Էս էլ «սպասելու» մասին, էլի վաղուց եմ գրել:
Սպասում ընթացքի, որ կանգ չի առնում
Կյա՞նքն է ընթանում,
Թե՞ մենք ենք անցնում օրերի միջով:
Կյանքն է ընթանում,
Փորձում ենք անցնել դարերի միջով:
Կյանքն է ընթանում
Մեր սպասումների, հույսերի միջով:
Կյանքն է ընթանում,
Ոմանց համար էլ երազի միջով:
Ինչու՞ ենք սպասում,
Եթե ամեն ինչ մեր մեջ է, ներսում:
Ինչի՞ն ենք սպասում,
Սիրուն, մեր կեսին, թե հավատալուն:
Թե՞ չենք գիտակցում,
Որ ժամանակն է անդարձ ընթանում:
Ինչու՞ ենք սպասում,
Եթե սպասումն է հենց մեզ կործանում:
Իսկ այս ընթացքում
Ինչու՞ գետերը միշտ ծով են դառնում,
Ծովերն էլ միշտ ամպ,
Ու վերջ ի վերջո գետի վերածվում:
Եվ այս ընթացքում
Հոսանքները մեզ դեպ ու՞ր են տանում:
Ու այս ընթացքում
Երեկվա շողը ինչու՞ է մարում...
Էջանիշներ