User Tag List

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 220 հատից

Թեմա: Մտորումներ

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մտորումներ

    Մարդը պետք է հավատա, որ անհասկանալին կարելի ՝ հասկանալ,
    այլապես նա չէր սկսի մտորել նրա մասին…

    Մ. Գորկի

    Մտորողին

    «Հենց այնպես»
    Կանգնած ես
    Ու կարծես
    Խոսում ես
    Ինքդ քեզ:
    Մտածում ես
    Թե ինչպե՞ս
    Դու կանչես,
    Որ լսես ինքդ քեզ:
    Ու խորհում ես
    Թե ինչպե՞ս
    Դու տեսնես
    Ինքդ քեզ,
    Որ զգաս
    Ու հասկանաս
    Այս աշխարհն այսքան անհաս…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.03.2010), E-la Via (19.03.2010), Lusinamara (23.06.2011), Mark Pauler (24.04.2012), My World My Space (14.01.2010), RADIOmanyachka (24.01.2011), Sambitbaba (28.09.2010), Ինչուիկ (01.12.2009), յոգի (15.01.2010), Ստեգոզավր (10.09.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Դեռ մտորումներիս արձագանքողներ չկան: փորձեմ ինքս շարունքկել:

    * * *
    Սև ու սպիտակի անձայն ճզմումից
    Խեղդվում ենք, քամվում…
    Այդ քամվածքից էլ անծայր աշխարհն է
    Ծիածան դառնում…

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Lusinamara (23.06.2011), Mark Pauler (24.04.2012), RADIOmanyachka (24.01.2011), Sambitbaba (28.09.2010), յոգի (15.01.2010)

  5. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ մտորումներիս արձագանքողներ չկան: փորձեմ ինքս շարունքկել:

    * * *
    Սև ու սպիտակի անձայն ճզմումից
    Խեղդվում ենք, քամվում…
    Այդ քամվածքից էլ անծայր աշխարհն է
    Ծիածան դառնում…
    Շատ եմ սիրում հզոր մտքեր համեստ լակոնիզմի մեջ...

    Շարունակի՛ր...

  6. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Tig, ոճդ իմ ոճն է հիշեցնում
    Խոսքս կարճ տողերի մասին է: Քանի որ ես ինքս չեմ սիրում այդ ոճը, խուսափում եմ որևէ բան ասելուց:

  7. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
    Tig, ոճդ իմ ոճն է հիշեցնում
    Խոսքս կարճ տողերի մասին է: Քանի որ ես ինքս չեմ սիրում այդ ոճը, խուսափում եմ որևէ բան ասելուց:
    Ես՝ օրինակ, ցանկացած ոճ էլ, սիրում եմ, եթե այն իրոք խոսք է ասում…

    …Մի ակնթարթ,
    Եվս մեկը...
    Ակնթարթներ շա¯տ, անհամար,
    Գումարվում են այսպես իրար
    Ու դառնում կյանք մարդու համար...


    * * *

    Մարդ արարածª
    Հողից սկսված,
    Եվ վերջում հողի վերածված...
    Քո մեջ ունես հողից սերված
    Ամեն մի գույնª
    Անմար լույսից
    Մինչ անսահման խոր մթություն...


    * * *

    Ա¯խ, ինչու? մարդիկ չեն ուզում լսել
    Իրականության ձայնը աշխարհի...
    Եվ ինչու? մարդիկ չեն ուզում տեսնել
    Իրական տեսքը մեր ճանապարհի...


    * * *

    Ա¯խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն,
    Պետք է կատարեն ինքնակործանում...
    Ինքնակործանման միջոցով
    Խորհեն,
    Տառապեն,
    Տանջվեն,
    Ու գնահատեն կյանքը մարդկային...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 30.10.2007, 16:31:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.03.2010), E-la Via (19.03.2010), Mark Pauler (24.04.2012), My World My Space (14.01.2010), Sambitbaba (13.02.2011), Smokie (27.09.2012), յոգի (15.01.2010)

  9. #6
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Սրանք մի տեսակ սովորական են. սուրճ խմելիս զրույց
    Վերջերս ինձ ասում էին, որ խուսափում եմ քննադատելուց, բայց ես հենց հիմա ո՛չ քննելու եմ, ոչ էլ դատելու...ուղղակի իմ դատողություններն ու հարցերը...
    Ձեր թույլտվությամբ...
    1.
    Սա քեզ համար բացահայտում է՞ր
    2.
    Հա, մարդը հողեղեն էակ է ու վերադառնում է դեպի հողը...բայց դա դեռ հարց է: Խնդիրն այն է, որ «շաբլոն» մտքեր են
    3.
    Կուզենայի քեզանից էլ պատասխանը լսել...ինչու՞...դու էլ մարդ ես...
    4.
    Ա¯խ, ինչու? մարդիկ որպեսզի ապրեն,
    Պետք է կատարեն ինքնակործանում...

    Հետաքրքիր է՝ ապրելու համար մի հատ կանխավ կործանվել...Կարծում եմ տրամաբանությունից զուրկ նախադասություն է. այդպես ստիպում են մտածել որպեսզի և պետք է բառերը

    Ինքնակործանման միջոցով
    Խորհեն,
    Տառապեն,
    Տանջվեն,
    Ու գնահատեն կյանքը մարդկային...


    Ըստ իս տանջվում են, տառապում, նոր միայն վերջապես մտածում կյանքին գնահատական տալու մասին.../միջոցն էլ էական չէ/
    Էդքանից հետո դժվար թե ասենք կենդանական կամ բուսական կյանքը գնահատեին

    Բայց դե կիսատ էր...
    ...
    Ամեն դեպքում, շարունակի՛ր. ուղղակի ինձ դուր եկած քառյակից հետո ավելին էի սպասում, իսկ նրանում էս բոլորը կար՝ առանց բառերի ու զգացումների խտացման
    Վերջին խմբագրող՝ Ծով: 30.10.2007, 17:06:

  10. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Alize
    Նախ ասեմ, որ կարող էիր չխուսափել քննադատություն բառից, ես նեղացկոտ չեմ, նամանավանդ եթե այն տեղին է:
    Հիմա փորձեմ պատասխանել`
    1. Բացահայտում չէր, բայց մի՞թե պիտի միայն գրել այն ինչը բացահայտում է…
    2. Համաձայն եմ շաբլոն է, բայց եթե այդ տեղանկյունից նայենք ամեն ինչն էլ շաբլոն է`

    Ամեն ինչ

    Ամեն ինչ ասված է այս աշխարհում,
    Բայց ամեն ինչ չէ, որ հասկացված է:
    Ամեն ինչ հնչած է այս աշխարհում,
    Բայց դեռ ամեն ինչ չէ, որ լսված է:
    Ամեն ինչ ի տես է այս աշխարհում,
    Ի տես է դրվում անվերջ, դարեդար:
    Ամեն ինչ ասվում է այս աշխարհում,
    Անընդհատ, կրկին, նորից, անդադար:
    Ամեն մի պահի ու ժամանակի
    Համապատասխան գույնով ու բույրով,
    Ու ասվում է հենց այդ օրվա, պահի
    Համապատասխան հնչեղությունով:
    Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,
    Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ...


    3. Այո, ես էլ մարդ եմ և երբեք չեմ զատել ինձ, ու ինչ ասում եմ, ասում եմ նաև ինձ: Չնայած երբեմն…

    Հոգու կանչ

    Ինչ լավ կլիներ, որ ես ծնվեի
    Ոչ թե որպես մարդ,
    Այլ ես լինեի
    Մի հիասքանչ, մի գեղեցիկ վարդ:
    Եվ ես իմ շուրջը անվերջ լցնեի
    Մի հիանալի եդեմական հոտ:
    Եվ այն տարածեի անսահման հեռու
    Եվ անսահման մոտ:
    Կամ ես ծնվեի որպես գույնզգույն,
    Որպես երփներանգ մի թիթեռ անտուն:
    Եվ ճախրեի դաշտով անծայր անսահման,
    Ներծծեի ծաղկանց բույն անմահական:
    Կամ ձյունի տակից նայեի աշխարհին
    Որպես ձնծաղիկ բլրի կատարին:
    Հետո կուզեի ես դառնալ քամի,
    Սլանայի անվերջ գիրկը աշխարհի:
    Դառնայի մի առվակ դաշտերի միջին,
    Երգեի մի նվագ անտառի մասին:
    Կամ դառնայի կաթիլ, կաթիլ անձրևի,
    Ցած ընկնեի վերից վրան մի ծաղկի:
    Եվ ցոլայի որպես վաղորդյան ցողիկ,
    Շողշողայի կարծես մի փոքրիկ ձյունիկ:
    Կամ կուզենայի դառնալ մայիսյան հորդառատ անձրև,
    Եվ վար թափվեի սևակնած երկնից,
    Լվայի փողոցներն աղբից ու կեղտից:
    Կուզեի դառնալ նաև մեկ օրվա վառ արևածագ,
    Եվ այդ անսահման վառ վարդագույնը
    Ձուլեի այդ օրվա երանգներին տաք,
    Եվ օրը ծնվեր իմ շողերի տակ:
    Կամ ձգվեի որպես երկար, շատ երկար քարավան անծայր,
    Որ տարածվում է մերկ անապատով,
    Կարծես ըսպիտակ թղթի վրայով
    Մի գրիչի ծայր:
    Եվ վերջանալով սկսվեի անընդհատ,
    Ինչպես վերջանում և ըսկսվում է
    Ամեն ակնթարթ...

    Հա, մոռացա պատասխանեմ, մի քանի հարց էլ ավելացնեմ ու նոր պատասխանեմ`

    * * *

    Ի՞նչ ենք ուզում մենք իրարից
    Մեր ծննդյան, սկսման օրից:
    Իրար ճզմում, բզկտում ենք,
    Սիրում և ատում սրտալից:
    Ուրախացնում, լացացնում ենք,
    Մրոտում իրար, մաքրում ենք,
    Պաշտպանում ու հոշոտում ենք,
    Ձորն ենք գցում ու հանում ենք:
    Ի՞նչ ենք ուզում մենք իրարից
    Սկսած դարերի խորքերիցª
    Ոչինչ, ուղղակի ապրում ենք
    Տիեզերքում այս աստղալից:


    Էս հարցին դեռ առիթ կիլինի էլ ավելի հետաքրքրի պատասխան տալու:

    4. Ինքնակործանում ասելով ի նկատի ունեմ պատերազմը…
    Իսկ գործողությունների կատարման հաջորդականության քո մոտեցման հետ այնքան էլ համաձայն չեմ, հնարավոր է, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ միարժամանակ:

    Ինչևէ շատ շնորհակալ եմ, քննադատության համար, խոստանում եմ շարունակել և սպասումներդ արդարացնել, հուսով եմ դու էլ կշարունակես:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.03.2010), E-la Via (19.03.2010), Mark Pauler (24.04.2012), My World My Space (14.01.2010), Անի Ներկարար (02.06.2011), Ծով (09.02.2010), յոգի (15.01.2010), Շինարար (12.11.2009)

  12. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,
    Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ...


    Ահա...ոչնչի մեջ ամենն է պահված Լավ, բայց ես էլ տեսնում եմ տողերիդ մեջ ձգտում ու ներուժ ասելու մի բան, որ դեռ չի ասվել...Հավատում եմ

    Ինչևէ շատ շնորհակալ եմ, քննադատության համար, խոստանում եմ շարունակել և սպասումներդ արդարացնել, հուսով եմ դու էլ կշարունակես:
    Շնորհակալ եմ

    .Ահա...ոչնչի մեջ ամենն է պահված Լավ, բայց ես էլ տեսնում եմ տողերիդ մեջ ձգտում ու ներուժ ասելու մի բան, որ դեռ չի ասվել...Հավատում եմ

    Իրականում քննադատելը արվեստ ա, որին դեռևս լավ չեմ տիրապետում: Բացի այդ խուսափում եմ «նեղացնելուց», բայց շատ ուրախացա նման արձագանքի համար
    ...
    Ինչ լավ կլիներ, որ ես ծնվեի
    Ոչ թե որպես մարդ,
    Այլ ես լինեի
    Մի հիասքանչ, մի գեղեցիկ վարդ:


    Ըղձականով «իզուր» ես գրել, չնայած, որ սիրուն ես գրել...
    Վարդը գեղեցիկ է, քնքուշ, հպարտ ու մեկ էլ...մի՛ մոռացիր, որ փշեր ունի...այսինքն՝ մարդու նման

    «Ամեն ինչ»-ով ամեն ինչ ասացիր
    Վերջին խմբագրող՝ Ծով: 31.10.2007, 17:21:

  13. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Հետաքրքիր բանաստեղծություններ են, կամ մտքեր, ավելի ճիշտ, հանգավորման առումով մի քիչ կաղում ես, իսկ իմաստայինը…

    Բոլոր մտքերը վաղուց գրված են,
    Բոլոր երգերը վաղուց երգված են,
    Բայց, մի՞թե, երբ հոգիդ ուզում է խոսել,
    Պիտի լռեցնես, որ հանկարծ չասեն.
    Մտքերը քո վաղուց «շաբլոն» են…

    շարունակիր խոսել, պատմել, ասել այն ինչ ուզում ես, նույնիսկ գոռա, բայց մի պահի մի թաքցրու
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Mark Pauler (24.04.2012), My World My Space (16.02.2010), Sambitbaba (13.02.2011), Tig (15.04.2013)

  15. #10
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    ես Հոգու կանչը հաճույքով կարդացի

    հ.գ.: եթե մարդուկությունը շաբոլններով չշարժվեր շուտվանից չեր լինի, քանի որ բազմանալու պրոցեսը արդեն շաբլոնային է ..նույնիսկ մարդկանց հակաշաբլոնային տրամադրություննը նույնպես շաբլոնային է..
    ...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Sambitbaba (13.02.2011), յոգի (15.01.2010)

  17. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    2. Համաձայն եմ շաբլոն է, բայց եթե այդ տեղանկյունից նայենք ամեն ինչն էլ շաբլոն է
    Այո, բոլոր թեմաներն էլ, անշուշտ, արդեն շոշափվել են, դրանցից ոմանք՝ նույնիսկ ծամծմվել, բայցևայնպես, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ձևով ես արտահայտում այն, ինչի մասին արդեն վաղուց ու շատ անգամներ խոսվել է։ Ամբողջ հարցն այն է, որ արժեք են ներկայացնում ու պատմության մեջ մնում այն ստեղծագործողները, որոնք կարողանում են արդեն ասվածի մասին խոսել նորովի, մինչ այդ չարտահայտված ձևով։

    Ամեն ինչ

    Ամեն ինչ ասված է այս աշխարհում,
    Բայց ամեն ինչ չէ, որ հասկացված է:
    Ամեն ինչ հնչած է այս աշխարհում,
    Բայց դեռ ամեն ինչ չէ, որ լսված է:
    Ամեն ինչ ի տես է այս աշխարհում,
    Ի տես է դրվում անվերջ, դարեդար:
    Ամեն ինչ ասվում է այս աշխարհում,
    Անընդհատ, կրկին, նորից, անդադար:
    Ամեն մի պահի ու ժամանակի
    Համապատասխան գույնով ու բույրով,
    Ու ասվում է հենց այդ օրվա, պահի
    Համապատասխան հնչեղությունով:
    Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,
    Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ...
    Այս մեկը, իմ կարծիքով, ամենահաջողվածն է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), My World My Space (16.02.2010), Sambitbaba (28.09.2010), Մինա (13.06.2011), Շինարար (12.11.2009), Ստեգոզավր (10.09.2010)

  19. #12
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Շատ շնորհակալ եմ արձագանքների համար:
    Այժմ շարունակեմ մտորումներս:

    Մահ և հարություն

    Էս ի՞նչ է անում աշխարհը մեր հետ:
    Մեկ սպանում է, ճզմում առհավետ,
    Մեկ էլ լցնում է գլխիդ բուրավետ
    Ջուրն անմահական, ու գալիս ես ետ:
    Հարություն առնում և կենդանանում,
    Ու նոր հարվածին կրկին պատրաստվում...



    Վերջին կանգառ

    ...Երբ որ հասնենք կանգառին մեր վերջին,
    Մենք կհիշենք մեր կանգառն առաջին,
    Եվ կանգառներն այն, որ զուր ենք կանգնել
    Եվ կանգառներնª որոնցում չենք կանգնել...



    Իրենք իրենցից փախչողներին

    Վազի¯ր, փախի¯ր, ետ մի նայիր,
    Դու քամուց էլ առաջ անցիր:
    Վազի¯ր, փախի¯ր դու գլխիկոր,
    Բայց նույն տեղը կգաս մի օր:



    * * *

    Աղվեսն իր անչափ փոքրիկ վանդակի
    Երկարության չափն է անվերջ որոշում...
    Ինչպես եսª անծայր աշխարհի, կյանքի,
    Մի անվերջից դեպի մյուսն եմ գնում...
    Շուրջս պտտվում...
    Ու վերադառնում...



    Աշխարհի ցավը

    Ավտոկայանում
    Մարդիկ են կանգնած,
    Զզրույց են անում:
    Մեկն էլ ժառանգած աշխարհի ցավը,
    Երգում է, պարում, խաղում իր խաղը:
    Ողորմություն է խնդրում աշխարհից...
    Գոռում գոչում է նա §իր¦ ցավերից...
    Շեղ հայացքներ են նրա կողմ նայում,
    Ոմանք խղճում են, ոմանքª հայհոյում:
    Բայց դեռ նրանցից ոչ ոք չի զգում,
    Որ այդ խեղկատակն ինչ-որ տեղ նաև
    Հենց իրª նայողի մեղքով է ճչում...



    Վաղվա օրը, որում պիտի մենք ապրենք

    «Այսօր» միմյանց բարևում ենք
    Որպես պարտականություն:
    «Հաջողություն»ª ցանկանում ենք
    Իբրև ձևականություն:

    Միմյանց հետ ընկերանում ենք,
    Դրդված պահի պահանջից,
    Հետո իրար մոռանում ենք
    Բացակա պահանջմունքից:

    Թույլին կրկին տրորում ենքª
    Մեր բնույթն է այդպիսին:
    Ուժեղներին քծնվում ենք,
    Գլորում մեր կյանքը սին...

    Բայց մենք կրկին մոռանում ենք,
    Որ չենք ստեղծվել այդպիսին,
    Ինքներս մեզ կործանում ենք,
    Վանում մեր միջի Լույսին:

    Չէ՞ որ մենք միշտ հասկանում ենք`
    Մենք ենք ստեղծել այս Օրը,
    Եվ այսօր էլ մենք ստեղծում ենք
    Գալիք վաղվա նոր Օրը…



    Ուղղում

    Այսօր ինչու՞ ես հիշեցի
    Դպրոցական այն դասն անցած,
    Երբ բոլորս կատարեցինք
    Սխալների ուղղումª անցած
    Թելադրության վերաբերյալ:
    Եվ կարմրեց որոշ մասեր մեր տետրերի
    Կատարված այդ ուղղումներից...
    Մի±թե անհնար է իրոք
    Ուղղումներն այդ այնպես անել,
    Որ չկարմրի ոչ մի ոք,
    Կամ կարմիրն այդ լինի բուժել...
    Եվ թող ոչ ոք
    Այնպիսի սխալներ չանի
    Որոնց ուղղելն արդեն, ցավոք,
    Իրոք անհնարին լինի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (19.03.2010), E-la Via (19.03.2010), Lusinamara (23.06.2011), Mark Pauler (24.04.2012), Անի Ներկարար (02.06.2011), յոգի (15.01.2010)

  21. #13
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընտրություն

    Կյանքում ամենամեծ սխալը, որ դուք կարող եք թույլ տալ, դա սխալ կատարելու հնարավորության նկատմամբ մշտապես սարսափի մեջ գտնվելն է:

    Է. ՀԱՐԲԱՐԴ



    Մարդը նման է ջրով լի բաժակի` հանգիստ դրված վիճակում նա պարզ է և մաքուր, բայց բավական է նրան թափահարել և նա կպղտորվի
    /իր չափով/:

    ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ



    Ընտրություն

    Չկա, անկասկած
    և..., և...-ը
    Չկա:
    Կա լոկ ...կամ...
    Քանզի,
    Չկա և սպիտակ, և սևը
    Չկա:
    Կա միայն
    Կամ սև, կամ սպիտակ
    Եվ այդ,
    Շատ ուշ հասկացա...
    Բայց և իմացա,
    Որ ՈւՇ-ը դա դեռ
    ԵՐԲԵՔ-ը չէ, ոչ:
    Եվ դեռ ժամանակ կա ասելու.
    - Ո’Չ:
    Խժռող մութ սևին,
    Բայց ոչ Մեծ Լույսին:
    Այո, կա նաև անշուք մոխրագույն,
    Բայց այն շատ դառն է իբրև կյանքի գույն...


    * * *

    ժամանակն է կաթում
    Եվ անդարձ գլորվում
    Անդունդներն անցյալի:

    Նա իր հետքն է թողնում
    Մեր սրտին, մեր հոգուն,
    Ու տրվում անցյալին:

    Ժամանակն ենք հաշվում`
    Եվ անդարձ գլորվում…
    Ու փնտրում ցանկալին:

    Ժամանակն է կանչում
    Մեր սրտին, մեր հոգուն,
    … Ո?րն է մեր ցանկալին:

    Եվ անձրևն է կաթում
    Ու անդարձ գլորվում
    Հեռուներն աշխարհի:

    Եվ արևն է թափվում
    Ու անդարձ մխրճվում
    Մութ ձորերը դարի:

    Դեռ հեռուն ենք թռչում,
    Դեռ հեռվում ենք փնտրում
    Մեր սրտի ցանկալին:

    Եվ դեռ մեզ չենք տեսնում,
    Մեզ խաբում, մեզ կեղծում
    Ու կորցնում ցանկալին…


    Պարզության կրակ

    Ինչու? որպեսզի հիանամ պարզով,
    Պիտի իմ միջից բարդության ուժով
    Հանեմ պարզը ջինջ...
    Կարծես թե ոչինչ...
    Եվ այնժամ զգամ ուժը պարզության,
    Հմայքն ու թանկը այդ լուրթ մաքրության:
    Զգամ,
    Գիտակցեմ,
    Բարդության ուժին տրվելը անդարձ:
    Եվ տենչամ, տենչամ, տենչամ վերադարձ
    Դեպի մաքուրը, պարզը հասարակ...
    Բայց ձգտումը այդ կմնա որպես իմ սրտի փափագ:
    Եվ տանջվեմ բարդից, բարդից գիտության,
    Ու հայցեմ Աստծուց կրակ պարզության...



    Կանչ

    Նորից նույն առավոտը,
    Փչում է քթիդ իր հոտը:
    Հենց այն նույն առավոտը,
    Որ երեկ եկել էր մոտդ:
    Նույն օրն է բացվում կարծես,
    Որ բացվել էր շատ անգամներ,
    Եվ ուզում ես ելնես, վազես,
    Փախչես հեռու շատ մղոններ:
    Բայց միևնույն է այնտեղ էլ
    Կբացվի նույն առավոտը,
    Եվ կրկին կուզես դու վազել ...
    Գտնել քո հին առավոտը:
    Բայց կգա, կգա այն օրը,
    Երբ կբացվի մի առավոտª
    Ու կբերի քեզ այն նորը,
    Որ ելնելով այդ առավոտª
    Դու կառնես մի զույգ ճերմակ թև
    Ու կթռչես անսահման վեր,
    Կհուրհրաս ինչպես արև,
    Ու կարձակես ճառագայթներ:
    Վերջին խմբագրող՝ Tig: 01.11.2007, 10:45:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Lusinamara (23.06.2011), Mark Pauler (24.04.2012), Sambitbaba (13.02.2011), յոգի (15.01.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    * * *

    Մի խուլ թխկոցª
    Մի շան ահավոր վայնասուն,
    Մարդը սպանեց
    Անտուն, թափառող անասուն,
    Որը նրան խանգարում էր
    Լոկ իր «չնչին» ներկայությամբ,
    Բայց դեռ մարդը չի զգում, որ
    Հենց իր անհագուրդ էությամբ,
    Ծնում է շատ-շատ ավելի
    Բարդ խանգարող հանգամանքներ,
    Եվ լցվում անհամբերությամբ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Lusinamara (23.06.2011), Sambitbaba (13.02.2011), Ծով (09.02.2010), յոգի (15.01.2010)

  25. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մտորումներ

    Շող - Կաթիլ

    Կաթիլ է հոսում ապակու վրա
    Քեզ հիշեցնելով, որ դեմքիդ վրա
    Մի նմանատիպ կաթիլ պիտ հոսեր,
    Եվ դու անպայման պիտի արտասվեիր,
    Բայց դեմքիդ կաթիլ էլ չի շողշողում,
    Եվ քո աչքերը չեն արցունքոտվում,
    Քանզի աշխարհի ցավը տեսնելով,
    Քանզի աշխարհի ցավը զգալով,
    Դու քարանում ես, ապառաժ դառնում,
    Բայց ցավը տեսնել դու չես դադարում:

    Արևն է շողում կապույտ երկնքում,
    Եվ իր շողերով նա քեզ հիշեցնում,
    Որ աչքերիդ մեջ մի նմանատիպ
    Շող պիտի շողար,
    Եվ դու անպայման պիտ ուրախանայիր,
    Քանզի աշխարհում կա երջանկություն,
    Քանզի աշխարհում կա գեղեցկություն,
    Եվ դա տեսնելով դու պիտի ապրես,
    Եվ դա զգալով դու պիտի ճախրես,
    Անսահմանությամբ քո հոգին լցնես...


    Մտորումներ ճանապարհին

    Ձյունաճերմակ սարեր, լեռներ,
    Ձյունաճերմակ տանիքներ,
    Մտամոլոր քայլող ոտքեր,
    Կիսացեխոտ փողոցներ:

    Լուրթ երկնի տակ հիմնավորված
    Մաշում եք անվերջ դարեր,
    Բայց ճամփեքը դեռ մոլորված
    Պտտվում են անհամբեր:

    Դաշտերª թառած լեռնագոգին,
    Ագռավների երամներ,
    Երգերª ցնծող անծայր հոգին,
    Սարից իջնող քամիներ:

    Այս գնդի վրա փաթաթված
    Կերտում եք ժամանակներ,
    Տիեզերքում լայնատարած
    Կտրում անվերջ ճամփաներ:

    Երկնակամարն ամուր գրկած
    Կիսակոր ծիածաններ,
    Մարդ, բնության սրտից ժայթքած,
    Դեռ ծնում ես գազաններ:

    Ու փնտրում ես դեռ ակամա
    Նորագույն ճանապարհներ,
    Չհասկանալով մինչ հիմա`
    Ով է ստեղծել անձրևներ...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (19.03.2010), Lusinamara (23.06.2011), Mark Pauler (24.04.2012), Sambitbaba (13.02.2011), Ծով (09.02.2010), Կաթիլ (08.02.2010), յոգի (15.01.2010)

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Աթեիստական մտորումներ
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Կրոն
    Գրառումներ: 187
    Վերջինը: 12.04.2017, 22:27
  3. Մենախոսություն կամ ադմինական մտորումներ
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.11.2013, 16:45
  4. Մտորումներ
    Հեղինակ՝ Դեկադա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 02.12.2007, 22:16
  5. Մտորումներ ձյան տակ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 52
    Վերջինը: 20.01.2007, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •