դե կհասցնես որոշ բաների շուրջ լրջորեն մտածել Իսկ ընտրություններին արժե գնալ, ընտրիր ում ուզում ես, դա կարևոր չէ այս երկրում հնարավորություն է տրված գոնե 4 տարվա մեջ մի օր ինքդ քեզ քաղաքացի զգաս

  13. #268
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչինչ, կյանքը դեռ առջևում է, դե կհասցնես որոշ բաների շուրջ լրջորեն մտածել:Պ Իսկ ընտրություններին արժե գնալ, ընտրիր ում ուզում ես, դա կարևոր չէ այս երկրում հնարավորություն է տրված գոնե 4 տարվա մեջ մի օր ինքդ քեզ քաղաքացի զգաս
    Ես վազելով կգնայի, բայց դեռ 18 չկամ
    Էնպես որ, ինչ փորձանք էլ բերեք մեր գլխին, ես դեռ 4 տարի ինձ մեղավոր չեմ զգա
    Իսկ լրջության մասին պետք չի էդպես ասել... եթե ինչ-որ մեկը քեզ հետ համաձայն չի, դա դեռ չի նշանակում, որ լուրջ չի... առավել ևս, որ դեռ իմ բերած փաստարկին ոչ մի բանով չպատասխանեցիր

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղավոր եմ, բայց էսքանը չեմ կարդա..միայն ասեմ. Լևոն տեր Պետրոսյանը միակն է թեկնածուների մեջ, ով այդքան շահագրգռված է, որ Հոկտեբերի 27-ի առեղծվածը բացահայտվի։ Ի դեպ, լսել եմ նոր մի բուկլետային ինչ-որ բան ա արդեն անցնում ձեռքից ձեռք։ Միայն գիտեմ, որ սարսափելի փաստեր են արձանագրված, որ ինչքան հարցնես սերժն ու քոչարյանն են շրջանցում...Հուսամ ձեռքներս կընկնի։ Այդ ժամանակ զիլ քննարկում եմ խոստանում այն էլ հատուկ բացված թեմայում։
    Վայ, նոր տեսա...
    Կան մարդիկ, ովքեր շահագրգռված են էդ դեպքերը չբացահայտել` Սերժ և Քոչարյան, որովեհետև իրենց վերջը կգա, եթե բացահայտեն... հետևաբար բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են էս ուժին հակառակորդ, պիտի շահագրգռված լինեն բացահայտել նրանց հանցանքը ... Բայց իմ ասածն էն է, որ իսկապես շահագրգռված մարդը պիտի 9 տարի չսպասեր... Հիմա Ստալինի հանցանքներն են բացահայտում, բայց արդեն ու~շ է... մեզ մոտ 9 տարին էլ արդեն ու~շ է...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 28.01.2008, 17:56: Պատճառ: Գրառման ավելացում
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

  14. #269
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իսկապես չեմ հասկանում, թե մեր երիտասարդները ոնց կարող են նրան սատարել... մեծահասակներ կան, ասենք, որ ժամանակին սատարել են ու հիմա, չնայած ամեն ինչին, չեն ուզում հրաժարվել իրենց գաղափարական-քաղաքական հայացքներից, բայց ախր երիտասարդությունը, կարծում եմ, պետք է կարողանա ավելի սթափ դատել, առանց որևէ կախվածության նախկին նախագահի հանդեպ ունեցած դրական կամ բացասական վերաբերմունքից...
    Հարգելի՛ս, միակ մարդը, ով հենց էլ դուխ ուներ էսօրվա իշխանության առաջ իր խոսքը ազատ ու անկաշկանդ, առանց վախենալու ասելու, դա Լևոնն է։ Գոնե մեկ անգամ նայել ես՞ դիսկերը։ Կարդացել ես ինչերից է խոսվել այս ընթացքում։
    ՄԻ՞թե չեք նկատում ինչն ինչոց ա։
    Ցույց տվե՛ք ինձ որևէ թեկնածուի, ով շատ լավ էլ գիտի, որ Սերժենք ընտությունները կեղծելու են, բայց պայքարի մեխանիզմ ա կիրառում։ Բոլորը լավ հագնվում, կանգնում են տեսախցիկի առաջ ասես ժամանցային հաղորդման են պատրաստվում...

    Ու դուք էդ ամենը չե՞ք նկատում...
    Ըստ Ձեզ ինչու՞ Սերժը թեկնածուներից յուրաքանչյուրի հետ կարող է դուրս գալ բանավեճի, իսկ Լևոնի հետ ոչ...
    Այլընտրանք չկա...ասեմ ինչու...որովհետև իրեն «հաղթած» համարող խավը արդեն երկմտանքի մեջ է, որովհետև վախենում է...ոչ թե Լևոնից, այլ այն պատասխանատվությունից, որի առաջ միայն Լևոնը նրանց կկանգնեցնի վաղ, թե ուշ..կոպիտ ասած. հինգ մատի պես գիտի ով ով ա...
    Պարզապես հասարակ ժողովուրդը երբեք չի գիտակցում «ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին» որևէ հարց լուծելու անհրաժեշտությունը...
    Ու դժվար է հասկանալ նրան, ով գիտի ինչպես կիրառել վերոհիշյալ կարգախոսը...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 28.01.2008, 18:02:

  15. #270
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Լ. Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը: Մեր գնահատականները և սպասելիքները...

    Ինչ վերաբերում է Լևոնի գաղափարախոսությանը, ես, անկախ իմ կամքից, բայց նաև հետաքրքրությամբ, ներկա եմ եղել նախ Փաշինյանի, հետո էլ` Լևոնի միտինգներից շատերին (էլի վավերագրական նյութ հավաքելու պատճառով)... Ես իմ նկարածներից էլ կարողմ եմ դիսկեր պատրաստել ու վերանայել... Ինձ ամենաշատը դուր է գալիս, որ ինքը շատ է խոսում վաճառված լրատվամիջոցների, հ1-ի ու մնացածի մասին... Այ դա ես չեմ լսել մյուս թեքնածուներից... Ինձ սարսափելի նյարդայինացնում են տափակ հումորները, որ արվում են միտինգների ժամանակ` հարուցելով հազարավոր "հասարակ մարդկանց" ծիծաղը...
    Բայց ներկա իշխանություններին քննադատելով` Լևոնից հետ չեն մնում նաև այլ թեքնածուներ... Ես նախորդ գրառմանս վերջում մի քանի տող ավելացրեցի, միգուցե չես նկատել...
    Ուղղակի ուշ է հիմա խոսել բաների մասին, որոնք արդեն դեր չեն խաղում, բայց կարող են պատկառանք առաջացնել "հասարակ ժողովրդի" մոտ քաջ հերոսի հանդեպ... Քո գրած հենց "ճիշտ տեղն ու ճիշտ ժամանակը", իմ կարծիքով, արդեն անցել են...
    Մեզ պետք է մեկը, ով նոր ուղղությամբ կտանի Հայաստանը, մենք էնքան երկար ճանապարհ չենք անցել, որ նորից վերադառնանք, նորից Լևոնը հիշի իր ղեկավարման տարիներն ու սկսի արդարանալ կամ մեղադրել... Պետք է նոր ուժ, որը հինն էլ (Սերժին ու մնացածին) կպատժի, նորն էլ կբերի...
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 28.01.2008, 18:14:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")

Էջ 18 42-ից ԱռաջինԱռաջին ... 814151617181920212228 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 1060
    Վերջինը: 22.07.2024, 21:59
  2. Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 1341
    Վերջինը: 02.04.2021, 10:52
  3. Վիկտոր Դալլաքյան քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.10.2010, 00:00
  4. Ռուս քաղաքական գործիչը Հայաստանին վերջնագիր ներկայացրեց
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 24
    Վերջինը: 24.04.2009, 08:55
  5. Ո՞վ է ամենաարդար քաղաքական գործիչը
    Հեղինակ՝ Crazy, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 27.04.2007, 16:42

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •