Լավ հեքիաթ ա…
Մենակ մի տարակուսանք մնաց… Պռասպեկտի Ագենտսվոյի շենքը ե՞րբ դառավ Գերմանական փոքրիկ քաղաք: Հետո անունը…![]()
Լավ հեքիաթ ա…
Մենակ մի տարակուսանք մնաց… Պռասպեկտի Ագենտսվոյի շենքը ե՞րբ դառավ Գերմանական փոքրիկ քաղաք: Հետո անունը…![]()
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Էհ... Դուք հեքիաթներ չեք գրում...
Տալիս եմ իմ մյուս հեքիաթը:
Սպիտակ մորեխ
Մեր մոլորակի ուղիղ կենտրոնում կար-չկար, մի հաշք երկիր կար: Այդ երկրում կար մի փոքրիկ գյուղ, որտեղ ապրում էր մի սովորական գյուղացի: Գյուղացու անունը Լիպո էր, և ուներ նա մի այծ, երկու նապաստակ, մի քանի հավ և մի մորեխ: Մերեխն այդ ձեր իմացած փոքր–մոքր անմեղ գազաններից չէր, որ դաշտում էստեղ–էնտեղ են թռչկոտում, մորեխն այդ խոշոր չափերի էր, գիտեր խոսել ու օգնում էր տնտեսության մեջ: Անունը Չագուրդակ էր, տանն ուղղակի՝ Չգո:
Ասում են՝ Չագուրդակը Մորեխստանի բնակիչ էր, որը մի մատ երեխա ժամանակ պատահաբար, թե ինչ–որ հրաշքով ընկել էր մոլորակի կենտրոնի այդ փոքրիկ գյուղը, Լիպոն գտել էր նրան ու պահել մեծացրել: Նաև լուրեր էին պտտվում, թե Չգոյի մայրը ժամանակին սիլի–բիլի է ունեցել այդ գյուղի մի թառլան մորեխի հետ, զավակ է լույս աշխարհ բերել, թողել է նրան գյուղում ու հեռացել իր Մորեխստանը: Մի խոսքով, արդեն հասունացած Չագուրդակը, որն իր չափերով Լիպոյին քիչ էր զիջում, խոսում էր տեղական լեզվով, ապրում էր տեղական կյանքով և շատ քիչ բան գիտեր իր իրական ծագման մասին:
Տխուր պատանի էր Չգոն: Թեև գյուղի ջահելները միշտ կանչում էին նրան իրենց հետ ֆուտբոլ խաղալու, բիսետկայում ծխելու, կայնքից, բերքից ու լոքշից խոսելու, իսկ աղջիկներն էլ նրան տեսնելիս խունջիկ–մունջիկ էին գալիս և ուղղում փեշերը, բայց միևնույն է Չգոն իրեն միայնակ ու օտար էր զգում:
Տնային բոլոր հոգսերը հիմնականում նրա կանաչ ուսերին էին: Ճաշ էր եփում, տունն ու բակը ավլում, անասուններին կեր տալիս, բանջարանոցը մշակում: Իսկ եթե ժամանակ էր մնում, ընթերցանությամբ էր զբաղվում կամ էլ այծին խոսել էր սովորեցնում. հավերից ու նապաստակներից ձեռք էր քաշել` շատ անընդունակ էին: Իսկ այծը, թեև բթամիտ հայացք ուներ, բայց արի ու տես, որ կագին սովորող տիպ էր: Լիպոյին առանձնապես դուր չէր գալիս, որ Չգոն այծին դասեր է տալիս. համարում էր, որ այծը պիտի չխոսկան լինի, սուսուփուս իր խոտը ծամի, ավել պակաս դուրս չտա:
Բայց Չգոյին շատ չէր հուզում Լիպոյի կարծիքը. ինքն իր այծն էր առաջ քշում:
Քնելուց առաջ Չագուրդակը կոշտուկներից ազատվելու համար ձեռքերը հատուկ լուծույթի մեջ էր դնում, հետո պատում քսուկով, այնուհետև խնամքով լվանում էր իր երկու երկար մազը, ֆենով չորացնում, դեմքին հանգստացնող դիմակ դնում ու պառկում քնելու: Իսկ առավոտյան խոզանակով մաքրում էր ատամները,որոնք միշտ փայլում էին մարգարիտների նման, լոգանք ընդունում ու անցնում իր ամենօրյա գործերին:
Լիպոն դրանից էլ էր դժգոհ. տղամա՞րդն էլ այդքան ուշադրություն դարձներ իր արտաքինի վրա, իսկական տղամարդը պիտի հպարտությամբ կրեր փոշոտ քրտնքի հոտը՝ խառնված գյուղի անուշ սխտորաբույրի հետ:
Լիպոյին չէին գոհացնում նաև Չգոյի խոհարարական ունակությունները: Պատճառը հավանաբար այն էր, որ մորեխը բուսակեր էր և պատրաստում էր միայն համապատասխան ուտելիքներ: Լիպոն, որ չգիտեր անգամ ինչպես բռնել կաթսան, ուր մնաց, թե մեջը մի բան եփել, ստիպված էր ամեն անգամ դժկամությամբ կուլ տալ Չագուրդակի պատրաստած մսազուրկ զանգվածը ու քթի տակ մրթմրթում.
– Այ մարդ, մեռանք խոտ ծամելով:
Այն հատուկենտ օրերին, երբ այծը Չգոյի նախաձեռնությամբ ընթրում էր տանը՝ իրենց հետ, նա անպայման արտահայտում էր իր կարծիքը.
– Խոտը ա...մեեեե...մեեե...նահամով ճաշն է, Լիպո ձյաձյա:
Չգոն երախտապարտ հայացքով նայում էր այծի գոհունակությունից փայլող շիլ աչքերին ու ժպտում:
Լիպոն վերջերս սկսել էր նկատել, որ իրենց Չգոն ինքնամփոփ է ու տխուր, և դրա վերաբերյալ արել էր իր եզրակացությունները:
– Հա, ոնց երևումա, էս տղուն ամուսնացնելու վախտնա, – ասում էր նա,– էն մեր հարևանի աղջկան կուզենք. մեր Չգոյի նման չորացած, կանաչած ու գեշա, իրար լավ կսազեն:
Բայց Չգոյին առանձնապես չէր հուզում հարևանի աղջիկը, որն իսկապես չորացած էր ու կանաչած , Չգոյի կարծիքով՝ շատ սիրուն: Եթե ինչ–որ մեկը հետաքրքրում էր մեր երիտասարդին, ապա դա այգեպան տղան էր, որն ուներ դալար ուռենու ճյուղերի նման երկար մատներ, խոտի դեզ հիշեցնող խիտ մազեր ու ցորենի հասկի պես սլացիկ մարմին. մի խոսքով, շատ բուսական էր, իսկական ուտելու բան:
Չկար մեկը, ում առջև Չգոն կարող էր բացել իր սիրտն ու միտքը, ոչ ոք չէր հասկանա նրան: Դա իր տեղը չէր, նա ուրիշ էր, բոլորից տարբերվող, ամենքին օտար, ոչ այլ ինչ, քան սպիտակ մորեխ:
Դարդոտված էր Չգոն, գնալով ավելի էր փակվում ինքն իր մեջ... ու մի օր էլ կորավ տնից:
Լիպոն անհանգստությունից կրծում էր արմունկները, իսկ այծը, որը ոչ մի կերպ չէր գտնում իր արմունկները, կրծում էր նապաստակների գազարները, նապաստակներն էլ բռունցքներով իրար քիթ էին ջարդում այծի կողմից աչքաթող արված վերջին գազարի համար, իսկ հավերն էշացած ծխում էին: Ու բոլորը, խոհանոցում հավաքված, սպասում էին Չգոյին:
Երբ գիշերվա կեսին Չգոն բացեց տան դուռը ու ներս մտան, բոլորը ճիչ արձակեցին, միայն մի չալ հավն էր, որ անսպասելիությունից շան պես հաչաց, ու բոլորը, Չգոյին մոռացած, նայեցին նրան:
Առաջինը Լիպոն ուշքի եկավ.
– Էկար, ցավդ տանեմ, իմ մաքրասեր մորեխ, իմ խոհարար տղա, իմ սիրուն բալա, իմ աչքի լույս, իմ այծի ուսուցիչ...
– Մեեեե...ղա, մեեե..ղա, Լիպո ձյաձյա, գժվեցի՞ր,– վախեցավ այծը:
Չգոն մի քանի քայլ առաջ եկավ, ու այստեղ բոլորը նկատեցին, որ նա խմած է: Իրենց Չգոն հարբա՞ծ, հավատալու բան չէր: Չալ հավը նորից հաչաց: Նապաստակների համբերությունն այստեղ հատեց ու հաչան չալոյին բմբլահան արեցին, վզից բռնեցին, դրեցին թավայի վրա, գազօջախն էլ այն է պիտի վառեին, բայց մնացած հավերը վրա տվեցին, իրենց տկլոր քրոջը փրկեցին:
Վերջապես Չգոն ձայն հանեց.
– Եկել եմ իրերս հավաքեմ, ես հեռանում եմ ձեզնից, հերիք եղավ: Սա իմ տունը չի, սա իմ կյանքը չի: Ես ազնվական կանաչ արյունով հայվան եմ, բերել եք ինձ այստեղ, դարձրել ձեր ստրուկը: Գնում եմ, վերջ:
– Ո՞ւր ես գնում, Չգո ջան, ո՞նց ես գնում,– ոտուձեռ ընկավ Լիպոն:
– Գնում եմ, գտնեմ իմ տունը: Այծիս կհեծնեմ, կգնամ...
Այս լսելով՝ այծի ձախ աչքը նեղացավ, աջը լայնացավ ու թրթռաց:
– Էս ի՞նչ ասեցիր, մեեե...էէէծ ախպեր,– ավելի վախեցավ այծը ու իր վրա զգաց նապաստակների հարձակողական հայացքը:
Չգոն հպարտությամբ բարձրացրեց գլուխը ու հազիվ իրեն պահեց ոտքերի վրա:
– Որ այդպես է, ես մենակ կգնամ,– ասաց նա, իրեն մի կերպ գցեց դեպի դուռը ու մոռանալով իրերը հավաքելու մասին՝ հեռացավ:
Երբ դուռն աղմուկով փակվեց, նապաստակները գրկեցին իրար ու աղեկտուր լաց եղան, հավերն ուշաթափվեցին, այծը կորցրեց խոսելու ունակությունը, իսկ Լիպոն չալոյին դրեց թավայի մեջ...
Երկար թափառեց Չգոն, շատ երկրներ գնաց, շատ բաներ տեսավ, ասում են՝ անգամ հասավ իր Մորեխստանը: Բայց այդպես էլ չգտավ իր տունը, չգտավ իր կյանքը... սիրտն էլ լցվեց ավելի թանձր տխրությամբ: Բացի դրանից, հասկացավ, որ կարոտում է Լիպոյին, իր անասուններին, որոնցից ոմանք անգամ ասուն էին՝ իր ջանքերի շնորհիվ: Հիշեց այգեպան տղային, գյուղի խունջիկ–մունջիկ աղջիկներին, ֆուտբոլասեր տղաներին, նույնիսկ հարևանի կանաչ ու սիրուն աղջկան հիշեց... ու որոշեց վերադառնալ:
Գարնանային մի բարի օր էր, այծն ավլում էր բակը, Լիպոն ճաշ էր եփում, նապաստակները հեռուստացույց էին նայում, իսկ հավերը լվացք էին անում: Չգոյի հեռանալուց հետո բոլորն ապրում էին տան մեջ, որ իրար ուժ տան ու դիմանան վշտին:
Չգոյի վերադառնալու լուրն արդեն հասել էր նրանց. ամբողջ գյուղն էր ոտքի ելել: Բայց տնեցիները որոշել էին ձևացնել, թե ոչինչ էլ չի եղել, և ոչ մի կերպ չարձագանքել իրենց կորած մորեխի վերադարձին, երևի մի քիչ նեղացած էին...
Երբ Չգոն մտավ բակ, բոլորը մի ակնթարթում մոռացան իրենց պայմանավորվածության մասին ու դուրս թափվեցին, հասան մորեխին և պինդ գրկեցին իրենց Չագուրդակին:
Չգոյի սիրտը երջանկությունից հալվեց...
Ու նա հասկացավ, որ եթե միևնույն է չես գտնում քո տունը, ավելի լավ է լինես նրանց հետ, ովքեր քեզ սիրում են և ում դու ես սիրում...
Երկնքից երեք գազար ընկավ, երեքն էլ՝ նապաստակներին, որ իրար չուտեն: Չալոյի հոգուն էլ՝ հանգստություն...
Վերջին խմբագրող՝ ivy: 05.12.2007, 04:30: Պատճառ: Գրառման ավելացում
armen9494 (15.05.2012), CactuSoul (19.04.2011), Sambitbaba (07.05.2016), Ֆոտոն (10.05.2012)
ivy ջան, շատ լավն էր։Շատ հավանեցի։
Էնքան պատկերավոր, դիպուկ ու անմիջական ես գրում՝ լրիվ բնական, բայց միաժամանակ անչափ տպավորիչ։ Գրելաոճդ էլ շատ հետաքրքիր է ու ինքնատիպ։ Ամեն մի նախադասության մեջ պահ մտած հումոր կա։ Բացի դրանից, մի քանի նախադասությամբ կարողանում ես ընթերցողի մեջ հերոսների նկատմամբ հարազատության զգացում առաջացնել։
![]()
![]()
Հետաքրքիր կերպար էր Չգոն։ Ասենք, ո՞ր մեկը հետաքրքիր չէր որ։ Մեկը մեկից դեմք էին։Բայց դե Չգոն ուրիշ տիպ էր, էլի։
Համ էլ հավեսի ես գցում, աչքիս ես էլ սկսեմ հեքիաթ գրել։![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy ջան, ոտքից գլուխ դեմքություն էին անուններդ էլ, կերպարներդ էլ, հեքիաթդ էլ:Մի խոսքով` ինձ շատ դուր եկավ:
Հեքիաթներիդ ասելիքը առանձնապես մեծ ու խորը չի, բայց ամբողջ համն ու հոտը մանրուքների մեջ է, որոնք իրար հերթ չեն տալիս հեքիաթի ամբողջ ընթացքում:
Հաճույքով էլի կկարդամ:
Ավելացվել է 1 րոպե անց
Ան ջան, լուրջ, հավեսի ընկիր ու գրի, ես էլ հաճույքով կկարդամ:![]()
Վերջին խմբագրող՝ Enipra: 05.12.2007, 15:39: Պատճառ: Գրառման ավելացում
Շատ լավն էր, ապրես, դաստիարակչական և ուսուցողական![]()
When life gives you lemons, make lemonade
Ասում են, ցանկացած մարդ իր կյանքում գոնե մեկ անգամ այցելում է ջրաղաց՝ աղացի տակ ընկնում ու ուզածիդ պես աղվում: Մեր Չգոն էլ, կարծես թե աղացի տակ էր ընկել, բայց լավ է, որ աղվելուց հետո կարողացավ ապաքինվել՝ հոգեպես ապաքինվել:![]()
Կարճ է ոչ թե այն ճանապարհը, որը ուղիղ է, այլ այն ճանապարհը, որը հաստատ է:
Վերջին պատմվածքը կարդալուց ակամա հիշեցի "Հազար ու մի գիշեր"-ի հեքիաթները:
Կարդացվեց Մարսելլան
Լավ էր, ivy![]()
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.12.2007, 05:38:
Մորեխն էլ էր դեմքություն :
Հազիվ ուզում ես լրջանալ, մեկ էլ նենց թափով, անսպասելի վերադարձնում ես "մեր այծերին":
Իսկ լեզուդ ուղղակի տանում ա:
Թարմ ես գրում. էն ինչ ստեղ պակասում ա:
Մի խոսքով. որ զգաս հեքիաթդ հասունացել ա ու կարող ա քեզ ուտի, մեզ հյուրասիրի՝ մենք իրան հաճույքով կուտենք:
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 06.12.2007, 06:06:
ivy ջան, իմ մոտ էն տպավորությունն ա, որ քո ամենասիրած գրքերից մեկը Ջոն Լեննոնի In His Own Write-ն ա, ի դեպ, իմն էլ ա դա: Մեծ հաճույք ստացա, բառախաղերդ սպանում էին, հումորդ շատ դիպուկ էր, ապրես, շատ լավ էր, ընտիր էր![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Գիտես ivy ջան , մի տեսակ շատ բարի ավարտվեց , ախր լրիվ հեքիաթ էր մանուկների համարէլի գրի , ես հեքիթներ սիրահար եմ
![]()
Այս մեկն ավելի հավանեցի, թեմայի վերնագրին՝ հատկապես առաջին բառին ավելի համապատասխան էրԱնկախ հեքիաթի՝ տարիքային խմբի համար նախատեսված լինելուց, միշտ էլ մի բան պիտի սովորացնի այն, այստեղ դա կար, Մանոնը շատ ճիշտ է նկատել
Լավն էր, ivy ջան, ապրեսՍպասում եմ նոր հեքիաթների
![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ