Մոդերատորական և քաղաքական գնահատական: Լևոն Տեր-Պետրոսյանի «եղեռնը» տեսած հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում գիտակից մարդիկ, քաղաքականությունից լավ գլուխ հանող մարդիկ, խելոք մարդիկ, հայրենասեր մարդիկ, տրամաբանելու ընդունակություն ունեցող մարդիկ, այդ թվում հազարավոր ազատամարտիկներ, հազարավոր ուսանողներ, հազարավոր մտավորականներ, կիրթ, ունակ մարդիկ, հարյուր հազարավոր այն տարիներին մեծ դժվարություններ տեսած մարդիկ (շարքը կարելի է երկար շարունակել), այսօր կարողացել են վեր կանգնել իրենց անձնական, եթե կուզեք ամբիցիաներից, կարողացել են դատել ոչ թե իրենց կրած զրկանքներով, այլ այն տարիներին իրավիճակին իրական գնահատական տալով, հասկանալով կատարվածի պատճառը, իրատեսական նայելով իրադրությանը և այսօր գնում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից և ոչ մի դեպքում քեզ չեն ասի, որ դու մեղմ ես արտահայտվել, այլ կասեն, կավ ավելի ճիշտ ես կասեմ.
Այսուհետև ակումբում ոչ մի քաղաքական գործչի կամ ակումբցու նկատմամբ չկիրառես նմանատիպ վիրավորական արտահայտություններ, հակառակ դեպքում որպես սկիզբ քեզ կարգելվի «Քաղաքականություն» բաժնում գրառումներ կատարելը: Միաժամանակ զգուշացնում եմ բոլոր ակուբցիներին, չանցնեք անձնական հարաբերությունների պարզման, իրար նկատմամբ վիրավորանքների:
Էջանիշներ