User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 14 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Ճակատագիրը: Եթե...

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ճակատագիրը: Եթե...

    Երթուղայինի կիսաչոր նստարանին նստած, գլուխը հետ գցած՝ հեռախոսի միջի երաշժտությունն էր լսում ականջակալներով: Աչքերը փակ էին:
    Էլի հոգնած էր արթնացել:
    Մի պահ աչքերը բացեց` նայելու, թե ուր է հասել: Դեռ ճանապարհի կեսին էր:
    Հաջորդ երգը սկսելիս կողքին շարժում զգաց: Նայեց` փոքր աղջիկ էր նստել: Սպիտակի չափ շեկ մազերով: Ծովագույն աչիկներով: Ժպտաց փոքրիկ արևին ու էլի փակեց աչքերը:
    Կանացի սուր, աղիողորմ ճիչը ստիպեց վեր թռնելով նորից բացել աչքերը:
    Տեսածը հիստերիկ ու սառը քրտինքով պատված երազ թվաց:
    Վարորդը թուլացած ընկել էր ղեկին ու ցնցվում էր: Մեքենան դուրս էր եկել ճանապարհի հանդիպակաց կողմը և աջուձախ նետվելով՝ առաջ էր սլանում: Առանց վայրկյան անգամ ձգելու վեր թռավ տեղից՝պայուսակն ու հեռախոսը գցելով, գրկեց երեխային ու ուժով մտցրեց նստարանի տակ` խնդրելով չշարժվել, հետո ցատկեց դեպի վարորդն ու մի ձեռքը ղեկին գցելով` մյուսը գցեց ձեռնարգելակին: Մեքենան սարսափելի ճռռոցով, դեմուդեմ առաջ սլացող բեռնատարից խուսափելով` մոտեցավ ձախ մայթին:


    ---Եթե---

    Մայթի մոտ. արգելակը քաշելու պահին չգիտես որտեղից հայտնված հսկայական ամենագնացը աննորմալ արագությամբ ու ասես կույր վարորդով եկավ ուղիղ երթուղայինի վրա: Վերջին պահին ուղիղ իր դիմաց հասցրեց տեսնել միայն ամենագնացի հաստավիզ վարորդի ոչինչ չարտահայտող հայացքը:

    ***

    Ռմբակոծությունից անիջապես հետո ցավից տնքացողի տեսքով փողոցում մեռելային լռություն տիրեց: Քիչ անց այն ընդհատվեց շտապօգնության մեքենաների վայնասունով:

    ***

    Առաստաղը կեղտոտ էր: Ու ինչ-որ շողքեր էին վրայով վազում ժամանակ առ ժամանակ: Փորձեց գլուխը թեքել: Անտանելի ցավը շամփրեց ուղեղն ու ստիպեց այլևս ոչ մի շարժում չանել:
    Գլխավերևում հայտնվեց սպիտակ խալաթով մեկը:
    - Լիոնա, - ձայնը փափուկ էր` չնայած խիստ տեսքին, - լսում ես ինձ?
    - Ուհու:
    - Բոլորը վախենում էին, որ էլ գիտակցության չես գա: Գալու դեպքում էլ` չես հիշի ոչինչ: Իսկ ես գիտեի, որ դու ուժեղ ես: Կկարողանաս:
    Աղջիկը լռեց:
    - Կարողանալու՞ եմ քայլել:
    Բժիշկը հայացքը փախցրեց:
    - Քեզնից շատ բան է կախված: պետք է ուժեղ լինես ու հավատաս:
    - Երկուսն իրար հե՞տ, բժիշկ:
    - Լիոնա …
    - Կողքս երեխա կար նստած..շեկ մազերով..
    - Նրան ոչինչ չի եղել, անգամ քերծվածք չունի: Միակն է, որ ոչ մի վնասվածք չի ստացել: Պահապան հրեշտակ է ունեցել երևի:
    Լիոնան փակեց աչքերն ու փորձեց հիշել` ինչ երգ էր լսում վերջին պահին, երբ կնոջ ճիչը խլացրեց ամեն ինչ:
    Այդ երգը մաքրել է պետք հեռախոսից:

    Պալատում մենակ չէր: Դա հաջորդ օրը հասկացավ: Երկտեղանոց էր:
    Մյուս մահճակալին պառկած էր ոտքը կոտրած մի տղա: Նրան այցելած ընկերների խոսակցությունները լսելով` տեղյակ էր ողջ պատմությանը: Շինհրապարակում գործ անելիս երեք մետր բարձրությունից ընկել էր ներքև: Ասում էին` լավ է պրծել:
    Մի օր նրա ընկերներից մեկը մոտեցավ իրեն ու բարեհամբույր ժպտալով հարցրեց.
    - Պաղպաղակ կուտեք?
    - Ինքը քաղցր չի սիրում, - լսեց քիչ հեռվից:
    Խորը, հաճելի տեմբրով ձայն էր:
    Լիոնան ցավից շուրթերը արյունելու չափ սեղմելով` իրեն ստիպեց նայել ձայնի ուղղությամբ:
    Երկրորդ մահճակալին պառկած տղան էր:
    Մոխրագույն աչքերը Լիոնային էին նայում անբացատրելի արտահայտությամբ: Տղայի ընկերները լռեցին ու զարմացած նայեցին միմյանց:
    - Արամ,- կիսաձայն ասաց նրանցից մեկը, - ո՞վ է քեզ ասել..
    - Ոչ ոք, - Արամը ժպտում էր:

    Երեկո էր: Այցելության ժամն արդեն ավարտված էր: Խտացող խավարում լսվում էր նրանց կիսաձայն զրույցը:
    - Լիոնա, երեկ որ քնած էիր ցերեկը, մի կին եկավ իր փոքրիկ աղջկա հետ: Չուզեցին քեզ արթնացնել: Կինն ասաց, որ դու այդ երեխային փրկել ես: Ավտովթարի ժամանակ:
    - Չի բացառվում, - Լիոնայի սիրտը ճմլվեց վթարի հիշողություննից:
    - Դու լավ ես լինելու, Լիոնա:
    - Ի՞նչ գիտես, Արամ:
    - Չգիտեմ: Պարզապես ես այդպես եմ ուզում: Դու այլ տարբերակ չունես:
    Աղջիկը լուռ ժպտաց մթությանը:
    Դուռը ծեծելուց հետո պալատ մտավ բուժքույրը` գիշերային սրսկումներն անելու համար:

    ***

    Ամառային այգու գունավոր նստարաններից մեկին նստած էին երկու աղջիկ և ոգևորված քննարկում էին այդ օրվա իրենց հանձնած քննության մանրամասները:
    Նրանցից մեկի հայացքը սևեռվեց դիմացի նստարանին:
    - Լուս, նայի ինչ սիրուն զույգ ա:
    Աղջիկն ու տղան առանց իրարից հայացքը կտրելու զրուցում էին: Խոսելու ընթացքում տղան ձեռքը բարձրացրեց և անասելի քնքշությամբ շոյեց աղջկա դեմքը:
    - Նար, նայի…երկուսն էլ ձեռնափայտով են, - տխուր ասաց Լուսինեն, - ինչ լավն են բայց..չէ՞..
    Նարինեն նայեց զույգին ու ժպտալով լուռ համաձայնեց ընկերուհու հետ:

    ---Եթե---

    Արգելակը քաշեց`մեքենան փոքր-ինչ մայթի վրա բարձրացնելով: Երթուղայինը աղմկոտ մեխվեց մայթին:
    Շուռ եկավ դեպի ուղևորները:
    - Մեկդ մոտեցեք վարորդին օգնենք, - մի կերպ կարողացավ արտաբերել:
    Երթուղայինում լսվում էր երեխայի լացի ձայնը ու վարորդին մեքենայից իջեցնող մարդկանց իրարանցումի աղկմուկը:


    ***

    Ճանապարհային ոստիկանությունն ու բժիշկներն արդեն գնացել էին:
    Ծառին հենված կանգնել էր:
    - Աղջիկս,- իր հետևում նստած կինն էր, - տղաս եկել է մեքենայով, արի քեզ տուն տանենք, հա՞:
    - Շնորհակալ եմ,- ծառից պոկվելով ասաց Լիոնան:
    Ստացվեց ոտքի վրա մնալ;
    - Ես դեռ աշխատանքի պետք է գնամ:
    - Բալիկ ջան, - այս մեկը տղամարդ էր, - ի՞նչ աշխատանք..մեր բոլորի կյանքը փրկեցիր..գոնե տուն գնա..
    Լիոնան կապը ոչ մի կերպ չհասկացավ ու բարեհամբույր ժպտաց:
    - Ես լավ եմ, մի մտածեք:

    ***

    Քաղաքն արթնանում էր: Լիոնան քայլում էր ու վայելում յուրաքանչյուր իր շունչը: Քայլում էր ու ժպտում: Զանգեց գրասենյակ ու զգուշացրեց, որ մեկ ժամ ուշանալու է:
    - Ինչու՞, - քարտուղարուհու ձայնը դժգոհ էր: Ինչպես միշտ:
    - “Ավարիայի տակ” եմ ընկել, - ժպտալով ասաց ու անջատեց հեռախոսը:
    Իր սիրած փողոցներից մեկով քայլելիս` հայտնվեց նոր կառուցվող շենքի շինարարության խլացուցիչ աղմուկի մեջ:
    Նայեց շենքին` փորձելով հասկանալ, թե ինչի համար է կառուցվում: Հերթական խանութն է լինելու թե՞ ռեստորանը…
    Երկաթե բարձր կոնստրուկցիայի վրա կանգնած երիտասարդը փորձեց օդում բռնել գործընկերոջ նետած ինչ-որ անհասկանալի գործիք, և հաշվարկներում, ըստ երևույթին, սխալվելով, կորցրեց մարմնի հավասարակշռությունն ու ընկավ:
    Լիոնային թվաց, թե ֆիլմի դանդաղեցրած կադր է նայում: Սարսափից լայն բացված աչքերով մոտեցավ ընկածին ու դողացող մատներով հավաքեց շտապօգնության համարը:
    Ընկածին վազելով մոտեցան մնացած բանվորները:
    - Արամ..Արամ ձեն հանի..խոսա..

    Լիոնան ինքն էլ չհասկացավ`ինչպես հայտնվեց շտապօգնության մեքենայում, Արամի ձեռքը բռնած: “Ով եք” հարցին ներկայացել էր ու պատասխանել էր` ընկերուհին:

    Տղան կյանքի համար վտանգավոր վնասվածք չէր ստացել: Ինչ-որ հրաշքով ոտքն էր միայն կոտրել: Բժիշկներն ասացին, որ նա շուտով գիտակցության կգա:
    Լիոնան դուրս եկավ հիվանդանոցից և մտքերին տրված սկսեց քայլել: Փողոցն անցնելիս մտածում էր, որ այդ օրը չափազանց շատ էր լեցուն իրադարձություններով:
    Ուշքի եկավ մեքենայի շչակի խլացնող, սուր ձայնից…

    ***

    Արամն ուշքի եկավ հաջորդ օրը:
    Մայրը նստած էր կողքին: Տղայի կոտրած ոտքի հետ կապված ողջ ասելիքն ասելուց հետո փսփսոցով սկսեց պատմել պալատի մյուս մահճակալին պառկած աղջկա մասին, որը նախորդ օրը հենց հիվանդանոցի դիմաց “ավարիայի տակ” էր ընկել:
    - Անունը Լիոնա է, - Արամը չհարցրեց: Ասաց:
    - Ի՞նչ գիտես, բալա, -մայրն ապշած էր:
    Արամը նայեց մորն ու ժպտաց:
    - Չգիտեմ, մամ:

    ***

    Ամառ էր:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 04.07.2009, 17:47:

  2. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.07.2009), Amaru (05.07.2009), CactuSoul (10.12.2012), Chilly (09.07.2009), Chuk (04.07.2009), cold skin (30.10.2009), Kita (04.07.2009), Kuk (05.07.2009), Lion (05.07.2009), Manya (04.07.2009), Mariam1556 (07.11.2009), murmushka (05.07.2009), Nadine (06.07.2009), Norton (04.07.2009), Sambitbaba (10.12.2012), Ungrateful (05.07.2009), Արէա (10.12.2012), Դատարկություն (30.10.2009), Երկնային (04.07.2009), Ծով (04.11.2009), Կաթիլ (26.07.2009), Հայկօ (04.07.2009), Մանուլ (07.09.2009), Մինա (10.12.2012), Նաիրուհի (10.12.2012), Նարե (04.07.2009), Ուլուանա (04.07.2009), Ջուզեպե Բալզամո (04.07.2009), Ռուֆուս (05.07.2009), Ֆոտոն (30.10.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Լիլ, սիրուն ա, շատ: Ու չնայած իրականում լուսավոր ա, բայց մի տեսակ թախծոտ ա: Փոքրիկ աղջկա՝ արևի փրկությունն արդեն, երկու դեպքում էլ, մի ամբողջ լուսավոր մթնոլորտ ա ստեղծում, իսկ Արամն ու Լիոնան, երջանիկ են լինելու, գիտեմ: Որտեղի՞ց: Չգիտեմ որտեղից

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (04.07.2009)

  5. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Չզարմացա, որ 4 ժամվա ընթացքում, բացի Չուկի ոչ ոք կարծիք չգրեց: Լիլ, սիրուն ա, ինչպես քո գրած բոլոր գործերը, բայց էս մեկը խոսելու տեղ չի թողել: Ուզում եմ ինչ-որ բան ասել, որ նկարագրեմ թե ինչ զգացի` չի ստացվում: Քեզ հետո, ականջիդ կասեմ, որ Լեոնային ում եմ նմանացրել, իսկ էստեղ կասեմ` նախանձեցի էդ աղջկան:

  6. #4
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Գալ, լավ էր: Աներեվույթին հպվել էլ կարող ես ուրեմն, լավ էր …
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  7. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Գալ, ախր լավն ես, էլի, հո զոռով չի : Ապրես : Եթե ես գրեի սենց բան, երկու եթե-ների դեպքում էլ աղջիկը կմահանար՝ անկախ դեպքերի ընթացքից: Իսկ քո գրածում Լեոնան Արամին ա գտնում... :
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.07.2009), Նաիրուհի (10.12.2012)

  9. #6
    քերովբե Միքայէլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.06.2009
    Գրառումներ
    75
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Վատ չէ, ինձ միշտ էլ դուր են եկել միևնույն դեպքի տարբեր վարիացիաների նկարագրությունը: Լինի դա ֆիլմ, թե պատմվածք: Միայն մի դիտողություն.
    չեմ հասկանում, թե ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում է երկրորդ "եթե"-ից դուրս մնացել հսկայական ամենագնացը: Որքան էլ տհաճ լինի ամենագնացի հաստավիզ վարորդի ոչինչ չարտահայտող հայացքը, միևնույնն է, այն միշտ էլ լինելու է ճակատագրի բոլոր մնացած կեռմաններում, եթե եղել է առնվազն մեկում:
    Վերջին խմբագրող՝ Միքայէլ: 05.07.2009, 00:33:
    Ինչ եղել է, կա. ինչ պետք է լինի, եղել է արդեն.
    Եվ ինչ եղել է դարերում նախկին, կլինի նորեն:

  10. #7
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Հիանալի պատմվածք էր, Գալաթեա ջան, օրգինալ և գեղեցիկ սյուժեով: Ինձ դուր եկավ - ապրես
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #8
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Մեջբերում Միքայէլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վատ չէ, ինձ միշտ էլ դուր են եկել միևնույն դեպքի տարբեր վարիացիաների նկարագրությունը: Լինի դա ֆիլմ, թե պատմվածք: Միայն մի դիտողություն.
    չեմ հասկանում, թե ինչու՞ և ի՞նչ հանգամանքներում է երկրորդ "եթե"-ից դուրս մնացել հսկայական ամենագնացը: Որքան էլ տհաճ լինի ամենագնացի հաստավիզ վարորդի ոչինչ չարտահայտող հայացքը, միևնույնն է, այն միշտ էլ լինելու է ճակատագրի բոլոր մնացած կեռմաններում, եթե եղել է առնվազն մեկում:
    Միքայէլ, ճիշտ ես։
    Կարող էի գրել, որ ասենք ամենագնացը երթուղայինի կողքով սլանում է երկրորդ "եթե"-ում..
    Պարզապես չեմ սիրում իմ պատմվածքների սյուժեն ծամել-ծամծմել..ես միշտ ընթերցողին մտածելու տեղ եմ տալիս..այն իհարկե երկրորդում էլ կար, բայց այքնան դեր չէր խաղում, որ ես ներառեի սյուժեում։

    Համենայն դեպս, շնորհակալ եմ դիտողության համար

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (10.12.2012)

  13. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Լիլ ջան, ապրես, հատվածներ կային, որ աչքիս դեմն էին գալիս կարդալու ընթացքում:
    Հիմա մի հատվածի անդրադառնամ.

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    - Կարողանալու՞ եմ քայլել:
    ........
    - Կողքս երեխա կար նստած..շեկ մազերով..
    Այ էս երկու հարցերը որ հակառակ հերթականությամբ լիներ, կարողա ինձ մոտ բարի հեքիաթի տպավորություն թողներ, բայց ստեղ ռեալ ա. երևում ա, որ Լիոնան մարդ ա ու ունի մարդու համար մի կարևոր, ես կասեի՝ անխուսափելի հատկանիշ, էդ էգոիզմն ա: Միշտ ասել եմ ու վստահ եմ, որ չկա նորմալ մարդ, որ էգոիստ չլինի: Տես՝ նախ՝ մտածում ա սեփական ոտքի մասին, հետո նոր՝ շիկահեր փոքրիկի կյանքի մասին: Առավել ևս, եթե խնդիրը հիշողության հերթականության մեջ է, ապա դա միայն ապացուցում ա ասածս, որ մարդն անկախ իր կամքից առաջինը հիշում ա իր ոտքի մասին, հետո նոր՝ կողքինի կյանքի: Իսկ էն, որ Իլոնան սկզբում տեղավորում է երեխային, հետո նոր կանգնեցնում մեքենան, դա բարի կամքի դրսևորումն ա, որը տվյալ պահին հաղթում է էգոիզմին:
    Հ.Գ. Եթե նույնիսկ սխալվում եմ, միևնույնն ա, շատ դուր եկավ, դուրս չգար, երևի թեման փակեի՝ առանց մեկնաբանության
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.12.2012), Մանուլ (07.09.2009)

  15. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Իսկ ինձ դուր չեկավ: Չգիտեմ ինչու: Մեջս ոչինչ չարձագանքեց: Մի տեսակ արհեստական էր: Երևի, համեմատելը ճիշտ չէ, բայց «Կարոտի...» հետ եմ համեմատում ու այս մեկը շատ է զիջում. «կարոտը...» մեկ-մեկ վախենում ես կարդալ, այնքան հոգի, անկեղծություն, կրակ ու նրբություն կա մեջը, գիտես, որ կպնելու է, անտարբեր չի թողնելու:

    (Չ)Զգացածս եմ գրել...
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #11
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ճակատագիրը: Եթե...

    Ինձ դուր եկավ իր ոչ հողեղենությամբ, լուսավոր տխրությամբ:
    Զգացողությունները նկարագրել չի լինում մի տեսակ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  17. #12
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլ ջան, ապրես, հատվածներ կային, որ աչքիս դեմն էին գալիս կարդալու ընթացքում:
    Լրիվ համաձայն եմ Կուկի հետ, Գալ ջան. ոնց որ միանգամից տեսաժապավենի վրա գրած լինես: Այնքան որ տեսանելի է գրածդ…

    Շատ լավն էր. սիրունիկ, հանգիստ, զգացմունքային և մի տեսակ աննկատելի հուզող:

    Հետո, ես այդ "Եթե"-ն եմ շատ սիրում: Հետաքրքիր է, ծանո՞թ ես գրական "իսկ ի՞նչ, եթե.." ոճին, թե՞ պատահաբար է քեզ մոտ ստացվել: Ինչևէ, շատ լավն էր, և շնորհակալություն հաճելի ընթերցանության համար:

    Հ.Գ. Զարմանալի է, որ այսքան քիչ մարդ է կարդացել: Ուրախ կլինեմ, եթե պատճառ հանդիսացա, որպեսզի ժողովուդն իր սխալն ուղղի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (10.12.2012), Մինա (10.12.2012)

  19. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ Կուկի հետ, Գալ ջան. ոնց որ միանգամից տեսաժապավենի վրա գրած լինես: Այնքան որ տեսանելի է գրածդ…

    Շատ լավն էր. սիրունիկ, հանգիստ, զգացմունքային և մի տեսակ աննկատելի հուզող:

    Հետո, ես այդ "Եթե"-ն եմ շատ սիրում: Հետաքրքիր է, ծանո՞թ ես գրական "իսկ ի՞նչ, եթե.." ոճին, թե՞ պատահաբար է քեզ մոտ ստացվել: Ինչևէ, շատ լավն էր, և շնորհակալություն հաճելի ընթերցանության համար:

    Հ.Գ. Զարմանալի է, որ այսքան քիչ մարդ է կարդացել: Ուրախ կլինեմ, եթե պատճառ հանդիսացա, որպեսզի ժողովուդն իր սխալն ուղղի:
    Նենց հետաքրքիր ա, էս վերջերս մոտս հա ցանկություն էր առաջանում էս գործս բացել-կարդալ, բայց ինչ-որ բան հետ էր պահում:
    Ու հենց դու մեջտեղ բերեցիր, կարդացրիր
    Ընդամենը երեք տարի ա բաժանում ինձ էս պատմվածքիցս, բայց ես հիմա սա սենց չէի գրի:
    Կամ ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի գրի: Ցինիզմս չէր թողնի:

    Շնորհակալ եմ, ջան

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մինա (10.12.2012), Նաիրուհի (11.12.2012)

  21. #14
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,662
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց հետաքրքիր ա, էս վերջերս մոտս հա ցանկություն էր առաջանում էս գործս բացել-կարդալ, բայց ինչ-որ բան հետ էր պահում:
    Ու հենց դու մեջտեղ բերեցիր, կարդացրիր
    Ընդամենը երեք տարի ա բաժանում ինձ էս պատմվածքիցս, բայց ես հիմա սա սենց չէի գրի:
    Կամ ավելի ճիշտ՝ ընդհանրապես չէի գրի: Ցինիզմս չէր թողնի:

    Շնորհակալ եմ, ջան
    Ոչինչ առանց պատճառի չի լինում, Գալ ջան:

    Միգուցէ սա նշան է, որ էսպիսի սիրուն գործեր էլի՞ գրես…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գալաթեա (10.12.2012), Նաիրուհի (11.12.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թիթեռի և լուսատիտիկի ճակատագիրը
    Հեղինակ՝ kiki, բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 15.02.2007, 22:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •