User Tag List

Էջ 3 19-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 281 հատից

Թեմա: Հեքիաթներ ոչ երեխաների համար

  1. #31
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    ժողովուրդ, էս էլ իմ կողմից
    դատարկացնդաբանական լկտի պատմություն ա. եթե մոդերատորների դուրը չգա, թող ջնջեն

    ՄՈԽՐՈՏԻԿԸ

    Մոխրոտիկը որոշել էր գնալ դիսկո` պարելու: Բա հարիսան? Խորթ մերը չէր ների… Չէ որ ստիպել էր հարիսա եփել? Մինչև ժամը 6-ը: Իսկ ժամը 5:45-ն էր: Նույնիսկ եթե ժամանակին եփեր հարիսան, նորից չէր կարողանա գնալ, քանի որ եղբայրը չէր թողնի: Խեղճ Մոխրոտիկ… Վիճակն էլ վիճակ չէր: Նայողը կասեր. “Էս բոշան ով ա…”: Եվ նա, կիսապառկած-կիսանստած իր թափթփված սենյակի դիվանին, խորհում էր Արմենչիկի “Հավատամ, թե չէ” երգի տակ: Խորհում էր և չստիկը քսում առանց այն էլ կեղտոտ պատին: Պատի վրա չստիկից սև հետքեր էին գոյանում, որոնք լղոզվում էին, երբ մոխրոտիկը չստիկը նորից էր քսում նույն հատվածին ու կերպարանք ստանում: Սկզբում այդ կերպարանքը դարձավ ՄՊ3 Արամ, հետո Սիրուշո, իսկ վերջում` մի պառավ ջադու: Հանկարծ այդ պառավ ջադուն նյութականացավ և հայտնվեց Մոխրոտիկի դիմաց:
    -Բարև սիրելի Մոխրոտիկ: Ես գիտեմ, որ դու ուզում ես դիսկո գնալ, բայց մայրդ քեզ ստիպել է հարիսա եփել: Գիտեմ նաև, որ եղբայրդ չի թողնի գնալ, եթե նույնիսկ այս 15 րոպեում եփես այդ հարիսան: Մի անհանգստացիր: Ես եկել եմ քեզ օգնելու:
    Ջադուն կախարդական փայտիկ հանեց գրպանից:
    -Տես. եթե այս փայտիկը հպես եղբորդ սենյակի դռանը, եղբայրդ կչքվի մինչև կեսգիշեր, ու քեզ արգելող չի լինի:
    -Բա հարիսան?...
    -Այս փայտիկը եթե հպես կաթսային, այդտեղ մի այնպիսի համեղ հարիսա կհայտնվի, որ ուտողը գդալն էլ հետը կուլ կտա:
    Մոխրոտիկը արեց այն, ինչ ջադուն էր ասել: Եղբայրը չքվեց իր սենյակից, իսկ կաթսայում հայտնված յուղալի և տաք հարիսայի հրաշալի բույրը խուտուտ տվեց Մոխրոտիկի ծուռ քիթը: Մնում էր միայն արտաքինը կարգավորել:
    -Բա սենց բոմժավարի ոնց էթամ?-հարցրեց նա պառավ ջադուին:
    -Հոգ չէ,-ասաց ջադուն և կախարդական փայտիկը հպեց Մոխրոտիկի գլխին: Շիլ, քսած-քսմսած աչքերը դարձան Սևանի նման կապույտ ու պարզ, ծուռ քիթը ուղղվեց, գզգզված մազերը, որոնք ներկված էին ամեն տեսակ մուգ գույներով, դարձան համաչափ ու ոսկեզօծ: Անհետացան այտերի պզուկները: Հաստ շուրթերը, որոնց վրա անկանոն քսված շրթներկը հասնում էր մինչև քիթը, միասին անհայտացան: Անհայտացավ նաև Մոխրոտիկի մազոտ ու խոշոր կզակը: Հայտնվեցին նոր, գեղեցիկ կզակ և շրթունքներ առանց շրթներկի, որոնք շատ նման էին Անջելինա Ջոլիի շրթունքներին: Կրծքերը փարթամացան, ազդրերը ախորժելի տեսք ստացան, իսկ կոր ոտքերը դարձան սլացիկ ու թավշյա: Ծակ սվիտրը դարձավ մոդայիկ բլուզկա, գույնը գցած ջինսը` կարճ շրջազգեստ: Չստիկների փոխարեն հայտնվեցին թափանցիկ կաբլուկներով երկու փայլուն կոշիկներ:
    -Մերսի,-ասաց Մոխրոտիկը և ուրախությունից սկսեց թռչկոտել:
    -Խնդրեմ,-ասաց պառավ ջադուն:-Բայց հիշիր. կեսգիշերին դու նորից դառնալու ես այն, ինչ 5 րոպե առաջ էիր: Նաև իմացիր, որ քո եղբայրը տուն է վերադառնալու 11 անց 50-ին: Բարի ժամանց քեզ:
    Մոխրոտիկը հրաժեշտ տվեց պառավ ջադուին և դիսկո գնաց:
    ***
    Երբ Մոխրոտիկը դիսկո մտավ, տեսավ մի չքնաղ երիտասարդի: Նա իր հագուկապով և արտաքինով այնքան գեղեցիկ էր, որ անգամ Էլթոն Ջոնը իր բոլոր սիրո մասին երգերը կնվիրեր նրան: Ու մոխրոտիկի սիրտը չոքերն ընկավ: Եվ չքնաղ երիտասարդը նույնպես տեսավ այդ գեղեցկուհի Մոխրոտիկին, և նրա սիրտը նույնպես ընկավ նրա թուլացած չոքերը: Եվ երկուսով սկսեցին պարել: Պարում էին միայն նրանք, քանի որ դիսկոյում մյուս հավաքվածները մի անկյուն էին քաշվել և հիպնոսացած հայացքներով հետևում էին այդ զույգին: Պարեցին մինչև ժամը 11-ը: Մոխրոտիկը մտքում ուրախացավ, քանի որ դեռ մեկ ժամ էլ ուներ: Եվ երիտասարդը ասաց.
    -Կյաաանք, կգաս հետս մեր տուն?
    -Հա բա ոնց,-պատասխանեց Մոխրոտիկը և հետևեց նրան:-Որտեղ ես մնում?
    -Սադախլո:
    -Ջաաան, ես էլ եմ Սադախլո մնում: Անունդ ինչ ա?
    -Բառախլո:
    -Գիտես, իմ ախպոր անունն էլ ա Բառախլո?
    -Ախպեր էլ ունես?
    -Հա: Ախպեր մի ասա` էշ քշող ասա: Թարախը սկի չի թողում դիսկո էթամ: Ոչինչ, որ մյուս անգամ չթողա, քեզ կծնգցնեմ, հետ կզանգես, հարցերը կլուծես: Համարս արդեն ունես, չէ? Ատում եմ դրան:
    Եվ Բառախլոն առաջնորդեց Մոխրոտիկին մինչև Մոխրոտիկենց տուն:
    -Էս բա ինձ ձեր տուն չես տանում?-հարցրեց Մոխրոտիկը:
    -Հա բա էսի մեր տունն ա,-պատասխանեց Բառախլոն:
    Մոխրոտիկը կարմրեց: Հասկացավ, որ Բառախլոն հենց իր եղբայր Բառախլոն է, բայց ձայն չհանեց, այլապես` …: Մտան ներս: Իսկ ժամը ուղիղ 11:50-ն էր… Մայրը կաթսայի ամբողջ հարիսան լափելուց հետո մրափել էր հատակի վրա և խոզի նման խռխռացնում էր:
    Եվ Բառախլոն Մոխրոտիկին տարավ իր սենյակ և տեղի ունեցավ այն, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար… Եվ երբ Բառախլոն գործը դեռ չէր ավարտել, ժամացույցը ցույց տվեց ժամը 12-ը, և երկուսով վերադարձան իրենց նախկին տեսքերին: Եվ այդտեղ… (Ավելի լավ ա շարունակությունը չգրեմ)
    ***
    Հաջորդ օրը պառավ ջադուն մոտեցավ Բառախլոյին և հարցրեց.
    -Հը. մի բան պարզեցիր?
    -Հա:
    -Ինչ պարզեցիր?
    -Որ քուրս իսկականից փչացած ա:-Պատասխանեց Բառախլոն,-մերսի տատ ջան:
    -Չարժի: Եթե իմ կարիքն ունենաս, շվցրու` կգամ,-պատասխանեց պառավ Ջադուն և անհետացավ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (09.05.2016)

  3. #32
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկ որ ուզես նենց լավ կգրես։ Ախր ինչի ես տենց վատ տրամադրված մեր Մոխրոտի նկատմամբ

  4. #33
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    չէ էսի հեքիաթի մեջի Մոխրոտը չի: Ինքը էն արքայազնի հետ ամուսնացել-գնացել ա
    էսի լրիվ հնարովի կերպար ա
    նույն հաջողությամբ կարայի ուրիշ անուն դնեի, բայց որ պատմությունը Մոխրոտիկի պատմության հետ լիքը զուգահեռներ ունի, դրա համար էլ հերոսուհու անունը դրեցի Մոխրոտիկ

  5. #34
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Մեջբերում H.a.y.k.o.-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ էսի հեքիաթի մեջի Մոխրոտը չի: Ինքը էն արքայազնի հետ ամուսնացել-գնացել ա
    Էս մասը դուրս էկավ, ոնց որ արդեն թեթև եմ ընդունում
    Դե քեզ նորանոր հեքիաթներ

  6. #35
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    ժողովուրդ, էս էլ իմ կողմից
    դատարկացնդաբանական լկտի պատմություն ա. եթե մոդերատորների դուրը չգա, թող ջնջեն
    Հըմ... Իհարկե, հեքիաթը, մեղմ ասած, ռոմանտիկներից չէր ու հաստատ ոչ երեխաների համար, էդ առումով թեմայի վերնագիրը քեզ փրկում է։ Բայց գրածդ հաստատ գործ է, ստեղծագործություն՝ համեմված նատուրալիստական տարրերով, չգիտեմ, թե դու ինչքանով ես գիտակցել գրածիդ ասելիքը, բայց դրանում որոշակի ասելիք, որոշակի իմաստ հաստատ կա։ Ու թեև նատուրալիզմը երբեք իմ սիրած գրական ուղղություններից չի եղել, բայց չեմ կարող չնկատել, որ իսկական նատուրալիստական գործ է ստացվել, գրական ստեղծագործություն, դե, բնականաբար, չհաշված լեզվական թերությունները։

    Հ. Գ. Հայկ, դու կարող ես իսկական գրող դառնալ։ Լրիվ լուրջ եմ ասում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #36
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հա՛յկ, չգիտեի, որ գրում ես:
    Հեքիաթդ ինձ մոտ մի շարք զգացողություններ առաջացրեց: Անկախ նրանից դրական, թե բացասական, դա արդեն նշանակում է, որ գործդ հաջողված է: Հումորն էլ էր լավը: Երևակայությունդ աշխատում է: Պատկերները շատ հստակ էիր ստեղծել:
    Ապրե՛ս

  8. #37
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Քանի որ ես գրեթե երբևիցե կարծիք չեմ արտահայտում ուրիշների ստեղծագործությունների վերաբերյալ զուտ իմ ցնդած սուբյեկտիվ պատճառներով ու այս անգամ գրում եմ էլ ավելի ցնդած ու անտանելի սուբյետիվ հանգամանքների բերումով, ապա խնդրում եմ ներողամիտ լինես իմ անփորձ ձեոքի հանդեպ... Ինչևէ, կգրեմ այն, ինչ դուր եկավ և այն, ինչ ոչ այնքան:

    Դաժան ես վարվել մեր քնքուշ Մոխրոտի հետ: Ռաբիզն ու ժարգոնն էլ մի քիչ շատ է... ԲԱՅՑ:
    Տեսարանները շատ պատկերավոր ու գունեղ են, որոշ արտահայտություններ էնքան դիպուկ են, որ բոլոր նյարդերով զգում ես ասելիքդ:
    Հետաքրքիր մտքեր ունես, համով դարձվածքներ: Մի քանի տեղ ահագին ուրախացել եմ:
    Հին պատմությունը ժամանակակից դարձնելու մեջ էլ բավականին վարպետություն ես ցուցաբերել, ոչ մի դետալի մասին չես մոռացել:
    Լավ ես գրում, համոզված եմ, որ լուրջ բաներ գրելիս ոչ պակաս հետաքրքիր կստացվի:
    Վերջին խմբագրող՝ ivy: 19.12.2007, 07:07:

  9. #38
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Լաաաաաաավն էր, Հայկ ջան։ Շատ անսպասելի ավարտ էր, և ամբողջ համն ու հոտը դրա մեջ էր, ավարտը էնքան հետաքրքիր էիր մտածել, որ ընթացքում ներվերիս վրա ազդած տհաճ հայերենը, վերջում սկսեց շատ բարեհունչ թվալ Մի խոսքով ՝ապրես
    When life gives you lemons, make lemonade

  10. #39
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Ինտերնետային ծանոթությունների ժամանակ նման պատմություններ հաճախ են լինում։
    Նենց որ ժողովուրդ, սենց հեքիաթներից օգտակար եզրակացություններ արեք, որ Մոխրոտի իրավիճակում չհայտնվեք։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #40
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    մերսի բոլոր կարծիքների համար չէի սպասում, որ էսքան քննարկումների առարկա կդառնա էս "հեքիաթը": Երեկ որ պոստ արեցի, առաջի մի քանի րոպեն մտածում էի՝ արժեր, թե չարժեր, իսկ հիմա ամեն մտնելուց կարդում եմ

    Բայց գրածդ հաստատ գործ է, ստեղծագործություն՝ համեմված նատուրալիստական տարրերով, չգիտեմ, թե դու ինչքանով ես գիտակցել գրածիդ ասելիքը, բայց դրանում որոշակի ասելիք, որոշակի իմաստ հաստատ կա։
    Չգիտեմ, նատուրալիզմը ինչ բան ա, բայց ուրախ եմ, որ տենց տարրեր կան մեջը: Անհամեստություն ասած չլնեմ, սյուժեն լավն էր: Բայց իմաստ չկա:

    Ու թեև նատուրալիզմը երբեք իմ սիրած գրական ուղղություններից չի եղել, բայց չեմ կարող չնկատել, որ իսկական նատուրալիստական գործ է ստացվել, գրական ստեղծագործություն, դե, բնականաբար, չհաշված լեզվական թերությունները։
    լեզվական թերություններից չեմ կարա խուսափեմ: Դրա համար պետք ա մեծ փորձ ունենամ

    Հ. Գ. Հայկ, դու կարող ես իսկական գրող դառնալ։ Լրիվ լուրջ եմ ասում։
    Չէ ես դժվար թե կարենամ գրեմ: Միշտ նյութը ուրիշ տեղից վերցնում եմ, իմ ուզած ձևով փոխում, իսկ սեփական գործեր ես դժվար թե կարենամ հնարեմ

    Հա՛յկ, չգիտեի, որ գրում ես:
    ես չեմ գրում
    ամիսների ընթացքում առաջացած միտք էր իմ մոտ հեքիաթ-մեքիաթ այլանդակելը, ու էս մեկը հաջողվեց այլանդակել

    Դաժան ես վարվել մեր քնքուշ Մոխրոտի հետ: Ռաբիզն ու ժարգոնն էլ մի քիչ շատ է...
    չեմ կարծում, որ ռաբիզ-ժարգոնը քչացնելու դեպքում ավելի հաջող բան կստացվեր

    Ավելացվել է 5 րոպե անց
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինտերնետային ծանոթությունների ժամանակ նման պատմություններ հաճախ են լինում։
    Նենց որ ժողովուրդ, սենց հեքիաթներից օգտակար եզրակացություններ արեք, որ Մոխրոտի իրավիճակում չհայտնվեք։
    փաստորեն, իմաստ էլ գտնվեց
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 19.12.2007, 13:49: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #41
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկ, դեռ էն ագռավի բանաստեղծությունից սկսած երևի բոլոր կարդացեոները զգացել են , որ դու եթե ցանկացնաս, շատ լավ կարող ես գրել, իսկ որ շատ համեստ ես ու քո արածին քննադատությամբ ես մոտենում էդ շատ լավա բայց մեակ պիտի ընդունես, որ մեծամասնությունը ճիշտ ա զգում, որ ուզես, շատ լավ կգրես

  13. #42
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկ, բայց ինչ տարօրինակ հեքիաթ էր , 21-րդ դարի էր կարելի է ասել...
    Չգիտեմ, բայց կարծում եմ այս հեքիաթի մեջ կարելի է նաև իրականություն տեսնել
    Ամեն դեպքում հա՛մ ծիծաղելի, հա՛մ ցավալի, հա՛մ էլ հետաքրքիր էր կարդացվում
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  14. #43
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    էտ ագռավի բանաստեղծություններն էլ իմ միտքը չէին. առնվազն 8 բանաստեղծություններ խառնել եմ իրար
    չէ համենայն դեպս, էս հեքիաթը գրելու համար իմ ամբողջ ֆանտազիան եմ ход տվել, ու ավելի լավ բան չէի կարա մտածեի

  15. #44
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Հայկ, վերջն էր, մեռել էի, ինտերնետ ակումբում նստած ինձ ու ինձ ծիծաղում էի, ապրես, շատ ընտիր հեքիաթ էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. #45
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հեքիաթներ ոչ երեխաների համար

    Խեղջ Բարախլո
    լավն էր

Էջ 3 19-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փոքրիկ.am. Ամեն ինչ երեխաների համար ու երեխաների մասին
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 89
    Վերջինը: 18.06.2015, 22:42
  2. Անգլերեն երեխաների համար
    Հեղինակ՝ mnowak, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.01.2014, 11:09
  3. Ուսուցողական կայքեր երեխաների համար
    Հեղինակ՝ Peace, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 23.11.2013, 04:14
  4. Ստեղծագործություններ երեխաների համար
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 05.12.2011, 13:27
  5. Միջոցառում երեխաների համար
    Հեղինակ՝ Tig, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.05.2009, 10:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •