User Tag List

Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 220 հատից

Թեմա: Մտորումներ

  1. #31
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրություն

    ՄԻ առանձին էջ բացի, կամ խնդրի մոդերներին թող քո փոխարեն բացեն , որ քո բոլոր ստեղծագործությունները մի տեղում լինեն … մենք էլ կարդանք շատ լավն են …

  2. #32
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրություն

    Tig ինձ շատ հետաքրքիր է տխրությունը կամ դառնությունն է ստիպում քեզ գրել, թե եթե քեզ ուրախ և երջանիկ զգաս էլի կգրես?
    Love has an enemy, but it is already defeated!

  3. #33
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընտրություն

    Մեջբերում Amina-ի խոսքերից Նայել գրառումը
    Tig ինձ շատ հետաքրքիր է տխրությունը կամ դառնությունն է ստիպում քեզ գրել, թե եթե քեզ ուրախ և երջանիկ զգաս էլի կգրես?
    Ես երբ երջանիկ եմ էդ ժամանակ ել եմ գրում, նամանավանդ երբ սիրահարված եմ, բայց դեռ պատրաստ չեմ էդ բանաստեղծություններս տեղադրել
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  4. #34
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ լավն են
    Շնորհակալ եմ հավանություն համար: Դայանա ջան, ես հիմնականւմ Մտորումներ ու Ընտրություն բաժնում եմ տեղադրում ստեղծագործություններս:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. #35
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    * * *

    Այսօր մի բան պիտի գրեմ,
    Բայց որտեղի՞ց, ինչի՞ց սկսեմ:
    Գուցե խոսեմ ես նրանից,
    Որ աշխարհում չկա ոչիչ թանկ մանկական պարզ ժպիտից:
    Կամ նրանից, թե ինչու որոշ դեպքերում
    Ժպիտը այդ վեր է ածվում գռեհիկ, կոշտ հռհռոցի:
    Կամ եկեք խոսենք այն մասին,
    Թե ինչու ենք մենք լուրթ սերը
    Դարձընում լկտի, անհամ, սին:
    Եվ նամանավանդ հենց «սեռը»
    Հավասարեցնում բութ որսին:
    Պոռնկացնում սիրախաղը մինչ լպիրշացման աստիճան,
    Բայց չէ որ հենց այդ «պարզ» խաղն է
    Դառնալու մի սկիզբ մաքրության...
    Եվ այդ գեղեցիկ ձուլումը հակասեռ զույգ մարմինների,
    Արդյունքն է այդ մարմինների հոգիների միաձուլման:
    Կամ ինչու է ոսկու փայլը
    Վերածվում արյան գետերի:
    ...Ինչու՞ նույնիսկ քաղցած գայլը
    Չի լքում իր ձագուկներին...
    Եվ ինչու՞ ենք խեղդում ձայնը
    Մեր խղճի, մեր հոգիների:
    Կամ ինչու՞ է որովայնը
    Ուղեղին դարձընում գերի...

    Բավ է վատից,
    Սիրտս խառնեց այս ահավոր, բութ շարանից,
    Եկեք հիմա խոսենք լավից,
    Դարձընենք այն մեզ սրտակից:
    Այ, եկեք խոսենք այն մասին,
    Երբ փայլում է լիալուսին,
    Ու հենվելով ՆՐԱ ուսին
    Փնտրում ենք մեր պայծառ աստղին:
    Կամ թե ինչպես վաղ գարնանը,
    Երբ սկսվում է լալ ձնհալը,
    Պաղ, նորաշունչ հողի ճեղքից,
    Ձնծաղիկն է ժպտում նորից:
    Եվ ծիծեռնակները կրկին
    Տրվում են կապույտ երկնքին:
    Երբ առվակն է գգվում հողին,
    Երգեր երգում նոր, բայց շատ հին:
    Կամ թաքուն դիտենք այն զույգին,
    Որ փնտրում են իրենց այգին:
    Փարվում միմյանց ջերմ, սրտագին,
    Կարծես լինեն լոկ մի մարմին:
    Ո՞նց կարող ենք մենք չհուզվել,
    Եվ բերկրանքից չաղաղակել,
    Երբ օրիորդն երեկվա ջահել
    Կին է դարձել ու մայրացել:
    Եվ գգվանքից իր մանկիկի
    Աշխարհով մեկ աղաղակել.
    - Մարդիկ, չարժե տրվել չարին,
    Երջանիկ է միայն բարին...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Mark Pauler (20.12.2010), Renata (17.09.2011), Syuni (04.02.2011)

  7. #36
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Բարի էր

  8. #37
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Սա գրել եմ 1999-ին, բայց կարծես այսօր էլ է հնչում…

    Արթնացեք մարդիկ, քնած մի եղեք

    Օ՜, ազատ կյանքին լոկ նա է արժան,
    Ով մարտնչում է ամեն օր ու ժամ
    Ի. ԳՅՈԹԵ


    Արթնացեք մարդիկ, քնած մի եղեք,
    Արթնացեք, տեսեք, թե ինչ են անում
    Սատանայակերպ «իշխաններն» այսօր:
    Տեսեք, թե ինչպես մեր վառ սրտերում
    Անտարբերության հոր են փորում խոր:
    Արթնացեք, տեսեք, թե փողոցներում,
    Ինչպես են սոված աչքերն արտասվում,
    Տեսեք թե ինչպես հենց նույն փողոցում
    Ինչ «հրաշագեղ» կառույց է շինվում:
    Արթնացեք, տեսեք, թե ինչ է լինում
    Մեր գեղատեսիլ աշխարհն ավետյաց:
    Վեր կացեք, տեսեք, թե մեր գետերում
    Ինչպես ջրերն են հոսում սևակնած:
    Արթնացեք, տեսեք, թե մեր սրտերում
    Ինչպես մոխրացած ցավերն են նստում:
    Տեսեք, թե ինչպես խեղդած արձունքը
    Դիպչելով մոխրին այն քար է դարձնում:
    Արթնացեք, տեսեք, թե դեպի ուր է
    Անդարձ ընթանում սերունդն այսօրվա:
    Վեր կացեք, տեսեք, մեր շուրջը մուր է,
    Մենք պիտի մաքրենք մուրն այդ երեկվա:
    Արթնացեք, տեսեք, թե կրթությունը
    Ինչպես է փլվում մեր աչքի առաջ:
    Տեսեք, թե ինչպես մեծ գթությունը
    Կորչում է, չքվում ամենից առաջ:
    Արթնացեք, տեսեք, օտարականը
    Ուզում է քանդել պապենականը:
    Վեր կացեք, տեսեք, թե նյութականը
    Ինչպես է խժռում մեր հոգեկանը...
    Մի խոսքով, մարդիկ,
    Արթնացեք,
    Տեսեք
    Ու ապաշխարեք:
    Առաջին հերթին ձեզ գնահատեք,
    Ձեր շրջապատին փորձեք արթնացրեք:
    Արթնացեք, տեսեք, քնած մի եղեք...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Mark Pauler (20.12.2010), Syuni (04.02.2011)

  10. #38
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Վարկանիշ չէի կարող տալ , ափսոս , իսկապես շատ լավն էր ։

  11. #39
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Արժե՞ արդյոք

    Արժե՞ արդյոք ճչալ կյանքում,
    Որպես մանուկ իր մոր գրկում:
    Արժե՞ արդյոք, որ սովորենք քայլել կյանքում,
    Եթե պիտի մենք չիմանանքª
    Ճիշտ, թե սխալ ենք մենք քայլում:
    Արժե՞ արդյոք շնչել կյանքում,
    Շնչել օդը գիտակցության,
    Եթե պիտի այս աշխարհում
    Չհասնենք մենք ճիշտ գիտության:
    Արժե՞ արդյոք, որ հայրանանք կամ մայրանանք,
    Եթե պիտի մենք չիմանանք՝
    Կամենում էր արդյոք ինքը
    Ճչալ,
    Քայլել,
    Շնչել,
    Ձգտել...
    Արժե՞ արդյոք, որ պայքարենք,
    Պայքարենք, որ նյութ ձեռք բերենք:
    Կամ պայքարենք, որ մեր հոգին
    Չհասնի դուռը դժողքի:
    Կամ արժե՞, որ մենք պայքարենք,
    Որ բնությամբ մենք հիանանք,
    Կամ պայքարենք մենք չարի դեմ,
    Որ բարով մենք հարստանանք...
    Արժե՞ արդյոք, որ պայքարենք
    Գոյի համար՝ ոչ թե կյանքի...
    Եվ ի՞նչ գնով մենք պայքարենք,
    Ինքներս մեզ դավաճանե±նք,
    Թե՞ մեջտեղից մենք կես լինենք...
    Միևնույն է, մենք չենք կարող
    Աշխարհի դրվածքը փոխել,
    Եվ արժե՞ արդյոք այն փոխել:
    Արժե՞ արդյոք, որ հավատանք
    Արդարության հաղթանակին,
    Եթե հաղթող արդարությունն էլ,
    Որ հաղթի, պիտի ստի հանուն ճշտի:
    Կամ արժե՞, որ մենք հավատանք
    Աստծուն կամ էլ սատանային,
    Եվ վերջապես արժե՞ արդյոք
    Փնտրել պատասխանն այս հարցի
    Արժե՞ արդյոք...
    Արժե’, իրոք...



    * * *
    Երկու անգամ չեն ապրում, սակայն կան այնպիսիները, որոնք մեկ անգամ էլ
    չեն կարողանում ապրել:
    Ֆ. ՌՅՈՒԿԵՐՏ

    Ու՞ր ենք գնում,
    Ու՞ր ենք շտապում,
    Տրորելով իրար անցնում,
    Կարծես կյանքի ավտոբուսից ենք ուշանում:
    Ու՞ր ենք գնում,
    Ու՞ր ենք շտապում,
    Միմյանց արյունն ենք մենք խմում,
    Հոգիները մեր պղտորում,
    Լափում, խաբում
    Եվ հեռանում անմար լույսից:
    Այնքան շատ ենք մենք շտապում,
    Որ նույնիսկ չենք նկատում,
    Թե մեր շուրջը ինչ է լինում:
    Չենք նկատում,
    Չենք նկատում,
    Որ սկսվել է տերևաթափ:
    Չենք էլ զգում,
    Որ պիտ սկսվի տեղատարափ:
    Չենք նկատում,
    Չենք հասկանում,
    Որ պիտ բացվի Արևածագ:
    Չենք կամենում,
    Մենք չենք ուզում,
    Որ դառնանք Այգ մի նոր կյանքի,
    Որ աշխարհը լուսավորվի:
    Չենք նկատում,
    Չենք էլ զգում,
    Թե ինչպես ենք մենք մեծանում,
    Ուրիշ արժեքներ վաստակում,
    Չենք նկատում:
    Չենք նկատում
    Մենք նույնիսկ մեր կողքի սուրբ հոգիներին
    Մաքուր, անմեղ մանուկներին:
    Չենք նկատում,
    Մենք չենք տեսնում,
    Թե ինչպես են նրանք կորչում,
    Մեզ են ձուլվում և շտապում:
    Մեզանից էլ արագ վազում,
    Ու այս կյանքի խառն ընթացքում
    Իրենք էլ տեսնել չեն ուզում՝
    Տերևաթափ,
    Տեղատարափ,
    Անձրև, կայծակ,
    Ջինջ արեգակ:
    Ծնունդ և մահ,
    Քամի, ալիք:
    Սարսափ ու ահ,
    Բերկրանք ու կիրք:
    Սեր, խնդություն
    Կամ տխրություն...
    Եվ գնում ենք, անվերջ շտապում
    Ու ոչինչ էլ չենք հասկանում...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Mark Pauler (20.12.2010), Renata (17.09.2011), Անի Ներկարար (07.08.2011)

  13. #40
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Չե՞նք նկատում , կարծում եմ նկատում ենք շատ լավն էր , ապրես

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.02.2010)

  15. #41
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Կյանքի իմաստը

    Ինչպես առակը, այնպես էլ կյանքը գնահատվում է ոչ թե երկարությամբ, այլ բովանդակությամբ:
    ՍԵՆԵԿԱ


    Այս աշխարհում գեղատեսիլ,
    Ծնվում են ու կյանք են մտնում
    Մարդիկ շատ ու բազմապիսի :
    Կյանք են մտնում ու հարցնում:
    - Ո՞րն է իմաստը մեր կյանքի:

    Ոմանք ասում են.
    - Իմաստը կյանքի
    Վայելելն է հաճույքն այս փուչ աշխարհի...
    Ոմանք էլ, թե.
    - Իմաստը կյանքի
    Աստծո պատվերի կատարումն է լոկ...
    Ոմանք էլ ծնվում
    Ու իրենց համար իմաստ են փնտրում:
    Գտնում կամ էլ ոչ, ու երջանկանում ...
    Կամ դժբախտանում...
    Եվ հասկանում են, որ իրենց կյանքի
    Իմաստն է դարձելª իմաստ փնտրելը...
    Ոմանց կարծիքով`
    Հավերժանալն է սերունդների մեջ…
    Ոմանց տեսակով`
    Ինքնաճանաչման և փորձության մեջ…
    Կամ ինքնին Սիրո` ամեն պահի մեջ…
    Ոմանք ասում են.
    - Իմաստը կյանքի
    Այս փուչ աշխարհում իմաստանալն է`
    Կյանք - ակնթարթը պիտ օգտագործենք,
    Որ իմաստանանք...
    «Երանի» նրանց ովքեր ծնվում են,
    Ոչինչ չեն փնտրում,
    Ապրում են իրենց առօրյա կյանքով,
    Կարծես մի թռչուն կամ կարծես ճպուռ..
    Բայց ով իմանա, թե որն է ճիշտը,
    Մարդ պիտի ծնվի, ապրի, զարգանա
    Ու կյանքի վերջում, եթե հասկանա,
    Որ զուր չէր այդքան իր կյանքը ապրած,
    Այդ պահին կզգա իմաստը կյանքի
    Ու կվերջանա, որպեսզի սկսվի...



    Աստծո տված պատիվը

    Ո՞վ եմ ես, ո՞վ եմ...
    Դուք գիտե՞ք ով եք...
    Ասա, ինձ Աստված,
    Ինչու՞ ես տվել պատիվն այն սպասված,
    Որ հիանանք մենք արևածագով...
    Ո՞վ եմ, չգիտեմ:
    Խնդրում եմ, ասեք...
    Սպասեք մի րոպե,
    Կարծես թե գիտեի,
    Երբ պատանի էի...
    Բայց որքան շատ եմ ձուլվում այս կյանքին
    Օտարանում եմ այնքան աշխարհին:
    Եվ մոռանում եմ,
    Թե պատիվը այն, որ ՆԱ է տվել,
    Թե ինձ, և թե այնª ինչու եմ ծնվել...
    Եվ փնտրում եմ ես այն ճանապարհը,
    Փնտրում եմ անվերջ միջոցն ու ճարը,
    Որ ասեմ մարդունª թեկուզ և մեկին,
    Որ վերհիշենք մենք պատիվն այն անգին,
    Որ իսկզբանե Աստված մեզ տվեց
    Արևածագը, սեր և պատվիրեց.
    - Պահեք խորհուրդը ջինջ ծիածանի,
    Ու փոխանցեք այն ձեր սերունդներին...
    Ասեք, ինչու՞ ենք մենք շուտ մոռանում
    Պատիվն այն, որ մեզ ի պարգև է տրվում...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.03.2010)

  17. #42
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Մարդաբույլ

    Մարդկանցից քչերը գիտեն, որ յուրաքանչյուր մարդ
    յուրահատուկ է, յուրօրինակ,
    իսկ իմացողներն էլ տառապում են
    աստղային հիվանդությամբ…


    Դու նույնպես հասկանում ես ինձ նման,
    Որ արևը շողեր ունի աննման,
    Որ աստղերը մանկան աչքերի նման
    Առկայծում են տիեզերքից անսահման:
    Հասկանում ես, որ մի հատիկ խոսքից էլ
    Կապաքինվի անհույս, անճար հիվանդն էլ:
    Որ արևի և անձրևի համբույրն է
    Ծիածանի հրաշք ծնունդն արարել:

    Ես նույնպես հասկանում եմ քեզ նման,
    Որ արևը մայր է մտնում անպայման,
    Որ բարին էլ ընկնող աստղերի նման,
    Չքանում է տիեզերքից անսահման:
    Հասկանում եմ, որ մի հատիկ խոսքից էլ,
    Մարդ կարող է հոգին ընդմիշտ ավանդել:
    Որ աշխարհում բազմերանգ ծիածանն էլ
    Լոկ մի խաղ է, որ երկինքն է հորինել:

    Հասկանում ես, և շարունակում շնչել
    Օդն այն փոշոտ, որ դու ինքդ ես ընտրել
    Կյանքի դաժան, կենդանական պայքարի պարտադրումից,
    Եվ ստիպված արտաշնչել
    Կիսաքաղցրագարշահոտ...
    ...Երազիդ մոտ:

    Հասկանում եմ, և շարունակում շնչել,
    Օդն այն փոշոտ, որ չեմ ուզում ես ընտրել,
    Բայց դե կյանքի դաժան, բարդ հարկադրումից
    Ստիպված շարունակում եմ շնչել
    Կիսադառնագարշահոտ...
    ...Երազիս մոտ:

    ...Իսկ ցավն այն է, որ ինչ-որ մենք հասկանում
    Մենք ենք ստեղծում,
    Մենք ընտրում,
    Մենք հորինում...
    Եվ դու «ուժեղ», իսկ ես «թույլ»,
    Կազմում ենք բարդ մարդաբույլ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (19.03.2010)

  19. #43
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    * * *

    Թե սիրում ես,
    Սիրիր այնպես, որ տիրես:
    Թե տիրում ես,
    Արևի պես՝ լոկ այդպես:
    Թե տրվում ես,
    Տրվիր այնպես, որ գերես:
    Թե գրկում ես,
    Այնպես ամուր, որ ձուլվես:
    Համբուրում ես,
    Տե’ս, պիտի երջանկացնես:
    Թե վառվում ես,
    Բոցավառվիր, բայց չայրվես:
    Թե փայլում ես
    Աստղերի պես, տես չընկնես:
    Թե ընկնում ես,
    Անպայման պիտի ելնես:
    Թե շնչում ես,
    Պետք է, որ արտաշնչես:
    Սլանում ես,
    Վազիր այնպես, որ հասնես:
    Թե վազում ես,
    Պիտի քամուց էլ անցնես:
    Թե լսում ես,
    Տե’ս, որ խոսքը չկոտրես:
    Թե խոսում ես,
    Լոկ այնպես, որ հասկացնես:
    Թե ատում ես,
    Ատի’ր, բայց քեզ չկորցնես:
    Թե տխրում ես,
    Ոչինչ, դեռ կծիծաղես:
    Ծիծաղում ես,
    Դրանով պիտի կիսվես:
    Անձրևում ես,
    Լոկ այնպես, որ մաքրվես:
    Թե երգում ես,
    Հոգին խորքից պիտ շարժես:
    Թե ճախրում ես,
    Տե’ս, Արևին չծածկես:
    Թե փնտրում ես,
    Մաղթում եմ, որ քեզ գտնես:
    Թե մթնում ես,
    Արևածագ պիտ փնտրես:
    Թե ուղղում ես,
    Տե’ս, կրկին չսխալվես:
    Սխալվում ես,
    Գոնե պիտի ընդունես:
    Թե երկնում ես,
    Միայն մաքրություն ծնես:
    Թե ծնվում ես,
    Անպայման պիտի ապրես:
    Թե ապրում ես,
    Ապրիր այնպես, որ սիրես:
    Թե սիրում ես,
    Արևի պես՝ լոկ այդպես…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Kanamar (17.08.2011), Mark Pauler (20.12.2010), Renata (17.09.2011), Syuni (04.02.2011), Yeghoyan (19.03.2010), Կաթիլ (08.02.2010)

  21. #44
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Լավն էր, ինձ շաաատ դուր եկավ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.02.2010)

  23. #45
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Այսքան ժամանակ չէի կարդացել գրածներդ, լավ ես գրում, ուժեղ, ու միաժամանակ գեղեցիկ, կշարունակեմ հետևել բանաստեղծություններիդ,
    Մի խոսքով, մարդիկ,
    Արթնացեք,
    Տեսեք
    Ու ապաշխարեք:
    Առաջին հերթին ձեզ գնահատեք,
    Ձեր շրջապատին փորձեք արթնացրեք:
    Արթնացեք, տեսեք, քնած մի եղեք...
    Լավ էր

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (09.02.2010)

Էջ 3 15-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Աթեիստական մտորումներ
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 12.04.2017, 22:27
  3. Մենախոսություն կամ ադմինական մտորումներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.11.2013, 16:45
  4. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16
  5. Մտորումներ ձյան տակ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 20.01.2007, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •