Պատերազմը ես չեմ տեսել
Պատերազմը ես չեմ տեսել,
Մահվան հոտը չեմ առել:
Ձեռքիս դողը չեմ զգացել
Ձգանը պինդ գրկելիս:
Պատերազմը չեմ ճաշակել,
Մտքի սարսուռ չեմ ապրել:
Աչքս սառած չի ուղեկցել
Արկին ճամփա գցելիս:
Պատերազմը ես չեմ ապրել,
Բայց դա ինձ չի խանգարել,
Հերոսների զարկը տեսնել
Մեր լեռներով քայլելիս:
Պատերազմը չեմ ճանաչել,
Լոկ մութ ու ցուրտ եմ տեսել:
Մարտիկով եմ հպարտացել
Հողի գինը քննելիս:
Պատերազմով ես չեմ անցել,
Բայց, երբ երկինք եմ նայել,
Նրանց ոգու փայլն եմ տեսել
Մեզ լուսավոր ժպտալիս:


Մեջբերել


Էջանիշներ