User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Էբերսբերգի կույսը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Էբերսբերգի կույսը

    Էսպիսի մի պատմվածք:

    Էբերսբերգի կույսը

    Էբերսբերգ: Հենց քթիս տակ է, բայց երբևէ չեմ եղել: Ինչ պիտի լինի էդ կողմերում: Երևի բավարական թունդ ակցենտ: Գարեջրային տոներ: Ցից բեղերով, կայռատ բիձեք: Էլ ինչ: Դե եսիմ: Փոքր համայնք է՝ հաստատ ոչնչով աչքի չընկնող:
    Յուրգենին չհաշված:
    -Շարժվում ես դանդալոշի նման: Հեչ կանացի չի քայլվածքդ:
    -Գլուխս մի տար:
    -Բայց սիրուն ես: Ու քաղցր:
    -Հա բա ինչ, մի հուրի-փերի:
    -Հը՞ն, բան չհասկացա, գերմաներենդ ահավոր է:
    -Դա հայերեն էր:
    -Իսկ էն լուրջ ասեցի՞ր: Դե եղբոր վերաբերյալ:
    Նայում եմ վրան: Տեսքից՝ մութ կասկածներ չառաջացնող, կարգին տղամարդ: Մի քիչ էլ որ պրիչիսոնն ու մեյքափը տեղը գցես, բակենբարդն էլ թեթևացնես, կարելի է նույնիսկ օծանելիքի գովազդի համար առաջադրել: Պատկերացնում եմ, ինչ հետաքրքիր է նայվում լսարանում, ու ոնց են ջահել ուսանողուհիները կուլ գնում գունավոր ֆանտազիաներին: Դասավանդածն էլ՝ հոգեբանություն. կատարյալ էրոտիկա կիսադատարկ գլուխների համար: Ու թե ինչու մենք էս տեսքի դասախոսներ չունեինք ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետում. արդար չի էս աշխարհը:
    Բայց ես հո գիտեմ, կարգին տեսքի հետևում կատարյալ խփնվածի մեկն է: Կատարյալ ինտելեկտուալ ու կատարյալ խփնված: Ոնց որ մերոնք կասեին՝ շատ սովորելեն գոգրեն խարաբ է էղել:
    Ու ինչքան ափսոս է, որ մանկությունս զուրկ է եղել էս կարգի դեմքից: Իհարկե կուզեի էսպիսի եղբայր: Ընդհանրապես, վատ չէր լինի մի երկու տարով մեծ եղբայր ունենալ: Հենց Յուրգենի նման:
    Հոնքերը կիտում է:
    -Եղբա՜յր: Ախր դա լրիվ հակասեքսուալ է:
    Ակունք իմաստության:
    Ու դեռ շարունակում է.
    -Ես քեզ ֆիզիկապես դուր չե՞մ գալիս:
    Ինչքան լեգիտիմ կհնչեր էդ հարցը, եթե չիմանայի նրա գլխում ապրող բլոճների մասին:

    Ցույց է տալիս իր հին նկարները: Երևում է, որ շատ ավելի ամրակազմ է եղել:
    -Մկաններս կորցնում եմ. երևի հորմոնալ է:
    Հա, հեշտ չի, երբ ինքդ քեզ համար տաբուներ ես հնարում, անունը դնում «բարձրագույն բարոյականություն» ու դեռ աստծուն էլ խառնում էդ գործին:
    Իտալացիները հո ճիշտ են ասում. «Նա, ով կույս է, մինչ ամուսնության առաջին գիշերը, կույս կմնա իր ողջ կյանքում»: Եվ դա միայն տղամարդկանց է վերաբերվում:
    Թեև շատ հուզիչ է, որ տղամարդիկ էլ կարող են մինչև քսանքանի տարեկանը «էն միակին» սպասել: Ու տասնըքանի տարի մենակ նրա հետ լինել՝ ֆիզիկական բացարձակ հավատարմության մեջ:
    Բայց դե հիմա էդ կապն ավարտվել է: Էն էլ չորս տարի առաջ: Բա հետո՞:
    Հետո՝ նորից կույս: Որովհետև այլընտրանքը անբարոյական է: Մինչև հոգիները չհասնեն գերագույն վերերկրային մերձեցման:
    Հա, լավ, էդ էլ վատ չի ու անգամ նույնչափ հուզիչ է: Բայց հարցն էն է, որ ոչ մի կին չի կարողանում Յուրգենի հոգու հետ մերձենալ, որովհետև նրա հորմոնալ դիսբալանսը հասել է արդեն բոլոր չակրաներին: Ու հետը մի քիչ երկար շփվելուց հետո լավագույնը, ինչ կարող ես անել, օձիքդ կծելն է, որ էդ չոռը հանկարծ քեզ էլ չկպչի:
    -Իմ զուգընկերը պիտի աբսոլուտ լինի,-ասում է:
    Ես կարծում էի, դա միայն օղին է լինում:
    Ասում է ու հերթով բռնաբարում իրեն հանդիպող կանանց: Հոգեպես, բնականաբար: Եվ միայն աստծո օրհնանքով, ով ի դեպ իր լյարդում է ապրում: Չգիտեմ՝ ինչի հենց էնտեղ: Երևի ալկահոլիկ է անաստվածը, էհ, աստվածը:
    Բռնաբարելուց էլ էն կարգի է բռնաբարում, որ էդ խեղճ կանայք փախչում են՝ առանց հետ նայելու: Տուն-տեղ ծախելով, անձնագիր-ազգանուն փոխելով: Որ Յուրգենն իրենց տեղը, անգամ աստծո օգնությամբ, չգտնի:
    -Եթե դու միայն լսեիր իմ ներքին եռխոսությունը:
    -Երկխոսությո՞ւնը:
    -Չէ, եռխոսությունը: Մենք երեքով ենք:
    Ահ, լյարդի բնակչին էի մոռացել:

    Դուռը բացում եմ:
    -Դու հիմա տուն ես բերում համարյա անծանոթ տղամարդու: Էն էլ՝ կեսգիշերին:
    -Դու անվնաս ես:
    -Ի՞նչ գիտես,- ձայնին էլ մի էնպիսի խորհրդավոր երանգ է տալիս,- ես կարող եմ պատմել, ինչ խելքիս փչի:
    -Վստահում եմ քեզ:
    -Ինչպես եղբո՞րը:
    Գլխով եմ անում, ու ներս ենք մտնում:
    -Ես մի հատ նայեմ ամեն ինչ, լա՞վ:
    Սկսում է շրջել սենյակներով:
    -Ոչ մի դեկորացիա: Տարօրինակ է: Հեչ հատուկ չի կնոջը:
    -Հասկացանք արդեն, քայվածքս, տունս. կնոջ նման չեմ:
    -Բայց...
    -Քաղցր եմ, էդ էլ ես ասել: Ի դեպ, քաղցր սիրո՞ւմ ես, սպասիր, բերեմ:
    Սկսում է կուլ տալ „enerBIO“ բլիթները:
    -Զգացվում է, որ բիո է: Բայց շատ կերա, հիմա փորս էլի կմեծանա:
    Ինչ փոր: Մի քիչ էլ, ու ոսկորները շապիկը կծակեն, դուրս կգան:
    -Տար, չաղանում եմ:
    -Թե ուզում ես, կեր, ինչի տանեմ:
    -Ես շատ բան եմ ուզում, որ չեմ անում:
    Ու նայում է վրաս ամորձատված կատվի նման:
    Հետո անցնում ենք տիեզերական զրույցների: Չմոռանալով բոլոր կարկառուն փիլիսոփաներին ու հոգեբաններին:
    -Այնպես չէ՞, կոլեգա:
    -Իհարկե, կոլեգա:
    Քիչ-քիչ սիրտս կասկած է ընկնում: Իսկ գուցե ես մենա՞կ եմ նստած բազմոցին ու խոսում եմ ինքս ինձ հետ՝ իմ սիրած հոգեբան պապիկներին մեջբերելով: Տարբերակ է:
    Փնտրում եմ տարբերակը հաստատող նշաններ: Քաղցրավենիքի հանդեպ վախը: Բարոյական մարազմատիկ տաբուներ:
    Էս հո ես եմ: Ինքս ինձ հետ:

    Արժի դիմացի շենքում ապրող թուրք հարևանուհուս զանգել, ով սիրում է, հեռադիտակն առած, հետևել անվարագույր պատուհաններիս հետևող ընթացող կյանքին:
    -Նազա՞ն, բարև աչոն, բինոկլը ձեռքիդ տա՞կ է:
    -Դեեե...
    -Ինչ կլինի, մի հատ նայիր, հյուրասենյակում մենա՞կ եմ նստած, թե մի կյաժ տղամարդ կա կողքիս:
    -Ո՞նց թե տղամարդ:
    -Հեչ, եղբայրս է, ըմմ... կամ կոլեգաս: Յունգից ենք խոսում: Կամ էլ ինքս ինձ հետ եմ խոսում:
    -Խմա՞ծ ես:
    Էհ, նրանից էսօր բան չես իմանա:
    Իսկ գոյություն չունեցողը շարունակում է խոսել: Էնքան, որ արդեն գլուխս գնում է:
    Մեկ էլ՝ լռություն: Երևի նկատում է, որ աչքերս փակվում են:
    -Հիմա ի՞նչ ենք անում,-հարցնում է լրջությամբ՝ ուսերին հասնող մազերը դնելով ականջի հետևում:
    -Դու՝ տուն, ես՝ քնելու:
    -Կհանդիպե՞նք էլի:
    -Բաճկոնդ չմոռանաս:
    Ճանապարհում եմ մինչև մուտքի դուռը:
    -Մեքենայիդ տեղը կգտնե՞ս:
    -Հա, -ասում է,- բայց դու էլ պիտի հետս գաս. նվերդ դեռ մեքենայիս մեջ է:
    Ու սկսում է քայլել լրիվ ուրիշ ուղղությամբ:
    -Բա ասում էիր՝ կգտնես,-ծիծաղում եմ:
    Տանում եմ մեքենայի մոտ: Հանում է կապույտ թղթով փաթաթած նվերը ու մեկնում ինձ:
    -Կարո՞ղ եմ քեզ գրկել,- հարցնում է:
    -Ըհը, նույնիսկ կարող ես թուշիկս պաչիկ անել. ծնունդս էր ի վերջո:
    Վրաս է նայում սառած հայացքով:
    -Ես շուրթերով ոչ մի կնոջ չեմ կպչում:
    Քիչ էր մնում մոռացած լինեի գլխում ապրող բլոճների մասին:
    -Ես ընդամենը թուշս նկատի ունեի:
    -Չեմ կարող:
    Ու շարունակում է.
    -Բայց թույլ կտա՞ս դեմքով հպվել վզիդ:
    Էս մեկը երևի լսողական հալյուցինացիա էր:
    Քնել է պետք: Վաղը լույսը կբացվի, բոլոր ցնորքները կվերանան: Յուրգենն էլ հետը:
    Առավոտվա հինգ անց տասնվեց՝ հաղորդագրություն. «Բարև քույրիկ, ինցեստային երազներ եմ տեսել, վերլուծե՞նք»:
    «Գլուխս մի տար»:

    Աշխատանքի ճանապարհին անցնում եմ Zöttl-ի մոտով: Երկու օր առաջ Արփիին էի մետրոյում տեսել, քննության էր գնում: Տեսնես՝ ոնց հանձնեց:
    Մտնում եմ Zöttl: Թարմ բուլկիների հոտից կամաց գլխապտույտ է առաջանում: Ի՞նչ բուլկի առավոտ շուտ: Ձեռք եմ տալիս փորիս: Ո՛չ մի դեպքում:
    Թիթիզիկը տեղում է:
    -Քննությունդ ի՞նչ եղավ:
    Հոնքերի կեսը չկա. որպես պատիժ ինքն իրեն բմբլահա՞ն է արել:
    -Դեռ չգիտեմ, լսի: Ուֆ, տականքներ, շուտ ասեիք, իմանայինք, յա: Աղջի ջան, հոնքերիս համա՞ր ես տենց նայում:
    -Հա, երևի թե:
    -Լսի, երկու շաբաթից Հայաստան եմ գնում, ուզում եմ տեղը տատու անեմ: Բայց էն զըռռ սև տատուներից չէ, է: Էն լավերից, բնական:
    Գլխով եմ անում, իբր թե շատ եմ հասկանում էդ զիզի բաներից: Ջահելիկը շարունակում է.
    -Հետ գամ, էլ ստեղ չեմ աշխատելու: Հաբե քայնեն բոկ մեը:
    -Հետս ինչի՞ ես գերմաներեն խոսում:
    -Քայնե ահնունգ:
    Ծիծաղում է:
    -Լսի, լավ հիշեցի, քեզ բան պիտի հարցնեմ: Դու էդ գործերի մեջ ես, կիմանաս: Ուրեմն մորքուրիս հաշվով եմ ասում: Ինքը հոգեբույժից թուղթ ունի, ներվային վիճակների պահով, էլի: Յանիմ քաղաքական հետապնդումներ, բաներ կան, դրա պատճառով իրա հոգեկան վիճակը լավ չի: Դե մի խոսքով, դու արդեն հասկացար: Հիմա էդ թղթով որ գա ստեղ, ազյուլ կտա՞ն, թե հետ կուղարկեն:
    -Կեղծ թղթերով գալն էդքան էլ լավ միտք չի:
    -Հա , բայց էլ ի՞նչ ձև կա: Օրինակ դու ո՞նց ես մնացել: Հիմա ի՞նչ վիզայով ես:
    -Քաղաքացիություն ունեմ:
    -Լոոոոո՞ւրջ: Էդ ո՞նց:
    -Ուշացա գործից, իրիկունը կխոսենք...
    -Դե թռի, լավ, կերևաս:
    Արդեն դուրս եմ գալիս, մեկ էլ հետևիցս լսում եմ.
    -Ա՜, չէ, իրիկունը ստեղ չեմ: Էսօր շուտ եմ դուրս գալու, Էբերսբերգ եմ գնում:
    Շրջվում եմ:
    -Ի՞նչ գործ ունես Էբերսբերգում:
    -Ընկերուհուս մոտ փարթիի եմ հրավիրված: Լսի, հոնքերս շատ անկապո՞տ են:
    -Չէ, անկապոտ չեն, քաչալոտ են: Բայց ոչինչ, տեղը սրտիկներ նկարի, կսազի փարթիին:
    (շարունակելի)

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2015), enna (12.07.2015), Lusina (07.07.2015), Tiger29 (07.07.2015), V!k (16.07.2015), Գալաթեա (08.07.2015), Դավիթ (07.07.2015), Նիկեա (07.07.2015), Շինարար (07.07.2015), Ուլուանա (07.07.2015), Ռուֆուս (07.07.2015)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրվա ընթացքում իրար հետևից երկար նամակներ են գալիս: Յուրգենի գրավոր խոսքը մութ ջրհոր է՝ մեջը վխտացող կանաչ գորտերով: Բանավորն էլ: Նստած կարդում եմ ամբողջ օրը. աշխատել չի ստացվում: Խորը ինտելեկտուալ մտքերը տեղ-տեղ ցնորք են հիշեցնում: Ու լիքը հարցեր ունի: Ուզում է իմանալ՝ վերջին երեսունհինգ տարում ինձ քանի հոգի է կպել: Էնպես չի, որ կպնել էլ կա, կպնել էլ: Չէ, իր համար ամեն ինչն էլ հաշիվ է՝ ձեռք բռնելուց սկսած: Բարոյականության չափիչը միացրել է:
    Քանի՞ հոգի է ձեռքս բռնել: Չեմ հիշում: Եվ սա կա-չկա շատ անբարո պատասխան է:
    Պառկած ենք խոտերին. երկնքին եմ նայում, բայց ոնց որ տեղը առաստաղ լինի:
    -Դու որտեղի՞ց հայտնվեցիր:
    -Ուզում ես մամայիս հետ ծանոթանա՞լ,- հաստատ ժպտում է,- հարցդ ենթագիտակցաբար էդ ցանկությունն է արտահայտում:
    Անտանելի են հոգեբանները:
    -Քո նմանին ոնց էլ լսարան են թողնում:
    -Արի դասախոսություններիս, կտեսնես:
    Ուզում եմ ձեռք տալ մատների ծայրին. հետաքրիքր է՝ սառն է, թե տաք: Նայում եմ աչքերի մեջ: Հանգած խարույկներ: Փչես վրան, մոխիրը երկինք կկապի:
    -Դու գոյություն ունե՞ս:
    -Քեզնից է կախված:
    Հետո պատմում է Պետրայից: Երկար է պատմում: Լրիվ տեսնում եմ պատմածը: Յուրգենը՝ ափերից դուրս եկած, իրեն կորցրած: Բայց հանգիստ է պատմում, նույնիսկ նրա մասին, թե ոնց է կնոջը երկու օր սենյակում փակել:
    -Վերջում ասում էր՝ խնդրում եմ, սպանիր ինձ: Իսկ դու կարծում ես, թե անվնաս եմ:
    -Էդքան էլ չեմ սխալվում. ի վերջո չես սպանել: Թեև պոտենցիալն առկա է, դրանում ոչ մի կասկած: Ֆիլմերի սիմպո մանյակներից ես:
    -Կինո՞ եմ քեզ համար: Եղբայրն ավելի լավ էր...
    Ուշադիր զննում է դեմքս:
    -Քիթդ տարօրինակ է, չի նյարդայնացնո՞ւմ:
    -Չէ, իսկ քե՞զ:
    -Եթե նյարդայնացներ, դու հաստատ կիմանայիր դրա մասին:
    Առաստաղից կամ էլ հենց երկնքից կախված է Պետրան՝ կտրած քթով: Տեղը՝ գազար: «Խնդրո՜ւմ եմ, սպանի՛ր ինձ, քանի դեռ աչքերիս տեղն էլ կոճակ չես դրել»:
    -Լյարդս նորից ցավում է: Վերջերս խնդիրներ ունեմ կրոնի հետ:
    Մի բան էն չի էս մարդու հետ: Մի՞: Մեկն էլ, երկուսն էլ: Երեքույուչորսն էլ վրայից:
    -Հիմա ի՞նչ ենք անում:
    Ինչ ենք անո՞ւմ: Հրաժեշտ ենք տալիս. միակ խելքը գլխին բանը, ինչ կարող ենք անել: Լավ եղիր, Յուրգեն: Ու հեռու մնա: Ինձ իմ սեփական բլոճները լրիվ հերիք են:
    -Դու էլ ես ուզում փախչել: Մյուս կանանց նման: Թող գոնե եղբայրդ լինեմ:

    Իսկ հետո սկսվում են չեղած հարաբերությունները պարզելու տափակ օրերը: Ու նաև գիշերները:
    Քնել է պետք: Էս ցնորքը կկորչի շուտով, ու կքնեմ վերջապես:
    -Ո՞նց կարող ես ինձ հանել կյանքիցդ՝ էն ամենից հետո, ինչ եղավ: Երբ թողեցիր գրկեմ քեզ, և նույնիսկ ուզում էիր, որ թուշդ պաչեմ:
    Խայտառակություն: «Դարչոն Կեկելին պաչիլ ի ու թողիլ» վիճակներ: Չնայած՝ էս դեպքում սկի չի էլ պաչիլ:
    Հեռախոսս անջատում եմ:
    Կանգնած է օֆիսիս դռան առաջ:
    -Դու ոտքից գլուխ թերություն ես,-շպրտում է երեսիս,- բացարձակ լավը չես՝ ոչ որպես մարդ, ոչ որպես կին: Բայց կարող եմ օգնել քեզ ուղղվել:
    Բարև, իմ ներքին ձայն. փաստորեն դու երեսունութամյա շիկահեր տղամարդ ես՝ բավարական ակցենտով: Ով կմտածեր:
    Դուրս եմ ուղեկցում, ինչն ավելի շատ նման է տոթ սենյակից ճանճ քշելուն:
    -Բիրգիտ,-հարցնում եմ կոլեգայիս,- առավոտյան երբ եկար, տեսա՞ր ինձ ներքևում:
    -Հա, մի պահ նկատեցի աչքի պոչով:
    -Ախմախ հարց եմ տալիս, գիտեմ, բայց կողքիս ինչ-որ մեկը կա՞ր, թե՞ մենակ էի:
    Զարմացած վրաս է նայում: Հեռախոսը զնգում է, պիտի պատասխանի: Մատով ինձ նշան է անում, թե՝ «մի րոպե»:
    Կոպերիս վրա աշխարհի բեռն են դրել: Տուն հասնել, ընկնել անկողնուն ու բերանից ջուր գնալով քնել: Դուրս եմ գալիս աշխատասենյակից: Բիրգիտը դեռ խոսում է:

    Մետրոներ, կանգառներ: Կանգառներ, մետրոներ: Բայց արդեն վերջն երևում է:
    Մնաց մի չորս հարյուր քայլ՝ մինչև անկողին: Անցնում եմ Zöttl-ի մոտով: Արփին ապակու հետևից տեսնում է ինձ ու ոգևորված ձեռքով անում, որ ներս գամ: Հավես չունեմ: Բայց ինչպես կասեր քեռիս՝ գլուխդ կկոտրեմ, խաթրդ չեմ կոտրի: Ներս եմ գնում: Հոնքերից հետք անգամ չի մնացել. երևի վաղն արդեն Հայաստան գնալու օրն է:
    -Լսի, ո՞ւր էիր էս քանի օրը, սպասի քեզ նկարներս ցույց տամ: Քո ասածով էլ արեցի: Էն որ ասեցիր՝ սրտիկներ նկարի: Ընտիր ստացվեց: Հլը նայի:
    Ու ցույց է տալիս ինչ-որ խըժը-բըժը սելֆիներ՝ հետևի ֆոնին լիքը մարդ:
    -Էս էն Էբերսբերգի փարթի՞ն էր:
    -Հա բա, լավ չի՞:
    Մանուշակագույն սրտիկներ՝ Արփիի քունքերին: Լավագույն պատկերը չի քնելուց առաջ: Իրար հետևից թերթում է նկարները, վերջ չկա:
    Մեկ էլ կոպերիս ծանր բեռը թափով ներքև է ընկնում, ու աչքերս լայն բացվում են:
    -Հլը մի նկար հետ գնա: Կմեծացնե՞ս ֆոտոն:
    Ծանոթ սիլուետ՝ աջ անկյունում:
    -Սա ո՞վ է:
    Արփին զննում է հեռախոսի էկրանը:
    -Լավ չեմ հիշում, ինչ-որ անկապ դեմք էր, կարծեմ հարևաններից էր, թե ինչ:
    -Անունը չե՞ս հիշում:
    Գլուխը թափ է տալիս:
    -Յուրգեն չէ՞ր:
    -Յուրգե՞ն, չէ, լսի... Այսինքն, չեմ հիշում, եսիմ: Բայց չէ ոնց որ... Ճանաչո՞ւմ ես:
    -Չգիտեմ, դեմքը լավ չի երևում:
    Հեռախոսը վերցնում եմ ու սկսում անցնել բոլոր նկարներով. էլ ոչ մի տեղ նույն սիլուետը չկա:
    Արփին լուռ հետևում է: Հեռախոսը դնում եմ ձեռքի մեջ: Հոգնած եմ: Կանգնած եմ դիմացը. ոչ խոսում եմ, ոչ գնում:
    Թիթիզիկը շփոթված է:
    -Հիմա ի՞նչ ենք անում:
    Պատահական մի հարց:
    -Զիլինա ենք խաղում:
    Ասում եմ ու սկսում չորս հարյուր քայլը:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (07.07.2015), enna (12.07.2015), Lusina (07.07.2015), Tiger29 (07.07.2015), V!k (16.07.2015), Աթեիստ (07.07.2015), Գալաթեա (08.07.2015), Նիկեա (07.07.2015), Շինարար (07.07.2015), Ուլուանա (07.07.2015), Ռուֆուս (07.07.2015)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվի, առանց որևէ վերապահման, առանց հաշվի առնելու, որ տարիներով հրատարակված հեղինակի մասին չի խոսքը, որ հատուկ հրատակվելը ի նկատի ունեցող ստեղծագործության մասին չի խոսքը, դու գրում ես նենց, որ ուղղակի ափսոս ա, որ սենց քիչվորով ենք կարդում, մենք մերոնցով, ու ասենք սրա անգլերենը լիներ, հպարտությամբ էստեղ որպես ժամանակակից հայ գրականության նմուշ ցույց կտայի մարդկանց, երբ մեկ-մեկ հետարքրքվում են: Ինձ թվում ա, որ դու էլ ես զգում, թե ինչքան լավ ես գրում

    Ես դե ուշ եմ նկատել, տրուսիկից սկսած, բայց նա գրառում էր դե, ու դրանից հետո ամեն անգամ յուրաքանչյուր հաջորդ գործդ որ դնում ես, նոր հաճելի շոկ ա, ոչ թե հերթական լավ, հաջող պատմվածքը Այվիից, այլ՝ յաա, էս ինչ լավն ա: Էն որ ինչքան էլ սպասեիր, որ լավն ա լինելու, չէիր պատկերացնի, որ էս ազդեցությունը կունենա քեզ վրա: Ապրես
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 07.07.2015, 00:42:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.07.2015), Աթեիստ (07.07.2015)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,058
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շին, իմ գրածները Ինքնագրում էլ են տպագրվում, ու իրենց նախաձեռնությամբ՝ նաև Newmag ամսագրում:
    Հետո օրինակ՝ Պոզը անգլերեն էլ են թարգմանել, դարդ մի արա
    Էնպես չի, որ մեծ բան է, բայց ուզում եմ ասել, ուրիշ ընթերցողներ էլ կան. մենակ էստեղ չի:

    Մերսի կարծիքի ու հավատարիմ ընթերցող լինելու համար

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (12.07.2015), Աթեիստ (07.07.2015), Շինարար (07.07.2015)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, իմ գրածները Ինքնագրում էլ են տպագրվում, ու իրենց նախաձեռնությամբ՝ նաև Newmag ամսագրում:
    Հետո օրինակ՝ Պոզը անգլերեն էլ են թարգմանել, դարդ մի արա
    Էնպես չի, որ մեծ բան է, բայց ուզում եմ ասել, ուրիշ ընթերցողներ էլ կան. մենակ էստեղ չի:

    Մերսի կարծիքի ու հավատարիմ ընթերցող լինելու համար
    Հա, Ինքնագիրը նկատել էի, Նյումեգը ոնց որ չգիտեի: Իսկ հավատարիմ ընթերցողի հարց չկա, վերևն էլ գրեցի, ես ինձ համար եմ կարդում, ոչ թե հանուն Մերսի, որ գրում ես, մենք էլ վայելում ենք:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.07.2015), Աթեիստ (07.07.2015)

  11. #6
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրգե՞ն, ասում ես
    խոխմ ա, ես յուրգեն մեկ մեկ պրոցեսի գուգոյին եմ ասում
    խփնված էր, ինչ խոսք, ոնց որ էն սուպեր սուրբ ամիշներից լիներ, էն որ լիքը գունավոր ջահելություն են հավաքում կողքները, ու իրար հետ երգում են, կիթառ են նվագում, պարում են, յոգա-շմոգա են անում, աղոթում են, ծաղիկ են սիրում, հետո աննկատ անցնում ա մի ութ տարի, մեկ էլ էդ ամենասուրբ ամիշը որոշում ա նոր խաղ խաղալ ու իր էդ ջահելների հետ ԲՈԼՈՐԻ հետ ամուսնանում ա միանգամից՝ ես քո լույսն եմ, արի մոտս վիճակներով էլի
    դու զգույշ էղի ռիպոշկա, ինչ իմանաս ինչ ա կատարվում նրա փոքրիկ տիեզերքում
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.07.2015)

  13. #7
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիրքդ տպագրվի, մի գնորդ ունես, ու ակումբցի լինելդ կապ չունի, ես ահագին ժլատ եմ, դեռ ոչ մի ժամանակակից հայ գրողի գիրք չեմ առել, երբեք: Ուղղակի կառնեմ զուտ ինձ համար, որ կարդամ, ոչ թե խրախուսեմ ժամանակակից հայ գրականությանը կամ հայ հեղինակին:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (07.07.2015), Աթեիստ (07.07.2015)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •