User Tag List

Էջ 5 19-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 281 հատից

Թեմա: Հեքիաթներ ոչ երեխաների համար

  1. #61
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Դեռ ամբողջը չհասցրեցի կարդալ, բայց ուզում եմ գրել տպավորություններիս մասին՝ Այվի ջա՛ն, դու հրաշք ես. Հանս Քրիստիան Անդերսենի համուհոտը կա, Բալզակի՝ ամեն ինչի մեջ մանրանալու ապշեցնող հմտությունը, զուտ հայկական ասացվածքներն ու թևավոր խոսքերը ճիշտ տեղում ահավոր ծիծաղելի ներկայացնելը, պատկերների վառ ու կենդանի շունչը.... Սյուժեն դեռ չգիտեմ, կկարդամ անպայման, բայց սյուժեն այնքան էլ մեծ կարևորություն չունի, ոճ ունես, հրաշալի ոճ. իսկական հեքիաթասացի համուհոտ: Ապրես, հիացած եմ, ինչպես ասում են՝ Մաստեր ի Մարգարիտա
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. #62
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    ժողովուրդ սաղ հեչ, բայց Բձի աղջիկ վախտերը սպանեց

  3. #63
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    41
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հռիփսիկը Գործողության մեջ

    Լինում է չի լինում, Հռիփսիկ անունով մի աղջիկ է լինում(ինքն էլ հաստատ չգիտեր կա թէ չկա, էլ ուր մնաց ես իմանամ): Հռիփսիկը ապրում էր մի գյուղում, որի անունն էր Գուգուշավան: Տեղական ֆորմատով Հռիփսիկը համարվում էր խելացի աղջիկ: Բայց դա նրան չէր բավականացնում և մի օր նա որոշում է, որ ինքը ծնվել է մի այլ բարձրագույն նպատակի համար և այդ բարձրագույն առաքելությունը իրականացնելու համար նա պետք է մեկնի քաղաք: Այսպիսով նա մեկնում է: Հա չմոռանամ ասել, որ Հռիփսիկին սիրում էր մի տղա, որը տեղական ֆորմատով համարվում էր փախած դեմք, իսկ նրա անունն էր Վաղո:
    Հռիփսիկը գնում էր ու գնում առանց հետ նայելու ու հանկարծ… նրան կանգնեցնում է գաիշնիկը, իսկ հռիփսիկը չուներ փաստաթղթեր, որովհետև նա գողացել էր այդ մեքենան իրենց հարևան Երվանդ ձյաձյաից: Բայց Հռիփսիկը չէր կարող ձերբակալվել, որովհետեև նա դեռ չի իրականացրել իր բարձրագույն առաքելությունը, լավ է գոնե քաղաքից դուրս էր ու շրջակայքում չկային մարդիկ: Այսպիսով Հռիփսիկին բաց թողեցին… Երկու կերած խմած գաիշնիկներ:
    … Վերջապես Հռիփսիկը տեղ հասավ: Բայց սպասի, մտածեց նա, - ես նույնիսկ փող չունեմ սենյակ վարձելու համար, ես ոնց կարայի չմտածեի սրա մասին… և այստեղ ինչպես և սպասվում էր նորից օգնության եկավ «հեշտ տարբերակը», էդ հանրակացարանի տերն էլ, ինչ փնթի, շատակերի մեկն էր, բերանից սխտորի հոտը վանյատ էր անում ու Հռիփսիկը քիչ էր մնում շնչահեղձ լիներ:
    Հիմա ժամանակն է կենտրոնանալ բուն հարցի շուրջ:
    Անցնում են օրեր, ամիսներ և նույնիսկ տարիներ, Երվանդ ձյաձյան նոր ավտոյա առնում, Վաղոն դառնումա Վաղինակ, իսկ Հռիփսիկը դեռ չի գտնւմ ինքն իրեն…
    Իսկ հեքիաթի բարոյախոսությունը դուք ինքներդ եզրակացրեք, ով վոնց ուզւմա…

    Ավելացվել է 5 րոպե անց
    P.S. Երկար ժամանակ չկար գրելու
    Վերջին խմբագրող՝ FactorX: 24.12.2007, 17:22: Պատճառ: Գրառման ավելացում
    աութսայդերների մեջ աութսայդեր

  4. #64
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Նոր Տարվա

    Լինում է չի լինում մի աղջիկ՝ անունը Ծյոծ Հարիֆուհի: Ինչու Ծյոծ....որովհետև.... չնայած նա երիտասարդ էր,բայց ամեն օր մտքերով մեծանում էր մինչ խոր ծերություն ու ամեն օր մտովի մահանում էր: Ծյոծ Հարիֆուհին արդեն ուներ բազմաթիվ գերեզմաններ: Ծյոծ Հարիֆուհին ուներ շատ հոգսեր,բայց ամենից շատ նա ուզում էր գտնել իր կանացի երջանկությունը: Օրերից մի օր Ծյոծ Հարիֆուհին որոշում է «վերջ տալ էս անկապ վիճակին» , հիշում է Ապինայի «я его слепила из того что было» երգը ու սկսում է մի նոր անկապգույն վիճակ: Ամեն անգամ նրան թվում է, որ էդ ամեն ինչը նրան ուղակի թվում է, քանի որ առողջ սեքսից հետո հաջորդ օրը «то что было»-ն իրան դնում է անառողջ ավանակի տեղ ու դրանով հոգեկան ապրումերի մեջ գցում խեղճ Ծյոծ Հարիֆուհուն ու ավելացնում նրա գերեզմանների թիվը: Հարիֆուհին հասկանում էր պահի լրջությունը, բայց իրան դնում էր ռետինե խողովակի տեղ ու միշտ սպասում էր ինչ որ նշանի: Բայց ինչ նշան նա ինքն էլ չգիտեր: Երկար խորհելուց հետո Հարիֆուհին վերջապես հասկացավ թե ինչ նշան է նրան պետք ու որոշեց որ եթե Նոր Տարվա գիշերը ժամը 12-ին երկնքից մի մեծ երկնաքար ընկնի հրապարակի տոնածառի վրա, ապա նա կասի «то что было»-ին այն ամենը ինչ մտածում է իրենց չեղած հարաբերությունների մասին.........շարունակելի......
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  5. #65
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    41
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Գնահատականներ տվող չկա ??? Բեստսելերիս
    աութսայդերների մեջ աութսայդեր

  6. #66
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    հեչ դուրս չեկավ

  7. #67
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Ընտրություններ` դեղատանը

    Դեղատանը փայտե փոշոտ դարակի վրա շարված դեղերն իրենց այնքան էլ լավ չէին զգում: Ձանձրանում էին իրենց միապաղաղ կյանքից: Հոգնեցնող էր ամեն օր դեղատան երկար դռան միջով ներս մտնող հիվանդ դեմքերը տեսնելը: Մի օր չեղավ աշխույժ մեկը գար ու դեղ ուզեր: Ով եկավ` մի պրոբլեմ ուներ, թթված դեմքով կմտնեն ներս ու կսկսեն նվնվալ. դե արի ու դիմացիր… Չնայած, որ հիվանդ չլինեն, ինչու պիտի գան դեղատուն: Մանավանդ անտանելի էին աշխատանքային ժամերը, դեղատան աշխատողներն էլ պակաս թթվածը չեն, ոնց էլ չեն հոգնում ամեն օր միևնույն սպիտակ խալաթով ապակե ցուցափեղկի հետևում նստելուց: Գոնե երբ ի վերջո բոլոր հաճախորդները հեռանում էին, վաճառողն էլ հանում էր սպիտակ խալաթը, ձևի համար գլխի մազերի դեզը ձեռքով հարդարում կեղտոտ հայելու առաջ, շրթներկով բերանն աղավաղում ու հեռանում, դեղերը մի փոքր թուլանում էին, ու իրար գլխի հավաքվելով կամ զրուցում էին դեսից դենից, կամ ռադիո լսում, որն, ի դեպ, երբեք չէր անջատվում, օր ու գիշեր միացած էր միևնույն ալիքի վրա: Սակայն դեղերը գոհ էին դրանից: Ռադիոյի միջոցով նրանք շատ ավելի տեղեկացված էին երկրի տնտեսա-քաղաքական ու մշակութային կյանքից, քան առանց ֆիլտրի ծխախոտ ծխող ու բակերի բեսետկաներում պապիների հետ կյանքի հարափոփոխ երևույթները քննարկող ցանկացած շարքային պապի: Բայց միևնուն է, կյանքը շատ տխուր էր անցնում:
    Մանավանդ անտանելի էր Ասպիրինի կյանքը` բնույթով շատ աշխույժ ու կենսախինդ լինելով (իրականում նա պարզապես խոլերիկ էր) նա դժվարությամբ էր համակերպվում իր այդ լճացած վիճակի հետ: Մի թաքուն նախանձով էր ամեն անգամ նայում Դիմեդրոլին, որը միշտ կիսաքուն էր, երբեք ոչնչից չէր բողոքում, ու միշտ բոլորի հետ համաձայն էր: Ասպիրինն այնպես էր ուզում գոնե մի օր մի քանի ժամ, գեթ մի քանի վայրկյանով սավառնել այն կապույտ դաշտերի վրայով, որոնց մասին մի անգամ կիսաձայն ու ալարելով պատմել էր Դիմեդրոլը:
    Տեմպալգինը զգացել էր Ասպիրինի հսկայական պոտենցիալը, գլխի էր ընկել, որ օրերից մի օր եթե որևէ փոփոխություն լինի իրենց կյանքում, ապա դա կլինի միայն ու միայն Ասպիրինի շնորհիվ, այդ պատճառով էլ Ասպիրինը ուր գնար, որ դարակի վրա էլ անցկացներ իր ժամանակը, Տեմպալգինը կրնկակոխ հետևում էր նրան, ու ամեն անգամ փորձում ինչ-որ մանր-մունր ծառայություններ մատուցել նրան` զգալով, որ հենց գա Ասպիրինի աստեղային ժամը, իրեն էլ մաս կհասնի դրանից: Եվ Տեմպալգինը չէր սխալվել:
    Մի օր Ասպիրինը, որը նաև ամենախելացին էր, էլ չդիմացավ իր անտանելի միապաղաղ կյանքին ու կատաղած ճչաց.
    - Պետք է ինչ-որ բան փոխել մեր այս տաղտկալի կյանքում, թե չէ ես հիմա Դիմեդրոլի կոկորդը կկրծեմ:
    Դիմեդրոլը չանհանգստացավ: Նա իր մշտական երանելի վիճակում էր, և այդ պահին ճախրում էր կապույտ դաշտերի վրայով: Մնացած բոլոր շշերը, սրվակներն ու հաբերն իրար անցան: Ոմանք գտնում էին, որ իրոք պետք է գնալ օպտիմալացման (չնայած ոչ մեկը չէր հասկանում այդ բառի իմաստը. այն նրանց ծանոթ էր ռադիոընդունիչից), ոմանք էլ կարծում էին, որ այսպես էլ վատ չէ: Ասպիրինը բարձր ձայնով առաջարկեց քվեարկել, և մի քանի րոպե անց հայտարարեց, որ ձայների մեծամասնությամբ (թեպետ ոչ մեկը չգիտեր, թե ընդհանրապես ինչ է նշանակում քվեարկել կամ էլ ով հաշվարկեց ձայները) որոշվել է գնալ օպտիմալացման: Տեմպալգինը, որն իր ուսերին էր առել ղեկավարությանն աջակցելու պարտականությունը, ասաց.
    - Մենք մշակել ենք մի շատ կարևոր ծրագիր (ոչ մեկը չհետաքրքրվեց, թե ով էր այդ “մենք”-ը և երբ էին “նրանք” հասցրել ինչ-որ ծրագիր մշակել), և այդ ծրագրի իմաստը կայանում էր հետևյալում` բոլոր դեղերը պետք է փոխանակեն իրենց հատկությունները ում հետ որ կցանկանան…
    Այստեղ Ասպիրինը բազմանշանակ ժպիտով նայեց Դիմեդրոլի կողմը…

    Մի քանի րոպեում բոլորն իրար անցան: Ադրենալինը կատաղած վազում էր Սրտի Հաբերի հետևից, որ այդ համառներից խլի իրենց հանգստությունը, իսկ վերջիններիս էլ միայն իրենց հատկություններն էին, որ հետ էին պահում ուշաթափվելուց: Իսկ այդ ժամանակ կապույտ դաշտերի վրայով սավառնում էր Ասպիրինը` երանելի ժպիտը դեմքին, մինչ Դիմեդրոլը կոկորդով մեկ ճչում էր ու օպտիմալացում պահանջում:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (19.04.2011)

  9. #68
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Տխուր էր

  10. #69
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Ժողովուրդ, էս մեկը Մոխրոտիկի նման լավը չի, բայց մեջը իմաստ կա: Ուզեցել էի դրա նման բան գրեի. հումորով ու անիմաստ, բայց հակառակը ստացվեց: Իմաստ կա, բայց հումոր քիչ կա, եղածն էլ տափակություն ա: Ռաբիզն ու ժարգոնն էլ ավելի շատ ա, քան թե Մոխրոտիկի մեջ:

    ՄԵՐ "ԱԽՊՈՐ" ԾՆՈՒՆԴԸ

    Կար-չկար մի անճոռնի արջ կար` Վինի Պուխ անունով: Ոչ, նա ռուսական մուլտֆիլմի Վինի Պուխը չէր և ոչնչով էլ նման չէր իր ադաշին: Հիշենք մեր սիրելի հերոսին. գորշ և կլորիկ մարմին` մորթիով ծածկված, իսկական արջին վայել ծուռ վերջույթներ, արջային սեր մեղրի նկատմամբ և վոկալ տվյալներ, որոնք չունեն նույնիսկ մեր էստրադայի շատ “աստղեր”: Իսկ սա? Անճոռնի ու տձև մարմինը կանաչ գույնի էր և ծածկված չէր մորթիով: Դեմքին միշտ երևում էր մի հիմար ժպիտ, որով նա ցանկանում էր գեղեցիկ երևալ: Մեղր չէր սիրում ուտել, այլ նախընտրում էր ոգելից խմիչքներ խմել: Էլ չեմ խոսում ձայնային աղքատիկ տվյալների մասին: Հագին ուներ միայն մեկ շոր, այն էլ` չափազանց կարճ, որն ավելի շուտ լիֆի տպավորություն էր թողնում: Վինի Պուխը ուներ հավատարիմ ընկեր: Դա Պիտաչոկն էր` մի վախկոտ խոճկոր, որը ապրում էր կողքի տանը և երբեք չէր դավաճանում իր հարևանին: Բավական էր Պուխը զանգեր նրան և մի բան խնդրեր, Պիտաչոկը զգաստանում էր, զինվորի կեցվածք ընդունում ու գնում էր ընկերոջ մոտ: Եթե Պուխը տեղ էր գնում, անպայման իր հետ էր վերցնում Պիտաչոկին, քանի որ մենակություն չէր սիրում: Պիտաչոկը, ի տարբերություն Պուխի, մի քիչ տաղանդ ուներ և ընկերոջ մասին մի քառատող էր հորինել, որը դարձել էր նրա նշանաբանը: Պիտաչոկը նաև գրել գիտեր, և ճիշտ է, գրագիտություն չուներ, բայց ողջունելի էր, որ նա այդ տողերը գրել էր իր տան դռան վրա.

    ուր վ0ր գնաս հէտտ Կգամ
    հենՑ վ0ր Կանչես մոտտ Կգամ
    մոտտ Կգամ մոտտ Կգամ
    հէտտ Կգամ հէտտ Կգամ (*)
    ***
    Մի երեկո էլ Պուխը սովորականի նման պառկած էր անկողնում և պատրաստվում էր քնել, երբ զանգ եկավ.
    -Երևան, Երևան գնալու եմ,
    Հիմնական Երևանում…
    Վինի Պուխը վերցրեց հեռախոսը: Զանգողը նապաստակ Կռոլիկն էր` նրա “ախպերը”, որը արդեն մի քանի տարի է, ինչ մշտական բնակություն էր հաստատել Երևանում:
    -Կռոլիկ ախպեր?
    -Բարև ախխխպերս!
    -Բարև ազիզ:
    -Ինչ կա?
    -Հեչ, քո մոտ?
    -Ծնունդս ա:
    -Լուրջ? Արա հա էլի…
    -Հըըը!
    -Շնորհավոր:
    -Լավ ա ֆայմար: Լավ էտ կարևոր չի: Ձեզ երկուսիդ հրավիրում եմ նշելու:
    -Հաաա:
    -Բաաաա: Քեռիս էլ Ամերիկայից Վիսկի ա ուղարկել: Կգաք?
    -Հա, կգանք,-ասաց Վինի Պուխը և քիչ մնաց ճչար ուրախությունից, բայց մի կերպ զսպեց իրեն:
    -Հմի հելեք եկեք, որ վաղը առավոտվա կողմ հասնեք:
    -Եղավ,-ասաց Վինի Պուխը և զանգահարեց Պիտաչոկին:
    ***
    -Ալո:
    -Ես եմ Պիտաչոկ ջան: Հել հագնվի: Խմելու գործ կա:
    -Ինչ ա եղել որ?
    -Մեր “ախպոր” ծնունդն ա:
    -Ում?
    -Էն ապուշ Կռոլիկի:
    -Հա դե եկա:
    ***
    Պիտաչոկը ծեծեց դուռը:
    -Արա սպասի,-ներսից լսվեց Վինի Պուխի ձայնը,-մի հատ սիրուն հագնվեմ գամ:
    Վինի Պուխը հագավ իր վերջին զանգի կոստյումը, ջինսի շալվարը, որը նրա 20-ամյակին նվիրել էր Կռոլիկը, իսկ վերջում չմոռացավ փողկապ կապել:
    -Դե, հելանք:
    Եվ երկուսով ճանապարհ ընկան: Մոտ տաս րոպե քայլելուց հետո Վինի Պուխը մի բան հիշեց.
    -Պիատչոկ…
    -Հը?
    -Արա մեր “ախպերը” մեզ հրավիրել ա ծնունդ, մենք նվեր չենք տանում հետներս:
    -Բա ինչ անենք…
    -Փուչիկ մնացել ա?
    -Չէ…
    -Բա ապուշ! Երկու հատ փուչիկ ունեիր: Ինչ արիր?
    -Մի հատին ես եմ կրակել քո ցանկությամբ, մի հատն էլ էն իշուն ենք նվիրել:
    -Արա հաաա… Բա հրացանդ?... Էտի նվիրենք:
    -Էտ ապուշի նվերն ա էտ հրացանը: Հո հետ չենք նվիրելու:
    -Լավ: Ճամփին ոնց էլ ըլնի, մի հատ նվերների խանութ կլնի: Մի շիշ արաղ կառնենք:
    -Բայց փող չունենք:
    -Լավ չի…
    -Գտա. ապառիկով կվեկալենք:
    -Վայ արի փաթաթվեմ իմ հնարամիտ ընկերոջը,-և Պուխը այնպես գրկեց Պիտաչոկին, որ քիչ մնաց խեղդեր:
    ***
    Ճանապարհը երկար էր ու հոգնեցուցիչ: Իսկ խանութ այդպես էլ չէր երևում: Եվ Պուխը, և Պիտաչոկը հոգնածությունից կախել էին գլուխները ու ռոբոտների նման առաջ էին շարժվում` հայացքները հառած դեպի գորշ ու միապաղաղ գետինը: Երկուսի կոպերն էլ արդեն ինքնըստինքյան փակվում էին: Երկուսն էլ ոչինչ չէին զգում, բացի իրենց թմրած ոտքերից, որոնք ինքնաբերաբար քարշ էին տալիս իրենց հետ: Հանկարծ Վինի Պուխը կանգնեց:
    -Պիտաչոկ, նայի:
    -Ինչ?
    Նրանց ուշադրությունը անմիջապես գրավեց գորշ ու միապաղաղ հատակին լուսնի լույսից փայլող մի ինչ-որ առարկա:
    -Ոսկի ա աչքիս,-և Պուխը վերցրեց այդ առարկան:
    Դա ավելին էր, քան ոսկի. դա արաբական ոսկե լամպ էր, որի մեջ իր հանգիստն էր գտել մի փռչոտ ջին: Տեսնելով, որ ինչ-որ մեկը խանգարեց իր երկարամյա քունը, ջինը դուրս եկավ լամպից:
    -Էէէէէս փառչակն ով ա...-շշնջաց Պուխը և լամպը սարսափած գցեց ձեռքից:
    Իսկ ջինի դեմքը իրոք սարսափելի էր, մանավանդ այդ գիշերվա կեսին. այն ամբողջությամբ ծածկված էր մազերով, որոնք դարերով ածելու երես չէին տեսել: Մազերը և մորուքը հասնում էին մինչև նրա ոտքերը, ճանապարհին մի քանի անգամ օղակելով ցախավելի պես բարակ մարմինը:
    -Սոված եմ,-ասաց ջինը և բերանը մոտ մեկ ոտնաչափ բացելով` այնպես հորանջեց, որ բերանից փչող զզվելի հոտը տարածվեց 1 կմ տրամագծով: Ջինը դարերով չէր մաքրել ատամները: Հետո, տեսնելով, որ դիմացը երկու հոգի են կանգնած, կարգի բերեց իրեն և արտաբերեց շաբլոն դարձած այս խոսքերը.
    -Լսում եմ ու հնազանդվում, օ իմ տիրակալ:
    -Արա էսի ջին ա,-ասաց Պիտաչոկը և սկսեց դողդողալ:
    -Ինչ ա?-հարցրեց Պուխը, որը կյանքում առաջին անգամ էր այդպիսի բառ լսում:
    -Ջին... Ինչ ցանկություն ասենք, կկատարի: 3 ցանկություն: Հիմա մի հատ ցանկություն ասա:
    -Պիտաչոկ ջան, որ մի շիշ արաղ ուզեմ, կտա?
    -Կտա, ոնց չի տա:
    - Ջին ջան, մի շիշ... Մի շիշ... Մի շիշ կոնյակ տուր:
    Եվ մի շիշ կոնյակ անմիջապես հայտնվեց Պուխի ձեռքում:
    -Ինչ արաղ, ինչ բան. էս մի շիշ կոնյակը հետներս կտանենք որպես նվեր: Հլա 2 ցանկություն էլ կարանք ասենք, չէ?
    -Այո,-պատասխանեց ջինը:
    Երեքով շարունակեցին ճանապարհը: Պուխը անգամ ոսկե լամպը չվերցրեց իր հետ:
    ***
    Առավոտյան նրանք վերջապես հասան Կռոլիկի փոքրիկ կացարանին, որը գտնվում էր Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ներքնահարկում:
    Այլևս չնկարագրեմ նրանց հանդիպման պահը, նրանց պաչիկով բարևները (ավելի ճիշտ` 3 պաչիկով, ինչպես վարվում են իսկական ախպերները, երբ երկար ժամանակ իրար տեսած չեն լինում), նրանց հարցուփորձերը միմյանց որպիսության մասին, Պուխի և Պիտաչոկի շնորհավորանքները ու մեկ շիշ կոնյակի նվիրելը: Միանգամից անցնենք բուն նյութին: Կռոլիկը, տեսնելով Ջինին, քարացավ.
    -Արա էս ով ա?
    -Էտի մեր ախպերն ա: Ջին ա. ինչ ցանկություն ասես, կկատարի:
    -Կասկադից եք գտել?
    -Չէ: Լամպից ենք գտել: Մի ցանկություն ասել ենք, հլա 2 հատ ունենք:
    -Ջան: Դե որ տենց ա, էս պադվալում խի պտի փոշի շնչենք: Ինչ վիսկի, ինչ բան. էթանք Օպերա, մի հատ թույն օբյեկտ նստենք, ինչ ասես պատվիրենք: Վերջում մեր Ջին ախպորից կխնդրենք, որ փագվի:
    Միտքը իրոք լավն էր: Եվ չորսով ընտրեցին Օպերայի շրջակայքի ամենաթանկ ռեստորաններից մեկը: Մատուցողներից մեկը մոտեցավ ու հարցրեց.
    -Ինչ եք ցանկանում?
    -10 շիշ արաղ, 5 շիշ կոնյակ, 5 շիշ էլ շամպայն: Գրի, գրի: Արխային գրի: Կփագվենք:-Վստահ ասաց Կռոլիկը և ավելացրեց,-պլյուս` 20 բաժին խորոված, 30 բաժին քյաբաբ: 4 հատ էլ շոկոլադով տորթ: Ձեռի հետ էլ` սալաթ-մալաթ:
    Եվ երբ մատուցողը տատանվելով հեռացավ պատվերի համար, Պիտաչոկը սկսեց անհանգստանալ:
    -Տղեք, բա որ Ջինը էտքան փող չունենա: Ինչ պտի անենք…
    -Չդնես: Մեր Ջին ախպորից միլիոն դոլար էլ ուզենք, կտա: Չէ, Ջին?
    -Ալլահը վկա,-պատասխանեց Ջինը:-Ընդամենը ասեք, թե որքան գումար եք ուզում, և ես կկատարեմ ձեր ցանկությունը:
    -Հլը որ չգիտենք, ինչքան ա պետք,-պատասխանեց Պուխը:-Հետո որ հաշիվը բերեն, նոր կիմանանք:
    -Մեր Ջին ախպերը էնքան նիհար ա, ոնց որ պոլի փեդ ըլնի,-կատակեց Կռոլիկը:-Մի լավ կկերցնենք, կխմցնենք, հետո կլողացնենք, մազերը կկտրենք, կթրաշենք, տղա կդառնա:
    Մատուցողը բերեց նրանց պատվերը ընդամենը 5 րոպեում: Եվ այդ երեք «ախպերներով» չտեսի նման նետվեցին դեպի խորովածն ու քյաբաբը:
    -Ջին ջան, ինչ ուզում ես կեր: Խի ես քաշվում?
    Եվ ջինը նույնպես սկսեց ուտել: Դարերով նա ոչինչ չէր կերել: Կես ժամ չանցած` ամբողջ ուտելիքը վերջացավ, հիմնականում Պուխի ջանքերով: Պուխը այդքան ուտելուց հետո այնպես տռզեց, ասես պատրաստվում էր պայթել:
    -Հիմա խմում ենք,-շնչակտուր կերպով ասաց նա և օղու մի շիշ վերցրեց:
    -Բա բաժակները?-հարցրեց Պիտաչոկը:
    -Արա ինչ բաժակ: Մեր նման տղեքը պետք ա արաղը շշով խմեն: Ով որ շշով չխմի` տղա չի: Ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի: Ամաչել պետք չի:
    Եվ ջինը նույնպես սկսեց խմել: Չորսով խմեցին մինչև կեսգիշեր: Դատարկվեցին օղու, կոնյակի և շամպայնի շշերը: Ջինը քնեց, իսկ Պուխը, Պիտաչոկը, Կռոլիկը, ինչպես համապատասխանաբար Չաղ, Ցանցառ, Նիկուլին, սկսեցին հազար ու մի օյինբազություններ անել:
    ***
    Առավոտյան կողմ, երբ նրանք ուշքի եկան, իսկ ջինը արթնացավ, մատուցողը մոտեցավ ու ներկայացրեց հաշիվը. 200000 դրամ:
    -Ջին ջան, երկրորդ ցանկություն,-ասաց Պուխը:-200000 դրամ եմ ուզում:
    -Չեմ կարող,-պատասխանեց ջինը:
    -Խի? Շատ ես խմել, ուժերդ սպառվել են?
    -Ոչ: Ձեր երեք ցանկությունների լիմիտն է սպառվել:
    -Ոնց թե: Արա աչքիս հլը չես օյաղցել: Երկու ցանկություն հլը ունենք ասելու:
    -Ոչ: Ալլահը վկա, ձեր երեք ցանկությունների լիմիտը սպառվել է:
    -Արաաաա! Մենք մի հատ ցանկություն չենք ասել?
    -Ոչ: Երեք ցանկություն եք ասել, ես էլ կատարել եմ:
    -Հլը հերթով թվարկի:
    -Առաջին` «ջին ջան, մի շիշ արաղ տուր»: Երկրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես կեր»: Երրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի»:
    Այսպիսի անմխիթար ավարտ ունեցավ երեք ալկաշների ցոփ խրախճանքը:
    ________________________________
    (*) ժամանակին մեր մեծ երգիչներից Տ. Ժամկոչյանը անցնելիս է եղել այդ կողմերով և տեսնելով դռան վրա գրված այս քառատողը, գրել է իր հանրահայտ երգը (ծանոթ. հեղինակի)

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (18.05.2012), Նաիրուհի (06.12.2013)

  12. #70
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լավն էր
    Վերջի մոմենտը հատկապես

  13. #71
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Ճիշտա հումորը շատ չէր բայց լավ մոմոենտներ կար բայց սրա մեջ գոնե իմաստ կար:

  14. #72
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Վերջի մոմենտը հատկապես
    Տիգրան Ժամկոչյանի մոմենտը՞
    Ասեմ, որ էտ իմ միտքը չի եղել: Մի հատ ծանոթ ունեի, վախտին էտ երգի վրով ասել էր. "հեչ չեմ սիրում էտ երգը. ամեն անգամ լսելուց պատկերացնում եմ, որ մի հատ շուն ա իրա տիրոջ մասին երգում"

  15. #73
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    looooooooooooooooooooool
    Հայկ, ընտիր էր Հատկապես նկարագրությունները
    Ապրես

  16. #74
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգրան Ժամկոչյանի մոմենտը՞
    Ասեմ, որ էտ իմ միտքը չի եղել: Մի հատ ծանոթ ունեի, վախտին էտ երգի վրով ասել էր. "հեչ չեմ սիրում էտ երգը. ամեն անգամ լսելուց պատկերացնում եմ, որ մի հատ շուն ա իրա տիրոջ մասին երգում"

    Չէ ստեյը, թե էս չի վերջը?

    -Ոչ: Երեք ցանկություն եք ասել, ես էլ կատարել եմ:
    -Հլը հերթով թվարկի:
    -Առաջին` «ջին ջան, մի շիշ արաղ տուր»: Երկրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես կեր»: Երրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի»:

  17. #75
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լավն էր։ Ո՞վ ասեց, թե հումորը քիչ էր, լավ էլ հումոր կար։ Կերպարներն էլ շատ վառ էին, տիպիկ ու իրական։
    Հայկ ջան, ամեն անգամ զարմանում եմ քո հարուստ երևակայության վրա։ Դեմք ես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 5 19-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Անգլերեն երեխաների համար
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2014, 11:09
  3. Ուսուցողական կայքեր երեխաների համար
    Հեղինակ՝ Peace, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2013, 04:14
  4. Ստեղծագործություններ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 05.12.2011, 13:27
  5. Միջոցառում երեխաների համար
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 10:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •