Էս վերջերս մուսաս չի այցելումերևի սիրահարվածության կորստի հերևանք է:
Սա գարնանն եմ գրել:
* * *
Այսօր ցուրտ չէ,
Բայց մրսում եմ:
Եվ տխուր չէ,
Բայց տխրում եմ:
Այսօր մութ չէ,
Բայց մթնում եմ:
Եվ մրուր չէ,
Բայց ամպում եմ:
Սիրտս լուռ չէ,
Բայց լռում եմ…
Թեկուզ հուր չէ,
Բայց այրվում եմ:
Հոգիս ծուռ չէ,
Բայց ճկվում է:
Եվ խնդուն չէ,
Բայց սպասում է:
Ամպս ծուխ չէ,
Եվ ճախրում է:
Աչքս թուխ չէ,
Եվ փայլում է:
Վարդս փուշ չէ,
Բայց «ծակում» է:
Սերս հուշ չէ,
Եվ ապրում է:
Կյանքս ծով չէ,
Բայց ծփում է:
Ափս մոտ չէ,
Բայց ձգտում եմ:
Դարդս նոր չէ,
Եվ եփվում է:
Խոսքս կոր չէ,
Եվ գրվում է:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էս էլ «սպասելու» մասին, էլի վաղուց եմ գրել:
Սպասում ընթացքի, որ կանգ չի առնում
Կյա՞նքն է ընթանում,
Թե՞ մենք ենք անցնում օրերի միջով:
Կյանքն է ընթանում,
Փորձում ենք անցնել դարերի միջով:
Կյանքն է ընթանում
Մեր սպասումների, հույսերի միջով:
Կյանքն է ընթանում,
Ոմանց համար էլ երազի միջով:
Ինչու՞ ենք սպասում,
Եթե ամեն ինչ մեր մեջ է, ներսում:
Ինչի՞ն ենք սպասում,
Սիրուն, մեր կեսին, թե հավատալուն:
Թե՞ չենք գիտակցում,
Որ ժամանակն է անդարձ ընթանում:
Ինչու՞ ենք սպասում,
Եթե սպասումն է հենց մեզ կործանում:
Իսկ այս ընթացքում
Ինչու՞ գետերը միշտ ծով են դառնում,
Ծովերն էլ միշտ ամպ,
Ու վերջ ի վերջո գետի վերածվում:
Եվ այս ընթացքում
Հոսանքները մեզ դեպ ու՞ր են տանում:
Ու այս ընթացքում
Երեկվա շողը ինչու՞ է մարում...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Լէգնա ջան, էս նրան սպասելուն չէր վերաբերվում, սա ընդհանրապես սպասման վիճակի արգասիքա ու կարծում եմ անկախ սեռից ցանկացած մարդ էլ հայտնվումա նման վիճակում, երբ չես հասկանում ինչ պիտի անես ու…
Ավելացվել է 6 րոպե անց
Մերսի, բայց ոնց որ թե լավ չհասկացան ինչ եմ ուզում ասել, երևի դրան նախորդող գրառումների հետևանքնա:![]()
Վերջին խմբագրող՝ Tig: 24.12.2007, 13:40: Պատճառ: Գրառման ավելացում
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
E-la Via (28.09.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ